Ես ստեղծագործում եմ երկու պատճառնով.
1. Համարում եմ, որ ասելիք ունեմ և ուզում եմ այն հասցնել ընթերցողին (չնայած ներկա դրությամբ ընթերցողներիս շրջանակը սահմանափակվում է որոշ ընկերներով ու ծանոթներով )
2. Ինքնաարտահայտման ցանկությունից
Միևնույն ժամանակ ես, եթե ստեղծագործություններս հրապարակելու հնարավորություն ունենամ, կհրապարակեմ միայն նրանք, որոնք ոչ միայն ինքնաարտահայտման հետևանք են, այլև ասելիք ունեն։
Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ մարդ պետք է ստեղծագործի ոչ թե այն դեպքում, երբ կարող է ստեղծագործել, այլ այն դեպքում, երբ պարզապես չի կարող չստեղծագործել։