User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Պահպանե՛նք շրջակա միջավայրը

  1. #16
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսակավորելուց առաջ պտի իմանաս, որ էդ հավաքածդ ինչ որ մեկին պետք ա։ Որ վերջում չես տանելու տենց տեսակավորած լցնես ազբը։
    Ու էս վերջերս նոր իմացել եմ, որ կան նման մարդիկ։
    Էդ էլ ես ճիշտ..

    Ընդհանրապես, ես ոնց հասկանում եմ, հայերին հոլանդական մոդելն ավելի շատ կսազի:

    Շատ տեղեր առանձին մոդելներ են գործում:
    Իսկ Հոլանդիայում էդ պլաստիկի վերամշակողները գործ ունեն ուղիղ վաճառողի հետ, ոչ սպառողի:
    Վաճառողը սպառողին վաճառումա շշի պարունակությունը միայն, իսկ շիշը տալիսա «զալոգով»:
    20 ցենտ ավել ես վճարում շշի համար (ու դա նշվածա չեկի վրա), իսկ հետո շիշը հետ ես բերում, կոխում ավտոմատը ու նույն խանութից առևտուր անելու 20 ցենտի կտրոն ստանում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (02.09.2018)

  3. #17
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեդրիկին է՞իր սպասում, որ սկսեիր պլաստիկ շշեր սորտավորել )))
    Չէ, բայց եթե իմ սորտավորածը ոչ մեկի տանձին չի, այսինք հավաքող չկա, որ հետո recycle արվի, ես մենակս սորտավորում եմ, որ ի՞նչ անեմ, կոխեմ ․․ս

    Հ․Գ․ Հազար ներողություն ․․․․

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.09.2018)

  5. #18
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա պատասխանեմ, կարգին հարցեր են, իմ բելիացի սփյուռքահայ բարեկամ։ Մինչև պատասխանելն էլ ասեմ, որ Բելգիան, երևի գիտես, աշխարհում առաջին տեղում ա recycling-ով, Շվեդիա-Դանիաներից էլ ա առաջ անցել։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    - Բա էդ պլաստիկ շշերը մինչև հիմա ի՞նչ էիք անում..
    Ոն որ արդեն ասալ եմ, կոխում ենք քամակներս Ապեր, մնացած զիբիլի հետ թափում ենք, էթումա, ինչ ենք անում։ Երևանում սկի նորմալ զիբիլ հավաքելը չեն կարոմ հունի մեջ քցեն, ուր մնաց սորտավորված աղբահավաքությունը։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը


    - Կամ մի ժամանակ ապակե շշերը հանձնման կետեր կային:
    Հիմա էլ ե՞ք հանձնում:
    Եթե չէ, բա ի՞նչ եք անում դրանց հետ:
    Մի ամիս առաջ երեխեքիս էի պատմում սրա մասին, թե ոնց էինք ջերմուկի ու մածունի շշերը աչքի լույսի պես պահում, որ հետո տանենք խանութ, հանձնենք ու դրա գինը ջերմուկից ու մածունից հանեն։ Ու որ մենք չգիտեինք պլատիկ շիշն ինչ ա։ Ու որ շիշը կոտրելը նույն բանն էր, որ փողդ լցնես ջուրը։ Ու որ բացի խանութներից, նաև հավաքման կետեր կային, ու մենք շատ պատասխանատու ձևով հավաքում պահում էինք բոլոր շշերը։

    Երեխեքիս բնապահպան աչքերները ճակատներին էր թռել։ Չկա ապեր էլ, դավայ ռասվիդանյա ․․․

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    - Տան մեբելա-բանա, որ նորն եք գնում, հնի հետ ի՞նչ եք անում:
    Կոխում ենք քամակներս, պլաստիկ շշերի վրից։

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    - Իրենց դարն արդեն վաղուց ապրած ու հիմնովին շարքից դուրս եկած մեքենաների հետ ի՞նչ եք անում:
    Նույն բանը ․․․

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

    - Այլևս վերանորոգման ոչ ենթակա էլ.ապրանքների հետ ի՞նչ եք անում:
    Նույն բանը ․․

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (02.09.2018), Աթեիստ (02.09.2018), Գաղթական (02.09.2018), Հայկօ (03.09.2018), Ներսես_AM (02.09.2018)

  7. #19
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, քանի չեմ մոռացել, ու անցնում ենք բազմակի օգտագործման պայուսակներով առևտրին, որ սուպերմարկետներում պլաստիկ տոպրակներ չվերցնենք։

    Գաղթական ախպեր, չջղայինանաս, էս էլ ա Հայաստան նոր-նոր մտնում։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.09.2018)

  9. #20
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա պատասխանեմ, կարգին հարցեր են, իմ բելիացի սփյուռքահայ բարեկամ։
    Բա եղա՞վ...
    Սփյուռքահայ երևանցի՛


    Մինչև պատասխանելն էլ ասեմ, որ Բելգիան, երևի գիտես, աշխարհում առաջին տեղում ա recycling-ով, Շվեդիա-Դանիաներից էլ ա առաջ անցել
    Մերսի ընդգրկուն պատասխանի համար:
    Ճանտռակուլիա սաղ..

    Իսկ Բելգիայի առաջ անցնելու մասին նոր եմ լսում ճիշտն ասած:
    Անձամբ ես՝ լիքը բողոքներ ունեմ բելգիական աղբահավաքման ու վերամշակման համակարգի վերաբերյալ:

    Համ էլ՝ «աղբօգտագործման» ստատիստիկայի տարբեր չափանիշներ կան:
    ՈՒ բոլոր կետերով գերմանացիք սաղից առաջ են:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա եղա՞վ...
    Սփյուռքահայ երևանցի՛




    Մերսի ընդգրկուն պատասխանի համար:
    Ճանտռակուլիա սաղ..

    Իսկ Բելգիայի առաջ անցնելու մասին նոր եմ լսում ճիշտն ասած:
    Անձամբ ես՝ լիքը բողոքներ ունեմ բելգիական աղբահավաքման ու վերամշակման համակարգի վերաբերյալ:

    Համ էլ՝ «աղբօգտագործման» ստատիստիկայի տարբեր չափանիշներ կան:
    ՈՒ բոլոր կետերով գերմանացիք սաղից առաջ են:
    Նու լադնո, թող լինի երկրորդը կամ երրորդը .... կարճ ասած, դուք մեր համեմատ ուրիշ մոլորակի վրա եք ապրում:

  11. #22
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պլաստիկ շշերը գյուղատնտեսության մեջ են շատ օգտագործում: Մերոնք էդ շշերը հավաքում են ու մեշոկներով հայդա գյուղ:

  12. #23
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նու լադնո, թող լինի երկրորդը կամ երրորդը .... կարճ ասած, դուք մեր համեմատ ուրիշ մոլորակի վրա եք ապրում:
    Հա, ու ամենախոխմն էնա, որ մեր մոլորակի վրա էդ աղբավերամշակումից բնությունն, ինչ խոսք, ահռելի շահույթա ստանում:
    Բայց մենակ բնությունը չի ստեղ շահողը..
    Պետական հիմնարկներն էլ են սրա վրա միլիարդներ շինում,
    ու էդ շինելու ընթացքում էլ չեն մոռանում ձեռի հետ բնակչությանն էլ շինել, քանի որ էդ սաղ պրոցեսը՝ գեղեցիկ փաթեթավորված ու բնապահպանական բանծիկը վրեն, կազմակերպելեւ համար յուրաքանչյուր ընտանիքը պիտի աստղաբաշխական հարկեր մուծի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #24
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ու ամենախոխմն էնա, որ մեր մոլորակի վրա էդ աղբավերամշակումից բնությունն, ինչ խոսք, ահռելի շահույթա ստանում:
    Բայց մենակ բնությունը չի ստեղ շահողը..
    Պետական հիմնարկներն էլ են սրա վրա միլիարդներ շինում,
    ու էդ շինելու ընթացքում էլ չեն մոռանում ձեռի հետ բնակչությանն էլ շինել, քանի որ էդ սաղ պրոցեսը՝ գեղեցիկ փաթեթավորված ու բնապահպանական բանծիկը վրեն, կազմակերպելեւ համար յուրաքանչյուր ընտանիքը պիտի աստղաբաշխական հարկեր մուծի...
    Դուք բարձր հարկեր եք մուծում, գոնե տեսնում եք ինչի համար եք մուծում։ Մենք չգիտենք ինչի համար ենք մուծում, ինչքան էլ որ մուծում ենք

    Մարդիկ չեն հիշի, բայց քանի որ ինձ էս հարցը հա անհանգստացրել ա, լավ հիշում եմ հիմնական արգացումները։ Մի քանի տարի առաջ Երևանը մրցույթ հայտարարեց, որ երկու օպերատոր ընտրի աղբահանության համար։ Երևանը պիտի բաժանվեր երկու զոնայի ու ամեն զոնայում մի կազմակերպություն էր գործելու։ Երկու կազմակերպություն հաղթեցին, մեկը՝ շվեդական, մյուսը՝ լիբանանյան, էս Սանիթեքը։ Հետո առանց ձեն ձունի, առանց բացատրության, պարզվեց որ շվեդականը չի լինելու ու քաղաքը լրիվ տալիս են Սանիթեքին։ Չասեմ, ոնց որոշվեց, երևի հասկանալի ա։ Դե Սանիթեքն էլ, քանի որ քաղաքապետարանի կամ քաղաքապետի սիրելի ընտրյալն էր, աղբահանությունը անում ա նենց ոնց կարա էլի, անոռուգլուխ։

    Սորտավորումը որպես այդպիսին չի էլ քննարկվել, չնայած ենթադրում եմ, որ տենդերի պայմաններում պիտի լիներ, որ սորտավորված աղբահանության համակարգը մանրից ներդրվի։ Բայց, երբ աղբը սորտավորված հավաքվում ա, սորտավորված էլ պիտի հետո տեղափոխվի ու պահվի, քնաի որ ենթադրվում ա օգտագործման նոր ցիկլ․ որևէ ցիկլ, սկսախ վերամշակումից, վերջացրած պարզ այրումով ու էլեկտրաէներգիա ստանալով։ Շատ գլուխ չտանեմ, մի տաս տարի առաջ, կարող ա մի քիչ ավել, Ճապոնական կառավորությունը ՀՀ-ին գրանտ թե արտոնյալ վարկ էր տալիս, որ Ճապոնական ինչ-որ ֆիրմա աղբի վերամշակման գործարան կառուցեն սովետաշենի աղբանոցի վրա։ Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց էն տարիներին կարծեմ։ Հետո պարզ դարձավ, որ մեր բնապահպանության նախարարությունը թույլ չի տվել կառուցումը բնապահպանական ինչ-որ պատճառներով։ Էն ժամանակ նախարարը շատ հայտնի բնապահպահպան, բնության ու կենդանական աշխարհի սիրահար Վարդան Այվազյանն էր, որ մենակ հանք բացելու լիցենզիա էր տալիս ու քեֆը լավ ժամանակ Սևանում ատրճանակով ճայերի վրա էր կրակում։ Մութ ուժերը էն ժամանակ ասում էին, որ Վարդան Այվազյանը իրա փափախն ա ուզել էտ զավոդից ու չի ստացել, դրա համար էլ էտգործարանը չի կառուցվել։ Ու Հայաստանում տենց էլ աղբի վերամշակման գործարան չկառուցվեց, ու սոտավորված աղբ հավաքելն էլ իրա իմաստը երկար տարիներով կորցրեց։

    Հիմա, էս երեխեքը լավ նախաձեռնություն են սկսել։ Սրա բնապահպանական էֆեկտը ես չեմ իմանում, կարող ա զորյա, բայց դաստիարակչական էֆեկտը շատ մեծ ա։ ԴՐա համար էլ ուզում եմ մասնակցեմ, անկախ նրանից հետո էտ պլաստիկը վերամշավելույա թե չէ։

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.09.2018), Գաղթական (02.09.2018)

  15. #25
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մութ ուժերը էն ժամանակ ասում էին, որ Վարդան Այվազյանը իրա փափախն ա ուզել էտ զավոդից ու չի ստացել, դրա համար էլ էտգործարանը չի կառուցվել։
    100% կարա եղած լինի:

    Սրանից երևի մի 20 տարի առաջվա պատմություն.

    Հայրս նաև խորացած էր Եվրոպաներում էն ժամանակ նոր մոդա ընկնող այլընտրանքային էներգիայի աղբյուրների մեջ ու նույնիսկ հողմաշարժիչի նոր մոդելի պատենտ էին հանել, որ իբր գործարկեն Հայաստանում:

    Բայց, բացի քամու էներգիայից, պրոյեկտներ ունեին նաև արևի էներգիան օգտագործելու, որի ընթացքում պատրաստվում էին Սևան քաղաքի մի թաղամասի համար փորձնական կիրառել, որից հետո, հաջողության դեպքում, կարելի կլիներ կամաց տարածվել ողջ Հայաստանում:
    Ընդհատակյա մի մեծ բասեին էր պետք կառուցել, որտեղ կկուտակվեր ու կպահեստավորվեր ամառվա ընթացքում արևի տակ բարձր ջերմաստիճան ձեռք բերած ջուրը, իսկ ձմռանը էդ ջուրը կհոսեր մարդկանց տներ ու ջեռուցմամբ կապահովեր ողջ թաղամասը:
    Կարելի է ասել՝ հավերժ աշխատող համակարգ էր լինելու:
    Իսկ ինչու պիտի ընդհատակյա լիներ բասեինը՝ որ ավելորդ տարածք չկորեր վրան փարքինգ կամ խաղահրապարակ լիներ:

    Շատ գլուխ չցավացնեմ..
    Մի խոսքով՝ սկսեցին համագործակցել գերմանացի պրոֆեսորների հետ, մասնակցել միջազգային կոնֆերանսների ու սպոնսորներ գտան, ով պատրաստ էր գալ Հայաստան ու ֆինանսավորել ամբողջ պրոյեկտը:
    Բերեցին Հայաստան, հանդիպում նշանակեցին էներգնախարարի հետ, որի ընթացքում էլ վերջինս ուղիղ տեքստով շխկացրել էր՝ ինձ բավական գումար կտաք, կթույլատրեմ պրոյեկտն իրականացնել, չէ՝ դուռը դրսից պաժալուստա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.09.2018), Հայկօ (03.09.2018), Տրիբուն (03.09.2018)

  17. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր փաստորեն վարչապետն անդրադարձել ա էս հարցին: Գաղափարները լավն են, հիմա տեսնենք թե ինչ լուծումներ են կարողանալու տալ:

    https://168.am/2018/09/02/1004216.ht...ewsinfo.am_ios

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.09.2018)

  19. #27
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, քանի չեմ մոռացել, ու անցնում ենք բազմակի օգտագործման պայուսակներով առևտրին, որ սուպերմարկետներում պլաստիկ տոպրակներ չվերցնենք։

    Գաղթական ախպեր, չջղայինանաս, էս էլ ա Հայաստան նոր-նոր մտնում։
    Ինչի՞ մենակ Հայաստանում, պատկերացրու՝ Ավստրալիայում էլ ա նոր-նոր մտնում։

  20. #28
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ու ամենախոխմն էնա, որ մեր մոլորակի վրա էդ աղբավերամշակումից բնությունն, ինչ խոսք, ահռելի շահույթա ստանում:
    Բայց մենակ բնությունը չի ստեղ շահողը..
    Պետական հիմնարկներն էլ են սրա վրա միլիարդներ շինում,
    ու էդ շինելու ընթացքում էլ չեն մոռանում ձեռի հետ բնակչությանն էլ շինել, քանի որ էդ սաղ պրոցեսը՝ գեղեցիկ փաթեթավորված ու բնապահպանական բանծիկը վրեն, կազմակերպելեւ համար յուրաքանչյուր ընտանիքը պիտի աստղաբաշխական հարկեր մուծի...
    Ի դեպ, հիմա էնքան էլ միանշանակ չի, որ էդ պլաստիկի վերամշակումից բնությունը շահում ա․ վերամշակումը՝ իր արտանետուկներով, պարզվում ա, ոչ պակաս վնաս ա տալիս բնությանը։

  21. #29
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան ժամանակ ա՝ գլուխ եմ ջարդում, թե ոնց կարելի ա անել, որ էսքան կեղտոտ չլինի մեր շրջակա միջավայրը։ Ահավոր վիճակ ա ուղղակի։ Գնում ես մի տեղ՝ քաղաքից դուրս, ուզում ես բնության գրկում վայելել հենց բնությունը, էն էլ տեսնում ես արդեն վայելած թողած ա։ Ցանկացած տեղ, ուր կպնում ա մարդու ոտքը, ապականվում ա։ Ինչ ուտում ու ոնց ուտում են, տենց էլ թողնում ու գնում են, լավագույն դեպքում՝ էդ ամբողջը հավաքում են պլաստիկ տոպրակների մեջ ու դնում մի ծառի տակ։ Ձմեռ պապ են ինչ են։ Էն Սևանն էլ մյուս կողմից։ Էդ չվերամշակվող աղբն էլ վաբշե։ Էն խեղճ Հայկը սանիտեկի պատճառով մի ամիս մի քիչ ուշ էր կարողանում հասցնել կազմակերպել աղբահանությունը, ազգովի վնգում էինք, բա թե տենց ոնց կլինի, այ այ այ, բա մենք չենք կարա տենց կեղտի մեջ ապրենք։ Բայց հո մենակ աղբանոցի լցվածությունը չի։ Հազարից մեկ կտեսնես մեքենայի մեջ մոխրաման։ Ծխում են ու բիչոկը շպրտում դուրս։ Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Ուղղակի մեր դեպքում ջրհեղեղ չի լինում, բիչոկների սարեր են ու պլաստիկ շշերի ու տոպրակների գորգով ծածկված հայոց բնություն։
    Կյանքում չեմ մոռանա, մի անգամ ընկերներով գնացել էինք Սևան ու մի ժամից ավել քշեցինք, որ գնանք "մաքուր" ափ։ Լավ ջան։ Ուրախ մտան ջուրը, դուրս էկան, ու ամեն մեկի վրայից մի քանի հատ բիչոկ պոկեցինք։
    Ես փորձում եմ քիչ օգտագործել պլաստիկ, փորձում եմ չկեղտոտել միջավայրը, բայց էդ շատ քիչ ա էն աղետի դեմ, որը բոլորիս առջև ա։ Հասկանում եմ, որ շատ ժամանակավրեպ բան եմ գրում, բայց հենց օրերը տաքանան՝ շաբաթը մի կամ երկու անգամ գնալու եմ քաղաքից դուրս ու ինչ զիբիլ տեսնեմ՝ հավաքեմ։ Հասկանում եմ, որ էնքան էլ ռեալ բան չեմ ասում հիմա, բայց կարող ա՞ Ակումբի հանդիպում կազմակերպենք տենց նպատակով։ Բոլորին սուրճ ու քաղցրավենիք կբերեմ։
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.12.2019), LisBeth (04.12.2019), Varzor (04.12.2019), Աթեիստ (04.12.2019), Արշակ (06.12.2019), Բարեկամ (04.12.2019), Գաղթական (04.12.2019), Ծլնգ (04.12.2019), Յոհաննես (04.12.2019), Ներսես_AM (04.12.2019), Ուլուանա (04.12.2019), Տրիբուն (04.12.2019)

  23. #30
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հազար ներողություն, որ էս լուրջ թեման "հումորի եմ տալիս", բայց էս վիդեոն նայելուց հետո բնապահպան տեսակս մի քիչ նահանջել ա։

    Բայց մեկ ա, ես պատրաստ եմ միանալ ցանկացած բնապահպանական ակցիային, մենակ թե դա լինի հենց֊ընենց, այլ ոչ թե ինչ որ գռանտ շահած կազմակերպության կամ անհատի գլխավորությամբ։ Չէ, ես հակա Սորոսական չեմ, ես էդ կարգի ինֆորմացված չեմ էդ ոլորտից, որ դեմ կամ կողմ լինեմ։ Ուղղակի էն հենց֊ընենցը հանրային գործը ավելի արժեքավոր ա ըստ իս, քան ինչ որ բանի դիմաց արածը։
    Կարճ
    Կոնկրետ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.12.2019)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջավայրը, որում մենք ապրում ենք....
    Հեղինակ՝ Անտիգոնե, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2019, 23:57
  2. Պահպանե՛ք ձեր լսողությունը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.09.2012, 00:57
  3. շրջակա միջավայրի միջազգային օր
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.06.2008, 23:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •