User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Վիրավորել…վիրավորվել…

  1. #16
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    .
    Տղաներին- Աշխատեք չվիրավորել կանանց և աղջիկներին, նրանք շատ նուրբ էակներ են, իչքան էլ որ փորձեն ցույց տալ թե իրենք ուժեղ են, միևնույն նրանք շատ նուրբ են,
    Աղջիկներին- Եթե փորձում են Ձեզ վիրավորել, ապա անպայման պատասխան տվեք այլ ոչ թե նեղացեք և ներքաշվեք ինքներդ Ձեր մեջ:[/QUOTE]


    Դուրս եկավ, լավ էր ասված:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Տրամաբանական չէր լինի որ վիրավորելուց չվիրավորվեին մարդիկ հակառակ դեպքում նման կլիներ պադոշիզմի դրսևորման: Վիրավորելուց գոնե տեղին վիրավորեք եթե հնարավորություն չունեք չվիրավորելու, արդար վիրավորեք օբյեկտիվ
    Իսկ վիրավորվելուց էլ գոնե իսկական վիռավորվեք ոչ թե թաթերական-բեմականացմամբ, կամ էլ վիրավորվելս որնա է ... եթե մի կուշտ շատ կոպիտ վիրավորվել եք մի քանի հատ հասցՐեք մռութին որ դիմացինը դրա մասին տեղյակ լինի , իսկ եթե մի քիչ եք վիրավորվել հավատացնում եմ Ձեզ իզուր ջանքեր եք թափել .. չարժեր:
    Գիտեք հիմնականում վիրավորողը տղամարդիկ են որպես կոպիտ ու բռի ՊՌԻՄԻՏԻՎՆԵՐ /Դոխթուր ականջդ կանչի/ , համապատասխանաբար վիրավորվողներն էլ կանայք որպես թույլ փխրուն ու զգայուն էակներ (այ օրինակ փորցեք Ձեր կնոջ համար փափագյալ մուշտակը ժամանակին չգնել ,.. նենց կվիրավորվի որ տանը Ձեզ հյուրանոցում կզգաք իսկ գիշերներն էլ ... $100 առանց .... )
    Իմաստ չեմ գտնում թե վիրավորվելու թե վիրավորվելու մեջ ... երկուսն ել տխուր ու ոչ բեղուն աշխատանքներ են .. թերևս կարելի է որոշ ժամանակ բարեկանմերից ու ընկերներից վիրավորվել երբ վիրավորում են ... բայց էլ ինչ ընկեր կամ բարեկամ եթե պետք է վիրավորի .. սոու ես ինքս աշխատում եմ չվիրավորել ու վիրավորվել .. . կամ էլ ապարանցիների վարյանտ ինչև հոգու խորքը կվիրավորվեմ կռվի դաշտից հետ դառանլուց

  3. #18
    Սկսնակ անդամ Dina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Վիրավորել չեմ սիրում, սակայն երբ նեղացնում են սկսում եմ արհամարել, սակայն ոչ մի դեպքում խոսքերով չեմ վիրավորի։
    Իսկ ինձ վիրավորել շատ հեշտ է, վիրավորվում եմ ցանկացած թեթև բաներից, անգամ կատակներից, որոնք հաստատ գիտեմ կատակ են։
    Դա համարում եմ ամենամեծ թերություններիցս մեկը, բայց ազատվել այդ թերությունից չի ստացվում :
    Վիրավորվելը բարդացնում է մարդկանց կյանքը , և շատ կարևոր է որ մարդ կարողանա թեթև ընդունել վիրավրանքները և ներել իմանա
    Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
    (հետևություն )
    Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.

  4. #19
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Dina-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրավորել չեմ սիրում, սակայն երբ նեղացնում են սկսում եմ արհամարել, սակայն ոչ մի դեպքում խոսքերով չեմ վիրավորի։
    Իսկ ինձ վիրավորել շատ հեշտ է, վիրավորվում եմ ցանկացած թեթև բաներից, անգամ կատակներից, որոնք հաստատ գիտեմ կատակ են։Դա համարում եմ ամենամեծ թերություններիցս մեկը, բայց ազատվել այդ թերությունից չի ստացվում :
    Վիրավորվելը բարդացնում է մարդկանց կյանքը , և շատ կարևոր է որ մարդ կարողանա թեթև ընդունել վիրավրանքները և ներել իմանա
    Ասում են ուժեղ արտահայտված ԷԳՈ-ի դեպքում է սա լինում, եթե փորձես հաղթահարել, այսինքն լռեցնել նրան, հավանաբար էլ չես նեղանա, մանավանդ որ հասկանում ես, որ իսկապես կատակ է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  5. #20
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Իմ մոտ շատ հազվադեպ պատահող երևույթ է թե՛ վիրավորվելը, թե՛ վիրավորելը: Բայց պատահելուց էլ դրանք երևի իրար հետ են հանդես գալիս Այսինքն եթե ես տվյալ խոսքը ընդունում եմ որպես վիրավորանք, ապա հաստատ անկեղծ նրան ասում եմ այդ մասին, արդյունքում էլ նա վիրավորվում է, իսկ իմ մոտ վիրավրոնքն անցնում է Ընդհանրապես երբ մտածում եմ, որ դիմացինի ասածը վիրավորական էր, ինչի ասեց նման բան, հաջորդ վայրկյանին սկսում եմ նրան արդարացնել իմ իսկ աչքերում, մտածում եմ՝ դե երևի նա դա չէր ուզում ասել, կամ էլ ես ինչի եմ ադպես ընդունում իր ասածը և նման բաներ, արդյունքում էլ ամեն ինչ լավ է լինում, ես էլ ոչ վիրավորվում եմ, ոչ էլ սրտնեղում անտեղի Հաճախ են ինձ խորհուրդ տալիս այդքան ներողամիտ չլինել ուրիշների հանդեպ, բայց ես գտնում եմ, որ սխալ չեմ վարվում, որովհետև՝ նախ կարող է ես էլ նման իրավիճակում հայտնվեմ, այսինքն առանց մտածելու , որ ասածս վիրավորանք է, շարունակեմ, ուստի պետք է ներողամիտ լինել, և, երկրորդ, իմ այս վերաբերմունքը հաստատ չի կանգնի շահագործման վտանգի առաջ. ինքս չեմ թողնի
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #21
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    այստեղ նայած հանգամանքներին` որոշ դեպքերում կարող ես մի այնպիսի մանրունքից "նեղանալ", որ հետո երբ հիշում ես, ասում ես` էդ ինչ էր որ?, և ընդհանրապես դա շատ հարաբերական է` նայած մարդ ինչպես է ընկալում "ասված խոսքը",
    Life is too short...

  7. #22
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Վիրավորանքն ըստ իս դա մարդկային հոգում կուտակված բացասական էներգիայի արտահայտումն է: Երբ մարդու նյարդերը էլ չեն դիմանում, մարդ արարածը փորձում է բառերի միջոցով արտահայտել սեփական հոգում առկա լեղին:
    Անձամբ ես ահավոր նեղացկոտ եմ, բայց վիրավորանքը կարող եմ մի քանի ակնթարթ հետո լիովին մոռանալ ու նորից ի սրտե ժպտալ: Գիտեմ, որ դա սխալ է: Աշխատում եմ ամեն կերպ թեթև նայել մարդկային հարաբերություններին, սակայն...
    Աշխատում եմ ոչ ոքի չվիրավորել: Բայց եթե կան մարդիկ, ում ակամա, առանց ցանկության, պահի տակ վիրավորել եմ, ապա բոլորի առաջ ներեղություն եմ խնդրում: Ես ընդունում եմ իմ սխալները:
    Միաժամանակ ուզում եմ նշել, որ քինախնդրություն ամեն դեպքում չարժե պահել: Պետք չէ հասցված վիրավորանքին վիրավորելով պատասխանել: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մարդու սրտում պետք է խոր արմատներ ունենա ներողամտությունը, քանզի բոլորս էլ պետք է հիշենք, որ մենք հասարակ մահկանացուներ ենք, ովքեր զերծ չեն սխալներից:
    Հ.Գ. Մի ժամանակ ստորագրությունս այդ մասին էր . "Եթե քեզ վիրավորեն, ապա հոգիդ այնքան բարձր պահի, որ վիրավորանքը չհասնի նրան":

  8. #23
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ես, անկեղծ ասած, չունեմ այդ հատկությունը` վիրավորվել: Սա, իրոք որ, կարծում եմ տղային ոչ բնորոշ բնավորության գիծ է: Եվ փոխարենն էլ աշխատում եմ այնպես ապրել, որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ: Իսկ եթե ինչ-որ նման բան է տեղի ունեցել, այսինքն` ինչ-որ մեկին վիրավորել եմ, կամ ինքն է ինձ վիրավորել, փորձում եմ անկեղծ զրույցի միջոցով պարզաբանել, թե ինչումն է խնդիրը: Ի վերջո, եթե ես իրականում չեմ ցանկանում վիրավորել մեկին, սակայն նա ինձնից ինչ-որ պատճառով վիրավորվել է, ես դա հասկանալով` ամոթ չեմ համարում ներողություն խնդրել, լինի տղա, թե աղջիկ: Եվ ամեն ինչ դրանով վերջանում է: Իսկ հակառակ դեպքում` ես անպարտ եմ: Ես նրա դեմ ոչ մի քինախնդրություն չունեմ, ընդունում եմ իմ սխալը, ներողություն եմ խնդրում, իսկ նա չի ներում, դա իր խնդիրն է: Խռովությունը մնում է ոչ թե իմ, այլ իր սրտում, ինչը կյանքում կարող է շատ խանգարել:

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    երբեք չեմ վիրավորվում , քանի որ դրա հոմանիշը համարում եմ ՆԵՂԱՆԱԼ բառը...
    Նեղանա՞լ... հեչ մի մտածի, տաք ջրով կլվանանք լնենանաԼՕԼ

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    գտնում եմ որ տղամարդը չպետք է վիրավորվի ... վիրավորվել կարող է կինը ...
    Ճիշտ ես, տղամարդու նեղանալը ես չեմ հասկանում, թեպետ հաճախ եմ հանդիպում, էն էլ աղջկանից նեղացած տղեն:
    Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 11.07.2007, 02:25: Պատճառ: Գրառման ավելացում
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  9. #24
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:
    Ընդհանրապես պրակտիկայում բոլոր մարդիկ էլ նույնն են` վիրավորվում են ճշմարտությունից և չեն ուզում ընդունած լինել իրենց սխալը, ինչքան էլ դու փորձես ընկերական ասել դա: Պարզապես մենք` մարդիկս, կեղծ ենք: Ապրում ենք ամերիկյան սիստեմով, այսինքն` ժպտում ենք կեղծ, մարդու երեսին ժպտում ենք, հետևից բամբասում, չարախոսում, հայերիս մոտ ընդունված տարբերակով էլ լուն փիղ ենք սարքում: Հետո էլ երբ մեր հանդեպ ենք նման վերաբերմունք նկատում նեղանում ենք, կռվում, պատերազմում: Առաջ է գալիս թշնամանք, ատելություն, նախանձ և նման էլի շատ այլ բաներ, ինչի պատճառով մարդու հոգեկան աշխարհը շատ այլայլված և անհաստատ, անհանգիստ է լինւմ: Մարդն ապրում է փշերի վրա:
    Սա գալիս է նրանից, որ մարդն ի վիճակի չէ լսել իր սխալների մասին, երբ նրան դրանց մասին ասում են իր իսկ երեսին, իսկ մյուսները, չցանկանալով կռվի մեջ ընկնել, սկսում են խոսել մյունսերի հետ այդ սխալների մասին, ինչը վերածվում է բամբասանքի ու հետո արդեն.... վերևի գրածս:
    Թեպետ ասեմ, որ հարցին մոտեցման ձևն է շատ կարևոր, քանզի ասելու ձևից շատ բան է կախված: Իսկ մինչ ասելը դու պետք է գիտակցես, թե ո՞վ ես դու տվյալ անձի համար, ինչ չափի մեջ կարող ես իր հետ անկեղծանալ և կարո՞ղ ես արդյոք ընդհանրապես դա անել:
    Շատ խոսեցի
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  10. #25
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Փորձում եմ ամեն հարց լուծել խաղաղ ճանապարհով՝ բացատրելով կամ հասկացնելով: Ամեն մեկի խոսքից չեմ վիրավորվում, մարդ էր ասաց՝ գնաց: Բայց հարազատը պիտի հիմնավորի իր վիրավորելու պատճառը: Եթե ընդունեմ, ինքս ներողություն կխնդրեմ, իսկ եթե դուրս գա, որ անհիմն է վիրավորել, ավելորդ ոչինչ չեմ ասում, վիրավորանքը մեջս չի մնում, պարզապես դրան հաջորդում է մի հիասթափություն, ու դադարում եմ այդ անձնավորությանը իմ հարազատը համարել: (Չնայած հիմնականում ինձ վիրավորող մարդիկ միշտ ներողություն են խնդրել հետագայում): Վիրավորել…վիրավորվելն էլ տարիքային է, և երբ սկսում ես ավելի լավ ճանաչել կյանքը, մարդկանց ու երևույթները, հոգիդ բարձր պահելով՝ դադարում ես վիրավորվել ամեն մի մանրուքից:

  11. #26
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Hay-Qristonya-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, անկեղծ ասած, չունեմ այդ հատկությունը` վիրավորվել: Սա, իրոք որ, կարծում եմ տղային ոչ բնորոշ բնավորության գիծ է:

    Ճիշտ ես, տղամարդու նեղանալը ես չեմ հասկանում, թեպետ հաճախ եմ հանդիպում, էն էլ աղջկանից նեղացած տղեն:
    Ով ասաց , թե վիրավորվելը միայն կանանց համար է՞, վիրավորանքը չի հարցնում տղամարդ թե կին, յուրաքանչյուր մարդ կարող է վիրավորվել և վիրավորել դիմացինին, լավ է երբ մարդ որոշում է չվիրավորրվել և չվիրավորել դիմացինին, բայց միթե դա եդքան հեշտ է,՞ մարդկային զգացմունքներն այնքան ուժեղ չեն սովորաբար , որ միանգամից կատարյալ ճիշտ կերպով արձագանքեն այդ վիրավորվելու փաստին, շատ հաճախ դրան հասնում ես պայքարի միջոցով, որովհետեվ միայն անձն ուրացած մարդն է ի վիճակի չվիրավորվել....
    և մի կարևոր փաստ------վիրավորում է, նա ով վիրավորված է
    ուրեմն շատ հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու, քննեք ձեզ , թէ ինչից էք՞ դուք վիրավորված ու եթե կարողանաք ներել կազատվեք այդ ցանկությունից
    Love has an enemy, but it is already defeated!

  12. #27
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2007
    Հասցե
    Արցախում
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու, քննեք ձեզ , թէ ինչից էք՞ դուք վիրավորված ու եթե կարողանաք ներել կազատվեք այդ ցանկությունից

    Իսկ ես կասեի, որ <հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու> քննենք մեզ, ոչ թե ինչից ենք վիրավորված, այլ ինչու ենք ուզում վիրավորել? Չե որ առանց պատճառի մարդու չեն վիրավորում?
    Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, մենք նույնպես վիրավորվում ենք, բայց ճիտ է ոչ այնպես ինչպես թույլ սեռի ներկլայացուցիչները: Ուղակի տղամարդը ցույց չի տալիս: Յուրաքանչյուր մարդ ունի իր "ԵՍ"- ը, իր աշխարհը, և մենք չպետք է ոտնահարենք, արհամարենք:

    Ավելացվել է 4 րոպե անց
    "Ամեն ինչ ներել, նանակում է ամեն ինչ հասկանալ"
    Վերջին խմբագրող՝ Վալերի: 14.08.2007, 19:44: Պատճառ: Գրառման ավելացում
    Ցանկություններիդ մեջ զգույշ եղիր. նրանք երբեմն իրականանում են

  13. #28
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Վիրավորել…վիրավորվել…

    Amina համամիտ եմ քեզ հետ ու եթե ամփոփեմ ասածներդ ու մի փոքր էլ իմ մտքերն ավելացնեմ դրանց ու շարունակեմ, պետք է ասեմ, որ

    Սիրել կարողացող մարդը, որը գիտե ներել ու մի կողմ դնել իր փոքրիկ <<ես>>-ը անտեղի, դատարկ բաներից չի վիրավորվում ու թշնամություն չի տածում, որպեսզի ինքն էլ վիրավորի ու հաշվեհարդար տեսնի իրեն վիրավորողի նկատմամբ:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  14. #29
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Վալերի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես կասեի, որ <հաճախ երբ ձեր մեջ բարձրանում է այդ ցանկությունը վիրավորելու> քննենք մեզ, ոչ թե ինչից ենք վիրավորված, այլ ինչու ենք ուզում վիրավորել? Չե որ առանց պատճառի մարդու չեն վիրավորում?
    Իսկ ինչ վերաբերվում է տղամարդկանց, մենք նույնպես վիրավորվում ենք, բայց ճիտ է ոչ այնպես ինչպես թույլ սեռի ներկլայացուցիչները: Ուղակի տղամարդը ցույց չի տալիս: Յուրաքանչյուր մարդ ունի իր "ԵՍ"- ը, իր աշխարհը, և մենք չպետք է ոտնահարենք, արհամարենք:
    Ասեմ որ շատ հաճախ վիրավորված մարդիկ վիրավորում են իրենց չվիրավորած մարդկանց, ուղղակի իրենց մեջ []սոսում է վիրավորվածությունը

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Amina համամիտ եմ քեզ հետ ու եթե ամփոփեմ ասածներդ ու մի փոքր էլ իմ մտքերն ավելացնեմ դրանց ու շարունակեմ, պետք է ասեմ, որ

    Սիրել կարողացող մարդը, որը գիտե ներել ու մի կողմ դնել իր փոքրիկ <<ես>>-ը անտեղի, դատարկ բաներից չի վիրավորվում ու թշնամություն չի տածում, որպեսզի ինքն էլ վիրավորի ու հաշվեհարդար տեսնի իրեն վիրավորողի նկատմամբ:
    այո այո
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 15.08.2007, 14:54: Պատճառ: Մեջբերման խմբագրում
    Love has an enemy, but it is already defeated!

  15. #30
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Էէէ...պարզվում է հնարավոր է նույնիսկ առանց պատճառի վիրավորվել...
    Ուզում ես հասկանալ «Վիրավորողի» մեղքն ու անհեթեթ ու անտեղի ա թվում վիրավորված տխրությունդ...
    Բայց դե ի՞նչ արած...
    Սա միակ դեպքն է, երբ վիրավորվում ես, բայց փորձում ես ինքդ քեզ ներել...

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •