Մեջբերում Riddle-ի խոսքերից Նայել գրառումը
Գրել սկսել եմ դպրոցական տարիներից: Պատմվածքներ էի գրում, իմ կյանքից հեռու, մտացածին իրավիճակների մասին: Սկսում էի դեպքերի մանրամասն նկարագրություններից, հետո ձանձրանում էի ինքս իմ պատմվածքից, բայց, քանի որ ինձ համար բացառված էր հետաձգել գրելը մինչև հաջորդ օրը (երկիրն իր ուղեծրից դուրս կգար), ստիպված տիեզերական չորրորդ արագությամբ ավարտին էի հասցնում դեպքերի ընթացքը: Դրա համար էլ իմ միակ ընթերցողը (միակ, որովհետև միայն մեկին էի թույլ տալիս սքանչանալ) միշտ սառը ցնցուղի տպավորություն էր ստանում: Հետո իմ գրածները սկսեցին ինձ հետ կատարվել: Սառը ցնցուղի հերթն իմն էր, քանի որ առանձնապես լավ ու բարի բաների մասին չէի գրել: Ես պատռեցի բոլորը, և ինքս ինձ խոստացա այլևս չգրել… Բայց, ժամանակ անց, խոստումս վերանայեցի. ընկերներիցս մեկի հոր հետաքրքիր կերպարն օգտագործելով գրեցի մի մարդու մասին, որը վերջում մահանում էր: Մի քանի օր հետո նա ասաց, որ հոր սիրտը վատացել է, հիվանդանոց են տարել: Ես այդ պատմվածքն էլ ոչնչացրեցի ու խոստումս վերականգնեցի: Հասկանում եմ, պարզապես պատահականություն էր գրածների կատարվելը, բայց, միևնույն է, էլ չեմ գրի:

P.S. Հայրիկի վիճակը մինչև հիմա լավ է:
Սիրելի Riddle, եթե քո գրածները ի կատար են ածվում, ապա դա քո մեղքը չի,
էնպես որ շարունակի գրել և մի վախեցիր, թե հիմա ուր որ է բան կպատահի, ոչ...
ամեն ինչ երբ լինում, կատարվում է, ապա միայն ռեալ պատճառներով...
իսկ դու ստեղծագործում ես, որը ամենակատարյալ շնորհն է աշխարհում...
Դու պետք է զարմացնես ու գնահատվես քո ստեղծագործություններով, քանի որ ամեն պատմություն մի կայնքի ուրախ ու տխուր հաջոդականություն է և դրանով ոչ ոք չի տուժվում և շահում կյանքի, ապրելու հնարավորության իմաստով...


Եվ եթե խոսք գնաց մահվան մասին, ապա չեմ ուզում ոչ ոքի վախեցնել կամ զարմացնել, բայց ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, "Հետո էլ ինչ? երջանկություն երբ գալիս է ծերությունը", այո ես կուզեի հրաժեշտ տալ կյանքին համեմատաբար ոչ մեծ ու ծերացած տարիքում, այդ տարիքում ես ինձ չեմ ուզում պատկերացնել... կապրենք կտեսնենք...