User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Իոսիֆ Ստալին

  1. #16
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ նայեցի Ռ. Քոչարյանի հերթական «հարցազրույցը» Ս. Սարգսյանի հպատակների հետ: Կատաղությունից չգիտեի ինչ անեմ: Ի դեպ մի քանի ծանոթ դեմքեր տեսա հարց տվողների մեջ: Ջավախահայեր, դաշնակներ, ՀՀԿ-ականներ ու ԲՀԿ-ականներ: Այսինքն նույն մարդիկ, ինչ-որ միշտ: Խիստ ֆեյս և մտավոր կոնտրոլով ու Ռ. Քոչարյանի կիսափողոցային բառապաշարով:
    Սակայն սխալ եմ համարում Սարգսյանին համեմատել Ստալինի հետ: Ինքը այդքան չկա ու չի կարող լինել: Թափնա պակասում:
    )
    Տղաներ, համեմատելու համար պետք է որոշ նմանություններ գոնե լինեն...
    Պատերաքզմի ժամանակ երբ 600000 հայորդիներ կռվում էին Ռազմաճակատներում` վրացի տղամարդկանց մեծ մասը թրիք էր թափում Վրաստանում...
    Շնորհիվ Ստալինի Վրաստանը ունեցավ Աբխազիա, Աջարիա, Օսեթիա...ասելիքս այն է, որ նա ի վնաս վրացիների ու վրաստանի ոչինչ չի արել, իսկ մենք նաև նրա շնորհիվ կորցրինք մեր տարածքները, որոնց թվում Նախիջևանն ու Ղարաբաղը:
    Ի տարբերություն Լենինի` Ստալինը վերին աստիճանի խորամանկ հրեշ էր:
    Եթե Լենինն իքն էր ստորագրում բոլոր հրամաններն ու որուշումները, ապա սա միայն բանավոր կարգադրություններ էր անում: Դուք չեք կարող գտնել մի որևէ այնպիսի պատասխանատու փաստաթուղթ, որի տակ նա ստորագրած լինի :
    Միակ դրական և ճշմարտացի բնորոշումը, որը տրված էր նրա անձի մասին վերևում կատարված գրառումների մեջ, դա նրա պետական մտածողությամբ օժտված լինելն էր, սակայն նրա այդ հատկությունն էլ էր շատ ծանր նստում ԽՍՀՄ ժողովուրդների վրա: Բերեմ մի երկու օրինակներ: Լինելով եղեռնագործ քաղաքական ուժի առաջնորդներից մեկը` նա աշխարհում առաջինն ստեղծեց համակենտրոնացման ճամբարները և պետության շահերի համար միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքն էր զոհաբերվում: Պետական գանձարանը լցնելու համար նա հանձնարարել էր վերագործարկել Լենայի ոսկու հանքերը 1930-ականների սկզբներին և այդ նպատակով օգտագործել վերը նշված ճամբարների անսպառ մարդկային կյանքերի պաշարը: Առաջին արշավախումբը, որն ուղարկվեց այդ գործին բաղկացած էր 28000 կալանավորներից ու նրանց հսկողությունն իրականացնող զինվորականներից: Կլիմայական սարսափելի ծանր պայմանների պատճառով` այդ արշավախումբն ամբողջությամբ կործանվեց մեկ շաբաթում: Հաջորդ նույնաթիվ կազմը դիմացավ 2 շաբաթ: Մյուսը` մեկ ամիս մինչև որ կյանքի տևողությունը Լենայի ավազանում հասցվեց 3 ամսվան, իսկ արշավախմբերի թվակազմերը մինչև 50000մարդ: Դրանից ավել ոչ ոք չէր դիմանում և Ստալինին պետք էլ չէր, որ այնտեղից մարդիկ վերադառնային ու հանկարծ ժողովուրդն ու աշխարն իմանային մարդկային այդ սպանդի մասին, որի արդյունքում պետական գանձարանն ստանում էր հազարավոր տոննաներով ոսկի:
    Ստալինին ո'չ զորավար, ո'չ էլ ռազմական ստրատեգ կարելի է համարել: Պատերազմից առաջ աշխարհի ամենահզոր բանակն ունեցող երկիրը մինչև 1942 թվականի կեսերը մարդկային մսով էր դիմակայում գերմանացիներին: Մեր զինվորն ստիպված էր վերցնել զոհված ընկերոջ զենքը թշնամու վրա կրակելու համար: Պատերազմի հենց առաջին մի քանի օրը ոչնչացվեց մեր ավիացիան համարյա ամբողջությամբ և զրահատանկային ուժերի զգալի մասը:
    Պատերազմում ԽՍՀՄ-ը հաղթեց ոչ թե Ստալինի խելքի` այլ զորավարների ու ժողովրդի, հատկապես Ռուս ժողովրդի համառության ու նվիրվածության շնորհիվ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  3. #17
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Լենինն իքն էր ստորագրում բոլոր հրամաններն ու որուշումները, ապա սա միայն բանավոր կարգադրություններ էր անում: Դուք չեք կարող գտնել մի որևէ այնպիսի պատասխանատու փաստաթուղթ, որի տակ նա ստորագրած լինի :
    Դա այպես չէ: Կան Ստալինի ստորագրությամբ հազարավոր պատասխանատու փաստաթղթեր, այդ թվում և միջազգային նշանակության փաստաթղթեր: Մի քանիսի պատճեները անձամբ տեսել եմ:
    Օրինակ այս փաստաթուղթը մեծ քանակությամբ մարդկանց գնդակահարման վերաբերյալ՝
    Կցված նկարներ Կցված նկարներ

  4. #18
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Կարծում եմ ` չարժե մառդկության թշնամիների մեջ լավ կողմեր փնտրել : Տարբերություն չեմ տեսնում Ստալինի և Հիտլերի միջև :

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  6. #19
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Կարծում եմ ` չարժե մառդկության թշնամիների մեջ լավ կողմեր փնտրել : Տարբերություն չեմ տեսնում Ստալինի և Հիտլերի միջև :
    պետք չի մոռանալ, որ Ստալինը ու իրա դաժան քաղաքականությունը ու սաղին հպատակ սարքելը չլներ հիմա մենք կարողա գերմաներեն խոսայնք, պահերա գալիս որ Ստալինի նման բռնապետը միակ ելքնա փրկության, Հիտլերի հանդեպ հաղթանակի համար պահանջվում էր համապատասխան հակառակորդ, որնել հանդիսացավ Ստալինը
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  7. #20
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    պետք չի մոռանալ, որ Ստալինը ու իրա դաժան քաղաքականությունը ու սաղին հպատակ սարքելը չլներ հիմա մենք կարողա գերմաներեն խոսայնք, պահերա գալիս որ Ստալինի նման բռնապետը միակ ելքնա փրկության, Հիտլերի հանդեպ հաղթանակի համար պահանջվում էր համապատասխան հակառակորդ, որնել հանդիսացավ Ստալինը
    Կարդացեք Ռուս զինվորական պատմաբան Բունիչի "Կուսակցության ոսկին" փաստա-վավերագրական գիրք աշխատությունն ու կմոռանաս Ստալինի պատմական անհրաժեշտության մասին, Հիտլերի չէ` ում պարագայում էլ որ դա լինի:
    Եթե Ստալինը խելացի ղեկավար լիներ նախ 45 մլն անմեղ մարդկանց խաղաղ պայմաններում չէր ոչնչացնի և հետո այդ պատերազմը չէր լինի:
    Մի պարզ ճշմարտություն էլ պետք է հասկանաք, որ երիտթուրքերը , բոլշևիկներն ու ֆաշիստները միևնուն գաղափարախոսության կրողներն են եղել, ու փառք Աստծո, որ դրանք հիմա չկան...
    Վերջին խմբագրող՝ Նորմարդ: 25.01.2008, 11:04:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  9. #21
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Ստալինը խելացի ղեկավար լիներ ... այդ պատերազմը չէր լինի:
    Մի քիչ անհասկանալի է՝ եթե նա, քո կարծիքով, խելացի լիներ, ինչպես պիտի կանխեր պատերազմը: Մի փոքր կպարզաբանե՞ս:

  10. #22
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի պարզ ճշմարտություն էլ պետք է հասկանաք, որ երիտթուրքերը , բոլշևիկներն ու ֆաշիստները միևնուն գաղափարախոսության կրողներն են թղել, ու փառք Աստծո, որ դրանք հիմա չկան...

    Երևի ճիշտ կլիներ ասել նույն գաղափարախոսության գործիքներ էին , համ էլ զուր ես իրենց թաղում- նրանք հենց հիմա էլ շատ ակտիվ են, ուղղակի շորերն են փոխել ու կեղծամ են դրել:

    Ստալինը ուժեղ կամքի, հսկայական էգոիզմի, սարսափելի կասկածամտության ու սառնասիրտ դաժանության տեր մեկն էր, որին ճակատագիրը դրել էր աշխարհի հզորների շարքում: Դրական բան չկա էս մարդու մասին ասելու, անգամ որպես զորավար. գեներալիսսիմուսը իրականում դիվերսիոն ջոկատի հրամանատարի մակարդակ ուներ ( էն էլ վերապահումով ):
    Իսկ Սերժը,Ստալին չի էլ կարա լինի, բայց Բերիա՝ կարա…
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  12. #23
    Ուվալնյատ եղած Զինվոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.12.2007
    Հասցե
    Կազառմա
    Գրառումներ
    79
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Ես էլ եմ համաձայն, որ որպես անհատ , որպես մարդ սարսափելի է եղել: Բայց միաժամանակ իմ խորին համոզմամբ զգացմւնքներով առաջնորդվող մարդը չպիտի իշխանության ղեկին լինի, էն պարզ պատճառով որ 2օր չանցած կկորցնի էդ իշխանությունը: Իմ կարծիքով պետք է արժանին հատուցել էդ մարդուն հենց իր հաստատակամության, սառնասրտության ու խելքի համար: Հասարակ բան-ինչ էր իրենից ներկայացնում Ռուսաստանը քաղաքացիական պատերազմից հետո ու ասենք նույն 37 թվին: Հնարավոր բան է որ ինչ որ 10-150տարում երկիրը ոչնչից դառնա աշխարհի տերերից մեկը?
    Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ

  13. #24
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Դրական բան չկա էս մարդու մասին ասելու, անգամ որպես զորավար. գեներալիսսիմուսը իրականում դիվերսիոն ջոկատի հրամանատարի մակարդակ ուներ ( էն էլ վերապահումով ):
    ես իրա հրամանատարական ունակությունների մասին չէի ասում, իմ ասածը ենա որ ետ պատերազմում հաղթանակի հասնելու մեջ շաատ կարևոր դեր խաղաց որ Ստալինի նման մարդ էր պետության ղեկին, որ ամբողջ երկիրը պինդ պահում էր իրա ձեռքում
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  14. #25
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Ես չգիտեմ Ստալինի որևէ հրաման կամ որոշում , որը օգուտ կբերեր ժողովրդին , իսկ պատերազմը Ստալինը չհաղթեց , պատերազմը հաղթեց ժողովուրդը , տալով հսկայական զոհեր , իսկ բանակի ղեկին կանգնած էր մի մարդ , որն էլ իմ կարծիքով հաղթանակի տարավ ժողովրդին , դա Ժուկովն էր :

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  16. #26
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Nein-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ անհասկանալի է՝ եթե նա, քո կարծիքով, խելացի լիներ, ինչպես պիտի կանխեր պատերազմը: Մի փոքր կպարզաբանե՞ս:
    Ստալինը, ինչպես և Հիտլերը ձգտում էր աշխարհակալ դառնալ, այդ իսկ պատճառով Գերմանիայի հետ դաշնակցում էր` մտքում նրան նվաճելու պլաններ մոգոնելով: Նույնն էր անում նաև Հիտլերը:
    Ռիբենտրոպ-Մոլոտով Պակտով ԽՍՀՄ-ն ու Գերմանիան միմյանց միջև գաղտնի բաժանում էին Եվրոպան` իրականում երկուսի համար էլ այդ փաստաթուղթը ժամանակ շահելու միջոց էր դիմացինին ավելի արդյունավետ ոչնչացնելու նպատակին հասնելու համար: Ահա այս ամենն ի նկատի ունենալով էր, որ ես ասում էի պատերազմը կարելի էր կանխել:
    Ինչ վերաբերվում է 2-րդ համաշխարհայինում հաղթելուն` նախ ես դեռևս համոզված չեմ, թե ո՞րն էր Հայաստանի համար ավելի լավ պատերազմից հետո գերմաներեն խոսելը՞, թե ռուսերեն խոսելը շարունակելը: Ինձ համար այդ անորոշության պատճառն այն է, որ գերմանական հրամանատարությունը Դրոյին ու Նժդեհին հնարավորություն էր տալիս ռազմագերիների մեջ գտնվող հայերին հանել համակենտրոնացման ճամբարներից ու նրանցից ստեղծել լեգիոններ` գուցե թե հետագայում Հայաստանի զինված ուժերի կորիզն էին լինելու դրանք:
    Ես գլուխ եմ խոնարհում այդ պատերազմում զոհված 300000 հայորդիների ու խորհրդային երկրի մյուս ազգերի այն զավակների հիշատակի առաջ, որոնց կյանքի գնով Ձեռք բերվեց Հաղթանակը: Խորհրդային համակարգն այնպես էր աստվածացրել Ստալին կոչվող հրեշին, որ դեռ մինչև օրս կան մարդիկ, որոնք համոզված են, թե Ստալինն է հաղթել պատերազմում ու եթե նա չլիներ մենք չէինք հաղթելու: Ինչպես հիմա են ոմանք մեր ազգի հաղթանակը վերագրում ԼՏՊ-ին, որը դրա հետ որևէ առնչություն չունի:Պիտի համոզեմ Ձեզ, որ եթե պատերազմ լիներ , իսկ Ստալին չլիներ` զոհերի թիվն անհամեմատ ավելի քիչ կլիներ ու հաղթանակը նորից մերը կլիներ, քանզի նվաճողները միշտ վաղ թե ուշ պարտվում են, իսկ իրենց ազատության համար մարտնչողները հաղթում:
    Այստեղ մեկը շատ դիպուկ էր նշել, որ հաղթանակը տարավ ոչ թե Ստալինը, այլ ժողովուրդը, ես կավելացնեմ` միս ու արյունով կռիվ տալով թշնամու դեմ:
    Կրկին խորհուրդ եմ տալիս կարդալ Բունիչի "Կուսակցության ոսկին" գիրքը ու այնտեղ բազմաթիվ հարցերի պատասխանները կգտնեք` պատմական փաստերով ու փաստաթղթերով հիմնավորված
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  18. #27
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստալինը, ինչպես և Հիտլերը ձգտում էր աշխարհակալ դառնալ, այդ իսկ պատճառով Գերմանիայի հետ դաշնակցում էր` մտքում նրան նվաճելու պլաններ մոգոնելով: Նույնն էր անում նաև Հիտլերը:
    Ռիբենտրոպ-Մոլոտով Պակտով ԽՍՀՄ-ն ու Գերմանիան միմյանց միջև գաղտնի բաժանում էին Եվրոպան` իրականում երկուսի համար էլ այդ փաստաթուղթը ժամանակ շահելու միջոց էր դիմացինին ավելի արդյունավետ ոչնչացնելու նպատակին հասնելու համար:
    Իհարկե համաձայն եմ՝ մտցնելով մի փոքր, բայց շատ կարևոր ճշտում՝ ոչ թե Եվրոպան, այլ միայն Արևելյան Եվրոպան:
    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա այս ամենն ի նկատի ունենալով էր, որ ես ասում էի պատերազմը կարելի էր կանխել:
    Այնուամենայնիվ չեմ հասկանում, թե այդ ամենը նկատի ունենալով, քո կարծիքով, նա ինչպես պիտի կանխեր պատերազմը: Ավելի կոնկրետ կասե՞ս՝ ինչ միջոցներով, ինչ քայլերով:

  19. #28
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում Nein-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե համաձայն եմ՝ մտցնելով մի փոքր, բայց շատ կարևոր ճշտում՝ ոչ թե Եվրոպան, այլ միայն Արևելյան Եվրոպան:
    Ես ասում եմ Եվրոպան, քանի որ Գերմանիան նվաճեց Ֆրանսիան, Նորվեգիան ու Անգլիայի վրա էլ էր պատրաստվում հարձակվել: Հիշեք Լոնդոնի ռմբահարումները....

    Մեջբերում Nein-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնուամենայնիվ չեմ հասկանում, թե այդ ամենը նկատի ունենալով, քո կարծիքով, նա ինչպես պիտի կանխեր պատերազմը: Ավելի կոնկրետ կասե՞ս՝ ինչ միջոցներով, ինչ քայլերով:
    Ստալինը բացի դաժան բռնապետ լինելուց, որևէ այլ արժանիքներ, բացի խորամանկությունից` չի ունեցել: Եթե նա Բավարար խելք ունենար ու դիվանագիտությունից բան հասկանար, այդ հզոր երկրի պոտենցիալն օգտագործելով կկարողանար զսպել Հիտլերին, մինչդեռ նա ոչնչացնելով Կարմիր Բանակի համարյա ողջ հրամկազմը պատերազմի նախաշեմին "գլխատեց" բանակը, ողջ ավիացիան ու զրահատեխնիկան մոտեցնելով արևմտյան սահմաններին, դրանք դարձրեց ամենահարմար թիրախ թշնամու համար և այլն...
    Այս և այլ պատմական հարցեր դիտարկելիս անաչառ գտնվելու առաջին նախապայմանն այն է, որ պետք է ձերբազատվել կոմունիստական խեղաթյուրված տեսակետներից, մեկնաբանություններից ու աղավաղված աղբյուրներից, այլապես ճշմարտության բացահայտումն առանց այն էլ բավական բարդ գործ է, իսկ այդ պայմաններում այն դառնում է անհնար:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 30.01.2008, 10:28:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ափրիկյան (28.08.2015)

  21. #29
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Ստալինը բացի դաժան բռնապետ լինելուց, որևէ այլ արժանիքներ, բացի խորամանկությունից` չի ունեցել: Եթե նա Բավարար խելք ունենար ու դիվանագիտությունից բան հասկանար, այդ հզոր երկրի պոտենցիալն օգտագործելով կկարողանար զսպել Հիտլերին, մինչդեռ նա ոչնչացնելով Կարմիր Բանակի համարյա ողջ հրամկազմը պատերազմի նախաշեմին "գլխատեց" բանակը, ողջ ավիացիան ու զրահատեխնիկան մոտեցնելով արևմտյան սահմաններին, դրանք դարձրեց ամենահարմար թիրախ թշնամու համար և այլն...
    Այս և այլ պատմական հարցեր դիտարկելիս անաչառ գտնվելու առաջին նախապայմանն այն է, որ պետք է ձերբազատվել կոմունիստական խեղաթյուրված տեսակետներից, մեկնաբանություններից ու աղավաղված աղբյուրներից, այլապես ճշմարտության բացահայտումն առանց այն էլ բավական բարդ գործ է, իսկ այդ պայմաններում այն դառնում է անհնար:
    հիմա եսքան գրածիդ մեջ պատերազմից հրաժարվելու միջոցը որնա
    Եթե նա Բավարար խելք ունենար ու դիվանագիտությունից բան հասկանար
    եթե նա բավարար խելք չունենար ինքը կյանքում չէր դառնա աշխարհի ամենահայտնի դիկտատորներից մեկը
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  22. #30
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իոսիֆ Ստալին

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա եսքան գրածիդ մեջ պատերազմից հրաժարվելու միջոցը որնա

    եթե նա բավարար խելք չունենար ինքը կյանքում չէր դառնա աշխարհի ամենահայտնի դիկտատորներից մեկը
    ա) ԽՍՀՄ-ը վաղուց ԱՄՆ-ի հարձակմանը կենթարկվեր, եթե հզոր չլիներ: Տեսեք այսօր ԱՄՆ-ն աշխարհում անում է ինչ իր մտքին փչում է: Իրաքում, Ավղանստանում, վաղն էլ Իրանում, իսկ հզորներին չի համարձակվում դիպչել: Իսկ Ստալինն երկրի հզորությունը հենց իր անխելքության պատճառով դարձրեց թշնամու թիրախ, փոխանակ վերջինիս կապերը ձգելու:
    բ) Ես Դեռևս դիկտատորների մեջ արտակարգ խելք ունեցողներ, բացի Պինոչետից, չեմ հանդիպել: Կարծում եմ դիկտատոր լինելու համար անձի մոտ մի անհրաժեշտ և բավարար պայման պետք է գոյություն ունենա , այն է դաժանությունը, մնացած հատկությունները, որոնց թվում նաև "խելքը", վախի ու սարսափի մթնոլորտում հասարակությունն իր երևակայությամբ կշնորհի նրանց:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իոսիֆ Բրոդսկի
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.03.2023, 07:55
  2. Ստալին
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.11.2013, 19:44
  3. Կատին - 1։ 1940 թվական… Ստալին
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2010, 12:08
  4. Ստալին 9 (21).12.1879 — 5.03.1953
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.03.2010, 20:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •