User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: ՀՀԿ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀՀԿ

    Մի մեջբերում էլ անեմ Կահիրեում 1924թ. տպագրված Նժդեհի «Էջեր իմ օրագրեն» գրքույկից։

    ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ
    Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի,
    բարեկամը` իր ժողովրդի թշնամիների:


    Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը:
    Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւնն եր, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական:
    Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: Ծափահարելի է միայն այն, ինչ որ բխում է իր կուսակցութիւնից:
    Կուսակցականօրէն կոյր այդ դժμախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի:
    Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է եւ չի հասկանում:
    Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ` համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից:
    Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաμար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի μարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ:
    Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»:
    Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն, անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ:
    Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան` անյուսալի:
    Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար:
    Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն
    - այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան.
    Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս համար - ահա՛ սրա հասարակական բարոյականը:
    «Պետութիւնը` դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը:
    Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:

    Այս հոդվածն էլ կարող եք գտնել ՀՀԿ-ի կայքում տեղադրված Նժդեհի «Հատընտիր» ժողովածուից։

    Կարդում եմ Նժդեհի այս խոսքերը ու թվում է, թե նա հենց այսօրվա կուսակցական կյանքն է նկարագրել։ Ի՜նչ նման է, չէ՞ հիմիկվա կուսակցական հարաբերություններին։
    Մեծ մարդ էր Նժդեհը, ինչպես վայել է մեծերին, նա տեսնում էր ազգի ապագան ու գրում էր գալիք սերունդների համար։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 09.05.2007, 16:30:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •