[QUOTE]
Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Խոսելու համար որևէ երկրի քաղաքական դաշտից և նրա տարբեր դրսևորումներից պետք է տիրապետել նրա ներքին գործընթացների ողջ համայնապատկերին, ընդ որում ոչ միայն այն համայնապատկերին, որ կա հիմա, այլ այդ համայնապատկերի զարգացմանը վերջին գոնե 10 տարիների ընթացքում։ Հռետորական ճառերը հայ քաղաքական դաշտում գուցե իրականում շատ ավելին կարող են նշանակել, քան միմյանցից թխված քաղաքական ծրագրերը։ Ֆրանսիական հեղափոխությունը, փետրվարյան հեղափոխությունը, չինական հեղափոխությունը ևս հտետորական ճառերի միջոցով կատարվեցին, բայց ունեցան վիթախրի նշանակություն ինչպես տվյալ ժողովուրդների, այնպես էլ ողջ մարդկության պատմության համար։ Այնպես որ պետք է ավելի գրագետ ու համակողմանի մոտեցում ցուցաբերել և չշտապել նախընտրական ծրագրերի բրոշյուրների հաստությամբ քաղաքագիտական եզրահանգումներ անել։

Շատ պարզ և հասկանալի բաներ ես ասում, ուղղակի պետք է մի բան հաշվի առնեիր, Իմպիչմենտի դեպքում չես կարող ասել հռետորական ճառերի մասին, որովհետև նրանց գոռգոռոցները չեն կարող հռետորական արվեստի չափանիշներիմեջ տեղավորվել:
ՈՒ բացի այդ, նրանք ավելի շուտ իրենց դաշինքի <<սև PR>> -ն են ապահովում, չեմ կարծում, թե Հայաստանում կգտնվեն այդքան շատ մարդիկ, ովքեր կհավատան նրանց <<հռետորական ճառերին>> ու կհամաձայնվեն քայլել նրանց հետևից...

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ...