Ան ջան, արդեն ջնջել եմ բեղերս![]()
Սպաների ինադ էի պահել... իսկ ավելի կոնկրետ, ինձ հիմա տեղափոխել են գնդապետ Սարոյանի (շարունակում եմ իրական ազգանունը չասել) սենյակ, իրա հետ եմ ամբողջ օրը: Այդ տեղափոխության հիմնական նպատակը քաղաքական է: Գնդապետ Սարոյանը պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն է, ես զորամասում արդեն հայտնի եմ իմ ընդդիմադիր հայացքներով ու իրանք վախենում են, որ ուրիշներին կարող է Տեր-Պետրոսյան քարոզեմ, թերևս այս է պատճառըՀա, ուրեմն ինչ էի ասում: Էս գնդապետս բեղավոր ա: Ես էլ ասի վրան մի քիչ «ղժժամ»: Բեղեր պահեցի: Բնականաբար թռան դեմքիս «Զինվորը չպետք է թրաշով լինի» կարգախոսով: Բայց դե... կանոնադրության համապատասխան հոդվածը ցույց տալով պահեցի ու շատերը ծիծաղում էին պարոն գնդապետի վրա: Արդեն էֆֆեկտն անցել է, թրաշեցի:
Ի դեպ էս գնդապետս շատ ունիկալ է: Ընդամենը կես ժամ առաջ զանգահարեց, իսկ ավելի ճիշտ իր SIM քարտով ծնգացրեց ինձ, ես հետ զանգեցի
Ուրեմն ասում է.
- Արտակ ջան, ախպերս, կարաս ինձ DVD-ով լավ կինոներ բերես:
- Ի՞նչ տիպի կինոներ, պարոն գնդապետ, - հարցնում եմ:
- Դե որ իմաստալից լինեն, նենց կարգին, խորը իմաստ ունենան, սովորացնող լինեն, խոսքի մաֆիա, ռազբորկեք...





Մեջբերել
Էջանիշներ