Թեման լրիվ չեմ կարդացել, բայց որքան հասկացա այստեղ ՀՀԿ-ականները շատ ակտիվ են։ Մի հարց եմ ուզում Ձեզ տալ։
Որքան գիտեմ, ՀՀԿ-ն Գ. Նժդեհին կուսակցության գաղափարական ուղեցույց ու առաջնորդ է համարում։ Ձեզնից շատերն էլ իրենց նժդեհական են համարում ու ամեն տեղ գոռում են դրա մասին։
Իսկ գիտե՞ք արդյոք, որ Նժդեհը ընդհանրապես դեմ էր կուսակցականությանը ու կուսակցականությունը հայ ժողովրդի համար չարիք էր համարում։
Ինձ հետաքրքիր է, թե դուք՝ ՀՀԿ-ականներդ ու ձեզ նժդեհական համարողներդ, ի՞նչպես եք վերաբերվում Նժդեհի այս կարծիքին, ու ինչպե՞ս եք համատեղում նժդեհականությունն ու ՀՀԿ-ականությունը։
Հ. Գ.
Եթե որևէ մեկը ուզում է ավելի մանրամասն ծանոթանալ Նժդեհի այս կարծիքին, ապա ասեք, կարող եմ այդ թեմային վերաբերող Նժդեհի ստեղծագործությունները կոնկրետ նշել։
Էջանիշներ