Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Վերջերս ռազմական գործողությունների ժամանակ Իրաքում ավելի շատ անզեն և անմեղ բնակչություն է զոհվում քան ահաբեկիչներ և զինված խմբավորումների անդամներ, սակայն ոչ ոք աշխարհում ամերիկական զինվորին չգիտես ինչու մարդասպան չի անվանում:
Դա ամերիկյան ստրատեգիան է: մի անգամ հարց ուղղեցի ամերիկյան քաղաքական վերլուծաբանի, թե արդյո՞ք ամերիկյան արտաքին քաղաքականությունը տերորիզմին բնորոշ տարրեր չի պարունակում/ սկսած Հերոսիմայից մինչ մեր օրերը/ և նա շատ հանգիստ պատասխանեց, որ ռազմական գործողությունները զուտ ինքնապաշտպանական բնույթ են կրում: այսինքն ինչ է ստացվում, իրենց կարելի է, իսկ դիմացինը պաշտպանվելու դեպքում արժանանում է լուտանքների: այդ իսկ պատճառով մի կիսագրագետ ամերիկյան թղթակից, Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին խոսելիս, ֆիդայիներին ներկայացրել էր որպես « հայ տերորիստներ»:

Իսկ Ասալայի նման կազմակերպություններ մեզ շատ են պետք.