Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ միայն զլմներից, այլ նաև փողոցում և առօրյայում:
Հմ... Իմ բավականին օբյեկտիվ, բայց այնումենայնիվ սուբյեկտիվ կարծիքով շահերի եթե ընկնեի, ապա վաղուց կհհկանացվեի կամ կբհկանացվեի կամ առնվազն նրանց շահերը կպաշտպանեի: Ես բացարձակապես ոչ մի հավակնություն չունեմ որևէ աթոռի կամ պաշտոնի: Ինձ համար վերին գաղափարներ ու արժեքներ են ժողովրդավարությունն ու արդարությունը:
Բավականին հետաքրքիր մարդ ես. նշիր գոնե մեկ ասպեկտ, որտեղ դու գործունեություն ես ծավալում և փորձում ես ուղղել քո նշած բոլոր չարությունները:

Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ ասում, որ լավը չի լինում Հայաստանում, բայց դե... Գիտես, եթե մարդ 10 տարի թալանում ա երկիրը, իսկ ընտրություններից առաջ երկու կտոր շպրտում ժողովրդին ու նրանք այդ կտորի համար ուրախանում են, դա ո՛չ ժողովրդավարություն է, ո՛չ արդարություն: Եվ այսպես, ի սկզբանե ՀՀԿ-ն հակասում է իմ գաղափարներին:
Եթե բանակի հզորացումը, արտաքին բավականին մեծ պարտքի մարումը, երկրի անվտանգության նկատառումներով բազում, բավականին թանկարժեք, միջոցառումների ապահովումը, դու անվանում ես երկրի թալանում, ապա ես քեզ կարող եմ անվանել ամենաքիչը տարորինակ մարդ:

Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Վախտը կգա, բարին հետը: Բայց վստահեցնում եմ, որ ամեն մեկը կստանա իրեն արժանի գնահատական:
Լիովին համաձայն եմ քո հետ: Բայց վախենամ դու հիասթափվես քո այսօրվա կարճատեսության պատճառով…