Հա, եվրոպացիներին այդ երևույթը անհասկանալի է: Ոնց ասեմ, երբ որևէ մեկը Ադրբեջանում մի բան է ասում Հայաստանի մասին, կամ ասենք Հայաստանում մեկը ամպագորգոռ բաներ է խոսում, դրա մասին ասում են, որ խոսքերը երկրի ներսում ասելու համար են:
Նայի, օրինակ, Ադրբեջանի արտ գործ նախարարը ասում է, որ իրենց բանակը շատ հզոր է և նրանք կարող են 15 րոպեում գրավել Հայաստանը: Այդ խոսքը Ադրբեջանի ներսի համար է և դրա մասին Եվրոպայում կամ Հայաստանում չպիտի իմանան կամ ուշադրություն դարձնեն դրան:
Կամ ասենք, երբ Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը կամ Դաշնակցությունը ասում են, որ իրենք ժողովրդավարության կողմնակից են, դա դրսի՝ հատկապես Եվրոպայի համար է, քանի որ ներսում քչերն են դրան հավատում:
Էջանիշներ