User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպե՞ս եք վերաբերվում Ասալային ու նրա գործունեությանը:

Քվեարկողներ
134. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական

    91 67.91%
  • Բացասական

    19 14.18%
  • Չեզոք

    24 17.91%
Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Ասալա

  1. #91
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    ՊԱՇՏՊԱՆ ԼԵԿԼԵՐԿԻ ՃԱՌԸ
    ՙՎան՚ գործողության մարտիկների դատավարության ժամանակ

    Պաշտպանի ելույթը ներկայացվում է կրճատումներով: Պարոն նախագա՜հ, պարոնայք խորհրդականնե՜ր, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, միտք ունի՞ արդյոք մի անգամ եւս վեր կենալ եւ ասել այն, ինչ ձեզ հայտնի է դատավարության առաջին օրից: Ես պաշտպանում եմ հպարտ կանգնած չորս երիտասարդներին եւ գիտեմ, որ նրանց միջոցով պաշտպանում եմ բզկտված ու խոշտանգված մի ժողովրդի, որն այժմ մեղադրյալներին է նայում եւ իր լավագույն զավակները համարում:
    Ինչո՞ւ: Հենց այդ հարցին, ըստ երեւույթին, պիտի պատասխանեք դո՜ւք: Ես ոտքի եմ ելել ամենավերջում եւ շատ բնական եմ համարում, որ պաշտպանականով հանդես են գալիս ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի փաստաբաններ: Նախ` նկատի ունեմ էմիլ Ասլանյանին, որը ներկայացնում է ինքնահաստատումը գտած հայերի սերունդը եւ խոստովանում է, թե մինչեւ ո՜ր աստիճանի այս երիտասարդների պայքարը իրենն է, նկատի ունեմ Րաֆֆի Փեշտիմալջյանին, որի խոսքը, ինչպես բոլոր հայերինը, հուզիչ էր, քանի որ պատմում էր մոր, նրա հուշերի, արյան մասին, որը մինչեւ հիմա առկա է իրենց ընտանիքում: Նույնը կարելի է ասել Պատրիկ Դեւեջյանի մասին, որին, չնայած մեր բազում տարաձայնություններին, այսօր եղբայրաբար միացնում է տառապած ժողովրդի համար մղվող դժվարին պայքարը: Կուզեի անպայման նշել նաեւ Ֆրանսիս Թեյջանին՝ մարդկային հիմնարար իրավունքի, եւ Ժան-Պիեռ Մինյարին՝ արժանապատվության մասին խոսելու համար:
    Ինձ մնում է, սրտի՜ լեզվով խոսել: Թերեւս, բայց ես խնդրում եմ չորսին էլ ազատել ոչ միայն զգացական, այլ նաեւ բարոյահոգեբանական, քաղաքական նկատառումներով:

    Թեհլերյանին արդարացրին:
    1922-ին Բեռլինում վեհանձն դատավորներ կային, ինչպես այժմ Ֆրանսիայում կան: Դուք դատելու եք մարդկանց: Մարդկանց՝ իրենց արածի համար, բայց մարդու արածը միայն փաստական կողմ չունի: Յուրաքանչյուր արարք ինքը՝ մարդն է: Չորս մեղադրյալին դուք դատելու եք այս մտայնությամբ, շատ լավ իմանալով, որ հայ ժողովուրդն այստեղ ներկա է, սպասում է ձեր վճռին:
    Ինչո՞ւ են չորս երիտասարդները հայտնվել այստեղ: Ինչո՞ւ են նրանք ապրում հին հուշերով եւ վաթսունութ տարի անց թուրքական կառավարությանը մեղադրում այն ամենի համար, ինչ արել է Օսմանյան կայսրությունը: Ինչո՞ւ են նրանք մարդ սպանել: Ինչո՞ւ պետք է ազատ արձակել նրանց:
    Ո՞ւր են իրենց տները: Մերձավոր Արեւելքի ահավոր պատերազմում, որտեղ մարդիկ բախվում են մի փոքրիկ թաղամասի համար, որտեղ ժողովուրդներն ու համաշխարհային պատմությունը գոյատեւում են ռումբերի ներքո՝ դաժան պայմաններում, որտեղ երեխաները տասնհինգ տարեկանից զենքերը ձեռքին կռվում են սոսկ իրենց գյուղը պաշտպանելու համար, հայերին հասկացնում են, որ Լիբանանն իրենցը չէ, եւ նրանք հասկանում են, որ աշխարհում գոյություն ունի մի ազգ, որին պատկանում են միայն իրենք:
    Ո՞րն է հայերի գոյության նախապայմանը, իհարկե, նախ` երեքհազարամյա պատմությունը: Այս ժողովրդին անընդհատ ասպատակել են ամեն կողմից, վաչկատուն ցեղերը` սրի քաշել, հայը ենթարկվել է մերթ այս, մերթ այն տերությանը, սակայն երեք հազար տարի անընդմեջ գոյատեւել է բնօրրանում` այն լեռների ներքո, որոնց իշխում է Արարատը՝ Հայաստանի խորհրդանշանը: Հայերն ապրել են իրենց կրոնով, եկեղեցիներով, ծեսերով, մշակույթով, երգով ու պարով, արհեստներով, հոգու խորությամբ, բարի համբավով, բացառիկ այբուբենով, բնանկարի ինքնատիպությամբ, անկրկնելի այգաբացներով: Ի՞նչ է եղել այդ ամենը: Համաշխարհային հանրագիտարանը վկայում է. ՙԱրեւելյան Անատոլիան հիմնականում բնակեցված է կիսաքոչվոր քրդերով, գյուղատնտեսության արդիականացման համընդհանուր ձգձգումը այն դարձրել է ամբողջ Թուրքիայի ամենաթերզարգացած երկրամասը՚: Մինչդեռ ամենահարուստն է եղել:

    Ուրեմն, ի՞նչ տեղի ունեցավ: Ինքներդ եք հասկանում՝ ես չեմ ուզում վիճել թուրք պատմաբանի հետ, հիշատակել պարոն Մորգենթաուի՝ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հուշերը, որը, երբ ջանացել է փրկել հայերին, Թալեաթ փաշան կանխել, ասել է. ՙԴուք ամերիկացի հրեա եք, ինչո՞ւ եք հետաքրքրվում այդ մարդկանցով՚: Հարկ չկա թերեւս անդրադառնալ նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Լեփսիուսի զեկուցագրերին, այդ տարիներին Թուրքիայում եղած լրագրողների անթիվ վկայություններին եւ հատկապես համայնական հիշողությանը, որի փաստերը համընկնում են պատասխանում՝ ՙՑեղասպանություն եղե՞լ է՚ հարցին: Եթե չի եղել, ո՞ւր գնացին այն երկրամասի բնակիչները, որն այսօր Արեւելյան Անատոլիա է կոչվում, այս սրահի ունկնդիրները որտեղի՞ց են եկել: Նրանք եկել են դարի ամենամեծ ողբերգությունից, դուք լսեցիք մեկի, երկուսի, երեքի, չորսի պատմությունները: Որքան վատ եմ զգում ինձ, որ ստիպված եղա ամբիոնից իջեցնել այն ծերունուն, որն իր տառապանքները հրապարակայնորեն պատմելու համար վաթսունութ տարի սպասել էր: Իջեցրի, որովհետեւ, տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, ձեզ թվում էր, որ դուք այդ ամենն արդեն լսել եք: Մտածե՜ք, ուրեմն, հայ համայնքի՝ բռնագաղթի զրկանքները սկզբից մինչեւ վերջ կրած մարդկանց մասին, բռնագաղթ, որը գիտականորեն էր կազմակերպվել ու իրագործվել՝ ամենեւին էլ ո՜չ այն բանի համար, որ հայերը թիկունքում վտանգ էին ներկայացնում, Դաշնակիցներին էին պաշտպանում: Ինձ համար կարեւորը զոհերն են՝ տղամարդիկ, կանայք ու երեխաները: Վերապրողների պատմություններից պարզ է դառնում, որ տղամարդիկ ավելի բախտավոր են եղել, որովհետեւ առաջինն են սպանվել, մնացածները աքսորվել են: Ճանապարհին կանայք բռնաբարվել են, երեխաները` խաչվել կամ գետը շպրտվել, ահա՜ մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու գիտական ծրագիրը: Իրենց գյուղերից, տներից հանված անպաշտպան աքսորականներին ո՞ւր են քշել: Դեպի անապատ:
    Այս ամբիոնից դուք լսեցիք բրդե կիսավերարկուով ծեր կնոջը՝ տիկին Մելինե Մանուշյանին, որը շատ հետաքրքիր նորություններ հաղորդեց ամուսնու՝ ՙոճրախմբի՚ ղեկավար, ՙահաբեկիչ՚ Միսաք Մանուշյանի մասին, այն նույն Մանուշյանի, ում Ֆրանսիայի հանրապետության նախագահը այժմ Ազգային Դիմադրական Շարժման հիասքանչ հերոսներից մեկն է համարում: Նա վերջին նամակում գրել է կնոջը. ՙՄելինե՜, որբո՜ւկս, ես մեռնում եմ՝ չունենալով ոչ մի ատելություն գերմանացի ժողովրդի նկատմամբ՚:

    Ինձ կարող են հակաճառել, որ այս տղաները զինվորներ չեն, Հայաստանը եւ Թուրքիան չեն պատերազմում, զինվորները միայն զենք կրելու, ամեն պահի սպանելու իրավունք ունեն: Նրանք կարող են փլատակների վերածել Դրեզդեն քաղաքը, Հիրոսիմայի վրա ռումբ նետելով, միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ կանանց, երեխաների, սպանել: Իսկ Հայաստանը քանի որ այլեւս գոյություն չունի, ՙկանոնավոր՚ բանակ չի կարող ստեղծել:
    Հիրավի, տարօրինակ տրամաբանություն է: Չէ՞ որ Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու գնդակահարեց հայ տղամարդկանց, կոտորեց ծերունիներին, կանանց ու երեխաներին, հատուկենտ վերապրող որբերին նավերը լցրեց, օտար երկրներ արտաքսեց: Դուք՝ թուրքերդ, կարծում եք, որ այդքանը բավական է, պատերազմն ավարտված է: Բայց արդյո՞ք այն ավարտված է հայերի համար, որոնցից խլել են բնօրրանը, որոնք ուզում են հարատեւել:
    Ո՜չ, այս տղաները ահաբեկիչներ չե՜ն, հայ ժողովրդի զինվորնե՜րն են, այն ժողովրդի, որը դիվանագիտական ներկայացուցիչներ, պետությունների վրա ճնշում գործադրելու միջոցներ չունի, բայց ապրում է, գոյատեւում է մշակույթի, լեզվի, զավակների, ինչպես նաեւ հերոսների ու նահատակների շնորհիվ: Հատկապես՝ զինվորների՜, որոնց այսօր դուք դատում եք: Եթե անգամ դատապարտեք, հիշեցե՜ք, որ զինվորների՜ եք դատապարտում: Նրանք՝ չորս հանդուգն զինվորները, եկել են Ֆրանսիա ո՜չ միայն իրենց ժողովրդի իրավունքները ներկայացնելու, այլեւ պահանջելու համար, որ ազատ արձակեն քուրդ եւ թուրք քաղբանտարկյալների: Ճիշտ է, նրանք վտանգավոր իրավիճակ են ստեղծել, ճիշտ է, մի հոգի մահացել, մեկ ուրիշը վիրավորվել է, բայց չի՜ կարելի չընդունել, պարոն ընդհանուր պաշտպա՜ն, որ հյուպատոսարան մտնելիս սպանության մտադրություն չեն ունեցել: Ուստի, չե՜ք կարող պահանջել, որ Գյուզելյանին մյուսներից կրկնակի ծանր պատժի դատապարտեն: Տիկնայք եւ պարոնայք երդվյալնե՜ր, քիչ առաջ ես առաջարկում էի նրանց ազատ արձակել, այժմ էլ խնդրում եմ չորսի միջեւ տարբերություն չդնել: Նրանք կապված են եղել նույն գործողությամբ, այստեղ էլ կանգնած են կողք-կողքի: Եթե ուզում եք, նրանց զինվորներ համարեք, դատապարտեք մարտական գործողությունների համար, բայց տարբեր պատիժներ մի՜ տվեք:

    Ճիշտ է, որ այս տղաները ռազմական գրոհ են ձեռնարկել, բայց մի՞թե Հայաստանը պատերազմելու իրավունք չունի: Դուք հիշո՞ւմ եք ՙԵս դատապարտում եմ՚ շարժանկարը, որտեղ հերոսը տեսնում է, թե ինչպես են մահացածները դուրս գալիս դագաղներից, ձայն տալիս իրեն: Այս չորս երիտասարդին էլ դիմել են Անապատի դիակները, իսկ նահատակ երեխաները ոտքի են ելել, նրանց ասել. ՙԻնչոր բան արեք, մենք չենք ուզում վերջնականապես մեռնել, մենք մահացած ենք, բայց ուզում ենք, որ դա որեւէ նպատակի, գոնե Հայաստանի ապագային ծառայի՚:
    Այո՜, չորս գրոհայինները մարտական գործողության են դիմել, որպեսզի այդ մասին խոսեն, աշխարհն իմանա, որպեսզի դուք՝ Ֆրանսիայի երդվյալներդ, լսեք այն, ինչն արդեն լսեցիք:
    Եղիա Քեշիշյանին Պարսկաստանում երկու օր առաջ գնդակահարեցին (կարելի՞ է ասել, որ այս երիտասարդները խիզախ չեն), Լեւոն Էքմեքճյանին 1983 թվականի հունվարի 30-ին կախեցին Անկարայում, բայց դուք հավատո՞ւմ եք, որ հետագա գործողությունները կանխեցին: Ես կարող եմ ուրիշների՝ Ստեփան Զատիկյանի, այլ գրոհայինների մահապատիժները հիշատակել ու նորից համոզված պնդել, որ ոչ մի արդյունքի չեն հանգեցրել:
    Նման պատիժները ի զորո՞ւ են կաշկանդել մի ժողովրդի, որը ոտքի է ելել, որովհետեւ անձնական եւ ազգային պարտականության պարտադրանքները միախառնվել են եւ հենց այդ պատճառով ամեն ոք պատրաստ է զոհել կյանքը: Չհավատաք, որ եթե որեւէ մեկը բանտ ընկնի, ինչ-որ բան կփոխվի: Ձեր պատիժը ո՜չ մի դեր չի խաղա, սոսկ քաղաքական նշանակություն կունենա: Սովորական դատապարտությունը անհարիր է այս գործին, այլ է քաղաքական դատավարությունն իր մեկնաբանություններով, նշանակությամբ, բացահայտած ճշմարտությամբ: Ինձ կարող են հիշեցնել նաեւ, որ Թուրքիան մի ծանրակշիռ ուժ է: Իհարկե, դա այդպես է, բայց եթե միջազգային հարաբերությունները դրան պիտի հանգեցնեն, ապա նման հիմնավորումով ցեղասպանության ժխտումը ի վերջո կառավարություններին ինքնավստահություն կներշնչի, որ իրենց ամեն ինչ կարելի է: Եվ ամենեւին պատահականություն չէ, որ ՙՄիջազգային ներման՚ հանձնաժողովի՝ Եվրախորհրդին հղած զեկուցագրում Թուրքիան երեքից հինգ էջ է զբաղեցնում, որոնք ես ունեմ իմ տրամադրության տակ: Ինչպես պատահականություն չէ այն հանգամանքը, որ Ֆրանսիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, ելնելով Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համաձայնագրից, Թուրքիայի հետեւյալ խախտումների համար բողոք են հղել եվրոպական հանձնաժողովին: Նրանք, ովքեր անպատիժ են մնում, կամ փորձում են մոռացության մատնել այն, ինչ արել են, ու ամբողջ աշխարհը մոռանում է, կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է: Անկասկած, բազում պատճառներից մեկը, որը Թուրքիային դարձրել է այնպիսին, ինչպիսին կա, աշխարհի կողմից ցեղասպանությունը մոռանալն է: Այժմ Թուրքիան մինչեւ իսկ իր քաղաքացիներին է կոտորում, տանջում:
    Թուրքիան, դարձյալ կրկնենք, այս ատյանին հղած հեռագրերով ոչ թե պահանջում է դատապարտել հայ գրոհայիններին, իր դիվանագետներին պաշտպանել, ահաբեկչությունը մերժել, այլ` հավաստել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:
    Շարունակելի

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. #92
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Շարունակություն…
    Մենք, ճիշտ հակառակը, ակնկալում ենք, որ դուք ընդունեք՝ ցեղասպանություն եղե՜լ է, հայ ժողովուրդը նահատակվե՜լ է, հայ ժողովուրդը իրավասո՜ւ է զինվորներ ունենալու, իր հողե՜րը պահանջելու: Ներկա բոլոր հայերը դրան են սպասում: Ի հարկե, մենք ուրախ ենք, որ հայերն այստեղ են, փոխադարձաբար իրար ճանաչում են: Համենայն դեպս, ես չեմ կարող նրանց չհանդիմանել՝ ինչո՞ւ էիք այսքան երկար լռում, իմ հայ բարեկամնե՜ր, ինչո՞ւ էիք այդ մասին միայն իրար հետ խոսում: Ինչո՞ւ ձեր երեխաները, որոնց նույնպես շատ լավ ծանոթ ենք, ամաչում էին արտահայտվել, ասես դարասկզբի նախճիրը ձեր արատը լիներ, մինչդեռ դժբախտությունն է, միաժամանակ՝ հպարտությունը:
    Դուք հարստանալու համար չեք լքել ձեր երկիրը, այլ՝ կոտորվել, ստիպվա՜ծ եք եղել գալ այստեղ: Ֆրանսիան ձեզ ընդունել է, եւ դա մեր պատիվն է: Ամեն դեպքում, դուք դժվարությամբ նվաճեցիք ձեր զբաղեցրած դիրքերը, եւ միայն ձեր զավակները տեսան ձեր արցունքները, տառապանքը:
    Ինչո՞ւ էիք սպասում այս դատավարությանը, որպեսզի Անրի Վերնոյն ասի. ՙԱռկա է բոլոր նրանց ցասումը, ովքեր մղձավանջային մի երեկո Ուրֆայի եկեղեցուց հայերի մահերգը լսեցին եւ տեսան, թե ինչպես բոլորը ողջակիզվեցին՚: Չեմ կարող չանդրադառնալ նաեւ Շարլ Ազնավուրի խռովահույզ նամակին, որը դարձյալ այս դատավարության կապակցությամբ, հարկ է համարել իր խոսքը ձեզ հղել. ՙՄեր երիտասարդները ինքնության որոնման, անորոշության, արմատախիլ եղած լինելու, խուլ ականջների հանդիպելու պատճառով ներողամտության իրավունքն ունեն: Ֆրանսահպատակ լինելով հանդերձ՝ նրանց չեմ կարող մեղադրել: Ինքս ո՜չ դատավոր եմ, ո՜չ քաղաքագետ, այս տողերը գրում եմ, ինչպես սիրտս է թելադրում, եւ երջանիկ հանգուցալուծման հույս եմ փայփայում: Ես ազգությամբ հայ եմ, մի անգամ գոնե, մտածում եմ, որ մենք արժանի ենք դրան՚:
    Մեր դատասրահը լեփ-լեցուն է հայերով, շատերը ամբիոնից ելույթ ունեցան: Եվ որքան էլ նրանք քաղաքականապես տարանջատված լինեն, հետեւյալ առումներով միասնական են՝ մենք ցեղասպանության՝ դարի առաջին դժնդակ ցեղասպանության զոհերն ենք, մեր հողերը խլել են մեզնից, մենք ուզում ենք ետ ստանալ: Ինչ վճիռ էլ որ դուք կայացնեք, չորս երիտասարդները մեր հերոսներն են:
    Այստեղ ներկա, Ֆրանսիայի համայնքի երկու հարյուր հիսուն հազար, աշխարհի վեց միլիոն հայերը այժմ լսում են ֆրանսիական արդարադատության ձայնը: Հայ եղբայրնե՜ր, դուք այլեւս միայնակ չեք, ձեր ժողովուրդը կվերագտնի իր բույնը: Չորս երիտասարդները այստեղ կանգնած են եւ գիտեն, որ ֆրանսիացի ժողովուրդը իրենց անմեղ է հռչակելու:

    Թարգմանությունը`
    ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ

    "Վան" գործողության ամբողջ դատաավությանը կարող եք ծանոթանալ՝
    http://oukhtararati.com/grqer/6_03.php

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (29.08.2010)

  4. #93
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Գրառումներ
    74
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Ասալա

    Իսկ ինչ գիտեք Գարդմանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ ի մասին

  5. #94
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    ԱՍԱԼԱ-ի հիմնական օպերացիաները ըստ ինձ հասած տվյալների.

    1. 1975 հունվարի 20 – Բեյրութում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը ռմբահարեց հայերի արտագաղթը կազմակերպող “Անչա” կազմակերպության գրասենյակը: Զոհեր չեղան:
    2. 1975 հոկտեմբերի 22 – Վիեննայում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Պուլտակյան” մարտական խումբը թափանցեց թուրքական դեսպանատուն և առանց անձնակազմին վնասելու, սպանեց դեսպան Տանիս Թունալկիլին:
    3. 1975 հոկտեմբերի 24 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Իսմաիլ Էրեզին և նրա վարորդին:
    4. 1975 դեկտեմբերի 18 – Բեյրութի թուրքական դեսպանատունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը ենթարկեց հրթիռակոծության:
    5. 1976 փետրվարի 16 – Բեյրութում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Անդրանիկ փաշա” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանության առաջին քարտուղար Օքթաթ Ճերեթին:
    6. 1977 մայիսի 29 – Ստանբուլի “Ելիքոյ” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Մայիսի 28” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    7. 1977 հունիսի 9 – Վատիկանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Թահա Քարիմին:
    8. 1978 հունվարի 3 – Լոնդոնի թուրքական դեսպանատունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը պայթեցրեց:
    9. 1978 հունիսի 2 – Մադրիդում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց Իսպանիայում թուրքական նախկին դեսպան Բեշիր Պալիճօղլիին և նրա կնոջը:
    10. 1978 օգոստոսի 23 – Անկարայի Աթաթուրքի արձանը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    11. 1978 օգոստոսի 25 – Ստանբուլի Ղալաթիա կամուրջը, դատարանը և այլ պետական հիմնարկները ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    12. 1978 հոկտեմբեր 1 – Ստանբուլի նավահագիստը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    13. 1979 մայիսի 6 – Ստանբուլի “Ելիքոյե օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    14. 1979 սեպտեմբերի 29 – Անկարայի “Էսանպողա” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    15. 1979 հոկտեմբերի 12 – Լա Հեյում ԱՍԱԼԱ-ի կազմում “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ” մարտական խումբը իր մեքենայի մեջ սպանեց թուրքական դեսպանի որդի Ահմեդ Պենլերին:
    16. 1979 դեկտեմբերի 20 – Փարիզի Շանզ-Լիզե օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանության զբոսաշրջության և տեղեկատվության հարցերով կցորդ Ելմազ Ճոլփանին:
    17. 1979 դեկտեմբերի 30 – Ստանբուլի “Ելիքոյ” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    18. 1980 հունվարի 14 – Ուրմիայի թուրքական հյուպատոսությունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը պայթեցրեց:
    19. 1980 ապրիլի 19 – Մարսելի թուրքական հյուպատոսարանը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը ենթարկեց հրթիռակոծության ավերելով այն:
    20. 1980 հուլիսի 31 – Աթենքում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան վարչական հարցերով կցորդ, հետախուզության գործակալ Ղալիփ Օզմենին:
    21. 1980 հոկտեմբերի 5 – Լիոնի թուրքական հյուպատոսություն ներխուժեց ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը:
    22. 1980 հեկտեմբորի 26 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Սև ապրիլի 24” մարտական խումբը վիրավորեց թուրքական դեսպանատան մամլո կցորդ Սելճոք Պաքլապալին:
    23. 1981 մարտի 4 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Աքշատ Մորալին:
    24. 1982 հուլիսի 7 – Անկարայի օդանավակայանի “Կարին” օպերացիան: Զոյապ Սարգսյանի գլխավորությամբ ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Խրիմյան Հայրիկ” մարտական խումբը ձեռքի հրազենով և նռնակներով 3 ու կես ժամ հարձակվեց թուրքական զորանոցի վրա: Թուրքերը կորցրին 21 սպանված, 113 վիրավոր:
    25. 1983 մարտի 27 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդ Իսմալի Փումակչուին:
    26. 1983 մարտի 28 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Հասան Սերվեթին:
    27. 1983 մարտի 30 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան աշխատակից Օքթեմին:
    28. 1983 ապրիլի 28 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան աշխատակից Էշքի Հանթեմին:
    29. 1983 հունիսի 16 – Ստանբուլում “Փակ Շուկա” գործողությունը: Մկրտիչ Մարտարյանը դանակով զինված պատանդներ վերցրեց և բանակցությունների ժամանակ, ի պատասխան թշնամու կրակի, պայթեցրեց իրեն, պատանդներին և 3 թուրք պաշտոնյայի:
    30. 1983 հուլիսի 15 – Փարիզի Օռլի օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը իրականացրեց պայթյուն:

    Այս օպերացիայից հետո, տարաբնույթ, այդ թվում քաղաքական, պատճառներով ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները` թեև գոյություն ունի առ այսօր:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.02.2010), Norton (02.12.2009), VisTolog (24.02.2010), Արեն (11.12.2009), Արիացի (02.12.2009), Լեռնցի (04.12.2009), Ձայնալար (02.12.2009)

  7. #95
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Միայն ավելացնեմ, որ գործողությունների ժամանակ հասարակ եվրոպացիներ էլ են զոհվել:

  8. #96
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Միանգամայն հնարավոր է, թեև ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Ոչ թուրքերի մեջ զոհեր եղել են, ինչքան գիտեմ, Օռլի օդանավակայանի պայթեցման ժամանակ: Ու կրկին, ինչքան գիտեմ, հենց դրանից հետո է, որ ներքին դժգոհությունը ու բացասական արձագանքները ստիպել են դադարեցնել հետագա գործողությունները...

    Բարդ հարց է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #97
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    25 տարի առաջ Օտավայում Թուրքիայի դեսպանատունը գրավելու համար ձերբակալված հայերը ազատ են արձակվել
    /PanARMENIAN.Net/ Գեւորգ Մարաշլյանը եւ Հովիկ Նուբարյանը փետրվարի 19-ին ազատ են արձակվել: Նրանք դատապարտվել էին 1985 թ. Օտավայում Թուրքիայի դեսպանատան գրավման համար, որի հետեւանքով զոհվել էր դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցը, հաղորդում է sanahine.wordpress.com գործակալությունը:

    1985 թ. մարտի 12-ին Կանադայում Հայ հեղափոխական բանակի երեք անդամները գրավեցին Օտավայում Թուրքիայի դեսպանատունը: Դեսպան Ջոշկունու Կիրսուին երկրորդ հարկի պատուհանից դուրս էր նետվել եւ փախուստի դիմել:

    http://panarmenian.net/news/arm/?nid=43301

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.02.2010), Gayl (14.03.2010), Tig (24.02.2010)

  11. #98
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    25 տարի առաջ Օտավայում Թուրքիայի դեսպանատունը գրավելու համար ձերբակալված հայերը ազատ են արձակվել
    /PanARMENIAN.Net/ Գեւորգ Մարաշլյանը եւ Հովիկ Նուբարյանը փետրվարի 19-ին ազատ են արձակվել: Նրանք դատապարտվել էին 1985 թ. Օտավայում Թուրքիայի դեսպանատան գրավման համար, որի հետեւանքով զոհվել էր դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցը, հաղորդում է sanahine.wordpress.com գործակալությունը:

    1985 թ. մարտի 12-ին Կանադայում Հայ հեղափոխական բանակի երեք անդամները գրավեցին Օտավայում Թուրքիայի դեսպանատունը: Դեսպան Ջոշկունու Կիրսուին երկրորդ հարկի պատուհանից դուրս էր նետվել եւ փախուստի դիմել:

    http://panarmenian.net/news/arm/?nid=43301
    Ասալա չէ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (24.02.2010)

  13. #99
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասալա չէ:
    Մտքովս անցավ, որ կարող է այդ տղաները Ասալայից չլինեն, բայց մտածեցի որ դա էական չէ, գործը ու նպատակը նույնն է եղել:

  14. #100
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ասալա

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞ր ենք գլորվում:Շատ հայեր ինրենց կյանքը և առողջությունը տվեցին,և ինչի՞ համար,որ այսօր հայ երիտասարդությունը չիմանա՞ր,թե ինչի համար էր և ում դեմ էր ուղղվա ԱՍԱԼԱՅԻ տղերքի ուխտը:Չիմացողների համար պարզաբանեմ.ԱՍԱԼԱ կազմակերպությունը ստեղծվել էր պաշտպանելու հայ ազգի շահերը հայոց պետականության բացակայության պայմաններում և ուղղված էր այն ոչ թե խաղաղ բնակչության,այլ կոնկրետ կառավարությունների և ուժերի դեմ,և նպատակ չուներ վնասել խաղաղ բնակչությանը:Հենց դրանով էլ տարբերվում էր տերորիստական կազմակերպություններից:Ոչ ոք,առավել ևս հայերս,իրավունք չունենք ԱՍԱԼԱՆ անվանել տերորիստական կազմակերպություն,դա մեր կողմից պարզապես երախտամոռության գերագույն աստիջանի դրսեվորում է:
    Կարծում եմ` հայոց գաղտնի բանակը կատարեց իր առաքելությունը,և այսօր,երբ,փառք Աստծո, ունենք սեփական պետություն և բավականին հզոր բանակ,ևս մեկը ունենալը կարծում եմ` անիմաստ և մի բան էլ վտանգավոր կլիներ
    Էդպիսի տղաներ 1000-ից մեկ են լինում,իրանք գնացին,իսկ ինչքան տականք կար մեր արժանիների տեղը զբաղեցրեցին

  15. #101
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2010
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ասալա

    Լօլ, լավ հարց է: Երանի կարիք չլիներ, որ ԱՍԱԼԱՆ ստեղծվեր, սակայն ....

  16. #102
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ասալա

    Մեջբերում Darkened-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց քո նմանները մեր ազգի խայտառակությունն են:
    Այդ մարդիկ իրենց կյանքի, իրենց ընտանիքների, հարազատների կյանքի գնով քեզ համար ազատություն ձեռք բերեն, իսկ դու ասես ամոթ:

    Ասալան վերջին 500 տարվա մեջ հայ ժողովրդի ամենամեծ բարփձունքն էր, կարծում եմ: Նրանց շնորհիվ է միայն, որ աշխարհում դեռ Հայ են ճանաչում, նրանց շնորհիվ է ընդհանրապես, որ դեռ Հայ ես մնացել, չես խառնվել ամեն տեսակ սեմիթկան ծագում կամ ընդհանրապես ծագում չունեցող ազգերի ...
    լիովին համաձայն եմ,...բոլորը մտածում էին,որ հայը ոչ մի բանի ընդունակ չէ իր իրավունէները պաշտպանելու համար:

  17. #103
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2010
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ասալա

    Հարգելի Ֆորումակիցներ պետք չէ խուսափել ահաբեկչություն բառից թեև այդ բառը հիմա գերտերությունների կողմից միայն բացասական երանգներով է լուսաբանվում:
    Բայց Ասալայի բազմաթիվ գործողություններ պետք է բնորոշել հենց այդ բառով: (Օր. Օռլիի գործողությունը և շատ այլ գործողություններ որոնց թիրախը չեն եղել կոնկրետ թուրք գործիչները):
    Մեկ հարց ունեմ բոլորին...
    Քանի թուրք դեսպան է սպանվել ԱՍԱԼԱ-ի կողմից և եթե կան այդպիսիք որ գործողության ժամանակ...?
    Շնորհակալություն պատասխանների համար.

  18. #104
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2010
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ասալա

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱՍԱԼԱ-ի հիմնական օպերացիաները ըստ ինձ հասած տվյալների.

    1. 1975 հունվարի 20 – Բեյրութում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը ռմբահարեց հայերի արտագաղթը կազմակերպող “Անչա” կազմակերպության գրասենյակը: Զոհեր չեղան:
    2. 1975 հոկտեմբերի 22 – Վիեննայում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Պուլտակյան” մարտական խումբը թափանցեց թուրքական դեսպանատուն և առանց անձնակազմին վնասելու, սպանեց դեսպան Տանիս Թունալկիլին:
    3. 1975 հոկտեմբերի 24 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Իսմաիլ Էրեզին և նրա վարորդին:
    4. 1975 դեկտեմբերի 18 – Բեյրութի թուրքական դեսպանատունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը ենթարկեց հրթիռակոծության:
    5. 1976 փետրվարի 16 – Բեյրութում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Անդրանիկ փաշա” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանության առաջին քարտուղար Օքթաթ Ճերեթին:
    6. 1977 մայիսի 29 – Ստանբուլի “Ելիքոյ” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Մայիսի 28” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    7. 1977 հունիսի 9 – Վատիկանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Թահա Քարիմին:
    8. 1978 հունվարի 3 – Լոնդոնի թուրքական դեսպանատունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը պայթեցրեց:
    9. 1978 հունիսի 2 – Մադրիդում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց Իսպանիայում թուրքական նախկին դեսպան Բեշիր Պալիճօղլիին և նրա կնոջը:
    10. 1978 օգոստոսի 23 – Անկարայի Աթաթուրքի արձանը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    11. 1978 օգոստոսի 25 – Ստանբուլի Ղալաթիա կամուրջը, դատարանը և այլ պետական հիմնարկները ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    12. 1978 հոկտեմբեր 1 – Ստանբուլի նավահագիստը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը պայթեցրեց:
    13. 1979 մայիսի 6 – Ստանբուլի “Ելիքոյե օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    14. 1979 սեպտեմբերի 29 – Անկարայի “Էսանպողա” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Հայաստանի գրավյալ հողերի գումարտակ” մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    15. 1979 հոկտեմբերի 12 – Լա Հեյում ԱՍԱԼԱ-ի կազմում “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ” մարտական խումբը իր մեքենայի մեջ սպանեց թուրքական դեսպանի որդի Ահմեդ Պենլերին:
    16. 1979 դեկտեմբերի 20 – Փարիզի Շանզ-Լիզե օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանության զբոսաշրջության և տեղեկատվության հարցերով կցորդ Ելմազ Ճոլփանին:
    17. 1979 դեկտեմբերի 30 – Ստանբուլի “Ելիքոյ” օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը իրականացրեց պայթյուն:
    18. 1980 հունվարի 14 – Ուրմիայի թուրքական հյուպատոսությունը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը պայթեցրեց:
    19. 1980 ապրիլի 19 – Մարսելի թուրքական հյուպատոսարանը ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Նոր դիմադրություն” մարտական խումբը ենթարկեց հրթիռակոծության ավերելով այն:
    20. 1980 հուլիսի 31 – Աթենքում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող Գ. Ենգինյանի մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան վարչական հարցերով կցորդ, հետախուզության գործակալ Ղալիփ Օզմենին:
    21. 1980 հոկտեմբերի 5 – Լիոնի թուրքական հյուպատոսություն ներխուժեց ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը:
    22. 1980 հեկտեմբորի 26 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Սև ապրիլի 24” մարտական խումբը վիրավորեց թուրքական դեսպանատան մամլո կցորդ Սելճոք Պաքլապալին:
    23. 1981 մարտի 4 – Փարիզում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպան Աքշատ Մորալին:
    24. 1982 հուլիսի 7 – Անկարայի օդանավակայանի “Կարին” օպերացիան: Զոյապ Սարգսյանի գլխավորությամբ ԱՍԱԼԱ-ի կազմում գործող “Խրիմյան Հայրիկ” մարտական խումբը ձեռքի հրազենով և նռնակներով 3 ու կես ժամ հարձակվեց թուրքական զորանոցի վրա: Թուրքերը կորցրին 21 սպանված, 113 վիրավոր:
    25. 1983 մարտի 27 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդ Իսմալի Փումակչուին:
    26. 1983 մարտի 28 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Հասան Սերվեթին:
    27. 1983 մարտի 30 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան աշխատակից Օքթեմին:
    28. 1983 ապրիլի 28 – Թեհրանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը սպանեց թուրքական դեսպանատան աշխատակից Էշքի Հանթեմին:
    29. 1983 հունիսի 16 – Ստանբուլում “Փակ Շուկա” գործողությունը: Մկրտիչ Մարտարյանը դանակով զինված պատանդներ վերցրեց և բանակցությունների ժամանակ, ի պատասխան թշնամու կրակի, պայթեցրեց իրեն, պատանդներին և 3 թուրք պաշտոնյայի:
    30. 1983 հուլիսի 15 – Փարիզի Օռլի օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի կազմում գործող մարտական խումբը իրականացրեց պայթյուն:

    Այս օպերացիայից հետո, տարաբնույթ, այդ թվում քաղաքական, պատճառներով ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց ակտիվ մարտական գործողությունները` թեև գոյություն ունի առ այսօր:
    Հարգելի Լիոն ինչքան գիտեմ “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ”-ը ինչպես նաև Հայ Հեղափոխական բանակը բացարձակապես կապ չունեն ԱՍԱԼԱԻ հետ:
    Ես ամբողջությամբ չուսումնասիրեցի քո կողմից բերված ցուցակը(շուտով կնայեմ) բայց որքան գիտեմ 1975 հոկտեմբերի 24 և 1977 հունիսի 9 (Վատիկան) կատարված գործողությունները, որի արդյունքում սպանվեց թուրք դեսպանը կատարվել է հենց “Հայկական ցեղասպանությունը պատժող մարտիկներ” կողմից:

  19. #105

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Boboloz (14.03.2010)

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •