Մեր երկիրը (տվյալ դեպքում Հայաստանի մասին ա խոսքը) պարզապես աղբանոցի ա նման: Ամեն մի քայլափոխի գետնին հանդիպում ենք կոնֆետների, մաստակների, ծխախոտների, չիպսերի և նման այլ բաների թղթեր, դատարկ կոլայի շշեր և այլն և այլն:

Հարց ա առաջանում. ինչպե՞ս կարող են մարդիկ փողոցի մեջտեղին բռնեն ու հատակին գցեն իրենց աղբը : Կամ էլ, որ ասում են «դե ստեղ արդեն գցել են, ես եթե գցեմ ոչ մի բան չի փոխվի» … Չէ՛, իրոք, ապշած եմ մնում էլի նման բաներից : Ճիշտ ա, մեր մոտ էդ անտեր աղբամաններն ամեն քայլափոխի չեն հանդիպում, դե բայց կարելի ա ձեռքում պահել մինչ աղբաման հանդիպելը

Ժողովու՛րդ ջան, կոչ եմ անում ձեզ բոլորիդ: Գոնե որ մեր ֆորումի անդամները չաղտոտեն շրջակա միջավայրը և նույնը նաև մեր ընկերներին խնդրենք, հետո էդ ընկերները իրանց ծանոթներին ու այդպես շարունակ, միգուցե էդ ժամանակ մի քիչ կմաքրվի մեր երկիրը էս զիբիլներից

Ախր չեք պատկերացնում է, թե որքան տհաճ ա քայլել մի հատ սիրուն զբոսայգու միջով ու հատակին տեսնել էդ զիբիլները…

Բացի մեզնից նաև կառավարությունը պիտի հոգա էս հարցը, ավելի շատ միջոցներ ձեռնարկի երկիրը մաքուր պահելու համար: