User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Վիրավորել…վիրավորվել…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վիրավորել…վիրավորվել…

    Բարև…
    Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
    Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
    Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…
    Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ
    Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 01.05.2007, 01:49:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Վիրավորվել .. եթե խոսքը վերաբերվում է պատերազմի դաշտում վիրավորվելուն ... ապա աստված մեզ պահապան ..
    ինչ վերաբերվում է մարդկանցից վիրավորվելուն ... երբեք չեմ վիրավորվում , քանի որ դրա հոմանիշը համարում եմ ՆԵՂԱՆԱԼ բառը... գտնում եմ որ տղամարդը չպետք է վիրավորվի ... վիրավորվել կարող է կինը ... անձամբ ես վիրավորվելու փոխարեն վիճում կամ պարզաբանում եմ , շատ խորը վրավորվելու դեպքում հնարավոր է ՛դնգստեմ՛ :
    Ինքս չեմ սիրում վիրավորել , մանավանդ անմեղ տեղը , երբեմն ճշմարտությունը մարդուն ասելով դուք կարող էք վիրավորել նրան ... այդպիսի հարցերին սովորաբար չեմ պատասխանում կամ խուսափում եմ:

  3. #3
    ջա՜ն ասող
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2007
    Գրառումներ
    78
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ես աշխատում եմ խուսափել մարդկանց վիրավորելուց, բայց կան դեպքեր որ չի ստացվում: Շատերը իրենց անհասկացողի տեղ են դնում, ես էլ գտնում եմ որ մինչև չվիրավորեմ՝ չեն հասկանա ինչը ինչոց է:
    Չնահայց դա հազարից մեկ է պատահում...
    Իսկ երբ ինձ են վիրավորում, աշխատում եմ հոգուս խորքում ներել նրանց, բայց ցույց չեմ տալիս, որ ներել եմ....մինչև որ զգում եմ արժե ցույց տալ
    Ատում եմ ատելությունը, ներում՝ աններելիին:

  4. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև…
    Շատ եմ մտածել՝ այս թեման բացեմ, թե ոչ…ու հիմա ճիշտ ժամանակն է…
    Կարդացե՛ք թեմայի վերնագիրը ու գրե՛ք, պատմե՛ք, վերլուծե՛ք…ինչ մտքներովդ անցնում է…
    Շատ կարճ ասեմ, որ ինձ հասցված վիրավորանքը շատ արագ մոռանում եմ, իմ հասցրածից՝ տանջվում…
    Բայց քանի որ մեզանից ոչ ոք այս կյանքում չի կարող խուսափել ո՛չ վիրավորելուց, ո՛չ վիրավորվելուց…պիտի կարողանալ ՆԵՐԵԼ
    Հ.Գ. Ամեն դեպքում… խոսում ենք վիրավորանքներից. ներելու մասին թեմա կա…
    Լիովին նման եմ քեզ, երբեք չեմ իմացել նեղանալ կամ վիրավորվել, ու շատ արագ ու հեշտ ներել եմ մարդկանց, դա միշտ եղել է իմ թերությունը, իսկ ես աշխատել եմ երբեք չվիրավորել, իսկ եթե ստացվել է, ապա դա միայն անզգուշությունից է եղել, թե չէ մտածված երբեք չեմ վիրավորի,
    Երբեմն երբ վիրավորում են ուզում եմ նեղացած երևալ, բայց դա միայն մի փոքր սառնություն է լինում, ուրիշ ոչինչ...

  5. #5
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Երբեմն վիրավորվում եմ, բայց շատ շուտ եմ ներում… Կարող ա ինչ-որ ժամանակ ինձ սառը պահեմ, սակայն դա միայն պատժելու համար է:
    Վիրավորել չեմ սիրում, եթե վիրավորում եմ, ապա չմտածված: Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Ես շուտ եմ ներում մարդկանց: Դա կա՛մ ժառանգական է, կա՛մ դաստիարակությունից է: Մի ժամանակ ընդհանրապես չէի վիրավորվում, որովհետև գտնում էի, որ եթե ոչ մտերիմ մարդ է վիրավորողը, ապա թքած նրա ասածի վրա, իսկ եթե մտերիմ է, ուրեմն առանց հասկանալու է վիրավորել: Իսկ վերջերս, չգիտեմ ինչու, չնայած կարծիքս չեմ փոխել, բայց շատ խոցելի եմ դարձել:
    Ինչ վերաբերում է մարդկանց վիրավորելուն, ապա ես շատ եմ վիրավորում… մեծ մասամբ առանց հասկանալու: Դրա համար երկու պատասխան ունեմ. կա՛մ վախենում եմ, որ մարդիկ ինձ կխոցեն, դրա համար առաջինն եմ հարձակվում, կա՛մ պարզապես ասում եմ այնպիսի բաներ, որոնք եթե ինձ ասվեին, չէի վիրավորվի… Չգիտեմ, երևի մի քիչ նրբանկատություն պետք է, բայց անկեղծությունից ձեռ քաշել չի կարելի:

  7. #7
    Սկսնակ անդամ Crazy_Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.12.2006
    Տարիք
    45
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Գիտեք ես կարծում եմ վիրավորանքը ներելը համեմատաբար հեշտ է քան մոռանալը , դրա համար պետք չէ վիրավորել մարդկաց: Ես ինքս շատ զգուշ եմ վարվում մարդկանց հետ հատկապես երբ խոսքը վերաբերվում է զգացմունքներին: Բայց ցավոք սրտի երբեմն վրիպում եմ, չուզենալով, վիրավորում եմ մարդկանց, որոնք թանկ են ինձ համար: Այդ դեպքում շատ ավելի ծանր է լինում իմ վիճակը, քան նրա՝ ում ես վիարվորել եմ
    Եկեք զգուշ լինենք մեկս մեկի հանդեպ և վերաբերվենք մեկ մեկու սրտացավորեն:
    Վերջին խմբագրող՝ ihusik: 01.05.2007, 22:47: Պատճառ: ուղղումներ
    Time is a great teacher, but unfortunately it kills all its pupils

  8. #8
    Pro Wisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ!!!
    Տարիք
    36
    Գրառումներ
    537
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Վիրավորել…վիրավորվել…

    Էհ ժող ջան ես մտածում էի, որ էս թեմայում չեմ գրի, բայց ճակատագիրս ուրիշ ձևի դասավորվեց... Բանն այն է, որ անկախ ինձանից վիրավորեցի մի աղջկա, բայց դե իրոք մտքիս ոչ մի նշույլ չկար անգամ էտ հաշվով... Ամենածանրը էնա, որ չգիտեմ լիովին ներված եմ, թե չե... ուզում եմ իմացած լինեմ, որ նա իր հոգու խորքում ինձ ներելա...
    Իմ փորձից ուզում եմ խորհուրդ տալ մյուսներին՝ երբ մի բան եք ասում ձեր դիմացինին, աշխատեք 10 անգամ մտածեք ասելուց կամ ինչ-որ մի հարց տալուց առաջ կամ գոնե մի 10 վայրկյանով ուշացրեք խոսելու պահը: Էտ ժամանակը թույլ կտա ձեզ ևս մեկ անգամ ռեալ գնահատել պահը և «զգալ» դիմացինին...
    Լավ եղեք
    Я должен освободиться от моих жизненных тормузов... А ну ка кишш от сюда!... ՔՈՒԻԶ

  9. #9
    . . . Hay-Qristonya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Մեջբերում Fantazy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ մարդիկ ճշտից են վիրավորվում, դա ամենասխալ բանն է:
    Ընդհանրապես պրակտիկայում բոլոր մարդիկ էլ նույնն են` վիրավորվում են ճշմարտությունից և չեն ուզում ընդունած լինել իրենց սխալը, ինչքան էլ դու փորձես ընկերական ասել դա: Պարզապես մենք` մարդիկս, կեղծ ենք: Ապրում ենք ամերիկյան սիստեմով, այսինքն` ժպտում ենք կեղծ, մարդու երեսին ժպտում ենք, հետևից բամբասում, չարախոսում, հայերիս մոտ ընդունված տարբերակով էլ լուն փիղ ենք սարքում: Հետո էլ երբ մեր հանդեպ ենք նման վերաբերմունք նկատում նեղանում ենք, կռվում, պատերազմում: Առաջ է գալիս թշնամանք, ատելություն, նախանձ և նման էլի շատ այլ բաներ, ինչի պատճառով մարդու հոգեկան աշխարհը շատ այլայլված և անհաստատ, անհանգիստ է լինւմ: Մարդն ապրում է փշերի վրա:
    Սա գալիս է նրանից, որ մարդն ի վիճակի չէ լսել իր սխալների մասին, երբ նրան դրանց մասին ասում են իր իսկ երեսին, իսկ մյուսները, չցանկանալով կռվի մեջ ընկնել, սկսում են խոսել մյունսերի հետ այդ սխալների մասին, ինչը վերածվում է բամբասանքի ու հետո արդեն.... վերևի գրածս:
    Թեպետ ասեմ, որ հարցին մոտեցման ձևն է շատ կարևոր, քանզի ասելու ձևից շատ բան է կախված: Իսկ մինչ ասելը դու պետք է գիտակցես, թե ո՞վ ես դու տվյալ անձի համար, ինչ չափի մեջ կարող ես իր հետ անկեղծանալ և կարո՞ղ ես արդյոք ընդհանրապես դա անել:
    Շատ խոսեցի
    Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...

  10. #10
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վիրավորել…վիրավորվել…

    Փորձում եմ ամեն հարց լուծել խաղաղ ճանապարհով՝ բացատրելով կամ հասկացնելով: Ամեն մեկի խոսքից չեմ վիրավորվում, մարդ էր ասաց՝ գնաց: Բայց հարազատը պիտի հիմնավորի իր վիրավորելու պատճառը: Եթե ընդունեմ, ինքս ներողություն կխնդրեմ, իսկ եթե դուրս գա, որ անհիմն է վիրավորել, ավելորդ ոչինչ չեմ ասում, վիրավորանքը մեջս չի մնում, պարզապես դրան հաջորդում է մի հիասթափություն, ու դադարում եմ այդ անձնավորությանը իմ հարազատը համարել: (Չնայած հիմնականում ինձ վիրավորող մարդիկ միշտ ներողություն են խնդրել հետագայում): Վիրավորել…վիրավորվելն էլ տարիքային է, և երբ սկսում ես ավելի լավ ճանաչել կյանքը, մարդկանց ու երևույթները, հոգիդ բարձր պահելով՝ դադարում ես վիրավորվել ամեն մի մանրուքից:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •