Ողջույն ակումբցիներ
Կուզեի խոսել բոլոր ակումբցիների հետ, բայց կարծում եմ, որ այդ դեպքում կարող է զորամաս ինֆո գնալ, որ ես նորից փախել եմ
Կարոտել եմ բոլորիդ, այն էլ չափից ավելի շատ: Շատ եմ կարոտում, իսկ մեր մոտ խստացված ռեժիմը շարունակվում է, այն էլ իմ հանդեպ հատուկ հսկողությամբ, վերջ ի վերջո զորամասի ընդդիմադիրն եմ
Մինչև ամսի 9-ը մեզ չեն թույլատրելու գալ: Երևի վախենում են մեզ տեսնելուց հետո պարոն սերժիկը չի կարողանա երդում ուտել: Այնպես որ մեր հանդիպումը հետաձգվում է, իսկ ես շարունակելու եմ ձեզ կարոտել: Հուսամ, դուք էլ ինձ
Բայց մյուս կողմից, եթե նոր ու վատ զարգացումներ չլինեն, 89 օրից հո քեֆ չենք անելու
Այո՛, այո՛, ինձ մնացել է ընդամենը 89 օր
Օֆֆֆ, կարոտել եմ... սիրում եմ ձեզ, շա՜տ
Էջանիշներ