Ինչպես գիտեք, շատ ակումբցիներ գտնվում են Եվրոպայում: Մի քանիսն էլ (այդ թվում ես) այս ամառ կգտնվեն: Դրա համար միտք ծագեց օգոստոսին Եվրոպայում միջազգային հանդիպում կազմակերպել: Ես որ չեմ ուզում առիթը բաց թողնել ու ակումբցիների հետ չհանդիպել
Մնում է որոշել, թե որ երկրում անենք, որ քաղաքում, օրն ու ժամը: Նախօրոք ասեմ, որ լավ կլինի, որ շենգենյան երկիր ընտրենք, որպեսզի Հայաստանից մեկնած ակումբցիները վիզայի հետ կապված խնդիրներ չունենան: Բացի դրանից, պետք է ընտրել այնպիսի քաղաք, որը բոլոր մասնակիցներից հնարավորինս հավասար հեռավորության վրա լինի: Այդ պատճառով առաջարկում եմ մինչև կոնկրետ վայրը որոշել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, նշեն իրենց գտնվելու վայրը:

Ես լինելու եմ Նիդեռլանդներում, ամենայն հավանականությամբ՝ Ռոտերդամ քաղաքում: