User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Վիրավորել…վիրավորվել…

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիրավորել…վիրավորվել…

    Բարև…
    Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
    Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
    Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…
    Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ
    Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 01.05.2007, 01:49:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Վիրավորվել .. եթե խոսքը վերաբերվում է պատերազմի դաշտում վիրավորվելուն ... ապա աստված մեզ պահապան ..
    ինչ վերաբերվում է մարդկանցից վիրավորվելուն ... երբեք չեմ վիրավորվում , քանի որ դրա հոմանիշը համարում եմ ՆԵՂԱՆԱԼ բառը... գտնում եմ որ տղամարդը չպետք է վիրավորվի ... վիրավորվել կարող է կինը ... անձամբ ես վիրավորվելու փոխարեն վիճում կամ պարզաբանում եմ , շատ խորը վրավորվելու դեպքում հնարավոր է ՛դնգստեմ՛ :
    Ինքս չեմ սիրում վիրավորել , մանավանդ անմեղ տեղը , երբեմն ճշմարտությունը մարդուն ասելով դուք կարող էք վիրավորել նրան ... այդպիսի հարցերին սովորաբար չեմ պատասխանում կամ խուսափում եմ:

  3. #3
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ես աշխատում եմ խուսափել մարդկանց վիրավորելուց, բայց կան դեպքեր որ չի ստացվում: Շատերը իրենց անհասկացողի տեղ են դնում, ես էլ գտնում եմ որ մինչև չվիրավորեմ՝ չեն հասկանա ինչը ինչոց է:
    Չնահայց դա հազարից մեկ է պատահում...
    Իսկ երբ ինձ են վիրավորում, աշխատում եմ հոգուս խորքում ներել նրանց, բայց ցույց չեմ տալիս, որ ներել եմ....մինչև որ զգում եմ արժե ցույց տալ
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  4. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև…
    Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
    Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
    Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…
    Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ
    Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…
    Լիովին նման եմ քեզ, երբեք չեմ իմացել նեղանալ կամ վիրավորվել, ու շատ արագ ու հեշտ ներել եմ մարդկանց, դա միշտ եղել է իմ թերությունը, իսկ ես աշխատել եմ երբեք չվիրավորել, իսկ եթե ստացվել է, ապա դա միայն անզգուշությունից է եղել, թե չէ մտածված երբեք չեմ վիրավորի,
    Երբեմն երբ վիրավորում են ուզում եմ նեղացած երևալ, բայց դա միայն մի փոքր սառնություն է լինում, ուրիշ ոչինչ...

  5. #5
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Երբեմն վիրավորվում եմ, բայց շատ շուտ եմ ներում… Կարող ա ինչ-որ ժամանակ ինձ սառը պահեմ, սակայն դա միայն պատժելու համար է:
    Վիրավորել չեմ սիրում, եթե վիրավորում եմ, ապա չմտածված: Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ես շուտ եմ ներում մարդկանց: Դա կա՛մ ժառանգական է, կա՛մ դաստիարակությունից է: Մի ժամանակ ընդհանրապես չէի վիրավորվում, որովհետև գտնում էի, որ եթե ոչ մտերիմ մարդ է վիրավորողը, ապա թքած նրա ասածի վրա, իսկ եթե մտերիմ է, ուրեմն առանց հասկանալու է վիրավորել: Իսկ վերջերս, չգիտեմ ինչու, չնայած կարծիքս չեմ փոխել, բայց շատ խոցելի եմ դարձել:
    Ինչ վերաբերում է մարդկանց վիրավորելուն, ապա ես շատ եմ վիրավորում… մեծ մասամբ առանց հասկանալու: Դրա համար երկու պատասխան ունեմ. կա՛մ վախենում եմ, որ մարդիկ ինձ կխոցեն, դրա համար առաջինն եմ հարձակվում, կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի… Չգիտեմ, երևի մի քիչ նրբանկատություն պետք է, բայց անկեղծությունից ձեռ քաշել չի կարելի:

  7. #7
    Սկսնակ անդամ Crazy_Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.12.2006
    Տարիք
    44
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Գիտեք ես կարծում եմ վիրավորանքը ներելը համեմատաբար հեշտ է քան մոռանալը , դրա համար պետք չէ վիրավորել մարդկաց: Ես ինքս շատ զգուշ եմ վարվում մարդկանց հետ հատկապես երբ խոսքը վերաբերվում է զգացմունքներին: Բայց ցավոք սրտի երբեմն վրիպում եմ, չուզենալով, վիրավորում եմ մարդկանց, որոնք թանկ են ինձ համար: Այդ դեպքում շատ ավելի ծանր է լինում իմ վիճակը, քան նրա՝ ում ես վիարվորել եմ
    Եկեք զգուշ լինենք մեկս մեկի հանդեպ և վերաբերվենք մեկ մեկու սրտացավորեն:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 01.05.2007, 22:47: Պատճառ: ուղղումներ
    Time is a great teacher, but unfortunately it kills all its pupils

  8. #8
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Վիրավորել…վիրավորվել…

    Էհ ժող ջան ես մտածում էի, որ էս թեմայում չեմ գրի, բայց ճակատագիրս ուրիշ ձևի դասավորվեց... Բանն այն է, որ անկախ ինձանից վիրավորեցի մի աղջկա, բայց դե իրոք մտքիս ոչ մի նշույլ չկար անգամ էտ հաշվով... Ամենածանրը էնա, որ չգիտեմ լիովին ներված եմ, թե չե... ուզում եմ իմացած լինեմ, որ նա իր հոգու խորքում ինձ ներելա...
    Իմ փորձից ուզում եմ խորհուրդ տալ մյուսներին՝ երբ մի բան եք ասում ձեր դիմացինին, աշխատեք 10 անգամ մտածեք ասելուց կամ ինչ-որ մի հարց տալուց առաջ կամ գոնե մի 10 վայրկյանով ուշացրեք խոսելու պահը: Էտ ժամանակը թույլ կտա ձեզ ևս մեկ անգամ ռեալ գնահատել պահը և «զգալ» դիմացինին...
    Լավ եղեք
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Կարծում եմ, որ հիմա մարդկանց հազվադեպ եմ վիրավորում։ Մի ժամանակ շատ էի վիրավորում՝ հիմնականում անգիտակցաբար, հեգնանքը մեջս շատ էր ու ակամա դրանով վիրավորում էի ինչպես ինձ ամենամտերիմ ու ամենահարազատ, այնպես էլ ոչ մտերիմ ու ոչ հարազատ մարդկանց։ Եվ ամենասարսափելին այն էր, որ չէի էլ զգում, որ վիրավորում եմ, քանի որ նման հեգնական խոսելաձևն ինձ համար շատ սովորական էր դարձել, կարծես իմ էության անբաժանելի մասնիկը լիներ... Մեկ էլ կարող է պատահաբար իմանայի, որ այսինչ մարդն ինձնից խիստ վիրավորվել է, իսկ ես նույնիսկ չէի կասկածում, թե ինչից կարող էր վիրավորված լինել, որովհետև, ըստ իս, ես միանգամայն սովորական եմ ինձ պահել նրա հետ... Մինչդեռ պարզվում էր, որ իմ այսինչ ասածից մարդն այնպիսի շոկի մեջ է ընկել, որ օրերով ուշքի չի գալիս... Ես այդ պահին անկեղծորեն զարմանում էի, տխրում, ներողոթյուն խնդրում, բայց հետո նորից շարունակում նույնը... Կարծում եմ՝ դրա մեջ ինչ-որ ինքնապաշտպանական բան կար. որի մասին չեմ ուզում այստեղ խորանալ։

    Մեկ-մեկ էլ մարդուն, այսպես ասած, դաս տալու համար դիտավորյալ կարող է խոցեի, այ դա արդեն իսկապես ահավոր էր լինում, որովհետև այդ դեպքում հարվածն անհամեմատ ավելի դաժան էր ստացվում... Բայց արդեն վաղուց ազատվել եմ այդ վատ սովորությունից (մեծ ջանքերի գնով, մի կերպ), հիմա գրեթե երբեք հատուկ չեմ վիրավորում մարդկանց, սկզբում շատ մեծ ջանքեր էի թափում, որ հանկարծ սովորության համաձայն ակամա չվիրավորեմ, իսկ հիմա արդեն հատուկ ջանքերի կարիք չի լինում, դե, պատահաբար մեկ-մեկ ստացվում է, բայց չեմ կարծում, թե ինձ կարելի է շատ վիրավորող անվանել։ Կարգին խելոքացել եմ։

    Իսկ վիրտուալ ձևով վիրավորելը իմ դեպքում շատ քիչ հավանական է, որովհետև եթե բանավոր խոսքն ասելուց առաջ մտածելու ժամանակը շատ չէ, ապա գրավորի դեպքում մարդը հնարավորություն ունի ավելի լավ կշռադատել իր ասելիքը, և եթե դրանում վիրավորական տարրեր կան, ապա կարելի է դրանք հանել կամ մեղմացնել, ինչպես նաև մի քիչ երկար մտածելուց հետո հանգստանալ ու ընդհանրապես խուսափել ագրեսիվ պատասխանից։ Կոնկրետ ես կարող եմ ասել, որ շատ լավ օգտվում եմ այդ հնարավորությունից ու համարյա երբեք այնպիսի բաներ չեմ գրում, որոնց համար հետո փոշմանեմ, քանի որ գրելուց առաջ հիմնականում լավ կշռադատում եմ ասելիքս։ Դե, երբեմն կարող եմ չնկատել որոշ բաներ, բայց երևի հազվադեպ։

    Հիմա վիրավորվելու հետ կապված։ Ինքս միշտ շատ շուտ վիրավորվող եմ եղել։ Ինձ խոցելը միշտ հեշտ է եղել։ Բայց նաև շատ շուտ ներում եմ վիրավորանքը, հատկապես երբ մարդը գիտակցում ու զղջում է դրա համար։ Ինչպես մի քանիսը նշեցին վերևում, ներքուստ շատ ավելի շուտ եմ ներում, քան ցույց եմ տալիս, որպեսզի ինձ վիրավորողը գիտակցի իր սխալը և անկեղծորեն զղջա ինձ վիրավորելու համար։ Այ այդ ժամանակ միանգամից ամեն ինչ մոռանում եմ, կարծես այդպիսի բան չի էլ եղել։ Դե, ճիշտ է, լինում են բաներ, որ այդպես միանգամից մոռանալը հեշտ չի լինում, բայց ամեն դեպքում մեջս չարություն չեմ պահում, դա հաստատ։ Ի տարբերություն մարդկանց մեծամասնության, չեմ կարող ասել, որ վիրավորվում եմ միայն մտերիմ մարդկանցից։ Ճիշտ է, մտերիմ ու հարազատ մարդկանցից ավելի շատ եմ վիրավորվում, դա բնական է, քանի որ նրանց կարծիքն ու վերաբերմունքն ինձ համար շատ ավելի արժեքավոր է, քան օտար կամ ոչ մտերիմ մարդկանցը, բայց, միևնույն է, օտարներից էլ կարող եմ վիրավորվել։
    Վերջին տարիներին կարծես թե մի քիչ փոխվել եմ, ավելի քիչ եմ նեղանում։

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի…
    Բյուր, բայց պատկերացրու, որ երբեմն ասում ես այնպիսի բաներ, որոնք եթե քեզ են ասում, խիստ վիրավորվում ես։ Ուղղակի երևի ոչ միշտ ես կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը։

    Ի դեպ, շատ շնորհակալ կլինեի այն ակումբցիներից, ովքեր ինձ կասեն, թե երբ և ինչով եմ իրենց վիրավորել, եթե երբևէ վիրավորել եմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Որ ճիշտն ասեմ…խոսելուց առաջ ավելի երկար կարող ա մտածեմ, քան ակումբում գրելուց առաջ…ակումբը կյանքային մի օղակ է…ոնց պտտվում եմ, մեկ է՝ մարդիկ են…ուստի շատ արագ / երկար կամ կարճ/ խոսում եմ, բայց հիմնականում գրառումներիս համար չեմ փոշմանում…
    պարզապես վիրավորել չեմ սիրում / հատկապես երբ խոցում եմ ինձ /փոքրիշատե/ հարազատ դարձած մարդու/…ու քանի որ ինքս թեթև եմ նայում մարդկային հարաբերություններին ու անցկացնում եմ փոքրիկ խազերը, վատ եմ զգում, երբ ասածս ծանրացնում են…
    Հետո ժամանակը սահում է ու հարթում է այն, ինչ մարդուն վայել չէ հարթել…

  11. #11
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ինձ համար գոյություն ունի մարդկանց շատ նեղ շրջանակ, որոնցից կարող եմ վիրավորվել՝ դրանք իմ ամենամտերիմ մարդիկ են և վիրավորանքը այդ դեպքում կարող է շատ խորը լինել, բայց քանի որ նրանք իմ հարազատներն են պրակտիկորեն վիրավորվելու դեպքեր չեն գրանցվում Իսկ ընդհանրապես ոչ թե վիրավորվում եմ, այլ հետևություններ եմ անում՝ այսինքն իմ տվյալների բազայում այդ մարդու անվան դիմաց նշում եմ, որ նա ընդունակ է այդպիսի քայլի: Գրեթե միշտ ներում եմ, համենայնդեպս փորձում եմ ներել և համարում եմ, որ դա ուժեղ մարդու հատկանիշ է: Ներելը արտահայտվում է նրանով, որ չեմ փորձում վրեժխնդիր լինել (իհարկե դա իդեալական դեպքում) հայերեն ասած «մուռ» չեմ պահում , անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք եմ մեկնում այդ մարդուն, նրա հետ նորմալ շփվում եմ, բաաաաաայց տվյալների բազաից նրա անունը երբեք չեմ ջնջում և միշտ գիտեմ թե ինչ կարելի է սպասել այդ մարդուց:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.05.2007, 22:20:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (16.07.2013)

  13. #12
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    35
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Wisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ ժող ջան ես մտածում էի, որ էս թեմայում չեմ գրի, բայց ճակատագիրս ուրիշ ձևի դասավորվեց... Բանն այն է, որ անկախ ինձանից վիրավորեցի մի աղջկա, բայց դե իրոք մտքիս ոչ մի նշույլ չկար անգամ էտ հաշվով... Ամենածանրը էնա, որ չգիտեմ լիովին ներված եմ, թե չե... ուզում եմ իմացած լինեմ, որ նա իր հոգու խորքում ինձ ներելա...
    Իմ փորձից ուզում եմ խորհուրդ տալ մյուսներին՝ երբ մի բան եք ասում ձեր դիմացինին, աշխատեք 10 անգամ մտածեք ասելուց կամ ինչ-որ մի հարց տալուց առաջ կամ գոնե մի 10 վայրկյանով ուշացրեք խոսելու պահը: Էտ ժամանակը թույլ կտա ձեզ ևս մեկ անգամ ռեալ գնահատել պահը և «զգալ» դիմացինին...
    Լավ եղեք
    Ճակատագիրը կրկնվում է...

    Նայում եմ LCD էկրանին,
    Տեսնում եմ միայն սևը,
    Բա՞ն է եղել համակարգչին,
    Ո՛չ, թախիծն է փակել իմ աչքերը:

    Ի՞նչ անել, երբ չգիտես, թե ինչ ասել,
    Ի՞նչ անել, որպեսզի ետ բերել անցյալը,
    Իսկ ի՞նչի համար ետ բերել անցյալը,
    Որպեսզի նորի՞ց կրկնվի անակնկալը ...
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  14. #13
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ճիշտն ասած ինձ համար ընդունելի չի Վիրավորվել գաղափարը, տղամարդը այսպես ասած իրավունք չունի Վիրավորվելու, դա, իմ կարծիքով կանանց մենաշնորհն է, անձամբ ես դեռ երբեք ոչ մեկից չեմ վիրավորվել, ավելի ճիշտ թույլ չեմ տվել որ վիրավորեն, իսկ փորձի դեպքում հաստատ պատասխան են ստացել: Նշեմ նաև որ երբևէ չեմ ցանկացել ակամա ոչ ոքի վիրավորել, եթե ակամա վիրավորել եմ, , ապա անպայման ներողություն եմ խնդրել, իսկ եթե ցանկացել եմ վիարավորել, ապա միմիայն մտածված, քանի որ կան դեպքեր, երբ մարդը մարդկային լեզու չի հասկանում և պետք է նրան մի քիչ բշտես, որ, կներեք արատահայտությանս համար, իրեն էշից ջոկի: Ամեն դեպքում ցանկալի չի վիավորանքով մարդուն բան հասկացնելը: Ես ծանոթ եմ մարդկանց մի այնպիսի կատեգորիայի հետ ովքեր վիրավորելով դիմացինին փորձում են ինքնահստատվել, իրենց թվում է թե դրանով նրանք ավելի ուժեղ ու բարձր են դառնում դիմացինից, քանի որ կարողացան նրան վիրավորել կամ նեղացնել, այնինչ իրականում նրանք ավելի ցած իջան, քան նա ում վիրավորեցին: Ես կցանկանայի մի բան ասել.
    Տղաներին- Աշխատեք չվիրավորել կանանց և աղջիկներին, նրանք շատ նուրբ էակներ են, իչքան էլ որ փորձեն ցույց տալ թե իրենք ուժեղ են, միևնույն նրանք շատ նուրբ են,
    Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  15. #14
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա...
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #15
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում KHT-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:
    Այդքան էլ լավ խորհուրդ չէ, դու ինքդ նշեցիր, որ վիրավորողը իրեն ցածրացնում է, ապա ինչու պատասխան տալ ու իջնել նրա մակարդակին: Երբեք վիրավորանքին վիրավորանքով մի պատասխանեք, այլ հանգիստ ասեք ճշմարտությունը այն ինչ կա:

    Ու ես կարծում եմ, եթե մարդ վիրավորվում է դա ավելի շուտ հենց իր մեջից է գալիս, եթե ես տրամադրություն չունենամ, ապա ցանկացած խոսքից վիրավորանք կզգամ, մեկ մեկ չեմ կարողանում ինքս ինձ կառավարել, բայց հիմնականում հասկանում եմ, որ դա իմ մեջ է ոչ թե դիմացի մարդու արածն է:

    Իսկ եթե հատուկ քեզ վիրավորել են, չեմ կարծում որ այդպես վարվի քեզ մտերիմ կամ քեզ սիրող մարդը, ապա անհանգստանալու կարիք չկա, վերջապես ինադու վիրավորողն էլ ինքն իրեն է վնասում, այդքան բացասական էներգիա տիեզերք ուղղարկելով, որը ինչպես հայտնի է հետ է գալիս կրկնակի ուժ ստացած:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •