Տղաներ, համեմատելու համար պետք է որոշ նմանություններ գոնե լինեն...
Պատերաքզմի ժամանակ երբ 600000 հայորդիներ կռվում էին Ռազմաճակատներում` վրացի տղամարդկանց մեծ մասը թրիք էր թափում Վրաստանում...
Շնորհիվ Ստալինի Վրաստանը ունեցավ Աբխազիա, Աջարիա, Օսեթիա...ասելիքս այն է, որ նա ի վնաս վրացիների ու վրաստանի ոչինչ չի արել, իսկ մենք նաև նրա շնորհիվ կորցրինք մեր տարածքները, որոնց թվում Նախիջևանն ու Ղարաբաղը:
Ի տարբերություն Լենինի` Ստալինը վերին աստիճանի խորամանկ հրեշ էր:
Եթե Լենինն իքն էր ստորագրում բոլոր հրամաններն ու որուշումները, ապա սա միայն բանավոր կարգադրություններ էր անում: Դուք չեք կարող գտնել մի որևէ այնպիսի պատասխանատու փաստաթուղթ, որի տակ նա ստորագրած լինի :
Միակ դրական և ճշմարտացի բնորոշումը, որը տրված էր նրա անձի մասին վերևում կատարված գրառումների մեջ, դա նրա պետական մտածողությամբ օժտված լինելն էր, սակայն նրա այդ հատկությունն էլ էր շատ ծանր նստում ԽՍՀՄ ժողովուրդների վրա: Բերեմ մի երկու օրինակներ: Լինելով եղեռնագործ քաղաքական ուժի առաջնորդներից մեկը` նա աշխարհում առաջինն ստեղծեց համակենտրոնացման ճամբարները և պետության շահերի համար միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքն էր զոհաբերվում: Պետական գանձարանը լցնելու համար նա հանձնարարել էր վերագործարկել Լենայի ոսկու հանքերը 1930-ականների սկզբներին և այդ նպատակով օգտագործել վերը նշված ճամբարների անսպառ մարդկային կյանքերի պաշարը: Առաջին արշավախումբը, որն ուղարկվեց այդ գործին բաղկացած էր 28000 կալանավորներից ու նրանց հսկողությունն իրականացնող զինվորականներից: Կլիմայական սարսափելի ծանր պայմանների պատճառով` այդ արշավախումբն ամբողջությամբ կործանվեց մեկ շաբաթում: Հաջորդ նույնաթիվ կազմը դիմացավ 2 շաբաթ: Մյուսը` մեկ ամիս մինչև որ կյանքի տևողությունը Լենայի ավազանում հասցվեց 3 ամսվան, իսկ արշավախմբերի թվակազմերը մինչև 50000մարդ: Դրանից ավել ոչ ոք չէր դիմանում և Ստալինին պետք էլ չէր, որ այնտեղից մարդիկ վերադառնային ու հանկարծ ժողովուրդն ու աշխարն իմանային մարդկային այդ սպանդի մասին, որի արդյունքում պետական գանձարանն ստանում էր հազարավոր տոննաներով ոսկի:
Ստալինին ո'չ զորավար, ո'չ էլ ռազմական ստրատեգ կարելի է համարել: Պատերազմից առաջ աշխարհի ամենահզոր բանակն ունեցող երկիրը մինչև 1942 թվականի կեսերը մարդկային մսով էր դիմակայում գերմանացիներին: Մեր զինվորն ստիպված էր վերցնել զոհված ընկերոջ զենքը թշնամու վրա կրակելու համար: Պատերազմի հենց առաջին մի քանի օրը ոչնչացվեց մեր ավիացիան համարյա ամբողջությամբ և զրահատանկային ուժերի զգալի մասը:
Պատերազմում ԽՍՀՄ-ը հաղթեց ոչ թե Ստալինի խելքի` այլ զորավարների ու ժողովրդի, հատկապես Ռուս ժողովրդի համառության ու նվիրվածության շնորհիվ:
Էջանիշներ