User Tag List

Նայել հարցման արդյունքները: Որ կուսակցության քարոզարշավն է առավել պրոֆեսիոնալ

Քվեարկողներ
19. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ՀՀԿ

    9 47.37%
  • ՕԵԿ

    0 0%
  • ՄԱԿ

    0 0%
  • Բարգավաճ

    3 15.79%
  • ԻՄՊԻՉՄԵՆՏ

    2 10.53%
  • ԴԱՇԻՆՔ

    1 5.26%
  • ՀՅԴ

    2 10.53%
  • Ժառանգություն

    2 10.53%
  • Ժողովրդական կուսակցություն

    0 0%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Քարոզարշավին մնացել է մի քանի օր

  1. #1
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    ՀԱՐԳԵԼԻ ՖՈՐՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ

    քարոզարշավին մնացել է հաշված օրեր, առաջարկում եմ քննարկել կուսակցությունների քարոզարշավների պրոֆեսիոնալ մակարդակը, ինչ նոր տեխնոլոգիաներ են մտել 2007թ-ի քարոզարշավում, ոմանք փոխել են իրենց տեխնոլոգիաները, ոմանք որպես հիմք օգտագործում են իրար վրա ցեխ շպրտելու իրենց մեթոդները, այնուամենայնից առաջարկում եմ քվեարկել և քննարկել
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանի Հանրապետական Կուսակցություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ իմ կարծիքով

    http://www.hhk.am/elections2007/index.html

  3. #3
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Apostle-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՐԳԵԼԻ ՖՈՐՈՒՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ

    քարոզարշավին մնացել է հաշված օրեր, առաջարկում եմ քննարկել կուսակցությունների քարոզարշավների պրոֆեսիոնալ մակարդակը, ինչ նոր տեխնոլոգիաներ են մտել 2007թ-ի քարոզարշավում, ոմանք փոխել են իրենց տեխնոլոգիաները, ոմանք որպես հիմք օգտագործում են իրար վրա ցեխ շպրտելու իրենց մեթոդները, այնուամենայնից առաջարկում եմ քվեարկել և քննարկել
    Լավ թեմա ես բացել, բայց առավել ուշադիր պետք է լինեիր հարցումում առկա կուսակցությունների ընտրության հարցում, օրինակ՝ ԱԺՄ–ն պաշտոնապես չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին և այդ ցուցակում պետք է չլիներ, մինչդեռ, օրինակ, Մարքսիստական կուսակցությունը, ԺՈՒԿ–ը, ԱԺԿ–ն, ՆԺԿ–ն, "Հանրապետությունը" և այլ կուսակցություններ մասնակցում են և գուցե նաև բավականին պրոֆեսիոնալ ձևով։ Հիմա, ինչ վերաբերում է քարոզարշավի պրոֆեսիոնալիզմին։ Իրականում որևէ քարոզարշավի պրոֆեսիոնալիզմը որոշվում է նրանով, թե որքանով է այն հասանելի դարձնում հանրությանը տվյալ կուսակցության գաղափարախոսությունը ու մոտեցումները։ Այդ միջոցների մեջ, իհարկե, մտնում են ոչ միայն ելույթները, այլև հոլովակները, երգերը և այլն։ Հայաստանում, սակայն, այդ չափանիշները ակնհայտորեն չեն գործում։ Հայաստանում քաղաքական գովազդը պրոֆեսիոնալ լինի, թե՝ ոչ, նրա նպատակը մեկն է՝ ցույց տալ, թե տվյալ կուսակցությունը կամ նրա լիդերը որքան զորեղ ու անհաղթելի են, որպեսզի ստրկական գիտակցության մեջ առաջացնեն նրանց խոնարհվելու մտադրություն ու հոգեբանություն ու արդյունքում լինեն ձայներ։ Իսկ այդպես ձայներ ստանալու համար առանձնապես խելք պետք չէ, բավական է միայն կերպարների միֆականացում ու նրանց առասպելական արժանիքների վերագրում, ինչը հայ հասարակությունը դարերով արել և անում է նաև առանց քաղաքական գովազդի միջամտության, առավել ևս՝ առանց պրոֆեսիոնալ կամ ոչ–պրոֆեսիոնալ ընտրարշավների։

  4. #4
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ես բացել, բայց առավել ուշադիր պետք է լինեիր հարցումում առկա կուսակցությունների ընտրության հարցում, օրինակ՝ ԱԺՄ–ն պաշտոնապես չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին և այդ ցուցակում պետք է չլիներ, մինչդեռ, օրինակ, Մարքսիստական կուսակցությունը, ԺՈՒԿ–ը, ԱԺԿ–ն, ՆԺԿ–ն, "Հանրապետությունը" և այլ կուսակցություններ մասնակցում են և գուցե նաև բավականին պրոֆեսիոնալ ձևով։
    Համամիտ եմ, քվեարկությունը միակ միջոցը չէ կարծիք արտաայտելու.... խնդրեմ իրոք կարծում եմ եթե կուսակցությունների լիդերները ստանում են այս ինֆորմացիան իրենց բավականին օգտակար կլինի և առաջարկում եմ ակտիվ արտահայտվել, քննարկելով բացթողումներն ու առավելությունները
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Իմպիչմենտին ընտրող է եղել?
    Զարմանում եմ՛ ոնց որոշ կուսակցությունների, կոպիտ խաղտումներ անելու համար, չեն զրկում մասնակցության իրավունքից.
    Նախընտրական ծրագիր ներկայացնելու փոխարեն՛ ուրիշներին քնադատելով, իրենց են գովազդում.
    Իմպիչմենտի նախընտրական ծրագիրը, երեք անձանց հեռացնելն է, նրանք մեր երկրի համար ուրիշ ծրագիր չունեն.
    Ուրախ գրառում:

  6. #6
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախընտրական ծրագիր ներկայացնելու փոխարեն՛ ուրիշներին քնադատելով, իրենց են գովազդում.
    Իմպիչմենտի նախընտրական ծրագիրը, երեք անձանց հեռացնելն է, նրանք մեր երկրի համար ուրիշ ծրագիր չունեն.
    ԵՍ ԼՐԻՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ.....հայ ազգի դժբախտություններից մեկ ա լինել ինչ-որ մարդու դեմ, ես կարծում եմ պետք է լինել հանուն...

    Նրանք ողջ օրը զբաղված են սրա նրա վրա ցեխ շպրտելով, ու սեփական լուծում ու գաղափարական պլատֆորմ չունեն
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  7. #7
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմպիչմենտին ընտրող է եղել?
    Զարմանում եմ՛ ոնց որոշ կուսակցությունների, կոպիտ խաղտումներ անելու համար, չեն զրկում մասնակցության իրավունքից.
    Նախընտրական ծրագիր ներկայացնելու փոխարեն՛ ուրիշներին քնադատելով, իրենց են գովազդում.
    Իմպիչմենտի նախընտրական ծրագիրը, երեք անձանց հեռացնելն է, նրանք մեր երկրի համար ուրիշ ծրագիր չունեն.
    Ո՞ր կուսակցության(դաշինքի) ո՞ր խախտումն ի նկատի ունես։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  8. #8
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Apostle-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ ԼՐԻՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ.....հայ ազգի դժբախտություններից մեկ ա լինել ինչ-որ մարդու դեմ, ես կարծում եմ պետք է լինել հանուն...

    Նրանք ողջ օրը զբաղված են սրա նրա վրա ցեխ շպրտելով, ու սեփական լուծում ու գաղափարական պլատֆորմ չունեն
    Դրա համար էլ թույլ են եւ դատապարտված պարտվելու. Հանունը հասկացող քաղաքական ուժերը, հստակ ծրագիր են ներկայացնում. Իմպիչմենտը՛ ոնց որ Սադոյանի «պառոդյան» լինի.

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր կուսակցության(դաշինքի) ո՞ր խախտումն ի նկատի ունես։
    Ի նկատի ունեմ՛ Մարքսիստին եւ Իմպիչմենտին. Այդպես էլ չհասկացա, ինչ՛ պետք է անեն, պառլամենտում տեղ զբաղեցնելու դեպքում. Ասենք գործող իշխանությունը գնաց՛ հետո? Մարքսիստը ինչ որ 17 թվականի հնամաշ հեղափոխությունից է խոսում, Իմպիչմենտի ելույթները Ադոլֆ Հիտլերին են հիշեցնում.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 29.04.2007, 23:18: Պատճառ: Գրառման ավելացում
    Ուրախ գրառում:

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,371
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմպիչմենտի նախընտրական ծրագիրը, երեք անձանց հեռացնելն է,
    Երկրի գոնե հետընթաց չապրելու համար անհրաժեշտ, սակայն իհարկե ոչ բավարար պայման:

  10. #10
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմպիչմենտի նախընտրական ծրագիրը, երեք անձանց հեռացնելն է, նրանք մեր երկրի համար ուրիշ ծրագիր չունեն.
    Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, նույնիսկ մեկ հոգու հեռացումը իշխանությունից կարող է լինել քաղաքական լուրջ ծրագիր, որի շուրջ կարող է միավորվել հասարակությունը այն պարզ պատճառով, որ այսպիսի սոցիալական, քաղաքական համակարգերում իշխող դիրք ունեցողների անձից մեծապես կախված է, թե տվյալ երկիրը ինչ ուղղությամբ կգնա։

    Մեջբերում Apostle-ի խոսքերից Նայել գրառումը
    ԵՍ ԼՐԻՎ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ.....հայ ազգի դժբախտություններից մեկ ա լինել ինչ-որ մարդու դեմ, ես կարծում եմ պետք է լինել հանուն...

    Նրանք ողջ օրը զբաղված են սրա նրա վրա ցեխ շպրտելով, ու սեփական լուծում ու գաղափարական պլատֆորմ չունեն
    Հայաստանի քաղաքական դաշտի պարագայում խոսել գաղափարական պլատֆորմի բացակայության մասին միանգամայն անհեթեթ է։ Հայաստանում որևէ քաղաքական ուժի գնահատման համակարգը հիմնված չի և չի էլ եղել գաղափարախոսական սկզբունքների վրա, և գաղափարախոսության առկայությունը կամ բացակայությունը որևէ բան չի որոշում տվյալ քաղաքական ուժի հասարակական կշռի ու իշխանության չափի հարցում։ Ապացույցը՝ ներկա ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունները։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 30.04.2007, 10:49:

  11. #11
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի նկատի ունեմ՛ Մարքսիստին եւ Իմպիչմենտին. Այդպես էլ չհասկացա, ինչ՛ պետք է անեն, պառլամենտում տեղ զբաղեցնելու դեպքում. Ասենք գործող իշխանությունը գնաց՛ հետո? Մարքսիստը ինչ որ 17 թվականի հնամաշ հեղափոխությունից է խոսում, Իմպիչմենտի ելույթները Ադոլֆ Հիտլերին են հիշեցնում.
    Այսինքն կարծում ես, որ ճիշտ կլիներ թույլ չտալ մասնակցել, քանի որ «Իմպիչմենտի ելույթները Ադոլֆ Հիտլերին են հիշեցնում», այդպե՞ս է ստացվում
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  12. #12
    Սկսնակ անդամ Artsiv-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Impi4ment@ xaxum en mardkanc emocianeri vra, es hamozvac em vor da shut hognecnum lsel miayn kext ev hatkapes miayn mek bar voric ev kazmvac e cragir@.Aydpisi mardik ovqer miayn urishin en pnovum isk irenq vo4 mi xelq@ glxi ban 4en anum.....kdarnan aveli vat@ qan te Hitler@.Adolf@ gone cragrer uner ev bavakanin mec ir erkri zargacman hamar,isk Impi4menti npatak@ irenc sovac porer@ lcneln e.Aysinqn ayd depqum mi 15 tarov het kgnanq.
    Վերջին խմբագրող՝ Artsiv: 30.04.2007, 23:24:
    Es sirum em im erkir@!!!

  13. #13
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    35
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Sergey-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն կարծում ես, որ ճիշտ կլիներ թույլ չտալ մասնակցել, քանի որ «Իմպիչմենտի ելույթները Ադոլֆ Հիտլերին են հիշեցնում», այդպե՞ս է ստացվում
    Դրա համար չէ.
    Ընտրություններին մասնակցող ցանկացաղ ոք՛ պարտավոր է ներկայացնել նախընտրական ծրագիր. Հռետորական ճառերով՛ երկրին ընդանուր համարժեք եկամուտ, համախառն բերք, եւ ներդրումներ չես ապահովի.
    Նրանց մարքսիստի հետ նրա համար մեկ շարքում գրառեցի, որովհետեւ ժամանագրական առումով, ետ մնացած քիչ թէ՛ շատ քաղաքական ուժ ասվացը նրանք են բայց նաեւ անշուշտ ունեն տարբերություններ. Օրինակ Իմպիչմենտը գտնվում է 1998-99 թվականներում, մարքսիստը համեմատած նրանց՛ 1917թ. Իմպիչմենտը՛ ավելի երիտասարդ թիմ է՛ եւ ավելի լավ է բղավում՛ համեմատած իր ծեր կրկնօրինակ մարքսից.

    Մեջբերում Artsiv-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադոլֆ Հիտլերը gone cragrer uner ev bavakanin mec ir erkri zargacman hamar,isk Impi4menti npatak@ irenc sovac porer@ lcneln e.Aysinqn ayd depqum mi 15 tarov het kgnanq.
    Իհարկե՛ մեզ բաղտ դեռ չի վիճակվել, Հիտլերի հայկական նախատիպը ունենալ, դրա համար սրբազան առաքելության կրողն է փորցում դառնալ՛ հարեւանների կողմից գովված, տանը սիրված, ծանոթներին զարմացրած եւ իրենց ստին հավատալ հասցրաց, ֆանատիզմով կուրացած, քաղաքական ուրախների եւ հնարամիտների ակումբ «Ինչի-Մեչ» կուսակցությունը.
    Առաջին անգամ եմ տեսնում՛ որ քաղաքական տերմին բառով՛ կուսակցություն բացեն.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 01.05.2007, 04:07:
    Ուրախ գրառում:

  14. #14
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար չէ.
    Ընտրություններին մասնակցող ցանկացաղ ոք՛ պարտավոր է ներկայացնել նախընտրական ծրագիր. Հռետորական ճառերով՛ երկրին ընդանուր համարժեք եկամուտ, համախառն բերք, եւ ներդրումներ չես ապահովի.
    Նրանց մարքսիստի հետ նրա համար մեկ շարքում գրառեցի, որովհետեւ ժամանագրական առումով, ետ մնացած քիչ թէ՛ շատ քաղաքական ուժ ասվացը նրանք են բայց նաեւ անշուշտ ունեն տարբերություններ. Օրինակ Իմպիչմենտը գտնվում է 1998-99 թվականներում, մարքսիստը համեմատած նրանց՛ 1917թ. Իմպիչմենտը՛ ավելի երիտասարդ թիմ է՛ եւ ավելի լավ է բղավում՛ համեմատած իր ծեր կրկնօրինակ մարքսից.
    Իհարկե՛ մեզ բաղտ դեռ չի վիճակվել, Հիտլերի հայկական նախատիպը ունենալ, դրա համար սրբազան առաքելության կրողն է փորցում դառնալ՛ հարեւանների կողմից գովված, տանը սիրված, ծանոթներին զարմացրած եւ իրենց ստին հավատալ հասցրաց, ֆանատիզմով կուրացած, քաղաքական ուրախների եւ հնարամիտների ակումբ «Ինչի-Մեչ» կուսակցությունը.
    Առաջին անգամ եմ տեսնում՛ որ քաղաքական տերմին բառով՛ կուսակցություն բացեն.
    Որքան հասկացա, տեղեկացվածության հետ կապված խնդիրներ կան, նախ՝
    ի՞նչ կուսակցություն, ո՞վ է կուսակցություն բացել , և երկրորդը՝ ավելի սահմռկեցուցիչ կհնչի, եթե ասվի, որ «Իմպիչմենտ»–ը գտնվում է «մթի ու ցրտի» տարիներում, թե չէ 1998-99 թթ արդեն երկիրը ծաղկում էր, ճիշտ է, դեռ կային մարդիկ, որոնք խոչընդտում էին, բայց նրանց հարցն էլ արագ լուծվեց
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  15. #15
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քարոզարշավին մնացել է մի քանի օր

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա համար չէ.
    Ընտրություններին մասնակցող ցանկացաղ ոք՛ պարտավոր է ներկայացնել նախընտրական ծրագիր. Հռետորական ճառերով՛ երկրին ընդանուր համարժեք եկամուտ, համախառն բերք, եւ ներդրումներ չես ապահովի.
    Նրանց մարքսիստի հետ նրա համար մեկ շարքում գրառեցի, որովհետեւ ժամանագրական առումով, ետ մնացած քիչ թէ՛ շատ քաղաքական ուժ ասվացը նրանք են բայց նաեւ անշուշտ ունեն տարբերություններ. Օրինակ Իմպիչմենտը գտնվում է 1998-99 թվականներում, մարքսիստը համեմատած նրանց՛ 1917թ. Իմպիչմենտը՛ ավելի երիտասարդ թիմ է՛ եւ ավելի լավ է բղավում՛ համեմատած իր ծեր կրկնօրինակ մարքսից..
    Խոսելու համար որևէ երկրի քաղաքական դաշտից և նրա տարբեր դրսևորումներից պետք է տիրապետել նրա ներքին գործընթացների ողջ համայնապատկերին, ընդ որում ոչ միայն այն համայնապատկերին, որ կա հիմա, այլ այդ համայնապատկերի զարգացմանը վերջին գոնե 10 տարիների ընթացքում։ Հռետորական ճառերը հայ քաղաքական դաշտում գուցե իրականում շատ ավելին կարող են նշանակել, քան միմյանցից թխված քաղաքական ծրագրերը։ Ֆրանսիական հեղափոխությունը, փետրվարյան հեղափոխությունը, չինական հեղափոխությունը ևս հտետորական ճառերի միջոցով կատարվեցին, բայց ունեցան վիթախրի նշանակություն ինչպես տվյալ ժողովուրդների, այնպես էլ ողջ մարդկության պատմության համար։ Այնպես որ պետք է ավելի գրագետ ու համակողմանի մոտեցում ցուցաբերել և չշտապել նախընտրական ծրագրերի բրոշյուրների հաստությամբ քաղաքագիտական եզրահանգումներ անել։

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե՛ մեզ բաղտ դեռ չի վիճակվել, Հիտլերի հայկական նախատիպը ունենալ, դրա համար սրբազան առաքելության կրողն է փորցում դառնալ՛ հարեւանների կողմից գովված, տանը սիրված, ծանոթներին զարմացրած եւ իրենց ստին հավատալ հասցրաց, ֆանատիզմով կուրացած, քաղաքական ուրախների եւ հնարամիտների ակումբ «Ինչի-Մեչ» կուսակցությունը.
    Առաջին անգամ եմ տեսնում՛ որ քաղաքական տերմին բառով՛ կուսակցություն բացեն.
    Մերօրյա հայ քաղաքական գործչի քո նկարագրությունը, որի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, ակամայից ստիպում է հիշել նաև Հիտլերի անձնական և քաղաքական կենսագրությունը։ Իրականում շատ ավելի հետաքրքրիր ձևով է Հիտլերը փոքրիկ, կոմլեքսավորված մարգինալից դարձել Գերմանական Ռեյխի առաջնորդ։ Եվ այդպիսի վերափոխումը ոչ միայն բախտ չէ որևէ ժողովրդի համար, այլև մեծ դժբախտություն։ Այնպես որ գոնե Հիտելրի հետ համեմատել չարժե։ Ինչ վերաբերում է քաղաքական տերմինով կուսակցության անվանմանը, ապա իրականում համարյա բոլոր կուսակցությունների անվանումներում դրանք կան, բավական է նշել միայն "ժողովրդավարություն" բառը, որը համատարած թևածում է կուսակցությունից կուսակցություն՝ մտնելով նրանց անվանումների հապավումների մեջ։
    Եվ այս ամենով հանդերձ խնդիրը "Իմփիչմենտի" քաղաքական ծրագրի կամ որևէ մեկի քաղաքագիտական լավ կա վատ վերլուծությունների մասին չէ, այլ այն, որ Հայաստանում որևէ ուժի կարելի է մեղադրել քաղաքական ծրագիր չունենալու մեջ, որը համարժեք է նրան, որ հասարակաց տան մշտական բնակիչներից մեկին որևէ մեկը մեղադրի բարոյականություն չունենալու մեջ, մինչդեռ մյուս բնակիչները ոչ պակաս, գուցե և ավել չեն համապատասխանում բարոյական չափանիշներին, թեև գուցե կարողանում են ավելի բարձր ու ավելի ագրեսիվ խոսել բարոյականության մասին՝ ձեռքի հետ էլ զբաղվելով իրենց հավերժական մասնագիտությամբ։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Քիչ էր մնացել...
    Հեղինակ՝ Արևածագ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.01.2011, 09:21
  3. Արձակ. Սրտիս դռնակը բաց է մնացել...
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.11.2010, 18:21
  4. Քանի՞ ժամ եք քնում
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 57
    Վերջինը: 24.11.2008, 21:09
  5. Մի քանի կաղապար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.06.2008, 16:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •