Varzor (05.12.2019)
LisBeth (11.12.2019)
Աթեիստ (05.12.2019)
Հենց ցավն էլ նրանումն է, որ նկարին ու գրածին չեն նայում՝ հավեսով խռխռացնելով աղբը թափում են
Մեր մուտքի մոտ ամեն առավոտ նույն պատմությունն էր։ Գրել, նկարել՝ չէր օգնում։ Փորձում էի բռնացնել, թե ով է թափում։ Եվ մի օր պատահական տեսա․ մի կին, աղբի տոպրակը ձեռքին եկավ ու աստիճանների կողքին դրեց։ Ի դժբախտություն իրեն աստիճանահարթակում կանգնած էի (ինչ մեղքս թաքցնեմ՝ ծխում էի, քանի որ վառած սիգարետով մուտք, առավել ևս վերեկալ չեմ մտնում)։ Գլուխը բարձրացրեց, մեր հայացքները հանդիպեցին ․․․ Սուս ու փուս աղբի տոպրակը չուզենալով վերցրեց և նետեց աղբատարը։ Հետո ինքս ինձ մտածում էի, թե տեսնես էդ ինչ հայացքով եմ նայել էդ կնոջը, որ առանց խոսքերի արդյունքի հասա։ Էդ օրվանից հետո աղբի տոպրակներ էլ չեմ տեսնում մուտքի մոտ։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Սրանից էլ լավ կրեածի՞վ..
Մի հատ էն ուժեղ «թույնոտ» հայացքներից,
տակն էլ՝ Varzor brother is watching you!
Երկրով մեկ տարածել:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վերջերս Կիևում էին հետաքրքիր ակցիա արել:
Ով աղբամանից դուրս աղբ էր գցում՝ աղբը հելնում ընկնում էր հետևից ))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
impression (05.12.2019), John (06.12.2019), Ուլուանա (06.12.2019)
Ոնց հասկանում եմ Հայաստանում շատանում են սենց խմբերը։
Ցավալի ա, որ պտի դրսից եկալ լինեն, որ տեսնեն, թե ինչ կեղտոտ ա քաղաքը։ Մեր աչքն արդեն սովորել ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մի փոքր կիսվեմ, թե Նահանգները ինչ պրագմատիկ ձևով է խնդիրը լուծել, որ չոլերն ու ծովափները կեղտի մեջ կորած չեն: Նահանգներում անխտիր բոլոր հնարավոր «քաղաքից դուրս» վայրերը պետական արգելավայր են: Պիկնիկի տեղերը հիմնականում վճարովի են, միշտ ռենջեր կամ ռենջերներ կան, որ հետևում են կարգին, մաքրությանը, մարդկանց անվտանգությանը, ցուցատախտակի վրա էլ սաղ կանոնները գրված են: Բոլոր պարկերում անխտիր կա զուգարան ու աղբարկղ, պարկերը կանոնավոր մարքվում են: Բոլոր պիկնիկանոցներում կան մանղալներ ու ածուխը թափելու հատուկ տարաներ: Զիբիլ թափողներին ռիփորթ են անում, տուգանքը 500-ից 1000 դոլար է, սաղ տեղերը կպցրած ա, ամերկացիք էլ հավատում են, որ հաստատ կտուգանվեն, կամ էլ կգնան բանտ։ Ամենակեղտոտ տեղերը երևի ճամփեքի եզրերն են, որ լիքը կենդանիներ մեկ ա ավտոներից իրենց կեղտը շպրտում են, դա էլ ռեգուլյար մարքում են մեր հարկերի հաշվին, մեկ մեկ էլ՝ կամավորականների ջանքերով։
Բոմժական թաղամասերի մասին չենք խոսում, դա անլուծելի ա ։Ճ
Այսինքն լուծումը հարկատուների հաշվին արգելավայրերը նախ կարգի բերելն է ու կանոնավոր մաքրելը։ Որ ժողվուրդը ջոկի, որ սաղ իր հաշվին ա, կսկսի ավելի քիչ կեղտոտել։
Si vis pacem, para bellum
Վիշապի գրառումից մի բան հիշեցի։ Ես էլ մի օրինակ բերեմ, թե Ավստրալիայում ինչ մեթոդներ կան։
Մեթոդներ շատ կան, բայց դրանցից մեկի մասին եմ էս գրառմամբ ուզում պատմել։
Ուրեմն, վերջերս ընկերուհիս (հայ) նեղված էր ֊ $250 տուգանք էր մուծել, որովհետև դրսում, ծխելուց հետո, սիգարեթի մնացուկը գցել էր գետնին (ու սիրուն տրորել՝ ինչպես "հարկն" է)։ Զարմացա՝ փաստորեն ստուգողներ կա՞ն շրջակայքում։ Չէ, ասում ա, սովորական մարդ ա տեսել, ռիփորթ ա արել, չեմ էլ իմանում ով, նամակ ա գրել ուր որ պետք ա, ես մի քանի շաբաթից տանս հասցեով ստացա տուգանքը։ Ասում եմ՝ բա քեզ ո՞նց գտան։ Ասում ա՝ թարսի պես մեքենայիս մոտ էի կանգնած, տեսնողը լուսանկարել ա ու ռիփորթի հետ ուղարկել։ Մեքենայի համարանիշով գտել են։
@Աթեիստի ականջը կանչի
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.12.2019, 00:01:
Աթեիստ (06.12.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ