Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Հարցս ուղղում եմ թե աղջիկներին, թե տղաներին: Նորմա՞լ եք համարում այդ երևույթը:
Իհարկե ոչ։ Ամենաթանկ ու ամենահազվադեպ հանդիպող առաքինություններից և արժեքներից մեկը համարում եմ հավատարմությունը։ Լինի դա կնոջը, ընտանիքին, եղբորը, քրոջը, ծնողներին, երեխաներին, ընկերներին, Հայրենիքին, սկզբունքներին, թե հավատին։
Երբ ամուսնանում են, խոստում են տալիս հավատարիմ լինել։ Տղամարդու խոսք են տալիս (խոսքս ամունսինների մասին է)։ Իսկ (հայ) տղամարդու խոսքը չպետք է այնպիսին լինի, որ մարդիկ ասեն «դե բան էր էլի, կրակեց»։ Եթե չես անելու, ավելի լավ է խոստումներ չտաս։

Մի փոքր կրոնական «շեղում» մտցնեմ։ Այս տեղն Աստվածաշնչում միշտ գրավել է ուշադրությունս.
Տեսա երկինքը բացված և մի ճերմակ ձի։ Նրա վրա հեծնողը Հավատարիմ և Ճշմարիտ է կոչվում։... Նրա անունը Բանն Աստուծոյ էր։ (Հայտնություն, 19.11, 13)
Բանն Աստուծոյ Աստվածաշունչը կոչում է Քրիստոսին։ Եվ այստեղ նրա անունն է Հավատարիմ, այնքան մեծ է այս հատկության արժեքն Աստծո աչքում։