ես լրիվ հենց նենց եմ, Վարդան ջան, այսինքն առանց գրանտի բանի էլի
թաց եղանակը հենց անցնի կարող ենք գնալ արդեն
ես լրիվ հենց նենց եմ, Վարդան ջան, այսինքն առանց գրանտի բանի էլի
թաց եղանակը հենց անցնի կարող ենք գնալ արդեն
Find what you love and let it kill you. (c) Bukowski
boooooooom (04.12.2019)
Միտքը շատ բարի է, բայց ԻՀԿ, որտեղ որ կմաքրենք, նոր առիթ կտանք կրկին աղբ թափելու՝ մաքուր տեղ կգտնեն ու կկեղտոտեն։
Նախորդ իշխանություններ ժամանակ մտածում էի, որ չեն մաքրում և չեն հետևում, որպեսզի բնության գիրկ գնացողները իրենց պատկանող օբյեկտներից օգտվեն։ Դե ձեռի հետ էլ պետական միջոցներն էին յուրացնում։
Ներկա իշխանությունների գործնական տրամադրվածությունն առայժմ չեմ տեսնում, պլաններ էլ չգիտեմ։
Ըստ այդմ, ԻՀԿ, քաղաքացիական նախաձեռնությունները դեռ ավելի արդյունավետ են։
Վերջին խմբագրող՝ Varzor: 04.12.2019, 11:26:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
impression (04.12.2019)
impression (04.12.2019), Varzor (04.12.2019), Գաղթական (04.12.2019)
Freeman (07.12.2019)
դրա համար վերցնում ենք ձեռնոցներ ու երեխեքի հանդեպ շատ ուշադիր ենք լինում։ Ես էլ քրոջս տղուն կբերեմ։ Ինքն էլ ի՛մ էրեխեն ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
boooooooom (04.12.2019), Varzor (04.12.2019)
boooooooom (04.12.2019)
Ինձ թվում ա միակ լուծումը մանկուց մանկապարտեզից ու դպրոցից մի այլ կարգի պիտի քարոզվի, որ երեխեքը իրանց ծնողներին ամոթու անեն։ Հին խոզերին էլ հեռուստատեսությամբ սոցիալական գովազդով ինչքան որ կազդի կազդի։
Էս տարի մարդ ու կնիկ երկու օրով գնացել էինք Ենոքավան Yell Park։ Տարածքը հիմնականում մաքուր ա, չնայած ստեղ ընդեղ էլի կտեսնես տոպրակներ կամ շշեր գցած։ ՈՒրեմն ըտեղից մինչև Լաստիվեր շատ հավես արահետ ա գնում մոտ մի 3.5 կմ։ Հենց սկսեցինք քայլել սկսեց աչքս ծակել տարատեսակ զիբիլները դես ու դեն թափած։ Ծխախոտի տուփեր, ամենազարմանազան շշեր, պամպերսներ, պամպերսը փոխելուց երեխու տուտուզը պլաստիկից պատրաստած քաքոտ թաց անձեռոցիկներ, կոնֆետի թղթեր, կանացի տակդիրներ, և այլն։ ՈՒ էդ հլը ճանապարհի կողքերը, բա որ մի տակը ձոր ա լինում առանց ծառերի, ավելի լավ ա ներքև չնայել։ Հիմա իբր եկել եմ քայլեմ բնության մեջ, ցրվեմ, բայց էդ աչքս ծակող զիբիլանոցից ներվերս խախտվում էր։ Հասանք լաստիվեր պարզվեց ընդեղ էլ մեկը դուքյան ա դրել, ջրվեժից մի քիչ ներքև։ Քցվեցի ջուրը։ Այ էդ մի բանը կայֆ էր ամառվա կեսին սառռռռռը ջուր։ Հետ գալուց էլ չդիմացա, մոտներս 3 հատ տոպրակ կար։ Քայլելով սկսեցինք պլաստիկ շշերը հավաքել, նախապես ճզմելով որ շատ տեղ չզբաղացնի։ Մինչև հետ եկանք երեք տոպրակն էլ լրիվ լիքն էր ու դեռ լիքն էլ կար, մանավանդ արահետին հարակից ձորակներում։
Հիմա էս սաղ ինչի պատմեցի, որովհետև ներքուստ մինչև հիմա էլ չգիտեմ որն ա ճիշտ։ Մի կողմից ինչի պիտի ես ուրիշ խոզերի հետևից հավաքեմ, որ գան տեսնենք ինչ կայֆ մաքուր ա ու նորից իրանց խոզի պես պահեն։ Մյուս կողմից ահագին մեծ ներդրում են արել Ենոքավանում, բայց ամեն տաս օրը մեկ մեկին չեն ուղարկում գնա էդ արահետը մի քիչ հավաք պահի։ Մնացող մարդկանց մեծամասնությունը գնում ա Լաստիվեր։ Կամ գոնե մի քանի հատ աղբաման դնեն, հուսով որ գոնե մեծ մասը դրանց մեջ կգցեն։ Երրորդ կողմից էլ, որ շատերը անտարբեր չլինեն ու ուրիշ խոզերի գցած մի հատ շիշը վերցնենք խոզանոցի չի վերածվի ընդհանրապես։
Չեմ ուզում ասեմ պետք չի գնալ մաքրել։ Բայց սուսուփուս պետք չի անել ինձ թվում ա։ Պետք ա փորձել շարժում ձևավորել, որ ուրիշներն էլ միանան։
Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 04.12.2019, 17:04:
boooooooom (04.12.2019), impression (04.12.2019), LisBeth (04.12.2019), Varzor (05.12.2019), Գաղթական (04.12.2019), Նաիրուհի (05.12.2019), Ուլուանա (04.12.2019), Տրիբուն (04.12.2019)
Մեկ էլ հիշեցի էս թեմայով Գարդիանում հոդվածը էի կարդացել վերջերս https://www.theguardian.com/environm...stic-pollution
Ինձ թվում ա ճիշտ ա ասում։ «Հավաքել պետք ա, բայց դա լուծումը չի։ Հավաքելը ցույց ա տալիս պրոբլեմը, բայց քանի մենք շարունակում ենք ամեն տարի ավելի ու ավելի շատ պլաստիկ արտադրել, հավաքելով դեմը չես առնի»։
Հ․Գ․ Որ Հայաստանում լինեի/մ ես էլ կգամ ձեր հետ հավաքչության։
Varzor (05.12.2019)
impression (05.12.2019)
Հետաքրիր ա թե էս փաստը ինչ հանգամանքներում ա պարզվել, որ էդ անձեռոցիկը հենց երեխայի տուտուզ ա մաքրել։
Հա, ի՞նչ էի ուզում ասել։ Մի հատ ուրախալի բան կա, եթե @Chuk-ը դեմ չի մանրամասնել՝ կարծես թե կա տենց մի հատ դպրոց /գուցե և ոչ միակը/, որտեղ երեխաների մեջ կրթում են շրջակա միջավայրի հանդեպ հարգալից վերաբերմունք։ Եթե նման մոտեցում ներառվի բոլոր դպրոցների կրթական ծրագրերի մեջ, ապագան կարող ա և էդքան էլ տխրադալուկ չլինի։
SWTS
Դե կարճ ասեմ, որ ՄՍԿՀ-ի մասին (հանրությամ մեջ հայտնի որպես Բլեյանի դպրոց), բայց մի օր ավելի մանրամասն տպավորություններս կգրեմ ))
Կոնկրետ էս դեպքը կարճ պատմեմ։
Երեխեն առաջին դասարան ա։ Դեռ 20 օր էին դպրոց գնում, արշավ կազմակերպեցին։ Արշավը մի քանի բաղադրիչ ուներ.
Կարմրավորի ճամփին
- սկզբից գնում են կամուրջի տակ, երեխեքին տալիս են ռեզինե ձեռնոցներ ու երեխեքը սկսում են տարածքը մաքրել աղբից,
- հետո գնում են եկեղեցի, մի քիչ պատմություններ լսում, բետո նկարչական պլենում են անում,
- հետո արդեն ավելի ժամանցային, ինչ-որ շոկոլադի ֆաբրիկա այցելություն, բան։
Բայց էդ իմ համար թույն ա, որ արշավի մասերից մեկը բնությունը մաքրելն ա ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (05.12.2019)
Varzor (05.12.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ