Ընտրությունների թեմայում ասեցի, որ կանդրադառնամ այս կուսակցությանը:
Ընդհանուր առմամբ համակրում եմ այս կուսակցության գաղափարախոսությանը, բայց վերջերս կարծես թե նրանք իշխանության գալու համար հույս ունեն ստանալ արևմուտքի օժանդակությունը, բնականաբար այդ օգնությունը ստանալու և հաջողության հասնելու դեպքում արևմուտքին պատասխան ծառայություն է մատուցվելու արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխության ձևով, ինչը էս պահին վտանգավոր եմ համարում Հայաստանի համար: Իհարկե անպայման պետք է շտկել արտաքին ձախողված քաղաքականությունը, բայց կտրուկ շրջադարձները կարող են կործանարար լինել:
Էջանիշներ