Հայկօ-ի խոսքերից
Camilla - Արձագանք - Ես ուրիշ ցեղից եմ
Ես ուրիշ ցեղից եմ, դու չես հասկանում:
Անձրևից վաղուց էլ չեմ վախենում:
Ի՞նչ կա ավելի լավ վատ եղանակից.
Երբ լացում է երկինքը, ծիծաղում է հոգիս:
Իսկ դու երբեք մի լացիր եԵրկնքի հետ,
Ու մի բողոքիր, քեզ չեն հասկանա:
Երբեք մի փնտրիր ինձ այնտեղ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արև է, իմացի՛ր, որ այցի եկա:
Երբ կանցնի քո ստվերը իմ կողքով անգամ,
Ես էլ, ստվեր դարձած, քո ետևից կգամ:
Ես ուրիշ ցեղից եմ, դու չես հասկանում
Երբ լացում է երկինքը, ես քեզ եմ սպասում:
Դու կգաս, երբ լուսինը քեզ կդավաճանի:
Կայցելես այն տունը, որտեղ ես չեմ լինի:
Ես ուրիշ ցեղից եմ, դու չես հասկանում.
Քանի դեռ լացում է երկինքը, չեմ անհետանում:
Իսկ դու երբեք մի լացիր երկնքի հետ,
Ու մի բողոքիր, քեզ չեն հասկանա:
Երբեք մի փնտրիր ինձ այնտեղ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արև է, իմացի՛ր, որ այցի եկա:
Թո՛ղ անցնեն բոլորը՝ շարվելով մի կողմ,
Թո՛ղ երգեն բոլորը միաձայն լսված երգերը նոր:
Ես ուրիշ ցեղից եմ, դու չես հասկանում,
Երբ լացում է երկինքը, իմ հոգին է երգում:
Իսկ դու երբեք մի փնտրիր ինձ այնտեղ, որտեղ ես չկամ,
Ու մի մոլորվիր. քեզ ելքը ցույց չեմ տա:
Թե օրը մռայլ է ու անձրևոտ,
Իս սրտում արև է ու մի քիչ էլ շոգ:
Երբեք մի լացիր երկնքի հետ,
Ու մի բողոքիր, քեզ չեն հասկանա:
Երբեք մի փնտրիր ինձ այնտեղ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արև է, իմացի՛ր, որ այցի եկա:
Երբեք...
Երբեք մի փնտրիր ինձ այնտեղ որտեղ ես չկամ,
Թե սրտում քո արև է, իմացի՛ր, որ այցի եկա:
Կգա՛մ:
Էջանիշներ