Ես շուտ եմ ներում մարդկանց: Դա կա՛մ ժառանգական է, կա՛մ դաստիարակությունից է: Մի ժամանակ ընդհանրապես չէի վիրավորվում, որովհետև գտնում էի, որ եթե ոչ մտերիմ մարդ է վիրավորողը, ապա թքած նրա ասածի վրա, իսկ եթե մտերիմ է, ուրեմն առանց հասկանալու է վիրավորել: Իսկ վերջերս, չգիտեմ ինչու, չնայած կարծիքս չեմ փոխել, բայց շատ խոցելի եմ դարձել:
Ինչ վերաբերում է մարդկանց վիրավորելուն, ապա ես շատ եմ վիրավորում… մեծ մասամբ առանց հասկանալու: Դրա համար երկու պատասխան ունեմ. կա՛մ վախենում եմ, որ մարդիկ ինձ կխոցեն, դրա համար առաջինն եմ հարձակվում, կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի… Չգիտեմ, երևի մի քիչ նրբանկատություն պետք է, բայց անկեղծությունից ձեռ քաշել չի կարելի: