Լավ ես գրել։ Դիպուկ էր։![]()
Լավ ես գրել։ Դիպուկ էր։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ինձ էլ դուր եկավ, լավն էր![]()
Համեստորեն կհամաձայնեմUluana-ի խոսքերից
![]()
Էսօր մի քիչ էլ մտածեցի Էս հարցի մասին, ու հավատօ հանգանակի պես մի բան ստացվեց
ԼԻՆԵԼ ԱԶԱՏ
Լինել ազատ
հայացքներից, երազներից ու բառերից
և գիտակցության սարսափների հետ վարվել ինչպես քուրմ,
կապել բառերով,
խառնել խելագար երազների հետ
ու նետել սոված էն հայացքներին,
որ լափում են ինձ...
ու լինել ազատ
ու չճանաչել ոչ մի կենսափորձ
ու չունենալ վախ,
միայնակության երեսին թքել
մտքովս անցած բոլոր բառերի միասնությունը...
ու լինել ազատ
ու լռությունը խաչել իբրեվ զոհ,
որ չկրկնվի էլ պատմությունը,
որ վակում լինի
երկու շուրթերը իրարից զատող տարածությունը,
Մարիամ անունը
դնել մյուս բոլոր անունների մոտ,
առանց որևէ կարոտի, կրքի
ու սիրել միայն անմահությունը...
ու լինել ազատ...
ու լինել ազատ...
Վերջերս չի ստացվում հայերեն բանաստեղծություններ գրել, չեմ կարողանում միտքս հանգերով սամանափակել ...սկսել եմ ավելի շատ արձակ գրել
DAMELIK լավ ես գրում, ինձ դուր եկավ քո գրելու ոճը![]()
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Եթե մտքերդ արձակ են ձևավորվում, պետք ել ցհի , որ փորձես դրանց բանաստեղծության ձև տալ:Arm_Lionne-ի խոսքերից
Շնորակալ եմArm_Lionne-ի խոսքերից
![]()
Կիսա ստեղծագործություն, կոչվում է
"Շիլաշփոթ"
Ժամանակով կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ:
Այդ միջոցին մի պառավ կին,
Հորթն էր փնտրում դաշտի միջին:
Հե~յ ուլատեր, հե~յ գառնատեր,
Եկեք ձեր գառն ու ուլն տարեք:
Էս պես կանչելով փողոցից փողոց,
Իբրև չարչի մի թափառական,
Ներս է մտնում մի զըռ չոբան:
Էս սարն իմն է, էս ծառն իմն է,
Էս ո՞վ է եկել տրացել թաքուն:
Բարկանում է խանութպանը,
Ու ձեռն ընկած մոտիկ բանը,
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը:
Դարձեք եկած ճանապահով,
Ձեր հայրենի հողը Մսրա,
Թե չէ գնամ կացին բերեմ ծառը կտրեմ:
Բարկացավ Դավիթը չափը շպրտեց,
Տվեց Կոզբաթնի գլուխը ջարդեց:
Վայ ձեզ մատաղ, ասլան շունս, տունս տեղս:
Նաջաղը ցոլաց իջավ շեշտակին,
Գյուլնարան ճչաց, ընկավ ցած,
Երեսին իջած ապտակից:
Ո՞վ քեզ ծեծեց Մարո ջան,
Ո՞վ անիծեց Մարո ջան,
Իմ օր ու արև, վուրդի:
Ու երբ շողաց շողքն արևի,
Նշանեցին Մարոյին տվին Չոբան Կաչոյին,
Դավիթն էլ ահա սարի գագաթից,
Կանգնած գոռում է վիշապի ման,
Սիամանթո, գիրկդ կուգամ,
Սիամանթո տեղ բաց ինձ:
Վոնց եթ դու իմ շանս զարկես,
Դե զրկելը հիմի դու տես:
Ապրիր արագ, մահացիր երիտասարդ:
Ես ինչ որ տողեր եմ գրում,
Փորձում` հասնել կատարելության,
Բայց մարդիկ դրանց չեն հավատում,
Եվ ես զգում եմ համը դատարկության:
Ես իմ տողերում ձմռան ծաղիկ եմ փնտրում,
Փորում եմ ձյունը`հասնելով անհայտության,
Կատարելությունն ի վերջո աբսուրդի է հասնում,
Եվ ես պատռում եմ էջը բանաստեղծության:
--------------------------------------------------
Ես եկա,
Ու դռները բաց են,
Բայց ներսում ոչ ոք չկա,
Ու շների աչքերը թաց են:
Հիմա ես ում հայտնեմ
Բերածս լուրը,
Շուրջս պատերն են,
Ու... խուլ ու լուռ են:
Կաղկանձում են շները,
Բայց չեն հաչում վրաս,
Եվ պարզ չի` ես ու?ր եմ եկել,
Տու?ն, թե? գերեզման:
Գրել սկսել եմ դպրոցական տարիներից: Պատմվածքներ էի գրում, իմ կյանքից հեռու, մտացածին իրավիճակների մասին: Սկսում էի դեպքերի մանրամասն նկարագրություններից, հետո ձանձրանում էի ինքս իմ պատմվածքից, բայց, քանի որ ինձ համար բացառված էր հետաձգել գրելը մինչև հաջորդ օրը (երկիրն իր ուղեծրից դուրս կգար), ստիպված տիեզերական չորրորդ արագությամբ ավարտին էի հասցնում դեպքերի ընթացքը: Դրա համար էլ իմ միակ ընթերցողը (միակ, որովհետև միայն մեկին էի թույլ տալիս սքանչանալ) միշտ սառը ցնցուղի տպավորություն էր ստանում: Հետո իմ գրածները սկսեցին ինձ հետ կատարվել: Սառը ցնցուղի հերթն իմն էր, քանի որ առանձնապես լավ ու բարի բաների մասին չէի գրել:Ես պատռեցի բոլորը, և ինքս ինձ խոստացա այլևս չգրել… Բայց, ժամանակ անց, խոստումս վերանայեցի. ընկերներիցս մեկի հոր հետաքրքիր կերպարն օգտագործելով գրեցի մի մարդու մասին, որը վերջում մահանում էր: Մի քանի օր հետո նա ասաց, որ հոր սիրտը վատացել է, հիվանդանոց են տարել: Ես այդ պատմվածքն էլ ոչնչացրեցի ու խոստումս վերականգնեցի: Հասկանում եմ, պարզապես պատահականություն էր գրածների կատարվելը, բայց, միևնույն է, էլ չեմ գրի:
![]()
P.S. Հայրիկի վիճակը մինչև հիմա լավ է:
Ne inducas in tentationem...
Riddle ջան, ի սեր Աստծո, եթե երբևէ ինչ-որ չար շրջադարձի հետևանքով հանկարծ կրկին վերանայես այդ որոշումդ, խնդրում եմ, մեր ակումբի կամ ակումբի անդամների մասին ոչ մի տող չգրես, էլի։ Մենք դեռ ապրել ենք ուզում։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չեմ գրի ընդհանրապես: Ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք:Uluana-ի խոսքերից
P.S. Ափսոս լավի մասին չեմ կարողանում գրել:
Վերջին խմբագրող՝ Riddle: 11.09.2006, 15:38:
Ne inducas in tentationem...
Chuk շատ հավանեցի ստեղծագործությունդ:
ուզում եմ իմ էս գրվածքն էլ ստեղ տեղադրեմ:
Ակամա-կամա
Ձյունաճերմակ թղթի վրա
Գրչի ծայրն է հանդարտ լողում,
Եվ ծնում կամա-ակամա
Մտքեր գեղեցիկ, վեհ, բեղուն…
Ձյունաճերմակ թղթի վրա
Գրչի ծայրն է ալեկոծվում,
Խզբզում կամա-ակամա
Մտքեր, որ ողբում են, ոռնում…
Բայց մարդ ակամա, թե կամա
Գնում է իր Ճամփան քարոտ,
Եվ չի զգում, որ այդ ճամփան
Ինքն է դարձընում քարքարոտ…
Ավելացվել է 11 րոպե անց
Մելիք
«ԼԻՆԵԼ ԱԶԱՏ»
Շատ լավնա…
Վերջին խմբագրող՝ Tig: 29.10.2007, 17:33: Պատճառ: Գրառման ավելացում
Քո այդ ժպիտը տեսնում,
Ծովի հնչյուններ լսում,
Ու թվում է, թե արտասվում ես,
Լռելով խոսում և հառաչում կարծես,
Աչքերիդ փայլով աշխարհն եմ հիշում,
Մեղմ, քո մաքրությամբ, հոսում ես, խշշում,
Եվ շուրջ բոլորը քո երգն են հյուսում,
Քո բույրն երազում, կանչում ու կառչում
Թերթերիդ ծաղկի, նուրբ ու անժպիտ...
Ախ, թե այս կյանքում ունենամ թևեր, միմիայն թևեր,
Այլ բան ավելի Ես չեմ ցանկանում,
Ճախրել կուզեի ճերմակ թևերով,
Ինչպես շատ թեթև, ազատ մի էակ:
Երբ բարձրում լինեմ և դիպչեմ քամուն,
Այն ժամ մտքերով կթռչեմ հեռուն,
Աշխարհի շուրջը Ես կանցնեմ սահուն,
Հուշերում բազում մարդկանց կսիրեմ,
Ու նրանց հավետ կպահեմ սրտում:
Նրանց դեմքերը` տխուր, թե ուրախ,
Ինձ դեռ կհուշեն, որ կյանքն է արդար,
Երբ ազատ ես դու, ամենքից անկախ,
Երբ քո թռիչքը չունի սահմաններ:
Եվ դա է ստիպում նվիրվել, սիրել,
Արևի նման մնալ անխավար,
Աստղերով լցնել երազներն անմար...![]()
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ