User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 42 հատից

Թեմա: Սա էլ՝ ինձնից

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սա էլ՝ ինձնից

    Խելագարության մի սուր նոպայով
    Իմ օրագիրը գժանոց ընկավ.
    Նրան հագցրին նեղ զսպաշապիկ,
    Իր դեմ փորձեցին ամեն թույն ու դավ:

    Բայց օրագիրն իմ՝ խրոխտ, անվեհեր,
    Բոլոր ցավերին անձայն դիմացավ,
    Թեպետ շատերը նրան կարդացին,
    Բայց հեղինակին ոչ ոք չիմացավ:

    Խելագարության ախտանշանով
    Մի օր ես ինքս գժանոց ընկա.
    Գտա օրագրիս, ու մենք միասին
    Կուշտ ծիծաղեցինք բոլորի վրա:


    ...................
    Անորակ է, օգտագործված,
    Վաղուց մաշված, ժամկետն անցած,
    Քանի~ քանի~ անգամ ծախված,
    Նոր պիտակի վրա կարված
    Նոր գներն ու անունները...
    Ինձ պետք չէ քո` ապրանք դարձած,
    Ժամկետանց, անորակ սերը...




    ......................
    Ախ. Իմ այն հինը և քո այս նորը,
    Իմ մաշված ձեռնոցն ու
    Քո կոստյումի թանկ կտորը,
    Ինձ ծանոթ մատներն ու անծանոթ փորը,
    Քո սանրվածքը, քո նոր պահվածքը,
    Այս նոր քայլվածքը,
    Քո հին մտքերի նոր կառուցվածքը.
    Ախ, քո այս ահեղ, ահավոր նորը,
    Որի դեմ իմ հինն, ավա~ղ, անզոր է….



    .......................
    Գլուխկոտրուկի նման
    Ես ծվեն-ծվեն հույսերի կույտ եմ
    Զգույշ դասավորում,
    Ու ստանում դեմքը հուսահատության:
    Արևը անհոգ մսաղացի պես
    Շողերն է աղում,
    Անձրի վերջին լճակը քաղում,
    Ծիծաղում անձայն:
    Ես քեզ կորցնում եմ որտեղ պատահի,
    Իսկ դու դա չես զգում
    Եվ ամեն անգամ
    Օգնում ես, որ ես ճիշտ ամբողջացնեմ
    Պատկերը իմ մեծ հիասթափության…



    .......................
    Գրիչս ծխում է մոխրամանում.
    Բառերը շարքով, քուլա-քուլա
    Սենյակն են անշտապ գրավում,
    Անգամ օդանցք չկա:
    Բառերն աղմուկով թառում են
    Ով ուր կցանկանա,
    Իրար հետ վիճում են,
    Հայհոյում անխնա:
    Ոմանք իմաստալից
    Հայացքներ են նետում,
    Ոմանք էլ անհամբեր
    Ինձ են հրում, խեթում,
    Առանց կանոն ու հերթ
    Խցկվում են առաջ,
    Թղթի վրա դառնում
    Տողեր խառնիճաղանջ:
    Մոխրանում է դանդաղ
    Գրիչս անտարբեր
    Ախ, գեթ լիներ մեկը
    Մի նեղ օդանցք բացեր:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (24.02.2009), Լավ ոստիկան (24.02.2009)

  3. #2
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Բոլորն էլ շատ լավն են, երրերդը հատկապես դուր եկավ:
    ...ներկերս վերջացել են...

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Ի՜նչ լավ ես գրում։ Ինձ հատկապես առաջին երեքը շատ դուր եկան։
    Համ էլ ոճդ շատ հոգեհարազատ էր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.04.2007, 06:23:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Շատ շնորհակալ եմ

  6. #5
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    42
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Ապրես, հիանալի էր:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  7. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ ծանոթ մատներն ու անծանոթ փորը,
    , Շատ լավն էին համ խնդալու էր մի քիչ էլ տխուր

  8. #7
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Շատ շնորհակալ եմ: Բայց ինչ է ոչ մի քննադատություն չի՞ լինելու…

  9. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ: Բայց ինչ է ոչ մի քննադատություն չի՞ լինելու…
    Քննադատությու՞ն ես ուզում։ Հիմա կստանաս։

    Ուրեմն երրորդ բանաստեղծության երրորդ տողը մի տեսակ լավ չի հնչում՝ վանկերի քանակի առումով, իմ կարծիքով, ավելի լավ կլիներ, եթե մի վանկ ավել լիներ այդ տողում։ Մի հատ կարդա, երևի ինքդ էլ կզգաս։ Ըստ երևույթին, «թանկ» բառը պետք է փոխարինել նրան իմաստով մոտ մեկ այլ բառով...

    Կներես, եթե ասածներս ընդունելի չլինեն, պարզապես ասացի այն, ինչ մտածում եմ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Շատ լավ ես գրում…օրիգինալ…
    Վերջինը կարդալիս եղբորս հիշեցի…

  11. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Լի՛լ, արդեն ասել եմ, բայց մի հատ էլ ստեղ պիտի ասեմ…
    Ինձ պետք չէ քո` ապրանք դարձած,
    Ժամկետանց, անորակ սերը...

  12. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Ուլուանա ջան, ճիշտ ես նկատել, ոտքը մի քիչ չի համապատասխանում մնացածներին, ես մի քանի անգամ ցանկացել եմ փոխել, բայց ոչ մի ուրիշ միտք այդպես էլ գլուխս չեկավ

    Alize_etoilik, merci

    Բյուր ջան, դե՜.... գիտես, էլի

  13. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, ճիշտ ես նկատել, ոտքը մի քիչ չի համապատասխանում մնացածներին, ես մի քանի անգամ ցանկացել եմ փոխել, բայց ոչ մի ուրիշ միտք այդպես էլ գլուխս չեկավ
    Կարելի է, ասենք, այսպես.
    Իմ մաշված ձեռնոցն ու
    Քո կոստյումի թանկ կտորը,
    Իմ մաշված ձեռնոցն ու
    Քո կոստյումի շքեղ կտորը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Շատ լավ շնորհակալ եմ առաջարկության համար

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ուլուանա ջան, իսկ դու հետո ինձնից copyright չե՞ս պահանջի
    Վերջին խմբագրող՝ impression: 25.04.2007, 18:56: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ շնորհակալ եմ առաջարկության համար

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ուլուանա ջան, իսկ դու հետո ինձնից copyright չե՞ս պահանջի
    Չէ, բնականաբար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,739
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սա էլ՝ ինձնից

    Ծիծաղեցրե՛ք ինձ ...խնդրում եմ...

    Դե ծիծաղեցրեցի, էլի

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •