User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Հանրապետականներ արթնացե՜ք

    Իմ նախկին համակուսակից հանրապետականների այսօրվա նվիրվածությունը Ռուսաստանին, դրա չեկիստական բեսպրեդելի հլու հնազանդ կամակատար դառնալն ու առավել՝ դրանով անթաքույց, բացահայտ հպարտանալն ու նախընտրական դրոշ դարձրած կարգախոս որպես ծածանելն անարգանք է Աշոտ Նավասարդյանի հիշատակի նկատմամբ։
    Դա անարգանք է մեր երկիրը նվաճած ռուսական բանակի սպեցնազ-դեսանտի ԲՄՊ-ների անիվների տակ ճզմված, գնդացրային կրակահերթերով սպանված Անկախության Բանակի զինվորների հիշատակի նկատմամբ, որոնք զոհվեցին Երևանում, 1991 թվականի Մայիսի 27-ին ու դարձան Եռաբլրում թաղված առաջին զինվորները, դա անարգանք է այդ օրը զոհված մի քանի տասնյակ անմեղ քաղաքացիների հիշատակի, «Կոլցո» գործողության ընթացքում զոհվածների, տեղահանվածների, կորցրած հայրենիքի ծվատված պատառների, Շահումյանի, Դաշքեսանի, Գանձակի, Արծվաշենի հիշատակի նկատմամբ։
    Դա անարգանք է հանրապետականների հիմնարար գաղափարախոսության, անկախականության նկատմամբ։
    Դա անարգանք է շրջափակման, սովի, ցրտահարության, ցեղասպանության չափի հասնող արտագաղթի, չեկիստական բեսպրեդելից հեծեծացող ու կայսրությունում ամեն օր մորթվող հայ ժողովրդի նկատմամբ ու թվարկածս հանցագործությունների հեղինակը երբեք Ադրբեջան չէր և չէ, այլ այսօր մեր երկիրն իրենց եղբայրական ֆորպոստ անվանող Ռուսնյան։
    Հանրապետականները կարծում են հարկավ, որ ջնջել ու լռեցրել են բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ Հանրապետական Կուսակցությունը հիմնադրել է Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) Անկախության Բանակը, որի հիմանդիրը, առաջին հրամանատարը ու պատերազմի առաջին զոհը Մովսես Գորգեսյանն էր, որի անունն այսօր չգիտե համարյա ոչ ոք, որ այդ բանակի երկրորդ հրամանատարը փառապանծ Լեոնիդ Ազգալդյանն էր, որն իր արծիվների հետ սարսափեցրել է ռուսական ամենամարտունակ ելուզակն ու չի լքել Արցախն անգամ Կոլցոի ժամանակ, երբ մնացյալը մատվել էին անփառունակ փախուստի, որ բանակը, կուսակցությունը հետագայում, ստեղծվել է հատկապես կայսերապաշտ Ռուսնյաի ծավալապաշտական նկրտումների դեմ, ոչ Ադրբեջանի, որովհետև Ղարաբաղով զբաղվում էր «Լենին, պարտիա, Գորբաչև» վանկարկող Ղարաբաղ կոմիտեն:
    Հանրապետականները կարծում են հարկավ, որ Ռուսաստանը մնալու է հզոր կամ հավերժ, կամ այնքան երկար համենայն դեպս, որ իրենց կյանքի օրոք ոչ մի ատյան հարցականի տակ չի դնելու հանրապետականների հանցագործությունները։

    Այդպես կարող է չլինել հանրապետականնե՜ր։
    Խելքի եկեք, արթնացեք ամբարտավան ձեր նիրհից ու նյութապաշտական ձեր դիվոտումից հրաժարվեք հիմա, այսօր, հենց այս վայրկյանին, որովհետև Ռուսնյան իր ներկայիս կերպով կարող է փլվել այնպես, ինչպես սովետը։

    Արթնացե՜ք, ոգեղենացեք։ Ձեզ դիմում է ձեր եղբայրը, ոչ թշնամին, ձեր կուսակցության համար երկու քարտը կրողը, Անկախության Բանակի առաջին զինվորներից մեկն ու վերջին ողջ մնացած հրամանատարը։

    Ես ձեզ զգուշացնում եմ եղբայրաբար.
    եթե չհասցնեք խելքի գալ մինչ գալիք ընտրությունները, այս նամակը ժամանակի մեջ դառնալու է պատմական մի փաստաթուղթ, որը դառնալու է ձեր դատավճիռը, որի տակ այստեղ, հիմա ստորագրում եմ։

    Վահե Ավետյան
    Անկախության Բանակ

    24.04.2007, Վաշինգտոն
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.04.2007, 11:27:

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Շատ լավ է: Բայց մի բան անհասկանալի է:
    Ես կոչը ու՞մ է ուղված: Սերժ Սարգսյանի՞ն, Հովիկ Աբրահամյանի՞ն, Անդրանիկ Մանուկյանի՞ն , Ռուբեն Հայրապետյանի՞ն, Մհեր Սեդրակյանի՞ն, Ճոյտի՞ն ... Ու՞մ
    Էտ ովքե՞ր են հանրապետականների էտ մոլորված գառնուկները, որոնց պետք է ուշքի բերել էս կոչով :

  3. #3
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Էէէէէ, սիրելինե'րս, Հանրապետականն իր նպատակներով ու գաղափարախոսությամբ իջավ գերեզման իր վերջին մոհիկանի` երանելի Աշոտ Նավասարդյանի հետ: Այսօր հանրապետության ամենագաղափարազուրկ, ամենավնասակար տարրը, որն իրեն հանրապետական է հորջորջում` խաբեությամբ / Դեմիրջյանի ուսերի վրա / եկավ իշխանության և հիմա շռայլորեն վատնում է մեր տնտեսական ու քաղաքական անկախությունը Հանրապետականի ու ՆԺԴԵՀԻ քողով ծպտված թալանչիների այդ ոհմակը մեր երկիրը կործանման է տանում...
    Նշված ցանկում երևի պատահականորեն բացակայում է "գրբաց" Գալուստ Սահակյանի անունը, ում մռութը հռուստատեսությամբ երևալիս յուրաքանչյուր հայի մոտ զզվանքից ու ատելությունից բացի ուրիշ բան առաջանում, եթեմ սեփական հեռուստացույցը կոտրելը հանգստացներ մարդկանց` հիմա հայաստանում հոռուստացույց մնացած չէր լինի...
    Իսկապես` սիրելի Հրամանատար, Ձեր կոչը պետք է ուղղեք այլ հասցեով: Սրանք պղծում են Հանրապետական Կուսակցության Բյուրեղյա հիմնադիրների վառ հիշատակը...

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Վահե Ավետյան ասածդ որն է ?

    Որ ռուսաստանի տակ չպարկենք ? ՕՔեյ , առաջարկություն ունես որ երկրի տակ "հովահանավորությունն" ընդունենք, որ ՈՂՋ մնան պաշտոնական 3.5 մլն բնակչությամբ Հայաստանի քաղաքացիները , որովեհետև հաևան եղբայրական առնվազն 2 պետություն գիտեմ, որ ատամները սրած սպասում են ...

    Ինչ վերաբերվում է հանրապետականներին... ինչն վատ բիզնես է որ ? Թե դու դեռ հավատում ես "ազգային գաղափարախոսություն", "պետական շահեր" և նման ` հեռուստացույցից հնչող ամպագոռգոռ տերմիններին ?
    Հայաստանի Հանրապետություն կոչվող ֆորպոստում չկա ազգի շահերի համար մարտնչող կուսակցություն, էն արյունը որ հոսել է պատերազմում կուսակցական արյուն չի եղել ու չի լինի, դա եղել է հայրենիքի, սեփական տան ու ընտանիքի նահատակի արյուն:

  5. #5
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէէէէ, սիրելինե'րս, Հանրապետականն իր նպատակներով ու գաղափարախոսությամբ իջավ գերեզման իր վերջին մոհիկանի` երանելի Աշոտ Նավասարդյանի հետ
    Դժվար է ասել, թե որերորդ մոհիկանն էր Աշոտ Նավասարդյանը և ընդհանրապես՝ ինչի վերջին մոհիկանը, բայց որ նա է սկսել Հանրապետականի ապագաղափարականացումը ու սերտաճումը իշխանությանը, դա փաստ է։

  6. #6
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար է ասել, թե որերորդ մոհիկանն էր Աշոտ Նավասարդյանը և ընդհանրապես՝ ինչի վերջին մոհիկանը, բայց որ նա է սկսել Հանրապետականի ապագաղափարականացումը ու սերտաճումը իշխանությանը, դա փաստ է։
    Հարգելիս, այս ֆորումում ես ծանոթ եմ Ձեր տրամաբանական ու բավկանին բարձր մակարդակի մտքերին : Ձեր շատ մտքեր ինձ դուր են գալիս, սակայն Աշոտ Նավասարդյանի մասին Ձեր կարծիքի հետ թույլ տվեք չհամաձայնել: Կարծեմ գաղտնիք բաց արած չեմ լինի, եթե ասեմ` անմեղ ու ազնիվ մարդկանց վրա, նվիրյալ ու գաղափարի կուսակցությունների վրա ցեխ շպրտելն ու վարկաբեկելն ամենահաջողված "քաղաքական" գործընթացն էր ՀՀՇ-ի համար: Երևի Աշոտն էլ է ընկել այդ հոսանքի տակ...
    Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի բերեմ մի թարմ օրինակ` 6 ամիս առաջ նախկին ՀՀՇ-ականի` այժմ "Արմատ"-ական գործչի` Վազգեն Մանուկյանի հասցեին արած զրպարտությունից:
    -Վազգեն Մանուկյանը, Լֆիկ Սամոյի փողերով քոչարյանանպաստ հեռուստաելույթներ է ունենում:
    Միգուցե Աշոտի հաշվով Դուք իրավացի եք, սակայն ես կգերադասեյի այդ մասին չիմանալ, քանզի ես նրան այդպիսին չգիտեյի ու ուզում եմ հավատալ որ նա մինչև վերջ ազնիվ ու մաքուր է եղել:

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, այս ֆորումում ես ծանոթ եմ Ձեր տրամաբանական ու բավկանին բարձր մակարդակի մտքերին : Ձեր շատ մտքեր ինձ դուր են գալիս, սակայն Աշոտ Նավասարդյանի մասին Ձեր կարծիքի հետ թույլ տվեք չհամաձայնել: Կարծեմ գաղտնիք բաց արած չեմ լինի, եթե ասեմ` անմեղ ու ազնիվ մարդկանց վրա, նվիրյալ ու գաղափարի կուսակցությունների վրա ցեխ շպրտելն ու վարկաբեկելն ամենահաջողված "քաղաքական" գործընթացն էր ՀՀՇ-ի համար: Երևի Աշոտն էլ է ընկել այդ հոսանքի տակ...
    Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի բերեմ մի թարմ օրինակ` 6 ամիս առաջ նախկին ՀՀՇ-ականի` այժմ "Արմատ"-ական գործչի` Վազգեն Մանուկյանի հասցեին արած զրպարտությունից:
    -Վազգեն Մանուկյանը, Լֆիկ Սամոյի փողերով քոչարյանանպաստ հեռուստաելույթներ է ունենում:
    Միգուցե Աշոտի հաշվով Դուք իրավացի եք, սակայն ես կգերադասեյի այդ մասին չիմանալ, քանզի ես նրան այդպիսին չգիտեյի ու ուզում եմ հավատալ որ նա մինչև վերջ ազնիվ ու մաքուր է եղել:
    Վերջին պարբերությունը իսկապես լավ էր։ Ինչ վերաբերում է Նավասարդյանի մասին իմ պնդմանը, խոսքն այն մասին է, որ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը 1995 թվականի ԱԺ–ում մաս էր կազմում "Հանրապետություն" դաշինքի, որը իշխող ՀՀՇ–ի՝ պառլամենտական մեծամասնություն կազմող հենարանն էր։
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.04.2007, 14:32:

  8. #8
    Սկսնակ անդամ Artsiv-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2007
    Գրառումներ
    19
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Ես պետք է Ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքին, որ մեր երկիրը գտնվում է բավականին լարված աշխարհաքաղաքական տարածաշրջանում…
    Նման տարածաշրջանում առ այսօր դեռ բացի ռուսաստանից ոչ ոք ձեռք չի մեկնել,որպեսզի օգնի պաշտպանել մեր պետական սահմանները…
    Համենայն դեպս ռուսաստանը բավականին երկար ժամանակ բավականին լուրջ հարցերում միշտ սատար է կանգնել մեր պետությանը. նույն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ և այլն…
    Es sirum em im erkir@!!!

  9. #9
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    39
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Դուք Պարոն Ավետյանի միտքը՛ հստակ չհասկացաք.
    Նախապես ներեղություն եմ խնդրում նման արտահայտության համար եւ անցնում առաջ.
    Ռուսական բանակը Պարոն Ավետյանը վտարելով՛ ճանապարհ չի բացում թուրքերի համար դեպի Հայաստան.
    Ավելի պարզ ասաց. ԱՄՆ պետությունը մեր երկրի համար պատրաստում է այն՛ ինչ տեղի ունեցավ Վրաստանում եւ Ուկրաինայում.
    Հակառակ դեպքում Պարոն Ավետյանը այդպես վստահ իր «եղբայրներին» չէր նախազգուշացնի՛ առաջինը ստորագրոթյուն դնելով փաստաթղտանամակաֆորումապռոպագանդայի տակ.
    Ուզում եք իմ կարծիքը իմանալ?
    Աթոռակռիվներից՛ ոչ մի ժողովուրդ չի շահել. Իսկ դուք շտապեցիք հիշել կուսակցան անցյալի պատմությունները, թէ՛ «իփռ» հարգարժան անձինք տարբեր գախափարների համար էին պայքարում իրականում բոլորին թվում թէ՛ Հայաստանը փրկելու առաքելությունը՛ իրեն է տրված.

    Հարգարժան Պարոն Ավետյան.
    Իր պետականության լավն ուզող ոչ մի անձ, չի ձգտել եւ չի ձգտելու ապակայունացնի վիճակը.
    Ի շնորհիվ ռուսական բանակի ներկայության՛ մենք գրեթե մեր ողջ ռազմական ներուժը կենտրոնացրել ենք ազերական սահմանի ուղղությամբ.
    Հասկանում եք չէ՛ ինչ բան է ռազմական ստրատեգիան?
    Խնդրում եմ՛ եկեք թույլ չտանք, որպեսզի հզոր պետություննրի նոր դաշնաիկիցներ փնտրտուքի ժամանակ՛ տուժի մեր երկրի կայունությունը.
    Նման խաղի պատճարով՛ մինչեւ հիմա Կորեան մնում է բաժանված.
    Մենք բավականին փոքր երկիր ենք՛ նման խաղեր չխաղալու համար.
    Ժամանակակից նմանատիպ սխալներն են՛ Ուկրաինան որը մինչեւ հեղափոխությունը ուներ 10% տոկոս տնտեսական աճ իսկ հիմա 2% տոկոս եւ Վրաստանը որը մինչեւ հիմա չի կայունացել, Կիրգիզիայի մասին չեմ խոսում.

    Հայաստանի Արտաքին Քաղաքականություն.
    Մեր գործող ղեկավարության սխալը՛ ձեր որդեգրածիծ ոչնչով չի տարբերվում.
    Մասնավորապես մեկ հզոր պետության կողմը կենտրոնանալու մասին է.
    Համամիտ եմ որ ռուսնյան գնում է դեպի ֆաշիստացում եւ միայն նրանց ուղղությամբ կենտրոնանալը վտանգավոր է բայց միայն հակառակ ուղղությամբ կենտրոնանալն էլ ցույց տվեծ որ արդյունավետ չէ.
    Ցանկալի է բոլոր պետական միավորումների հետ կարուցել չափավոր հարաբերություններ, վասալի կարքավիճակում չհայտնվելու համար.
    Ցավոք՛ մեր աշխարհագրական դիրքը մեզ թույլ չի տալիս ազատ զգալ եւ գործող իշխանությունը հայտնվում է սուղ ընտրության առաջ իսկ դուք՛ ձեր սպառնալիքներով, երկիրը քաղաքացիական կռվի եք տանում. Դա չի լինելու.
    Ուրախ գրառում:

  10. #10
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Իմ նախկին համակուսակից հանրապետականների այսօրվա նվիրվածությունը Ռուսաստանին, դրա չեկիստական բեսպրեդելի հլու հնազանդ կամակատար դառնալն ու առավել՝ դրանով անթաքույց, բացահայտ հպարտանալն ու նախընտրական դրոշ դարձրած կարգախոս որպես ծածանելն անարգանք է Աշոտ Նավասարդյանի հիշատակի նկատմամբ։
    Դա անարգանք է մեր երկիրը նվաճած ռուսական բանակի սպեցնազ-դեսանտի ԲՄՊ-ների անիվների տակ ճզմված, նդացրային կրակահերթերով սպանված Անկախության Բանակի զինվորների հիշատակի նկատմամբ, որոնք զոհվեցին Երևանում, 1991 թվականի Մայիսի 27-ին ու դարձան Եռաբլրում թաղված առաջին զինվորները, դա անարգանք է այդ օրը զոհված մի քանի տասնյակ անմեղ քաղաքացիների հիշատակի, «Կոլցո» գործողության ընթացքում զոհվածների, տեղահանվածների, կորցրած հայրենիքի ծվատված պատառների, Շահումյանի, Դաշքեսանի, Գանձակի, Արծվաշենի հիշատակի նկատմամբ։
    Դա անարգանք է հանրապետականների հիմնարար գաղափարախոսության, անկախականության նկատմամբ։
    Դա անարգանք է շրջափակման, սովի, ցրտահարության, ցեղասպանության չափի հասնող արտագաղթի, չեկիստական բեսպրեդելից հեծեծացող ու կայսրությունում ամեն օր մորթվող հայ ժողովրդի նկատմամբ ու թվարկածս հանցագործությունների հեղինակը երբեք Ադրբեջան չէր և չէ, այլ այսօր մեր երկիրն իրենց եղբայրական ֆորպոստ անվանող Ռուսնյան։
    Հանրապետականները կարծում են հարկավ, որ ջնջել ու լռեցրել են բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ Հանրապետական Կուսակցությունը հիմնադրել է Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) Անկախության Բանակը, որի հիմանդիրը, առաջին հրամանատարը ու պատերազմի առաջին զոհը Մովսես Գորգեսյանն էր, որի անունն այսօր չգիտե համարյա ոչ ոք, որ այդ բանակի երկրորդ հրամանատարը փառապանծ Լեոնիդ Ազգալդյանն էր, որն իր արծիվների հետ սարսափեցրել է ռուսական ամենամարտունակ ելուզակն ու չի լքել Արցախն անգամ Կոլցոի ժամանակ, երբ մնացյալը մատվել էին անփառունակ փախուստի, որ բանակը, կուսակցությունը հետագայում, ստեղծվել է հատկապես կայսերապաշտ Ռուսնյաի ծավալապաշտական նկրտումների դեմ, ոչ Ադրբեջանի, որովհետև Ղարաբաղով զբաղվում էր «Լենին, պարտիա, Գորբաչև» վանկարկող Ղարաբաղ կոմիտեն:
    Հանրապետականները կարծում են հարկավ, որ Ռուսաստանը մնալու է հզոր կամ հավերժ, կամ այնքան երկար համենայն դեպս, որ իրենց կյանքի օրոք ոչ մի ատյան հարցականի տակ չի դնելու հանրապետականների հանցագործությունները։

    Այդպես կարող է չլինել հանրապետականնե՜ր։
    Խելքի եկեք, արթնացեք ամբարտավան ձեր նիրհից ու նյութապաշտական ձեր դիվոտումից հրաժարվեք հիմա, այսօր, հենց այս վայրկյանին, որովհետև Ռուսնյան իր ներկայիս կերպով կարող է փլվել այնպես, ինչպես սովետը։

    Արթնացե՜ք, ոգեղենացեք։ Ձեզ դիմում է ձեր եղբայրը, ոչ թշնամին, ձեր կուսակցության համար երկու քարտը կրողը, Անկախության Բանակի առաջին զինվորներից մեկն ու վերջին ողջ մնացած հրամանատարը։

    Ես ձեզ զգուշացնում եմ եղբայրաբար.
    եթե չհասցնեք խելքի գալ մինչ գալիք ընտրությունները, այս նամակը ժամանակի մեջ դառնալու է պատմական մի փաստաթուղթ, որը դառնալու է ձեր դատավճիռը, որի տակ այստեղ, հիմա ստորագրում եմ։

    Վահե Ավետյան
    Անկախության Բանակ

    24.04.2007, Վաշինգտոն
    Ուրեմնս, արտահայտեմ իմ կարծիքը.

    ինչ վերաբերվում է Ռուսաստանին,
    ասեմ երևի դուք վաբշե չեք մտածել թե ինչ կլինի եթե Ռուսաստանից հրաժարվենք, նույնը ինչ եղավ Վրաստանի հետ ուղակի, 3 անգամ ավելի վատ, որովհետև, ԹՈՒՐՔԻԱՆ և ԱԴՐԲԵՋԱՆԸ նստած ետ օրվան են սպասում թե երբա ետ լինելու որ հարձակվեն մեր վրա, եթե Ռուսաստանի ձեռքը մեր գլխին դրած չլիներ, կամ Ռուսական զորքեր չլիներ մեր մոտ տեղակայված հիմա Ադրբեջանը կամ Թուրքիան արդեն հարձակվել էին մեր վրա, ու Հայաստանից բան մնացած չէր լինի, եթե մտածում եք թե Ամերիկան կոգնի մեզ, ամերիկան թքած ունի Հայաստանի նման փոքր պետությունների վրա, նրան ավելի է ձեռք տալիս, որ մեր նման պետությունները չզարգանան, որ այսօր Իրանի խնդրի առաջ չկանգնի, իմ կարծիքով իրենց համար ավելի լավե որ մենք մնանք թույլ զարգացած հետամնաց մի երկիր, այլ ոչ իրենց նման զարգացած մի երկիր, որ հետո կանգնենք և մրցակցենք իրենց հետ, ես չեմ ասում Ռուսաստանը մեզ շատ բանա արել, ավելին կասեմ, Ռուսաստանը մեզ շատա վնասել, բայց կողից լավնելա արել, իսկ ամերիկան ոչ մի անգամ չի խառնվել Հայատաստանի հետ կապված հարցերին, և մինչ այսօր էլ դաժե ցեղասպանությունը չի ընդունել, և այդքանից հետո ուղակի ամոթ է որ Ամերիկան համարենք մեր գործընկեր,

    ինչ վերաբերվումե Հանրապետականներ հետ կապված մտքին լիովին համամիտ եմ, Հանրապետականները ուղակի պղծում են այն հանրապետականների անունները որոնք կռվին զոհ գնացին, հիմիկվա հանրապետական կուսակցությունը այսինքն մի քանի փող գռփողների, ՍԵՌԺ, և լիքը լիքը այլն, բոլորտ էլ գիտեք,
    ուղակի պայքարում են հայաստանի գլխին իրենք կանգնեն ու մենակ իրենք լինեն, թքած ունենալով ժողովրդի կարծիքը, ժողովրդի շահերը և այլն, ինչպես տեսնում եք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ լինելը արդեն քիչ եկամուտ բերող բեզնես է դարձել և Ռոբեն Հայրապետյանը որոշել է անցնել քաղաքականություն և դառնալ պատգամավոր, յանմ ֆուտբոլը շատ կարացավ գլուխ բերել հիմա պտի երկիրը գլուխ բերի, ու շատ հետաքրքիրա թե ետ իրա աշխատավարձով ոնցա ինքը դղյակ սարքել, իմ իմանալով EREVAN CITY բոլոր խանութների ցանցը ստեղծել, և ևես այդպիսի մի շարք ոբյեկտների տեր դարձել, կամ Սեռժ Սարգսյանը, ետ նչքամ ա փող ստանում, որ ARMAVIA-ի կեսը իրաննա, ր չեմ նշում թե ինչքամ օբյեկ ունի,
    կարճ ասաց Հանրապետական կուսակցության գլխին կայնած բոլոր դեմքերն ել գռփողներ ու կրծողներ են, իսկ են հասարակ կուսակցականներին էլ կարծում եմ կամ 20 դոլարով են դարձել, կամ չերեզ ծանոթ են միյուս ծանոթնա խնդրել,

    Վահե Ավետյան
    կխնդրեյ եթե դժվար չէ ձեր կենսագրությունը մանրամասն գրեյ, շատ հետաքրքիր է ձեր ապրած ուղղու մասին իմանալը, արպեսի ավելի ստույգ կարծիք կազմեմ ձե մասին,

    դեռ այսքանը.

  11. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Մեջբերում vahe avetian-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրապետականներ արթնացե՜ք

    Այսօր փորցեցի արդնացնել մի հանրապետականի ....

    սրիկան ենպես հասցրեց թևիս, որ ցավեց, ապա անխռով տեսքով շուռ եկավ փորի վրա ու դարձյալ քնեց ... այս ընկերս շատ է սիրում քնել ...

  12. #12
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր փորցեցի արդնացնել մի հանրապետականի ....

    սրիկան ենպես հասցրեց թևիս, որ ցավեց, ապա անխռով տեսքով շուռ եկավ փորի վրա ու դարձյալ քնեց ... այս ընկերս շատ է սիրում քնել ...
    ես քեզ լիովին հասկանում եմ, իմ ընկերնել է հանրապետական, երբ հարցնում եմ խիյես հանրապետական, իմաստը որնա, միշտ խուսափում է լուրջ պատասխանից, որտև ինքնել չգիտի, ուղակի ավանում համարյա բոլորնել հանրապետական են, ինքնելա գրվել էլի, ու ինքնելա տեսնում թե ոնց են հանրապետականները քանդում մեր երկիրը, բայց չի ուզում տեսնելու տա. ինքնա իր գլխի տերը վաղը միյուս օր գլխինա տալու, որ հանրապետականա եղել:

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականներ արթնացե՜ք

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ լավ է: Բայց մի բան անհասկանալի է:
    Ես կոչը ու՞մ է ուղված: Սերժ Սարգսյանի՞ն, Հովիկ Աբրահամյանի՞ն, Անդրանիկ Մանուկյանի՞ն , Ռուբեն Հայրապետյանի՞ն, Մհեր Սեդրակյանի՞ն, Ճոյտի՞ն ... Ու՞մ
    Էտ ովքե՞ր են հանրապետականների էտ մոլորված գառնուկները, որոնց պետք է ուշքի բերել էս կոչով :
    Կոչը ուղղված է Անդրանիկ Մարգարյանին

  14. #14
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    Ինչ վերաբերում է Հանրապետականի «Հանրապետություն» բլոկի մաս կազմելուն, ապա որքան ես գիտեմ, Աշոտ Նավասարդյանն այնքան էլ կողմ չի եղել այդ գաղափարին, սակայն կուսակցության մյուս «ակնառու» դեմքերը պնդել են այդ տարբերակի վրա։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  15. #15
    Հայուհի _Cexakron-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրապետականնե՛ր, արթնացե՜ք

    [QUOTE]
    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր փորցեցի արդնացնել մի հանրապետականի ....
    Խուրհուրդ կտամ, որ նախ դպրոց գնաս, ինչպես տեսնում եմ ուղղագրությունից բավականին հեռու ես, իսկ նմանները, ընդհանրապես իրավունք չունեն քննադատելու

    Իսկ մնացածին խուրհուրդ կտամ, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մասին ավելի շատ կարդան, կամ միգուցե լսեն, որովհետև ինչ իմանամ, մինչև հաստատ չիմանամ, մեկ էլ տեսար կարդալ չգիտեք:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    ես քեզ լիովին հասկանում եմ, իմ ընկերնել է հանրապետական, երբ հարցնում եմ խիյես հանրապետական, իմաստը որնա, միշտ խուսափում է լուրջ պատասխանից, որտև ինքնել չգիտի, ուղակի ավանում համարյա բոլորնել հանրապետական են, ինքնելա գրվել էլի, ու ինքնելա տեսնում թե ոնց են հանրապետականները քանդում մեր երկիրը, բայց չի ուզում տեսնելու տա. ինքնա իր գլխի տերը վաղը միյուս օր գլխինա տալու, որ հանրապետականա եղել:
    ՏՆԱՇԵՆ, թե պետք է ,,ժարգոնով,, պատասխան գրեիր, էլ ինչի համար էին քո գրած մի քանի ,,միշտ խուսափում է լուրջ պատասխանից,, մաքուր հայերեն բառերը: Երևի, որպես ,,մարգարիտ,, աղբի մեջ, որը չնայած աչք է ծակում:
    Վերջին խմբագրող՝ _Cexakron: 26.04.2007, 15:30: Պատճառ: Գրառման ավելացում
    Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •