Ախ, թե այս կյանքում ունենամ թևեր, միմիայն թևեր,
Այլ բան ավելի Ես չեմ ցանկանում,
Ճախրել կուզեի ճերմակ թևերով,
Ինչպես շատ թեթև, ազատ մի էակ:

Երբ բարձրում լինեմ և դիպչեմ քամուն,
Այն ժամ մտքերով կթռչեմ հեռուն,
Աշխարհի շուրջը Ես կանցնեմ սահուն,
Հուշերում բազում մարդկանց կսիրեմ,
Ու նրանց հավետ կպահեմ սրտում:
Նրանց դեմքերը` տխուր, թե ուրախ,
Ինձ դեռ կհուշեն, որ կյանքն է արդար,
Երբ ազատ ես դու, ամենքից անկախ,
Երբ քո թռիչքը չունի սահմաններ:
Եվ դա է ստիպում նվիրվել, սիրել,
Արևի նման մնալ անխավար,
Աստղերով լցնել երազներն անմար...