Համաձայն եմ աղջիկների՝ այստեղ արտահայտված կարծիքներին, ինչպես նաև քաղաքացու և Root-ի ասածներին։ Ինչպես նաև միանգամայն բնական եմ համարում կանանց կողմից ամուսնու նկատմամբ տածած զզվանքը պոռնիկի կամ թեկուզ ոչ պոռնիկի, բայց ուրիշ կնոջ հետ լինելուց հետո։

Ճիշտ է, ամուսնալուծվելու համար, իմ կարծիքով, ավելի լուրջ հիմքեր են պետք, քան մեկ անգամ պոռնիկի մոտ գնալը։ Բայց մի մոռացեք, որ այս կյանքում ամեն ինչ իր պատճառն ունի, և եթե ամուսինը պոռնիկի մոտ է գնում, ապա դա վատ հարաբերությունների ոչ թե պատճառն է, այլ ընդամենը հետևանքը։ Միայն ավելացնեմ, որ եթե ամուսիններից որևէ մեկը դավաճանում է, ուրեմն նրանց հարաբերություններում հաստատ մի բան այն չէ, և նորմալ ընտանիքներում դրանից հետո ամուսինները խոսում են ու փորձում պարզել, թե ինչն է սխալ, որ բերել է դրան։
Իսկ ընդհանրապես նման խնդիրների առաջացման պատճառը հաճախ լինում է նաև այն, որ ամուսինները նախքան ամուսնանալը իրար լավ չեն ճանաչում, իրար հետ պարզած չեն լինում, որ, ասենք, ամուսնու համար պոռնիկների մոտ գնալը միանգամայն նորմալ երևույթ է, իսկ կնոջ համար՝ անընդունելի ու աններելի հանցանք, կինը, փաստորեն, տեղյակ չի լինում ամուսնու՝ համատեղ կյանքի նկատմամբ ունեցած կենդանական մոտեցումների մասին, ամուսինն էլ իր հերթին չի կասկածում, որ նման «բնական», «տղամարդկային» արարքը կարող է կնոջ համար այդքան աննորմալ լինել։ Այնպես որ ոչ միայն
սիրեցեք զմիմյանս, այլև
ճանաչեք զմիմյանս (ամուսնանալուց առաջ)։

Էջանիշներ