User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Իոսիֆ Ստալին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ հաստատ համոզմամբ, գոնե 50 տոկոսով հնարավոր էր դա անել:
    Smergh ջան, արի մի հատ հասկանանք ինչի մասին ենք խոսում, էս ամբողջ ինֆորմացիան մի հատ դասակարգենք, հասկանանք ինչից ինչ է բխում ու փորձնք ճիշտ հետևություններ անել:
    Մենք «ունենք» Հիտլեր, որը նպատակ էր դրել գրավել ողջ աշխարհը, նա նույնիսկ խոսում էր ԱՄՆ-ի վրա հարձակվելու մասին, գիտե՞ս: ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նրա պլանները ոչնչով կախված չէր ոչ մեկից, կախված էր ՄԻԱՅՆ Հիտլերից (առավել ևս եթե հաշվի առնենք թե ինչպես էր նա ոգևորվել այն հանգամանքով որ գրեթե ողջ Եվրոպան գրավել էր): Ես համոզված եմ եթե նա չհարձակվեր ԽՍՀՄ-ի վրա 41-ին ապա կհարձակվեր մի 10 տարի անց ինչպես դա արեց Նապոլեոնը...ինչ հետևանքներ դա կունենար չենք կարող ասել:

    Փաստորեն ոչ դու, ոչ էլ կարծում եմ որևէ մեկը չեն կարող բերել կոնկրետ դիվանագիտական մեթոդներ՝ դաշինք, հակադաշինք, պատերազմ, պայմանագիր, կամ որևէ այլ մեթոդ որով հնարավոր կլիներ կանխել հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: Դու չես կարող այդ մեթոդները նշել, քանի որ դրանք ուղղակի ՉԿԱՆ

    Հիմա ինչ վերաբերում է քո ասածին: Արդեն առիթ եղել է, ու դրա մասին գրել եմ, հզոր լինելը դեռ երաշխիք չէ, որ քո վրա չեն հարձակվի, քանի որ կան ոչ պակաս այլ հզոր պետություններ: Ես կարող եմ բերել ԲԱԶՄԱԹԻՎ օրինակներ երբ հզորները հարձակվել են հզորների վրա՝ Մակեդոնիա-Պարսկաստան, Հռոմ - Կարթագեն, Հռոմ-Պարթևստան, Բյուզանդիա-Պարսկաստան, Ֆրանսիա-Գերմանիա, Ֆրանսիա-Անգլիա, Անգլիա-Իսպանիա, Ռուսաստան-Թուրքիա, Ֆրանսիա-Ռուսաստան, Ճապոնիա-ԱՄՆ և այլն…և այլն…և այլն… Դու անընդհատ բերում ես ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի օրինակը: Ամեն ինչ ունի իր բացատրությունը: ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը պատերազմից խուսափեցին քանի որ կար միջուկային պատերազմի վտանգը, ԱՄՆ-ին վախեցնում էր ոչ թե ողջ ռուսական հզորությունը այլ միջուկային զենքով ոչնչացվելու հեռանկարը, այդ վտանգը վախեցնում էր նաև ԽՍՀՄ-ին, այդ պատճառով էլ պատերազմը եղավ «սառը»:

    Այնպես որ դու ասում ես ոչ թե պատերազմը կանխելու մասին, այլ նման հսկայական կորուստներից խուսափելու մասին: Սրանք լրիվ տարբեր բաներ են:

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսեք, 1937-38 թվականների տվյալներով Կարմիր բանակն աշխարհի ամենահզոր բանակն էր, դա ես չեմ ասում, այլ իրենց վիճակագրական տվյալները: Ուներ ավելի շատ տանկեր ու ինքնաթիռներ, քան ամբողջ եվրոպական երկրները միասին վերցրած, որոնց թվում նաև Գերմանիան:
    Ու՞մ իրենց:

    Քո բերած տվյալներն ընդհանրապես իրականության հետ ընդհանուր բան չունեն:
    1. 1941թ. հուլիսի 1-ի դրությամբ Գերմանիայի Զինված Ուժերը կազմում էին 8.229.000 մարդ, որից բանակում ծառայում էին 6.089.000 մարդ, որից Արևելյան ճակատում՝ 5.500.000 մարդ: Այս տվյալներն ստացված են փաստաթղթերից, մեծ մասը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, և մինչև օրս չեն հերքվել ոչ խորհրդային, ոչ արևմտյան և ոչ էլ ռուսական մասնագետների կողմից:
    2. 1939թ. սեպտ. 1-ի զինապարտության մասին օրենքի համաձայն 1941թ.-ի հունիս-օգոստոսին Կարմիր Բանակ պիտի զորակոչվեին 4.207.000 մարդ, իսկ ավելի կոնկրետ ասեմ, որ 1941թ. հունիսի 22-ին Պաշտպանության Ժողկոմի կողմից Գլխավոր Շտաբ ներկայացրած տվյալների համաձայն ԽՍՀՄ-ի ՈՂՋ տարածքում և ՈՂՋ ԶՈՒ-ում ծառայում էր 5.322.000 մարդ, որից ՄԻԱՅՆ 2.9 մլն-ը՝ Արևմտյան ճակատում: Սա սովետական տվյալներ չեն, ռուսական տվյալներ են, սովետական աղբյուրները ընդհանրապես լռում են թվաքանակի մասին, իսկ արևմտյան տվյալներ բնականաբար չեն կարող լինել…
    Փաստորեն, Գերմանիան՝ 5.5 մլն, ԽՍՀՄ-ը 2.9 մլն, իսկ Զինված ուժերի ընդհանուր քանակով Գերմանիան՝ 8.2 մլն, ԽՍՀՄ-ը՝ 5.3 մլն: Ինչպես երևում է տարբերությունը ՀՍԿԱՅԱԿԱՆ Է:
    Ինչ վերաբերում է տեխնիկային, որակի մասին չեմ խոսում, քանակի առումով ԽՍՀՄ-ն ուներ որոշակի առավելություն (հաշվելով նաև ռեզերվը)՝ հրետանային տեխնիկան ու ինքնաթիռները գրեթե հավասար էին, տանկերի քանակով ԽՍՀՄ-ը գերազանցում էր 2 անգամ: Նորից եմ ասում, որակը հաշվի չենք առնում:
    Էնպես որ չեմ հասկանում թե որտեղից ես բերում նման անիրական տվյալներ, որ սովետական բանակն ավելի շատ էր քան ողջ Եվրոպայինը…

    Ինչ վերաբերում է հրամկազմի ոչընչացմանը…սա նախ պետք չէ չափազանցնել, թե չէ կարդացողը կմտացի ԽՍՀՄ-ում հրամանատար չէր մնացել …ու ընդհանրապես սա 37 թվականի թեմային է առընչվում պատերազմի հետ կապ չունի…ես, իհարկե, չեմ արդարացնում, բայց դե ասեմ որ դա էլ ուներ իր պատճառները…

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ռազմատեխնիկան ու մարդկային ուժերը կենտրոնացվում թշնամու սահմանին մոտ, որպեսզի այն հեշտ ոչնչացվի: Ուղղակի ապշել կարելի է Ստալինի այդ քայլերի վրա:
    Դե ապշել պետք չէ, պետք է փորձել հասկանալ: Ապշել կարելի է այն բանի վրա, թե ոնց կարելի է ենթադրել որ ԽՍՀՄ-ի պես պետության ղեկավար, Ստալինի պես, միգուցե և քո տեսանկյունից հրեշավոր, բայց նաև հանճարեղ մարդ չգիտեր մի էլեմենտար բան, որին ցանկացած նույնիսկ կրտսեր սպա տեղյակ էր, որ չի կարելի պաշտպանական նպատակներով ողջ տեխնիկան կենտրոնացնել սահմանին: Կարծում եմ սա ուներ իր պատճառները: Ես խորապես համոզված եմ, որ Ստալինն ինքն էր ուզում հարձակվել Գերմանիայի վրա, այդ պատճառով էլ տեխնիկան տեղաբաշխել էր հարձակվելու համար: Նա 3 տարեկան երեխա չէր, որ հավատար չհարձակման պակտի ամրությանը, մանավանդ որ Հիտլերը բազմիցս խախտել էր իր պարտավորություններն այլ պետությունների հանդեպ, եթե հաշվի առնենք նաև համաշխարհային հեղափոխության գաղափարը և թե որքան էին դրանով տարված այն ժամանակ կարծում եմ իմ ասածը բավականին ռեալ է: Այս տեսակետը իմը չէ իհարկե այն շատ մասնագետներ են առաջ քաշել, ուղղակի փաստաթղթերը դեռ գաղտնազերծված չեն և Ռուսաստանն էլ չի կարող այսօր բացեիբաց ընդունել նման ծրագրերի առկայությունը դա ուժեղ կհարվածի նրա հեղինակությանը: Ես նույնիսկ հաղորդում եմ տեսել որտեղ ցույց են տվել քարտեզներ, որտեղ սլաքներով ցույց էր տրված խորհրդային զորքերի հնարավոր տեղաշարժը ընդհուպ մինչև Լոնդոն: Ուղղակի Հիտլերը Ստալինից առաջ անցավ: Սրանով է բացատրվում նաև այն թե ինչու Ստալինը «չէր հավատում» լրտեսների տվյալներին, նա ոչ թե չէր հավատում այլ տվյալ պահին այլ ելք չուներ, հո չէր ասելու. «լրտեսները ճիշտ են, բայց դե ես ուզում եմ հարձակվել Գերմանիայի վրա»:
    Հիմա կասես Ստալինի սխալը հենց հարձակողական պլաններ էին, դա այդպես չէ: Դրանում սխալ չկա, եթե մենք էլ մեկ-մեկ հարձակվեինք մեր հարևանների վրա, այսօր ոչ թե 30 հազ քմ կունենայինք այլ գուցե ավել: Իսկ եթե Հիտլերի պլաններն ուսումնասիրես պարզ կդառնա որ ԽՍՀՄ-ի վրա նրա հարձակումը միայն ժամանակի խնդիր էր: Միևնույն է պիտի հարձակվեր:

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչդեռ փոխանակ բանակն հզորացնելու այն գլխատվում էր
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսեք, 1937-38 թվականների տվյալներով Կարմիր բանակն աշխարհի ամենահզոր բանակն էր
    Դե տես, դու քեզ հակասում ես, մեկ ասում ես ամենահզորն էր Եվրոպայում (եթե ամենահզորն էր ուրեմն դա ինքն էր հզորացրել, որովհետև ցարական բանակը անմխիթար էր), մեկ ասում ես փոխանակ հզորացնի թուլացրել էր, դրա համար էլ Հիտլերը հարձակվեց…
    Մի հատ որոշի հզոր էր թե թույլ

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նախորդ գրություններից մեկում գրել էի (առանց տարեթվեր նշելու), որ սկսած 1945 թվականից ու մինչև վերջերս ԱՄՆ-ը ցանկացած պահի պատրաստ էր հարձակվելու ԽՍՀՄ-ի վրա` եթե վերջինս հզոր չլիներ, հենց դա էր կանխում ԱՄՆ-ին:
    Բա չես մտածել թե ո՞վ էր ԽՍՀՄ-ն այդքան հզորացրել: Դրա հիմքը հենց Ստալինն էր դրել
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    …ռազմատեխնիկան ու մարդկային ուժերը կենտրոնացվում թշնամու սահմանին մոտ, որպեսզի այն հեշտ ոչնչացվի: Ուղղակի ապշել կարելի է Ստալինի այդ քայլերի վրա: Դե այդպիսի սխալներ թույլ տվող անձն իհարկե դիվանագիտության մեջ էլ հաջողություններ ունենալ չէր կարող:
    Խոստովանի որ տարօրինակ տրամաբանություն է՝ նման սխալներ անող մարդը չեր կարող հաջող դիվանագիտություն վարել, հետևաբար նրա դիվանագիտությունն անհաջող էր և նա դիվանագիտական սխալներ է թույլ տվել…


    Ստալինն ասում էր, «Ռուսաստանի սխալը նրանում է, որ մենք շատ հաճախ հաղթում ենք պատերազմը, բայց չենք կարողանում օգտվել այդ հաղթանակի արդյունքներից»:
    Եվ ինքը կարողացավ օգտվել հաղթանակի արդյունքներից՝ պատերազմից հետո ողջ Արևելյան Եվրոպան, Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Եվրոպայի մեծ մասը մտավ ԽՍՀՄ-ի ազդեցության տակ, կարելի է ասել կառավարվում էր ԽՍՀՄ-ի կողմից: Քարտեզին որ նայեք, դա հսկայական տարածք է: Երբևէ Ռուսաստանն այդքան հզոր ու տարածքով մեծ չի եղել որքան Ստալինի օրոք:
    Սա նրա դիվանագիտական ունակությունների մասին:
    Վերջին խմբագրող՝ Nein: 03.02.2008, 04:42: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իոսիֆ Բրոդսկի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.03.2023, 07:55
  2. Ստալին
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.11.2013, 19:44
  3. Կատին - 1։ 1940 թվական… Ստալին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2010, 12:08
  4. Ստալին 9 (21).12.1879 — 5.03.1953
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.03.2010, 20:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •