Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Պահպանե՛նք շրջակա միջավայրը

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    27
    Գրառումներ
    875

    Զայրույթ Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Մեր երկիրը (տվյալ դեպքում Հայաստանի մասին ա խոսքը) պարզապես աղբանոցի ա նման: Ամեն մի քայլափոխի գետնին հանդիպում ենք կոնֆետների, մաստակների, ծխախոտների, չիպսերի և նման այլ բաների թղթեր, դատարկ կոլայի շշեր և այլն և այլն:

    Հարց ա առաջանում. ինչպե՞ս կարող են մարդիկ փողոցի մեջտեղին բռնեն ու հատակին գցեն իրենց աղբը : Կամ էլ, որ ասում են «դե ստեղ արդեն գցել են, ես եթե գցեմ ոչ մի բան չի փոխվի» … Չէ՛, իրոք, ապշած եմ մնում էլի նման բաներից : Ճիշտ ա, մեր մոտ էդ անտեր աղբամաններն ամեն քայլափոխի չեն հանդիպում, դե բայց կարելի ա ձեռքում պահել մինչ աղբաման հանդիպելը

    Ժողովու՛րդ ջան, կոչ եմ անում ձեզ բոլորիդ: Գոնե որ մեր ֆորումի անդամները չաղտոտեն շրջակա միջավայրը և նույնը նաև մեր ընկերներին խնդրենք, հետո էդ ընկերները իրանց ծանոթներին ու այդպես շարունակ, միգուցե էդ ժամանակ մի քիչ կմաքրվի մեր երկիրը էս զիբիլներից

    Ախր չեք պատկերացնում է, թե որքան տհաճ ա քայլել մի հատ սիրուն զբոսայգու միջով ու հատակին տեսնել էդ զիբիլները…

    Բացի մեզնից նաև կառավարությունը պիտի հոգա էս հարցը, ավելի շատ միջոցներ ձեռնարկի երկիրը մաքուր պահելու համար:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,793

    Re. Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Կառավարությունը, ինչ իրանից հասնում ա, անում ա...
    Նայում ես՝ դատարկ աղբաման, կողքը մի սար զիբիլ: Էտքան էլ սիրուն տեսարան չի:
    Ախր գոնե էդ շաբաթօրյակներին կարգին թվով մարդ մասնակցեր...
    Նար, ինչքան ուզում ես կողքինիդ ասա, էդ անգամ կլսի, էհ մեկ ա հետո էլի գետնին ա գցելու... ռեֆլեքս ա դառել...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  3. #3
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,221
    Բլոգի գրառումներ
    3

    Re. Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երկիրը (տվյալ դեպքում Հայաստանի մասին ա խոսքը) պարզապես աղբանոցի ա նման: Ամեն մի քայլափոխի գետնին հանդիպում ենք կոնֆետների, մաստակների, ծխախոտների, չիպսերի և նման այլ բաների թղթեր, դատարկ կոլայի շշեր և այլն և այլն:

    Հարց ա առաջանում. ինչպե՞ս կարող են մարդիկ փողոցի մեջտեղին բռնեն ու հատակին գցեն իրենց աղբը : Կամ էլ, որ ասում են «դե ստեղ արդեն գցել են, ես եթե գցեմ ոչ մի բան չի փոխվի» … Չէ՛, իրոք, ապշած եմ մնում էլի նման բաներից : Ճիշտ ա, մեր մոտ էդ անտեր աղբամաններն ամեն քայլափոխի չեն հանդիպում, դե բայց կարելի ա ձեռքում պահել մինչ աղբաման հանդիպելը

    Ժողովու՛րդ ջան, կոչ եմ անում ձեզ բոլորիդ: Գոնե որ մեր ֆորումի անդամները չաղտոտեն շրջակա միջավայրը և նույնը նաև մեր ընկերներին խնդրենք, հետո էդ ընկերները իրանց ծանոթներին ու այդպես շարունակ, միգուցե էդ ժամանակ մի քիչ կմաքրվի մեր երկիրը էս զիբիլներից

    Ախր չեք պատկերացնում է, թե որքան տհաճ ա քայլել մի հատ սիրուն զբոսայգու միջով ու հատակին տեսնել էդ զիբիլները…

    Բացի մեզնից նաև կառավարությունը պիտի հոգա էս հարցը, ավելի շատ միջոցներ ձեռնարկի երկիրը մաքուր պահելու համար:
    Շատ ցավալի ու ինձ նույնպես շատ հուզող թեմայա, ու չեմ կարծում որ կողկինին ասելով որևէ բան կփոխվի: Հա ասենք ես ու իմ ընկերները գրպաններս զիբիլանոց ենք սարքում փողոցը մաքուր պահելու համար, բայց են .... ... -ները որ զիբիլը ավտոից դուրս են շպրտում մեկա շպրտելու են ու կյանքում չեն հասկանա որ դա վատ ա մինչև պետությունը դրանց չսկսի տուգանել հետևողականորեն ու մեծ տուգանքներով: Իսկ մեր պետությունը ինչպես գիտեք դեռ նման հարցերով չի զբաղվում: Հլը քաղաքը մի կողմ բա որ բնությունն են աղտոտում էէէէէէէէէէ

  4. #4
    Լիարժեք անդամ Fantazy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2007
    Հասցե
    Հայելու ետևում
    Գրառումներ
    139

    Re. Պահպանե՛նք շրջակա միջավայրը

    Տանել չեմ կարողանում, երբ աղբը գետնին են թափում: Ժամանակ առ ժամանակ իմ պայուսակը վերածվում ա աղբամանի, մտածում եմ աղբաման կտեսնեմ կթափեմ, այն էլ մոռանում եմ տուն եմ բերում թափում: Տանը ասում են ուրիշները դուրս են տանում թափում, դու էլ տուն ես բերում էդ աղբը:
    Լսել եմ ինչ-որ տեղ կա՝ պետություն, որ աղբը գետնին թափելու համար տուգանում են, բայց որտեղ ա, ցավոք չեմ հիշում:
    Շատ ա լինում, որ ընկերուհիներիս հետ քայլում եմ ու իրանք ուզում են ինչ-որ բան գցել գետնին չեմ թողնում, ասում եմ մի արա, իրանք էլ ասում են. "բոլորը գցում են, իմ չգցելուց ինչ ա փոխվելու", իմ պատասխանն էլ այսպիսին է լինում. "եթե ամեն մեկը քո նման մտածի՝ ոչինչ, բայց եթե ամեն մեկը գցելուց առաջ մտածի, որ կեղտոտում ա իր քաղաքը ու հետ կանգնի իրա մտածածից, աղբն էլ դրա համար նախատեսված վայրերում թափի, ամեն ինչ լավ կլինի, չե որ մեծ գործերն էլ են փոքրից սկսվում":
    Այն ինչի մեջ չկա առեղծվածություն զուրկ է հմայքից

  5. #5
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,936
    Ոնց որ թե սա է ամենահարմար թեման էս նկարի համար.



    Բնությունն ու շրջապատն ապականելուց առաջ արժե հիշել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դեն նետած աղբի մի կտորն ամբողջությամբ քայքայվի:

    Թղթե անձեռոցիկ՝ 2-3 շաբաթ
    Բանանի կեղև՝ 3-4 շաբաթ
    Թղթե փաթեթ՝ 1 ամիս
    Թերթ՝ 1,5 ամիս
    Խնձորի կրծոն՝ 2 ամիս
    Ստվարաթուղթ՝ 2 ամիս
    Նարնջի կեղև՝ 6 ամիս
    Նրբատախտակ՝ 1-3 տարի
    Բրդյա գուլպա՝ 1-5 տարի
    Կաթի տուփ՝ 5 տարի

    Ծխախոտի մնացորդ՝ 10-12 տարի
    Կաշվե կոշիկներ՝ 25-40 տարի
    Պենոպլաստե բաժակ՝ 50 տարի
    Ռետինե անվադող՝ 50-80 տարի
    Պլաստմասե տարա՝ 50-80 տարի
    Ալյումինային բանկա՝ 200-500 տարի
    Պլաստմասե շիշ՝ 450 տարի
    Միանգամյա օգտագործման տակդիր՝ 500 տարի
    Պլաստիկ տոպրակ՝ 200-1000 տարի

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.05.2012), boooooooom (28.03.2014), Ripsim (15.05.2012), StrangeLittleGirl (15.05.2012), yerevanci (15.05.2012), Արէա (15.05.2012), Դատարկություն (15.05.2012), Ձայնալար (15.05.2012), Ռուֆուս (16.05.2012), Ֆոտոն (15.05.2012)

  7. #6
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,936
    Հարցը դեռ մենակ քայքայման ժամկետները չեն, այլ նաև այն, թե էդ պլաստիկ-մլաստիկի քայքայման ողջ ժամանակահատվածում ինչքան վնասակար նյութեր են արտադրվում, որոնք վնասում են բնությանը... Իսկ մարդ մի հատ պլաստմասե տոպրակը բնության մեջ անփութորեն քցելով, հաստատ չի էլ մտածում, որ հազար տարի տևող սարսափելի գործի սկիզբ է դնում:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (15.05.2012), Դատարկություն (15.05.2012), Նաիրուհի (16.05.2012)

  9. #7
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Իհարկե ինձ համար էլ է էս հարցը շատ ցավալի: Բայց... ի՞նչ կապ ունի իսկապես, թե աղբը որտեղ է գցված, աղբի դույլի մե՞ջ, թե՞ բնության գրկում, ախր հետո էլ էդ աղբը տեղափոխելու էն բնության մեջ թաղելու: Վնասի առումով նույնն է: Իսկ այ մեր աչքին չշոյելը բնականաբար մեծ պատճառ է:

    Ես կոչ եմ անում հ նարավորինս քիչ օգտվել ցելոֆաններից, կտորից մի հատ տոպրակ ունենալ գնումների համար: Ես արդեն այդպես եմ անում: Ամենաշատ վնասակարներից հենց չարաբաստիկ ցելոֆաններն են, որոնցից յուրաքանչյուրս օրական գոնե 1 հատ գործածում ու աղբն ենք նետում: Հնարավորինս խուսափենք իսկական վնասից:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (15.05.2012)

  11. #8
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,936
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ինձ համար էլ է էս հարցը շատ ցավալի: Բայց... ի՞նչ կապ ունի իսկապես, թե աղբը որտեղ է գցված, աղբի դույլի մե՞ջ, թե՞ բնության գրկում, ախր հետո էլ էդ աղբը տեղափոխելու էն բնության մեջ թաղելու: Վնասի առումով նույնն է: Իսկ այ մեր աչքին չշոյելը բնականաբար մեծ պատճառ է:

    Ես կոչ եմ անում հ նարավորինս քիչ օգտվել ցելոֆաններից, կտորից մի հատ տոպրակ ունենալ գնումների համար: Ես արդեն այդպես եմ անում: Ամենաշատ վնասակարներից հենց չարաբաստիկ ցելոֆաններն են, որոնցից յուրաքանչյուրս օրական գոնե 1 հատ գործածում ու աղբն ենք նետում: Հնարավորինս խուսափենք իսկական վնասից:
    Չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց շատ երկրներում աղբը վերամշակման է ենթարկվում: Դրա համար գոյություն ունի տարանջատված աղբ հասկացությունը, որ աղբի ամեն մի տեսակ իր համար նախատեսված աղբամանի մեջ նետես, ապակին՝ առանձին, մետաղն՝ առանձին, պլաստիկն՝ առանձին և այլն:
    Բայց դե իհարկե մարդ ինչքան քիչ օգտագործի ցելոֆան, էնքան լավ...

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.05.2012), Varzor (15.05.2012), Ֆոտոն (15.05.2012)

  13. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ Հայաստանում ոնց է, բայց շատ երկրներում աղբը վերամշակման է ենթարկվում: Դրա համար գոյություն ունի տարանջատված աղբ հասկացությունը, որ աղբի ամեն մի տեսակ իր համար նախատեսված աղբամանի մեջ նետես, ապակին՝ առանձին, մետաղն՝ առանձին, պլաստիկն՝ առանձին և այլն:
    Բայց դե իհարկե մարդ ինչքան քիչ օգտագործի ցելոֆան, էնքան լավ...
    Հայաստանում վերամշակում ե՞ն աղբը: Էդ մասին հավաստի բան կա՞: Ինչքան ես եմ տեսնում, աղբը բոլորս ընդհանուր կապոցով ենք նետում աղբարկղի մեջ, որից հետո մեքենաները տանում են աղբանոց:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  14. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    կարծեմ պոլիէթիլենային պակետների դեպքում վիճակը շատ ավելի անհույս է; եթե չեմ սխալվում, ապա այդ նյութը ընդանրապես չի քայքայվում հողի մեջ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (28.03.2014)

  16. #11
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,244
    Բլոգի գրառումներ
    2
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե սա է ամենահարմար թեման էս նկարի համար.



    Բնությունն ու շրջապատն ապականելուց առաջ արժե հիշել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դեն նետած աղբի մի կտորն ամբողջությամբ քայքայվի:

    Թղթե անձեռոցիկ՝ 2-3 շաբաթ
    Բանանի կեղև՝ 3-4 շաբաթ
    Թղթե փաթեթ՝ 1 ամիս
    Թերթ՝ 1,5 ամիս
    Խնձորի կրծոն՝ 2 ամիս
    Ստվարաթուղթ՝ 2 ամիս
    Նարնջի կեղև՝ 6 ամիս
    Նրբատախտակ՝ 1-3 տարի
    Բրդյա գուլպա՝ 1-5 տարի
    Կաթի տուփ՝ 5 տարի

    Ծխախոտի մնացորդ՝ 10-12 տարի
    Կաշվե կոշիկներ՝ 25-40 տարի
    Պենոպլաստե բաժակ՝ 50 տարի
    Ռետինե անվադող՝ 50-80 տարի
    Պլաստմասե տարա՝ 50-80 տարի
    Ալյումինային բանկա՝ 200-500 տարի
    Պլաստմասե շիշ՝ 450 տարի
    Միանգամյա օգտագործման տակդիր՝ 500 տարի
    Պլաստիկ տոպրակ՝ 200-1000 տարի
    Ուղղակի մեկ անգամ ևս ուզում եմ բոլորը ուշադրություն դարձնեն այս թվերին։ Կարելի է ֆբ-ում ակտիվ տարածել, որովհետև ես սկսեցի բնապահպանությանը ավելի շատ ուշադրություն դարձնել, երբ առաջին անգամ նմանատիպ մեծ պաստառ տեսա անտառի սահմանին՝ Հռոմում։ Անչափ կարևոր ինֆորմացիա է, որը շատերը չգիտեն։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •