Ես չեզոք եմ վերաբերվում, որովհետև այդ կազմակերպության մեջ եղել են ու հույս ունեմ, որ կան իսկապես ՄԵԾ ՀԵՐՈՍՆԵՐ ինչպես ձեր կողմից արդեն նշված Սողոմոն Թեհլերյանը, Մոնթե Մելքոնյանը… Մարդիկ, ովքեր պիտի իսկապես փառաբանվեն ու օրինակ ծառայեն… Բայց ես հենց ԱՍԱԼԱ-ի ամսագրում կարդացել էի մի հոդված Անկարայի օդանավակայանում իրականացրած ահաբեկչության մասին: Չեմ հիշում, թե կոնկրետ երբ էր եղել, երևի 80-ականներին, համենայն դեպս՝ հաստատ նախորդ դարի երկրորդ կեսին: Սա ես չեմ ընդունում, սրա համար ես նույնպես ամաչում եմ… Եղել են անմեղ զոհեր ու հաստատ նրանց մեջ Թալեաթ չի եղել (չենք խոսում պոտենցիալ Թալեաթների մասին): Մի խոսքով, հերոսաբար ազգդ պաշտպանելն այլ է, անմեղ մարդկանց կյանքի գնով անուն հանելը՝ ուրիշ: Ես, օրինակ, "Արամ" ֆիլմը չեմ սիրում հենց նույն պատճառով: Այնտեղ մենք ներկայացված ենք որպես ահաբեկիչներ, որոնց հանցախմբի կենտրոնը ԼՂՀ-ն է: Աշխարհն ու ես այսօր զզված ենք ահաբեկիչներից, բայց վրիժառուներ միշտ էլ պետք են՝ կորցրած արդարությունը վերահաստատելու համար:
Ուշացումով միանում եմ Մոնթեի ծննդյան շնորհավորանքին։ Ցավում եմ, որ այդ օրը ազգային տոն չէ։
Էջանիշներ