User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Կոչ

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոչ

    ԿՈՉ

    Սիրելի հայրենակիցներ,

    մեր հայրենիքը քաղաքացիական, սոցիոհոգեբանական, քաղաքական, մշակութային, տնտեսական, դիվանագիտական խոր ճգնաժամի մեջ է, որի անզեն աչքով տեսանելի հետևանքն են, քաղցկեղի նման երկիրը բզկտող հանցագործության բացահայտ մոլեգնումը, անարդարության հաստատումը որպես բարոյական նորմ, ցեղասպանության կորուստների չափին հասնող արտագաղթը, բարոյական, արժեքների անկումը, մշակույթի գավառականացումը, չվերացվող և ավելի խորացող տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, իմացական շրջափակումը։
    Այն ինչ մեր հետ պատահել ու պատահում է կանխատեսելի էր և այդ մասին մեզ զգուշացրել են պարբերաբար մեր պայծառագույնները, որոնք համակարգված ստորացվում են, հալածվում, դուրս մղվում հասարակությունից վերջնական լռեցվելու ու մոռացության մատնվելու դիվային նպատակով։ Սա կատարվել է մեր հետ նախկինում բազմիցս, ու չենք կարողանալու մեղադրել հետագայում մեր վատ աշխարհագրական դիրքը, հարևաններին, օտար տերությունների շահերն ու նրանց գաղտնի ու բացահայտ ծառայությունները: Ի տարբերություն նախնյաց, կիրթ ենք, գրաճանաչ, ունենք հարուստ գրականություն, գրողների մի ստվար բանակ, որի առատությանը նախանձել կարող է ժամանակակից յուրաքանչյուր ցեղ, օգտվում ենք տեղեկատվական բազում միջոցից, գիտենք օտար լեզուներ, ցեղի կեսից ավելին սփյուռքում է, ազատ արտահայտման բոլոր հնարավորություներին հասու։
    Մեր ներկայիս վիճակը անհամեմատելի է 19 -րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի վիճակին, երբ օսմանյան ու ռուսական կայսրություններում բռնակալների հարստահարման ներքո հեծեծող հայ գեղջուկը ոչինչ չկարողացավ անել ցեղասպանությանը դիմակայելու համար, որովհետև համակարգված ոչնչացվեց մտավորական ընտրանին, որը պետք է կազմակերպեր և առաջնորդեր ցեղի ինքապաշտպանությունը։
    Այսօր՝ ի տարբերություն հին ժամանակների, չկա մեն մի հատիկ հայ մարդ, որը չի ստացել նվազագույն կրթություն, չի օգտվում այս, կամ այն տեղեկատվական աղբյուրից, չի կարողանում տեսնել իր շուրջը, հարևան գյուղում, երկրում, համայնքում կատարվող շարունակական հանցագործությունը, բայց մտավորականությունը լռեցվում ու մոռացության է մատնվում նախկինի պես, ավելի սաստկացած և անմարդկային ձևերով անգամ, որովհետև այդ նպատակին կայսրություններն ու նրանց հլու հնազանդ վասալները մեզ իշխող հայրենիքում ու սփյուռքում, ծառայեցնում են ժամանակակից տեխնոլոգիական բոլոր նվաճումները:
    Հայ ժողովուրդը լռության է մատնված նախկինի նման, բայց ոչ անտեղյակության, այլ հարյուրամյակի, կամ գուցե հազարամյակի ընթացքում ստրկությունն ու որպես հետևանք անողնաշարությունը ցեղային հոգեբանություն դարձրած լինելու պատճառով։
    Ներկայիս վիճակին հասնելու անխուսափելիության մասին մեզ ժամանակին ու հանգամանորեն զգուշացրել են մեր պածառագույն մտավորականները հայրենիքում ու սփյուռքում, նրանցից առավել երկարատև վաստակի տեր որպես լավագույն օրինակ՝ մոտ 40 գրքի հեղինակ գրող Արա Բալիոզյանը սփյուռքում ու վաստակաշատ ակադեմիկոս Ռաֆաել Համբարձումյանը հայրենիքում:
    Մեզ ուղղակիորեն և անուղակիորեն իմաց են տվել գալիքի մասին մեր երկրի առաջին և առայժմ վերջին օրինական ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իրականացված «Անկախություն հանրաքվեով» դոկտրինի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, քաղաքական անվանվող կյանքից ինքնամեկուսանալով։
    Մեր անկախ հայրենիքի վետերան կուսակցություները՝ «Ազգային Ինքնորոշում Միավորումն» ու «Հայոց Համազգային Շարժումը» հրաժարվել են մասնակցել ընտրություն հորջորջվող շառլատանությունից, որտեղ մնացել են միայն բոլշևիկները, իրենց կոմսոմոլ, չիկիստ, քրեական հեղինակություն գվարդիականներով ու գավառամիտ արնախումներով ու սփյուռքը թալանող, ապատեղեկացնող, հնազանդեցնող, ջլատող, օտար կայսրություններին հարատև ծառա, երբևէ հեղափոխություն չիրականացրած «Հայ Հեղափախական Դաշնակցությունն» իր միջազգային քրեական սինդիկատով։

    Գիտակցելով ներկայիս մահազդու, ցեղասպան վիճակը, անսելով մեր պայծառ ուսուցիչների և ավագների խոսքին, հայրենիքի, ցեղի գոյատևման, զարգացման երազով առաջնորդված, անձնական ու հավաքական պատասխանատվության զգացումով, խղճով առաջնորդված կոչ եմ անում.

    Հայրենակիցներին

    Արհամարել ընտրություն կոչված կեղծիքն ու չմասնակցել բոլշևիզմի ու սուլթանականության վերարտատդրությանն ու վերահաստատմանը հայրենիքում։ Մեկուսացնել այդով քրեական հանցախումբը հայ հասարակությունից, մեր միջից նրանց վերջնականապես արմատախիլ անելու գործընթացը ցեղովին սկսելու ակնկալիքով, ինչը հնարավոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցմամբ ու պատասխանատվությանը տեր կանգնելով։ Ելակետ որպես ընդունելով, որ հայրենիքի ճակատագիրը կերտվում է ոչ թե ինչ որ վերացական հավաքականությամբ, այլ անձամբ քեզնով ու գիտակից ու պատասխանատու անհատ մարդկանց իմացական միավորմամբ, որոնք չեն ղեկավարվում «ես փոքր, աննշան մարդ եմ, ինձանից ոչինչ կախված չէ» ստրկամիտ մտորումով, որը սերմանել են մեջներս չարքերը, սեփական ճակատագրի նկատմամբ հանցավոր անտարբեր, անզոր կեցվածք սերմանելու, մեզ հարատև ճորտ պահելու համար:
    Հիշիր՝ ամեն ինչի պատասխանատուն անձամբ դու ես։

    Հասարակական, քաղաքական կազմակերպություններին

    «Ազգային Ինքնորոշում Միավորման - ԱԻՄ» ու «Հայոց Համազգային Շարժում - ՀՀՇ» կուսակցությունների, Պարույր Հայրիկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացմամբ վերջնականացել է քաղաքական մտքի մեկուսացումը Հայքում։ Մնացյալ կազմակեպրությունները առաջացել են վերոհիշյալ կազմակերպություններից, մեր նորանկախ հայրենիքի աշխարհընկալումային ամբողջ դաշտն իրենց մեջ պարունակող քաղաքական վետերան միավորներից։ Դաշտում մնացել են միայն բոլշևիկներն իրենց ածանցյալներով, անկախ այս, կամ այն կերպ վերանվանվելու պարագայից։
    Այն կազմակեպրությունները, որոնք այնուամենայնիվ կշարունակեն քաղաքական կոչվող պայքարը մասնակցելով ըտրություններին, երբ արդեն իսկ հայտնի է, որ զեղծվելու են արդյունքները, երբ գիտենք, որ դրան անարգել մասնակից են քրեական հանցագործները, որոնք զգալի մաս են կազմելու մեր հետագա իշխանություններում, ծառայում են բոլշևիկներին, նրանց ածանցյալ չեկիստ-կոմսոմոլ կազմակերպված քրեական հանցախմբին, որպեսզի զեղծարարությունը ներկայացվի սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որպես օրինական միջոցառում, հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտող։ Դրա նախադեպը սահմանադրական հանրաքվեն էր, որը տմարդաբար ներկայացվեց ու ըդունվեց միջազգային հանրությամբ, որպես օրինական։
    Նման կազմակերպությունները համարվելու են քաղաքականապես տհաս լավագույն դեպքում, իսկ օրինական հետաքննության դեպքում կարող են հայտարարվել մեղսակից։
    Կոչ եմ անում չգայթակղվել նյութով, սպասվելիք քրեական վարչախմբի մեջ ապատեղեկատվության նպատակով ցուցադրության համար տրվելիք ողորմությամբ, ստորացուցիչ, անատամ փոքրամասնություն կազմող պաշտոնատեղերով:
    Կոչ եմ անում հետևել ԱԻՄ-ին ու ՀՀՇ-ին ու լքել պայքարը, այդով մեկուսացնելով վարչախումբը, հստակորեն մատնացույց անելով քաղաքացիներին ու միջազգային հանրությանը, թե հատկապես ում հետ այսուհետ գործ չի ունենալու հայ ժողովուրդը, կամ գործ ունենալուց դրանով զբաղվելու են հետաքննող ծառայությունները։
    Ձեզ այսօր բացառիկ պատմական հնարավորություն է տրվել մեկ հարվածով ազատվելու ստրկությունից, ազգային անկախ քաղաքականություն վարելու մեր վճռականությունը համայն մարդկությանը հայտարարելով ի գիտություն բոլոր օտար շահերին ու նրանց ծառայություններին ու ներկայացուցչություններին այն մասին, որ Հայքի իշխանը հայն է, և որ մեր հետ հարաբերվելիս հարկ է հրաժարվել սրիկաներին մեր մեջ փնտրելու, կաշառելու ու ծառայեցնելու կործանարար քաղաքականությունից։
    Նման քայլը բացառիկ հնարավորություն է Հայքի ոչնչացված դիվանագիտական վարկը վերականգնելու համար, որպեսզի ոչ մի «Կոզբադին» չանվանի մեզ այևս «ֆորպոստ», ոչ մի «Հազկերտ» չհամարձակվի մեզ հրովարտակ ուղարկել և ոչ մի դիվանագետ չհայտարարի, որ մեր հետ հարցերը լուծելու համար իրենց պետք չէ աշխատել մեր հետ ուղղակի, այլ բավարար է Մոսկվայի դեսպանատան մակարդակով ռուսների, կամ այլոց հետ պայմանավորվելը։
    Կոչ եմ անում չվատնել ընձեռնված պատմական առիթը, վերանալ «թայֆայականությունից», սեփական թվացյալ շահը ստորադասել ցեղային շահին ու արհամարել ընտրությունները։

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    շարունակություն

    Սփյուռքին

    Կոչ եմ անում լսել ցեղասպանություն ապրած ցեղի ձեր բնազդին, ուշադրություն դարձնել փաստին, որ վերջին քսան տարվա մեջ հայրենիքից պակասել է այնքան մարդ, որքան ցեղասպանության տարիներին, չնայած զարգացման վերաբերյալ արած ստահոդ հավաստիացումներին, որոնք թխում է բոլշևիկներից մնացած պրոպագանդիստական մեքենան, մտավորական հորջորջվող պատեհապաշտներից կազմված, որոնք սերնդե սերունդ մեր ցեղի գիտնականն են, արվեստագետը, լուսավորիչը, բայց երբեք քննադատական խոսք չեն հնչեցրել իշխանությունների նկատմամբ և անկախ գույնից, աշխարհընկալումից ու անձից, միշտ նրանց հլու հնազանդ ծառան են ու վաստակավորի տիտղոս կրողը, որպես կաշառք։
    Կոչ եմ անում նկատել համատարած ուծացումն ու բարոյալքումը մեր համայնքներում, չվարվել ջայլամի պես թաղելով գլուխը ավազում ու կարծել, որ մեր դժբախտությունները առկա չեն, եթե դրանք չես տեսնում։ Կոչ ենք անում դադարեցնել պարծենալը վերապրելու մեր ունակությամբ, որովհետև հաջողացրել ենք այս կամ այն գաղթօջախում եկեղեցի կամ խաչքար տնկել ու կարծել, որ դրանով ապահովել ենք ազգապահպանումը։ Պատմական հայացք նետելով մեր սփյուռքյան կյանքին կնկատենք, որ ոչ մի գաղթօջախ չի ապրել ավելի քան երեք-չորս սերունդ և իսպառ ուծացել է: Հնդկաստան, Եգիպտոս, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Պաղեստին, Սիրիա և այլն, և այլն…
    Համատարած ուծացման կանխանշանն է մեր մանուկների հայրեն չխոսելն ու անգրաճանաչությունը, ավելին՝ չկամությունը հայրեն սովորելու մեր բոլոր գաղթօջախներում, որտեղ կիրակնորյա դպրոցները կիսամեռ վիճակում մի կերպ պահպանելը մեր կազմակերպությունների զեղծարարությունն է իրականում, որպեսզի մեզ համոզեն, որ զբաղված են ազգային գործունեությամբ և արադարացնեն հսկայական դրամահավաքն ու միջոցների հանցավոր, անվերահսկելի վատնումը։
    Նկատեք մեր ավանդական հորջորջվող քաղաքական կազմակերպությունների անողնաշար վերաբերմունքը հայրենիքում հայ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, հայկական, կամ օտարազգի քրեախմբերի դրամական ներարկումներից կախվածությունը, պառակտման սերմանումը, թայֆայականությունը, օտար կազմակերպություններին անդամակցումը, նրանց շահերին ծառայելը, ինչը ներկայացվում է որպես քաղաքական-հասարակական-մշակութային գործունեություն, բայց ի զորու ու հետամուտ չեն կանխել ոչ արտագաղթը հայրենիքից, ոչ ուծացումը սփյուռքում։ Ուշադրություն դարձրեք ազատ երկրներում անգամ, նրանց բարբարոս վերաբերմունքին քննադատական միտք արտահայտող յուրաքանչյուր մարդուն, ազատության ցակացած դրսևորմանը, մահից հետո կյանքի ընթացքում հալածված մտավորականի վաստակին անամոթաբար տեր կանգնելուն, որպես կուսակցական սեփականություն, «ով դաշնակ չէ, հայ չէ» հանրահայտ կարգախոսին ու նմանատիպ թայֆայական բարբաջանքին։
    Ուշադրություն դարձրեք փաստին, որ պարծենում են հայկական տեղեկատվական բոլոր աղբյուրներում, որ դա իրենց գործունեության արդյունքն է, երբ որևէ օտար տերություն հերթական անգամ չարաշահում է մեր ողբերգությունը, սեփական շահն հետապնդելով այս, կամ այն հարցը թուրքերին պարտադրելու համար։ Գործունեության պատրանք առաջացնելու համար, ցեղասպանությունը դարձրել են Թուրքիայի դեմ միջազգային խաղում օգտագործվող մանրադրամ:
    Կոչ եմ անում չսատարել քրեական հանցախմբերին դրամով և որևէ այլ տեսակի մասնակցությամբ, արհամարելով արնաքամ լինող ձեր հայրեակիցներին, որոնք չդիմանալով հեծեծանքին շարունակում են լքել հայրենիքը, իսկ մանցողների զգալի մասը դեռ այնտեղ է, որովհետև չեն կարողանում պարզապես հեռանալ։
    Կոչ եմ անում հաշվետու պահել Հայքի իշխաններին ու սփյուռքի կազմակեպրությունները, խիստ հետևել նրանց գործունեությանը, ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ համարել հաշվետվության միակ չափանիշ, որովհետև մնացյալ բոլոր ձեռք բերումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ հարգվում է մարդը։
    Պատմական նման առիթ, երբ հազարամյա ընդմիջումից հետո վերականգնվում է անկախ հայրենիքը, կարող է այլևս չընձեռնվել, իսկ Հայքի դատարկումը վերջ կդնի ազգային մեր երազին ու պարզապես գոյատևմանը հայ որպես։

    Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական և այլ ներկայացուչթյուններին Հայքում, աշխարհի երկրների կառավարություններին ու քաղաքացիներին

    Հայ ժողովուրդը խորապես հիասթափվում է մեր երկիրը գրաված քրեական հանցախմբի հետ ձեր համագործակցության յուրաքանչյուր նոր դրսևորում վկայելիս։ Վստահեցնում ենք, որ հանուն կայունության, կամ ինչ-ինչ ազնիվ նպատակին ծառայող ձեր արդարացումը այդպես վարվելը բացատրող, չի ըմբռնվում այնպես, ինչպես ակընկալվում է, այլ դիտվում է, որպես մեղսակից օգնություն մեր երկիրը գրավածներին, իրենց հաստատած իշխանությունը վերարտադրելուն, որի հետևանքն է մեր ժողովրդի տառապանքը, երկրի մարդաթափումը, ազգային անվտանգույունը հարատև հարցականի տակ պահելը։ Հուսով ենք, որ կգիտակցվի խորապես, որ արատավոր այդ գործելակերպը շարունակվելու դեպքում, հայերը կարող են դասել նման տերությունները թշնամիների շարքում, հետամուտ լինել նրանց պատժելու գործում, վերաբերվելու նրանց այնպես, ինչպես քաղաքակիրթ մարդկությունը վերաբերվեց ու վերաբերվում է հանցագործ բռնակալների հետ համակգործակցող երկրներին, որոնցից էին Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը, Մաոն, Փոլ Պոտը, Սադդամ Հուսեյնը և այլն, և այլն…
    Հայնտում եմ ձեզ, որ ցեղասպանություն ապրած ու դեռ չապաքինված մեր ժողովուրդին չի կարելի ներքաշել տարբեր տեսակի աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, որոնք նպաստում են մեր հետագա քայքայմանը։
    Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում յուրաքանչյուր տերության, ժողովրդին ու նրա կառավարությանը, նրանց ներկայացուցչություններին մեր երկրում, որոնց աշխարհընկալումային հիմնարար սկզբունքը ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ է:
    Մարդու իրավունք արհամարող, բռնաբարող քրեական վարչախմբի հետ համագործակցությունը չի արդարացվում ազնիվ անվանվող այս կամ այն պատճառաբանությամբ, չի ըբռնվում հայ ժողովրդի կողմից, երկարատև չարաշահումը կարող է դիտվել որպես թշնամանքի դրսևորում։
    Կոչ եմ անում դադարեցնել հանցագործների հետ համագործակցումը, նրանց ապօրինությունների քողարկումը միջազգային հաշվետվություններում: Վստահեցնում ենք, որ դա չի նպաստում ու չի նպաստելու մեր ժողովուրդների բարեկամությանը, սեպ է խրելու դրա զարգացման ու խորացման գործընթացի մեջ, առաջացնելու է դառը պատմական հիշողություն մեզանում, որի հետևանքները անկանխատեսելի կարող են լինել, անընդհատ փոփոխվող մեր աշխարհում, որտեղ ցեղերն ունենում են ընկճման ժամանակներ, բայց ունենում են նաև աստեղայինները։
    Հայերի հետ վատ վարվելու հետևանքների մասին պատմական վկայություն կարող էին տալ ասյօր Բաբելոնը, Բյուզանդիան, Հռոմը, Խալիֆաթը, Օսմանյան ու Ռուսական կայսրությունները, Սովետկան Միությունը, եթե ջնջված չլինեին աշխարհի երեսից: Հայերն այդ գործում չեն եղել վերջին դերակատարներից։

    Հուսով եմ, որ ժողովրդավարական սկզբունքեր որդեգրած երկրները կհասկանան, որ հայ ժողովուրդը ունի իրավունք ու հնարավորություն ձևավորելու ժողովրդավարական իշխանություն, որը կկարողանա համագործակցել առաջադեմ մարդկության հետ, հաշվի առնելով ընդհանրականը, կվարի իրատեսական քաղքականություն և որ հեռագնա նպատակներում դա զարգացման ավելի կայուն ճանապարհ է, քան ներկայիս կարճատես, թյուրիմացաբար իրատեսական անվանվող քաղաքականությունը:

    Կոչ եմ անում ձեռնպահ մնալ մեր երկիրը գրաված քրեական վարչախմբի հետ հարաբերություններ վարելուց, շարունակելուց օգնել նրանց իշխանության երկարաձգմանը, օգնել այդով հայ ժողովրդին օր առաջ ազատվել նրանցից ու կազմավորել օրինական իշխանություն։

    Վահե Ավետյան
    01.05.2007, Վաշինգտոն

  3. #3
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շարունակություն

    մի հարց ունեմ, զինված խռովություն թե ոչ բռնի պետք է լինի

  4. #4
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԿՈՉ

    Պարույր Հայրիկյանը՛ մեծ մտածող է, բայց ոչ քաղաքական գործիչ.
    ՀՀՇ-ն՛ նրա գաղափարներով առաջնորդվելով, փակեց նրա ճանապարհը, որպեսզի հիմնադիրների ճանապարհը կանաչ լինի. Այդքանից հետո, իդիալիզմ է նրանց իրար սատար տեսնելը, կամ ոչ՛ պակաս ծիծաղելի.
    Բազմիցս նշվեց պետության ողբալի վիճակը, առանց ՀՀՇ-ի մասնակցության մեջբերման.
    Գործող իշխանությունը այնքան խելամիտ է, որ այսօր ՀՀՇ-ականները բերդում չեն. Անցյալը վերլուծելու փոխարեն, անում են հետեւություններ՛ հենց նույն ՀՀՇ-ից եւ փորձում ավելի քիչ սխալնելով կառուցել ապագան, ՀՀՇ-ի հանցագործությունները վերագրելով անցումային փուլի դժվարություններին.
    Արտաքին քաղաքականության մասին ասեմ, որ ՀՀՇ-ի օրոք մենք այն չենք ունեցել եւ Ցեղասպանության պահանջը գործող իշխանության մենաշնորհն է՛ կապված Սփյուրքի հետ ճիշտ աշխատելու եւ այդ աշխատանքի զարգացման ակնհայտ միտումով.
    Առհասարակ՛ որովեցե այլ պետություն, իրավասու չէ մասնակցություն ունենալ, Հայքում իշխանական թեւերի վերադասավորմանը, դա՛ ընկալվելու է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ, որից ցանկացած օտար պետություն զերծ է մնալու.
    Սփյուրքը հետաքրքրված չէ՛ Հայքում իշխանություն ձեւավորել, հակառակ դեպքում դժվար չէ՛ նոր քաղաքական ուժերի ձեւավորումը Հայքի ներսում, Սփյուրքի անմիջական մասնակցությամբ.
    ԵՎ ընդանրապես, կարելի է ԿՈՉ՛ անել Սփյուրքի այն բոլոր Հայորդիններին, որոնք քիչ թէ՛ շատ ի վիճակի են, իրենց ձայնը լսելի դարձնել, այդ օտար պետությունների իշխանավորներին, կապված Ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը՛ Շվեդիայում, Նիդերլանդներում եւ այլուր.

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հարց ունեմ, զինված խռովություն թե ոչ բռնի պետք է լինի
    Այդպիսի բան չի լինի.Աթոռերների վերադասավորումը Ժողովուրդի եւ Սփյուրքի՛ սպասվածը չէ՛ իր Հայրենիքից. Ցանկացած օտար պետություն՛ հակված է աշխատել, գործող ղեկավարության հետ. անքամ եթե դրանք Սադամ Հուսեյինը եւ Ահմադի Նեժադն՛ են. ՀՀՇ-ին վերադարձնել, դա նույն է ինչ՛ վերադարձը նախկին համայնակարգի. Դու քեզ պատկերացնում էս Խորրդային Միությունում՛ պարտիզանի հագուստով? Ես էլ ինձ չեմ պատկերացնում.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 03.05.2007, 03:44:
    Ուրախ գրառում:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •