Մեր երկիրը (տվյալ դեպքում Հայաստանի մասին ա խոսքը) պարզապես աղբանոցի ա նման: Ամեն մի քայլափոխի գետնին հանդիպում ենք կոնֆետների, մաստակների, ծխախոտների, չիպսերի և նման այլ բաների թղթեր, դատարկ կոլայի շշեր և այլն և այլն:
Հարց ա առաջանում. ինչպե՞ս կարող են մարդիկ փողոցի մեջտեղին բռնեն ու հատակին գցեն իրենց աղբը
![Shok](images/smilies/shok.gif)
: Կամ էլ, որ ասում են «դե ստեղ արդեն գցել են, ես եթե գցեմ ոչ մի բան չի փոխվի»
![Think](images/smilies/smile_083.gif)
… Չէ՛, իրոք, ապշած եմ մնում էլի նման բաներից
![Xeloq](images/smilies/smile_103.gif)
: Ճիշտ ա, մեր մոտ էդ անտեր աղբամաններն ամեն քայլափոխի չեն հանդիպում, դե բայց կարելի ա ձեռքում պահել մինչ աղբաման հանդիպելը
![Think](images/smilies/smile_083.gif)
…
Ժողովու՛րդ ջան, կոչ եմ անում ձեզ բոլորիդ: Գոնե որ մեր ֆորումի անդամները չաղտոտեն շրջակա միջավայրը և նույնը նաև մեր ընկերներին խնդրենք, հետո էդ ընկերները իրանց ծանոթներին ու այդպես շարունակ, միգուցե էդ ժամանակ մի քիչ կմաքրվի մեր երկիրը էս զիբիլներից
![Sad](images/smilies/sad.gif)
…
Ախր չեք պատկերացնում է, թե որքան տհաճ ա քայլել մի հատ սիրուն զբոսայգու միջով ու հատակին տեսնել էդ զիբիլները…
Բացի մեզնից նաև կառավարությունը պիտի հոգա էս հարցը, ավելի շատ միջոցներ ձեռնարկի երկիրը մաքուր պահելու համար:
Էջանիշներ