Մեջբերում Apostle-ի խոսքերից Նայել գրառումը
ՀԱՐԳԵԼԻ ՖՈՐՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ

քարոզարշավին մնացել է հաշված օրեր, առաջարկում եմ քննարկել կուսակցությունների քարոզարշավների պրոֆեսիոնալ մակարդակը, ինչ նոր տեխնոլոգիաներ են մտել 2007թ-ի քարոզարշավում, ոմանք փոխել են իրենց տեխնոլոգիաները, ոմանք որպես հիմք օգտագործում են իրար վրա ցեխ շպրտելու իրենց մեթոդները, այնուամենայնից առաջարկում եմ քվեարկել և քննարկել
Լավ թեմա ես բացել, բայց առավել ուշադիր պետք է լինեիր հարցումում առկա կուսակցությունների ընտրության հարցում, օրինակ՝ ԱԺՄ–ն պաշտոնապես չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին և այդ ցուցակում պետք է չլիներ, մինչդեռ, օրինակ, Մարքսիստական կուսակցությունը, ԺՈՒԿ–ը, ԱԺԿ–ն, ՆԺԿ–ն, "Հանրապետությունը" և այլ կուսակցություններ մասնակցում են և գուցե նաև բավականին պրոֆեսիոնալ ձևով։ Հիմա, ինչ վերաբերում է քարոզարշավի պրոֆեսիոնալիզմին։ Իրականում որևէ քարոզարշավի պրոֆեսիոնալիզմը որոշվում է նրանով, թե որքանով է այն հասանելի դարձնում հանրությանը տվյալ կուսակցության գաղափարախոսությունը ու մոտեցումները։ Այդ միջոցների մեջ, իհարկե, մտնում են ոչ միայն ելույթները, այլև հոլովակները, երգերը և այլն։ Հայաստանում, սակայն, այդ չափանիշները ակնհայտորեն չեն գործում։ Հայաստանում քաղաքական գովազդը պրոֆեսիոնալ լինի, թե՝ ոչ, նրա նպատակը մեկն է՝ ցույց տալ, թե տվյալ կուսակցությունը կամ նրա լիդերը որքան զորեղ ու անհաղթելի են, որպեսզի ստրկական գիտակցության մեջ առաջացնեն նրանց խոնարհվելու մտադրություն ու հոգեբանություն ու արդյունքում լինեն ձայներ։ Իսկ այդպես ձայներ ստանալու համար առանձնապես խելք պետք չէ, բավական է միայն կերպարների միֆականացում ու նրանց առասպելական արժանիքների վերագրում, ինչը հայ հասարակությունը դարերով արել և անում է նաև առանց քաղաքական գովազդի միջամտության, առավել ևս՝ առանց պրոֆեսիոնալ կամ ոչ–պրոֆեսիոնալ ընտրարշավների։