User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Մելիք. Տափաստանի գայլը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մելիք. Տափաստանի գայլը

    Հարցազրույցն ուշ ներկայացնելու համար ձեր ներողամտությունն եմ հայցում...

    ՏԱՓԱՍՏԱՆԻ ԳԱՅԼԸ

    Ուլուանա
    Ի՞նչ ես կարծում, ինչի՞ց է, որ ակումբում շատերն են սպասում քեզ հետ հարցազրույցին։

    Մելիք
    Երևի գնալուս հետ ա կապված։

    Ուլուանա
    Մի կողմից գուցե ճիշտ ես. հեռացողներին գրեթե միշտ սիրում են, բայց քեզ, համոզված եմ, ոչ միայն այդ պատճառով են սիրում։

    Մելիք
    Հուսով եմ։

    Ուլուանա
    Իսկ հեռանալուդ պատճառը կասե՞ս։

    Մելիք
    Ես էս քաղաքը շատ եմ սիրում, բայց էս քաղաքն ինձ չի սիրում... Իսկ եթե լուրջ՝ գնում եմ աշխատելու։ Գնում եմ փնտրելու, չգիտեմ՝ խի եմ գնում, համ էլ լավ եմ անում՝ գնում եմ։ Համ էլ գնում եմ, որ իմանամ, թե խի եմ գնում։

    Ուլուանա
    Գիտեմ, որ մասնագիտությամբ աստվածաբան ես։ Մասնագիտությունդ քեզ հոգեհարազա՞տ է, թե՞ պատահաբար ես հայտնվել այդ ֆակուլտետում։

    Մելիք
    Սկզբում ուղղակի միավորներս էդ ֆակուլտետ ընդունվելուն էին բավականացրել, հետո սկսեցի սիրել մասնագիտությունս։ Գուցե շատ բան տվեց ինձ, բայց հիմա անիմաստ մասնագիտություն եմ համարում։

    Ուլուանա
    Իսկ քո կարծիքով ո՞րն է քո կոչումը կյանքում։ Եթե էս պահին հնարավոր լիներ նորմալ վաստակել քո ուզած մասնագիտությամբ, ի՞նչ աշխատանք կնախընտրեիր անել։

    Մելիք
    Գուցե ռեժիսոր դառնայի։

    Ուլուանա
    Ակումբը քեզ ի՞նչ է տվել։

    Մելիք
    Ակումբում լիքը լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, լիքը լավ ընկերներ եմ գտել։ Ընդհանրապես ակումբն ինձ հարազատ ա իր բնույթով, որովհետև ինձ համար շատ ժամանակ կարող ա մի տեսակ անհետաքրքիր լինի էն ամեն ինչը, ինչի մասին իմ շուրջը խոսում են, ու մտածեմ մի նենց անկապ բանի մասին, որ էդ իրավիճակում ոչ մի բանի հետ կապ չունի։ Էդ դեպքում ակումբն ավելի լավ զրուցակից ա լինում, քան ընկերներս։

    Ուլուանա
    Վերջերս Ակումբում մի տեսակ մոդայիկ է դարձել Ակումբից հեռանալը, իսկ քո մտքով երբևէ անցե՞լ է հեռանալ Ակումբից։

    Մելիք
    Եթե խոսքն ընդհանրապես հեռանալու մասին ա՝ չէ, բայց եղել ա, որ մտածել եմ մի որոշ ժամանակ չմտնեմ Ակումբ։

    Ուլուանա
    Քո կյանքում ամենաշատը ի՞նչն է պակասում։

    Մելիք
    Չգիտեմ... երևի նպատակը։ Ու լիքը ուրիշ բաներ... Գիտես, նոր բանաստեղծություններս էի նայում. էստեղ գրած բանաստեղծություններիցս մեկը կոչվում էր «Լինել ազատ»։ Էդ պահին երևի ամենաշատը ուզում էի ազատ լինել։

    Ուլուանա
    Իսկ հիմա՞

    Մելիք
    Հիմա էն ազատությունը, որ ուզում էի, ունեմ։ Էն ժամանակ ուզում էի նույնիսկ մտքերից ազատ լինել։ Հիմա պահ ա գալիս, որ լրիվ լռություն ա... նույնիսկ մտքերը չեն խանգարում։ Բայց էդ քիչ ա մարդուն երջանիկ լինելու համար։

    Ուլուանա
    Իսկ քեզ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։

    Մելիք
    Օրինակ՝ սեր։ Բայց եթե մեկին սիրում ես, ուրեմն կապված ես էդ մարդուն, ուրեմն ազատ չես, եթե ազատ չես, չես կարող լիարժեք երջանիկ լինել։ Փակ շրջան ա գալիս։ Միշտ ինչ-որ ատրիբուտ պակասելու ա։ Երջանիկ կարող ես լինել մենակ որոշակի պահերի։ Էդ պահերը հենց ուզածդ ձեռք բերելու պահերն են։ Օրինակ, եթե ուզում ես ազատվել ինչ-որ մտքից, գրում ես, ու դրանով ազատվում ես էդ մտքից ու էդ պահին երջանիկ ես։ Ուզում ես ազատվել մեկից, թքում ես երեսին ու էդ պահին երջանիկ ես։ Սեր ես ուզում, էդ պահին սիրում ես մեկին ու երջանիկ ես։ Ու տենց շարունակ։

    Ուլուանա
    Իսկ քո կյանքի ո՞ր շրջանն ես համարում ամենաերջանիկը։

    Մելիք
    Ոնց որ մարդկանց մեծամասնությունը, ուսանողական տարիները։

    Ուլուանա
    Քո ստեղածագործություններից ո՞րն ես ամենաշատը սիրում։ Եթե առանձնացնելու լինեիր դրանցից մեկը, ո՞րը կընտրեիր։

    Մելիք
    Բոլորն էլ սիրում եմ, բայց էս պահին՝ ճամպրուկային տրամադրությամբ, երևի «Հրաժեշտը» կառանձնացնեմ, մեկ էլ «Ապոկալիպսիսը», որն իմ երևի ամենալավ գործի մի մասն ա։

    Ուլուանա
    Քեզ միայնակ մարդ համարու՞մ ես։

    Մելիք
    Ամեն մարդ էլ միայնակ ա, էդ թվում և ես։

    Ուլուանա
    Բայց եթե դա մի կո՞ղմ դնենք։ Դե, եթե դա համարենք բոլորին բնորոշ, ընդհանուր բան ու հաշվենք միայն այդ ընդհանուրից ավելին։

    Մելիք
    Կյանքում լինում են պահեր, որ կյանքդ լիքն ա լինում ու չես մտածում էդ մասին։ Ընկերներիցս մեկն ինձ ասում էր, որ «տափաստանի գայլ» եմ, ու երևի ճիշտ էր. ով Հեսսեի գործը կարդացել ա, կիմանա, թե ինչի մասին ա խոսքը։

    Ուլուանա
    Ո՞վ է քո ամենասիրած գրական կերպարը, ումով հիանում ես։

    Մելիք
    Ալյոշա Կարամազովը՝ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպից։ Ի դեպ, մի ժամանակ էլ ինձ նրան էին նմանեցնում։ Ու ընդհանրապես, չգիտես ինչու, ինձ հաճախ են ինչ-որ գրքային հերոսների նմանեցնում։

    Ուլուանա
    Լավ, իսկ ինչպիսի՞ն էր Ալյոշա Կարամազովը։

    Մելիք
    Բարեկամն ա գրել էդ մասին «Մեր ամենասիրած գրական կերպարը» թեմայում։ Լավ էլ բնութագրել ա։

    Ուլուանա
    Նշանավոր բանաստեղծ դառնալու հեռանկարը քեզ երբևէ իրական թվացե՞լ է։ Թե՞ դա հեռավոր, անհավանական բան ես համարում։

    Մելիք
    Նշանավոր բանաստեղծներ չեն լինում հիմիկվա Հայաստանում։ Կարող ես նշանավոր երգիչ լինել, դերասան, բայց բանաստեղծ՝ չէ։ Ի՞նչ նշանավոր լինելու մասին ա խոսքը, եթե ամենահայտնի գրքերը հրատարակվում են ամենաշատը 1000 օրինակից։ Համ էլ ինձ համար ավելի լավ ա լավ բանաստեղծ լինել, քան նշանավոր։

    Ուլուանա
    Կարծում եմ՝ այդ մեկը հաջողվել է։ Մնում է հուսալ, որ մի օր մյուսն էլ իրականություն կդառնա։
    Ո՞րն ես համարում քո ստացած ամենահաջող հաճոյախոսությունը։

    Մելիք
    Հենց երեկ եմ գրել էդ մասին. այն, որ բանաստեղծություններիս մեջ չարենցյան ոգի կա. դա ամենալավ կոմպլիմենտն էր, որ կուզեի ստանալ։
    Ուլուանա
    Ամենախենթ արարքը, որ երբևէ գործել ես, ո՞րն է եղել։

    Մելիք
    Ծնվելս։

    Ուլուանա
    Փոքր ժամանակ խելո՞ք երեխա ես եղել, թե՞ չարաճճի։

    Մելիք
    Շատ փոքր ժամանակս չեմ հիշում։

    Ուլուանա
    Ծնողներիդ հաճա՞խ ես բարկացրել։

    Մելիք
    Հա։ Եղբորս կյանքն եմ շատ կերել։ Հա, մի քիչ այլանդակ եմ եղել երևի։ Բայց մի քիչ։

    Ուլուանա
    Ի՞նչ ես կարծում, վերջին մոտ հինգ տարվա ընթացքում քո մեջ բնավորության, մտածելակերպի փոփոխություններ եղե՞լ են, թե՞ չէ։

    Մելիք
    Փոփոխություններ միշտ էլ լինում են, էլի, ամեն օր մի քիչ-մի քիչ։

    Ուլուանա
    Լավ, իսկ վերջին տարիներին քո մեջ հայտնաբերե՞լ ես այնպիսի գծեր, որ մինչ այդ չկային կամ պարզապես չես նկատել նախկինում, ու որոնք հայտնաբերելով՝ նույնիսկ զարմացել ես։

    Մելիք
    Եղել են։ Օրինակ, բանակում հայտնաբերել եմ, որ եթե փորձեն ինձ կպնել, շատ վտանգավոր գիշատիչ կարող եմ դառնալ։ Վերջին տարիներին եմ հայտնաբերել նաև, որ շուտ հիասթափվող եմ։

    Ուլուանա
    Մարդկանցի՞ց, թե՞...

    Մելիք
    Չէ, մարդկանցից էդքան չէ, որովհետև սովորաբար մեծ պահանջներ ու սպասելիքներ չունեմ իրենցից, մարդկանց ընդունում եմ նենց, ոնց որ կան, դրա համար էլ հազվադեպ կարող ա հիասթափվեմ։

    Ուլուանա
    Իսկ մարդկանցից առանձնապես մեծ ակնկալիքներ չունենալն ինչո՞վ է պայմանավորված։

    Մելիք
    Ես չեմ ասում, որ մարդկանցից ոչ մի լավ կամ վատ բան չեմ սպասում, ուղղակի չեմ սպասում ավելին, քան հնարավոր ա։

    Ուլուանա
    Իսկ ո՞նց ես որոշում հնարավորն ու անհնարը։

    Մելիք
    Գիտե՞ս ոնց, կյանքում ամենաստոր քայլ համարվող արարքն անգամ հնարավոր ա որոշակի պայմաններում արդարացնել, ու ամենահերոսական քայլի մեջ էլ, որ լավ ման գաս, շահամոլություն կգտնես։ Ուղղակի պետք չի սպասել, որ մարդը, եթե ազնիվ ա, չի կարող խաբել, կամ եթե ստոր ա, չի կարող իր կյանքը տա մի որոշակի պարագայում մի որոշակի բանի համար։ Ասածս էն ա, որ մարդը ինչքան էլ լավը լինի, չի կարող մենակ լավ բաներ անել, ու եթե մի բան էլ էն չի անում, հիասթափվելու փոխարեն ավելի լավ ա հասկանալ, թե ինչի տենց արեց։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.04.2007, 19:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    34
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Մելիք, յա ծյա լյուբլյու…
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

  3. #3
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Հարցազրույցը լավն էր: Ամենագլխավորը՝ անկեղծ էր: Կարդացի նաև բանաստեղծությունները, անգամ տեղյակ չէի, որ Մելիքը գրում է: Վատ չէր:

    Ապեր, քեզ հաջողություն օտար ամայի ափերում: Հուսով եմ կգտնես այն ինչ փնտրում ես, այն, ինչի մասին տեղյակ էլ չէիր ու ամենակարևորը՝ կզարմանաս: Կյանքում ամենաերջանիկ բաներից մեկը զարմանալու առիթ ունենալն է (խոսքը հաճելիորեն զարմանալու մասին է )

    Ուղղակի շատ չլռվես...Երբեմն կենցաղը մաշում է տարիներդ, մտնում ծրագրերի մեջ, հետո՝ դառնում քո ճակատագրի սեփականատերը:

    Չգիտեմ, գուցե որևէ բարոյական իրավունք էլ չունեմ որևէ խորհուրդ տալու, իրար չենք ճանաչում, բայց դե, գրում եմ սեփական փորձից...

    Բարի ճանապարհ:

  4. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    ան շա լավն էր երևի թե սրանից լավ չէր ստացվի
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Կարոտեցի Մելիքին…
    Ունիկալ երևեւյթ ա…
    Շատ համով գայլ ա…
    Ուլու՛ ջան, պուպուշ հարցազրույց էր…Ու փոխադարձ մտերիմ ջերմություն էր նկատվում / դե իհարկե / թե՛ հարցերում, թե՛ պատասխաններում…

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Լավ էր, սակայն երևի Ուլուանան Մելիքին ավելի լավ էր ճանաչում, քան պետք էր՝ հետաքրքրվողի, մարդու հոգու, նրա էության մեջ թափանցողի համար։ Մելիքը նույն Մելիքն է, ասելիք ունեցողն ու այդպես էլ չասողը, ասածին էլ հեգնողն ու չհավատացողը։ Եվ այս ամենով նա մարդ է՝ ապրող ու մտածող, սիրող ու հիասթափող, լիարժեքության ու ներքին ամբողջականության ձգտող վճռական մենակը, որը արդեն այնքան լիարժեք է, որ համարում է, որ այդ լիարժեքությունն անհասանելի է... Այսքանը երևի։

  7. #7
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Լավն էր Ուլուանա ջան Իրոք արժեր երկար սպասել:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #8
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մելիք. Տափաստանի գայլը

    Շատ հետաքրքիր էր, ապրեք երկուսդ էլ։ Մի տեսակ շատ մտերմիկ, տաքուկ տրամադրություն կա մեջը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Գորշ գայլը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 05.06.2014, 10:51
  2. Ծնունդդ շնորհավոր, Մելիք
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 10.08.2009, 18:56
  3. Մելիք՜՜՜՜՜՜՜՜՜ Դավ ջան...
    Հեղինակ՝ Empty`Tears, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 25.08.2008, 15:20
  4. Մելիք. Ռուսաստան մեկնելուց առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.04.2007, 21:34
  5. Ծնունդդ շնորհավոր Մելիք
    Հեղինակ՝ Mench, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 09.08.2006, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •