Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ լավ ստացվեց։ Իսկապես, ի՞նչն եք ընտրում ու ինչու՞ եք ընտրում։ Գեղեցկությունն, իհարկե, օբյեկտիվ չափանիշներ ունի, բայց վիրտուալ իրականությունը հենց այդ օբյեկտիվ չափանիշները մարդկային, սուբյեկտիվ չափանիշներով փոխարինելու ու կյանքը ավելի թեթև ու լավատես դարձնելու համար է։ Այլապես, ուղղակի կարելի է նստել մոտակա այգու մոտակա նստարանին ու որոշել, թե դիմացովդ անցնող որ աղջիկն է ավելի գեղեցիկ, իսկ իմաստը, իմաստը կլինի այն, որ դու կհասկանաս, որ դա անիմաստ գործունեություն է, որովհետև դրա արդյունքում դու ոչ որևէ բան կհասկանաս, ոչ որևէ իրական արժեք կտեսնես։ Երևի այսքանը։
Հ.Գ. Ի դեպ, երկնային մանանա է բազմակի ընտրության իրավունքը , ես օգտվում եմ իմ ակումբային իրավունքից ու ընտրում եմ բոլորին՝ նախորդ գրառմանս մեջ արած դիտողության համատեքստում։
Ձեր հետ լիովին համաձայն եմ, սակայն սկզբից այս հարցը քննարկման է դրվել չէ՞: Ես օրինակ քվեարկել եմ «ոչ», բայց «այո» քվեարկողները ավելի շատ էին և սա դեմոկրատիա է այնպես, որ բողոքելու և դժգոհելու իմաստը չեմ հասկանում:
Նորից եմ կրկնում սա դեմոկրատիա է, «վայելեք» նրա պտուղները:

Հ.Գ. Ձեր ասելով՝ ի նկատի եմ ունեցել Բարեկամին և Հայկին: