User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Տխուր քաղաքը…

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տխուր քաղաքը…

    / Սա պիտի առանձին էջում լիներ…/

    Տխուր քաղաքը…
    Պարզվում է, որ երբ նայում ես շուրջդ ժպտալ չես կարող,
    Եվ եթե հանկարծ սիրտդ տեղի տա, դու կարցունքոտվես,
    Ու չես հասկանա՝ ինչ տխրություն է քո շուրջը պարում,
    Ու չես դադարի քո չեղած ժպիտն անվերջ հոշոտել…

    Տխուր քաղաքը…արցունքի վրա հույսեր է խաչում,
    Եվ ինչ որ ահեղ լռություն է լուռ գամում հույսերը,
    Դողում է ցավից մարդկային ցավը , ճիչն է ղողանջոււմ,
    Եվ միայն այս խեղճ քաղաքին է, որ իշխում է սերը…

    Ու միևնույն է մի օր հոգնում ենք մենք հեքիաթներից,
    Կարող ենք անվերջ պատմել, բայց զուր է, երբեք չենք ապրի,
    Մի պահ դադար ենք խնդրում երջանիկ ակնթարթներից,
    Եվ նորից թաքուն ճամփա են ընկնում արցունքներն անթիվ…

    Այս փոքրիկը, տե՛ս…նա ինչ գիտի, որ հիմա տուն չունի,
    Այս մարդը ճերմակ, ում համար մեկ է, թե ուր է գնում,
    Ու մարդիկ, որոնց նյարդերը արդեն ելել են հունից,
    Ու հոգսե՜ր, հոգսեր՜, որ անխղճորեն քնել չեն թողնում։

    Տխուր քաղաքը…արցունքի վրա հույսեր է խաչում,
    Եվ ինչ որ ահեղ լռություն է լուռ գամում հույսերը,
    Դողում է ցավից մարդկային ցավը , ճիչն է ղողանջոււմ,
    Եվ միայն այս խեղճ քաղաքին է, որ փրկում է սերը…

    Պարզվում է, որ երբ նայում ես շուրջդ ժպտալ չես կարող,
    Եվ եթե հանկարծ սիրտդ տեղի տա, դու կարցունքոտվես,
    Բայց ո՞վ է ասել, որ չի ժպտում այս թախիծը պարող,
    Միայն թե պիտի արցունքին խաչված հույսերն ազատես։

    30.03.07

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2012), Sambitbaba (15.09.2012), Դատարկություն (15.09.2012)

  3. #2
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տխուր քաղաքը…

    Շատ հավանեցի, լավն էր, Alize_etoilik , ապրես Հատկապես դուրս եկան վերջին երկու տողերը:
    Իրոք, որ՝ / Սա պիտի առանձին էջում լիներ…/
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  4. #3
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն էր, մանավանդ վերջին տողերը:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թզուկների Քաղաքը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.05.2015, 22:55
  2. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38
  3. Շների քաղաքը / Dogville
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Կինո
    Գրառումներ: 13
    Վերջինը: 07.10.2009, 03:34
  4. Քաղաքը՞,թե՞ գյուղը...և ինչու՞
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 31
    Վերջինը: 22.04.2009, 19:18
  5. Տխուր պատմություն
    Հեղինակ՝ Cannibal, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 21.04.2008, 07:45

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •