Wisper, կոնկրետ մեր ֆորումում գրանցվելիս ձեր email հասցեին սպամերների ձեռքն ընկնել չի սպառնում, քանի որ մենք ոչ մի տեղ այն «բաց» տեսքով չենք դնում: Բաց տեսքով կապ չունի թե ինչ կայքում կդնեք, email ռոբոտները դրանք կկարողանան թռցնել: Մեր կայքում email հասցեները բաց տեսքով դրվում են միայն անդամների մեղքով, երբ նրանք այդ հասցեները բացահայտ գրում են իրենց գրառումներում, առանց մտածելու հետևանքների մասին: Դրա համար էլ կոնկրետ ֆորումների մասին էի գրել, ոչ թե բոլոր կայքերի:

Ընդհանրապես ոչ մի տեղ, ցանկացած տիպի կայքում աշխատեք բաց տեսքով ձեր email հասցեն չհրապարակել: Եթե տվյալ ֆորումը, որում գրանցվում եք, չի երաշխավորում հասցեի անվտանգությունը, ապա նոր քո տված խորհուրդը տեղին է: Ես ինքս անծանոթ կայքերում, որոնց չգիտեմ կարելի՞ է վստահել, թե՞ ոչ, իմ հիմնական email հասցեով չեմ գրանցվում: