Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու:
-Մի գնա, կանգնի՛ր, ետ արի անդարձ: Դու մնա ինձ հետ, իմ սրտի խորքում՝ մի լուսավոր տեղ: Դու հուշերի մեջ քարացած մի պահ: Թող գուրգուրեմ քեզ, պահեմ լույսի պես: Տխուր ժամանակ քեզ հիշեմ. ժպտամ, ծիծաղեմ:
Իմ սրտի խորքը քե՛զ եմ նվիրում, քե՛զ, այո քե՛զ, դու իմ ակնթարթ: Ապրիր դու այնտեղ ինձ հետ միասին:
Դու՝ մարդու կյանքում լուսավոր մի էջ: Թո՛ղ այդ էջերը այնքան շատանան, որ դառնան մի գիրք, երկու գիրք, հատորներ:
Ծովից մի բուռ ջուր, ավազից հատիկ, ձյունի մի փաթիլ, իմ կյանքը բոլոր քեզ եմ նվիրում, միայն մի՛ գնա, մի՛ լքիր դու ինձ:
Կանգ առ,ակնթա՛րթ, որքան քաղցր ես դու:
Էջանիշներ