User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Չուկչստանի օֆտոպանոց :P

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Չուկչստանի օֆտոպանոց :P

    Նենց կայֆ ա սամավոլկա, որը նույնն է թե ինքնագայլուկ կամ ինքնակամուկ, իսկ դասական թարգմանությամբ ԶԻԼ լինելը

    Չգիտեմ թե ինչի բացեցի այս թեման, բայց ասեմ որ երկու նոր պատմություն սկսել եմ գրել՝ «Փանոսի վերջին ձախորդությունն» ու «Վրեժը»: Իսկ հիմա հասունանում է հերթական պատմությունը, կապված էս ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ ու վախենամ էդ պատմությունը նշածներիցս առաջ ընկնի

    Ախր էդ արտասահմանցի զինվորները շատ դեմք ու տուպոյ են է
    Մի հատ սիրունիկ ամերիկուհի զինվորուհի է եկել, տեսնենք դրա գորիլա թիկնապահներին ինչ ենք անելու: Երեկ ձեռի ուժով կրեցինք, մնացածն առջևում է...

    Դե, առայժ, փախա զորամաս: Վերջապես ՌՈ-ն (ռազմական ոստիկանություն) ա զորամասում խլվլում: Ամենաքիչը մի տաս հոգի կան հենց հիմա էդ մի թիքա զորամասում: Խաղաղապահների ու արտասահմանցքի քանակն էլ չգիտեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Ես էլ եմ բանակ ուզում… Ի՜նչ ուրախ ա ձեզ մոտ…

  3. #3
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    քիչ էին օֆֆտոպանոցները, մի հատն էլ ավելացավ...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  4. #4
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    մեկը լիներ ինձ ասեր ինչ է եղել ու էդ ինչից է պրծել Արտակը...

    հ.գ. եթե իհարկե գաղտնիք չի, ու ինձ չվերաբերվող բան չեմ հարցնում...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  5. #5
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    ... շատ եմ սիրում Արտակին
    qui sine peccato est?

  6. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Մեջբերում kiki-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկը լիներ ինձ ասեր ինչ է եղել ու էդ ինչից է պրծել Արտակը...

    հ.գ. եթե իհարկե գաղտնիք չի, ու ինձ չվերաբերվող բան չեմ հարցնում...
    Գաղտնիք չի
    Առանձնապես ոչ մի բան որ այստեղ գրեի ու բողոքեի, ուղղակի այդ օրերին նյարդերս լարված էին, չդիմացա: Սովորական մարդկային փոխհարաբերություններ, սովորական միմյանց նկատմամբ անտիպատիայի դրսևորումներ որի արդյունքում կանոնադրության խախտումներիս նկատում ինչպես նաև «գլխիս սարքելու» փորձեր
    Ոչ մի լուրջ բան

    Մեջբերում otar-ի խոսքերից Նայել գրառումը
    ... շատ եմ սիրում Արտակին
    Ես էլ քեզ


    հ.գ. վերջապես պրծա սկսածս պատմություններիցս ևս մեկը: Չգիտեմ, կա մարդ, ով սպասում է դրանց, թե չկա: Չգիտեմ, ավելորդ գլխացավանք եմ դարձել ձեր գլխին, թե չէ (այն առումով, որ գուցե քաղաքավարությունից դրդված կարդաք), բայց գրելու ու այդ գրածներս այստեղ դնելու անհագ ցանկություն ունեմ, որի դեմը չեմ կարողանում... ասենք չեմ էլ ուզում առնել: Ամեն դեպքում ներողություն ձեր անգին ժամանակը վատնելու համար

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. վերջապես պրծա սկսածս պատմություններիցս ևս մեկը: Չգիտեմ, կա մարդ, ով սպասում է դրանց, թե չկա: Չգիտեմ, ավելորդ գլխացավանք եմ դարձել ձեր գլխին, թե չէ (այն առումով, որ գուցե քաղաքավարությունից դրդված կարդաք), բայց գրելու ու այդ գրածներս այստեղ դնելու անհագ ցանկություն ունեմ, որի դեմը չեմ կարողանում... ասենք չեմ էլ ուզում առնել: Ամեն դեպքում ներողություն ձեր անգին ժամանակը վատնելու համար
    Եթե չեմ ասել, ուրեմն հիմա ասեմ։ Մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով եմ կարդում գրածներդ ու ամեն անգամ անհամբերությամբ սպասում եմ հաջորդ գլուխներին։ Շատ լավ ես գրում։ Ապրե՛ս, որ գրում ես։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #8
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Chu՛k, էս խի՞ ես էսքան քիչ գրում

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Շատ եմ գրում, որոշ բաներ ուզում եմ փոխել, փոփոխել, նոր տեղադրել
    Իսկ գրածներիս մեծ մասը դեռ գլխումս են: Կգրեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Էհ, Առտակ, էնքան անհարմար եմ ինձ զգում, որ գրեթե բան չեմ կարդացել գրածներիցդ…
    Ախր էս անտեր աչքերս էլ վախտ գտա՞ն ցավելու
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    օֆֆտոպիկ

    Թեյարանում նստած թուղթ ու գրիչը ձեռքիս մի փոքրիկ բանաստեղծություն եմ գրում.
    «Հա՛, երկիր, իմն է արևն հրավառ,
    Պահ մի՛ տուր սարին միայն քեզ համար…»
    Ներս մտավ Գագոն (հորինված անուն, իրական կերպար): Եկավ, նստեց կողքս:
    - Բարև Արտ ջան:
    - Բարլիս բռատ:
    - Էս ի՞նչ ես անում:
    - Հեչ, ժամանակ եմ սպանում:
    - Ոտանավո՞ր ես գրում:
    - Հա:
    - Ախպերս, լուրջ բաներով զբաղվի, ի՞նչ ոտանավոր:
    - Օրինակ ի՞նչ լուրջ բան:
    - Օրինակ... աղջիկ խոսացրու:
    - Դե, եսիմ, Գագ, - ասում եմ՝ ժպտալով:

    Քիչ անց ներս է մտնում ծառայող աղջիկներից մեկը, բավական համակրելի մի ենթասպա:
    - Լիլ, մի րոպեով կգա՞ս, - կանչում եմ:
    Մոտենում է:
    - Լիլ, կարդա, կարծիքդ ասա, էլի՞, - խնդրում եմ:
    Կարդում է: Սպասում եմ ստանդարտ արտահայտություններին: Դրանք շատ չեն ուշանում.
    - Վա՜յ, Արտ, էս դու՞ ես գրել: Չգիտեի, որ գրում ես: Մոլոդեց: Շատ լավն ա: Շատ ունե՞ս գրած բաներ... Ի՜նչ հավես ա՜...

    Գովում է, գովում ու գնում է Լիլոն: Գագոն նստած է բերանը բաց:
    - Փաստորեն լուրջ գործ ես անում, - ասում է սխալն ընդունող տոնով:

    Անցնում է մեկ շաբաթ: Մտնում եմ թեյարան: Նստած է Գագոն, առաջը թուղթ գրիչ: Մոտենում ու կարդում եմ թղթին գրածը.
    « Ինձ դուր է գալիս քո աչքի գույնը,
    Ու համ էլ դուխուդ հաճելի բույրը...» *
    - Գա՞գ, էս ի՞նչ ես անում, գրու՞մ ես, - հարցնում եմ:
    - Լիլոին եմ սպասում, - աչքով է անում Գագոն:

    * Իր գրած տողերը չեմ հիշում, ստանդարտ անկապություն գրեցի

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեկ ուրիշ օֆֆտոպիկ

    Վերջերս պաշտոնս, այսպես ասած, բարձրացրին: Դա նշանակում է նոր սենյակ, նոր անհարմարություններ: Այս սենյակ սպաները շատ են մտնում, ելնում Հատկապես հրամանատար սպաները

    Ես էլ, որ նրանց ներկայությունից շատ չնեղվեմ, անընդհատ երաժշտություն եմ բարձր միացնում, հիմնականում հանգիստ ջազզռոք, դասական: Այլ ոճի երաժշտություններ էլ կան, շատ մեղմ երաժշտությունների ընտրանի է... ինչևէ: Հաճախ է սենյակ մտնում ու այդ երաժշտությունը լսում նաև գնդապետ Սարոյանը ու օրերից մի օր մոտեցավ ինձ.
    - Արտակ ջան, ախպերս, քեզ մի խնդրանք ունեմ, - ասաց ինձ ախպեր «պռիզնատ» եկող կեղծավոր գնդապետը:
    - Ասե՛ք, պարոն գնդապետ:
    - Առտ ջան, դու բարձրաճաշակ տղա ես, որ խնդրեմ իմ համար երգերի կալեկցիա չես հավաքի սիդիով:
    - Կհավաքեմ, պարոն գնդապետ, իսկ կոնկրետ ի՞նչ եք ուզում:
    - Դե... Ասենք էն Թաթուլից, Բղդոյից, Հայկոից... մի խոսքով ջոգիր էլի ախպերս: Ամեն օրվա կարգին երգերով սիդի...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 05.08.2007, 01:24: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.09.2010), Inna (16.10.2010), Արևածագ (07.11.2010), ՆանՍ (12.11.2010), Ֆոտոն (25.07.2009)

  13. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Վերջն եմ
    Կցված նկարներ Կցված նկարներ
    • Ֆայլի տիպը՝ jpg 4.jpg‎ (41.3 KB, 66 դիտումներ)
    • Ֆայլի տիպը՝ jpg 1.jpg‎ (37.0 KB, 64 դիտումներ)
    • Ֆայլի տիպը՝ jpg 2.jpg‎ (46.0 KB, 59 դիտումներ)
    • Ֆայլի տիպը՝ jpg 3.jpg‎ (46.0 KB, 73 դիտումներ)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #13
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջն եմ
    Chuk, լրիվն էլ լավն են, իսկ երրորդ նկարում լրիվ դու ես
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Մեջբերում Selene-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk, լրիվն էլ լավն են, իսկ երրորդ նկարում լրիվ դու ես
    Շնորհակալ եմ




    Հերթական օֆֆտոպիկ
    Հրահանգավորում է: ՀԱԿ-ի հերթապահ զինվորը իր պարտականությունների մասին է պատմում հրամանատարի տեղակալ գնդապետ Սարոյանին:
    - Երեկոյան ժամը 7-ին փակում եմ զաբոռները...
    - Դու ռուսակա՞ն կրթություն ունես, - կտրում է գնդապետը:
    - Ոչ մի կերպ, պարոն գնդապետ:
    - Բա չեմ ջոգում, էս ինչ ձև ես խոսում: Այ ես, նամպռիմեռ, երկու կրթություն ունեմ, բայց ախշատում եմ գրական հայերեն խոսալ, էս դու ի՜նչ տուդի-սյուդիներ ես անում, զաբոռը ո՞րս ա, դարբաս պտի ասես...


    Այս խոսակցությունը բառ առ բառ համապատասխանում է իրական խոսակցությանը, չկա որևէ բառի, արտահայտության, հնչյունի փոփոխություն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.09.2010), Inna (16.10.2010), Արևածագ (07.11.2010), ՆանՍ (12.11.2010), Ֆոտոն (25.07.2009)

  17. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չուկչստանի օֆտոպանոց :P

    Արտակը բեղերով... Ինչ անսովոր տեսարա՜ն ա։
    Բայց առանց բեղերի ավելի լավն ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ՆանՍ (12.11.2010)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •