User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 157 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայերի խնդիրները Ջավախքում

  1. #151
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Ջավախքն առանց հայերի

    Մակեմակիկա

    Շաբաթվա վերջը հագեցած էր իրադարձություններով և զարմանալի իրադարձություններով: Սակայն տեղի ունեցած ամեն ինչից առանձնացավ մեկը, որի մասին էլ հիմա դուք կիմանաք:
    Գնացել էի գյուղ, որը գտնվում է Վրաստանում` Ջավախքում: Այնտեղ արդեն մի-քանի տարի է, ինչ դպրոցներում փորձում են վերացնել հայերենը: Սակայն նրանց մոտ ոչինչ չստացվեց` ծնողները հրաժարվեցին իրենց երեխաներին քիմիա, աշխարհագրություն և համաշխարհային պատմություն սովորեցնել վրացերենով: Արդյունքում առ այսօր բացի վրացերենից մյուս բոլոր առարկաները սովորում են հայերեն: Վրացական իշխանությունները գնացին առաջ և սկսեցին առաջին դասարանցիներին վրացերենով լրացված օրագրեր, տետրեր և պայուսակներ բաժանել: Բացի դրանից վրացերենի դասատուները հատուկ (բյուջեում նախատեսված կետ կա)կոնֆետներ էին բաժանում վրացերեն բանաստեղծություն սովորող երեխաներին: Ի հակակշիռ դրան Հայաստանն անվճար դասագրքեր էր ուղարկում Ջավախքի դպրոցներին:
    Սակայն ուժերի բալանսը կարծես թե փոխվում է հօգուտ Վրաստանի: Վրաստանի կրթության նախարարությունը սկսել է հայերեն լեզվով դասագրքեր տպել Վրաստանի հայկական դպրոցների համար և պարտադրում է ուսանել այդ գրքերով: Ահա այդ գրքերից մեկը, որով թվաբանություն է սովորում իմ երկրորդ դասարանցի ազգականը:



    Եթե գրքի կազմի վրա սխալ է գրված առարկայի անվանումը, ապա պատկերացրեք թե ինչ է կատարվում գրքի ներսում: Բացարձակ սխալ շարահյուսություն և ահռելի քանակությամբ տառասխալներ:


    աղբյուր՝ http://smbatgogyan.livejournal.com/20414.html
    Կցված նկարներ Կցված նկարներ

  2. #152
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    սրսափելի ա բայց նոր բան չեն անում, վրացիք միշտ էլ փորձում են խեղել փաստերը.. երեկ էլ Ջավախքն/Անդոն/ ասում էր, որ Փարվանա է եսիմ ինչ անունով ներկայացված վրացական գրքերում ու քարտեզներում
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  3. #153
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջավախքն առանց հայերի

    «Չախալյանի դատավարությունը շինծու է»
    «Դատաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերը, ինքնին դատավարության ընթացքը, անառարկելիորեն ապացուցում են, որ այս քրեական գործը մտացածին եւ փուչ է, իսկ դատավարությունը' զավեշտալի եւ խայտառակ»,- այսօր Ախալցիխեի շրջանային դատարանում իր պաշտպանական ճառում հայտարարեց «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նա շեշտեց, որ այն, ինչ կատարվում է, ջավախահայ գործչի նկատմամբ իշխանությունների պատվերով, ոստիկանության ու հատուկ ծառայությունների կողմից իրականացված հաշվեհարդար է:

    Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հանրային կարգը խանգարելու նպատակով ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային խմբակային դիմադրություն ցույց տալու մեջ: Նա մոտ 8 ամիս է' գտնվում է անազատության մեջ: Վահագնը, ինչպես նաեւ նրա հայրն ու անչափահաս եղբայրը' մեղադրվում են զենք-զինամթերքի անօրինական ճանապարհով ձեռք բերման եւ պահպանման մեջ:

    Ըստ դատապաշտպանի' այս դատաքննությունը հեռու է «արդարադատություն» կոչվելուց եւ այդ պատճառով էլ կեղծ ու շինծու մեղադրանքներով կառուցված այս քրեական գործը «տապալվելու է, եթե ոչ Ախալցիխեի կամ Թբիլիսիի դատական ատյաններում, ապա գոնե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում»:

    Ստեփան Ոսկանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյաններին ճանաչել անպարտ Վրաստանի Քր. Օր.ի 236-րդ հոդվածի 1-ին մասով, 226-րդ հոդվածով, 353-րդ հոդվածի 2-րդ մասով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ: Ինչպես նաեւ' դատապաշտպանը պահանջեց դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կայացնել արդարացման դատավճիռ' հռչակելով վերջիններիս անմեղությունն իրենց առաջադրված մեղադրանքում:
    www.a1plus.am

  4. #154
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջավախքն առանց հայերի

    Վահե Սարգսյանից մեր խմբագրությունը հաղորդագրություն–ահազանգ է ստացել այն մասին, որ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին դարձել է բոմժանոց։
    «Վրաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կողմից Ջավախքի Ախալցխա քաղաքի բռնազավթած եկեղեցին` Սբ. Նշանը, որը «վիճելի» հայտարարելու ճանապարհով հետխորհրդային շրջանի սկզբից ի վեր խլված է հայության ձեռքից, դարձել է վրացի «բոմժերի», թմրամոլների ու հարբած մարդկանց այցելության, շատ դեպքերում էլ` «բնակության» վայր:
    Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների կողմից պարբերաբար միջոցառումներ են անցկացվում եկեղեցում: Մայիսի 20-ին, երբ Երիտասարդական կենտրոնը, Սամցխեի (Մեսխունիք) հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մասնակցությամբ իրականացնում էր հերթական մաքրման աշխատանքները, ականատես եղան հերթական եկեղեցու հերթական պղծմանը. վերջինիս կողքը ամփոփված շիրիմների (այդ շիրիմները իրենց մեջ ամփոփում են եկեղեցու վերահիմնադիրների և այլոց աճյունները) վրա «գցված էր» մի հարբած և գիտակցությունը կորցրած վրացի: Տեղի երիտասարդներին և հոգևոր առաջնորդին հաջողվում է «չեզոքացնել» այդ անկոչ հյուրին:
    Հիշեցնենք, որ այս մայիսի 12-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցին (ՎՈւԵ) նշում էր Հովահաննես Մկրտչի գլխատման տոնը, որի շրջանակներում վրացի ուխտավորները այցելել են Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Իր հերթին, Սուրբ Նշան եկեղեցին վրացիները վերանվանել են Իովանե Նաթլիսմցեմելի (Հովհաննես Մկրտիչ) անունով:
    Ախալցխայի Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցին հայոց միջնադարյան եկեղեցիներից է: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է 1575թ. (Սբ. Նշանի մասին առավել մանրամասն տես` Կարապետյան Ս., Ախալցխա (Սամցխե նահանգ), Երևան, 2008, էջ` 129-137): Շուրջ երկուսուկես դար անց ավերակ դարձած Զարեհնու Սբ. Նշան հնամենի եկեղեցու տեղը անհրաժեշտություն է զգացվել կառուցելու նոր եկեղեցի: 1861թ. թույլտվություն է ստացվում կառուցելու նոր եկեղեցի, որի շինարարության ողջ ծախսը հոգում է Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանցը: Նոր շինության հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1864թ. փետրվարի 27-ին: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է նախ` որպես աղի պահեստ, ապա` շրջանային դիվան, իսկ 1980-ական թվականներին այն վերածվել է Ժողովուրդների բարեկամության թանգարանի: 1970-ական թթ. շենքը մասնակի վերանորոգվել է, որի արդյունքում անհետացել է հյուսիսային մուտքի արձանագրությունը:
    ԽՍՀՄ փլուզման օրերին տեղի հայությունը եկեղեցին մաքրեց և փորձեց վերականգնել եկեղեցու նախկին գործառույթները, սակայն….
    Այդ միջոցառումները դեռևս հույս են տալիս, որ եկեղեցին մի գեղեցիկ օր կվերադառնա իր իսկական տիրոջ մոտ»,– ներկայացվում է հաղորդագրության մեջ:

    Tert.am
    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  5. #155
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջավախքն առանց հայերի

    Նոր ֆիլմ Ջավախքի մասին









    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Javakhk (10.12.2009), Tig (10.12.2009), Արիացի (09.12.2009)

  7. #156
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ջավախքն առանց հայերի

    Մոդերատորական: Թեման «Ջավախքն առանց հայերի» տարբերակից անվանափոխվել է «Հայերի խնդիրները Ջավախքում», որովհետև նման ձևակերպումը կոռռեկտ չի:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայաստան-Վրաստան (05.07.2010), Ռուֆուս (09.12.2009)

  9. #157
    Հատուկ կարգավիճակ mkofranc-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Հայաստանում
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2010-2011թթ. ուսումնական տարում Ջավախքի հայկական դպրոցներում կրճատվելու են հայոց լեզվի և գրականության դասաժամերը՝ իրենց տեղը զիջելով վրացերենին: Ընդ որում, նախկինում հայերենով դասավանդված բոլոր առարկաներն այսուհետ կուսուցանվեն երկու լեզվով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ կեսը` վրացերենով: Սա վերաբերում է նաև աշակերտներին, որոնք թեման պետք է ներկայացնեն երկու լեզվով:

    Ինչպես հայտնում է «Ա-ինֆո» գործակալությունը, պարզվում է՝ դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի-պարի խմբակները, նախնական տվյալներով՝ նաև գրադարաններն այլևս չպետք է գործեն, ինչի հետևանքով կկրճատվեն համապատասխան հաստիքները:

    Հայոց պատմության դասաժամերն, ինչպես վերջին մի քանի տարիներին, կանցկացվեն ֆակուլտատիվ հիմունքներով, կկրճատվեն նաև կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի դասաժամերը…
    Գործակալությունը նշում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ պակաս կարևոր խնդիր է դարձել նաև դասագրքերի ձեռքբերման հարցը: Հայաստանում հրատարակվող և անվճար տրամադրվող հայալեզու դասագրքերն արդեն մի քանի տարի է, ինչ անհասանելի են ջավախահայ աշակերտներին: Փոխարենը, նրանք ստիպված են Վրաստանում լույս ընծայվող հայերեն դասագրքերը ձեռք բերել թանկ գնով:

    Տեղեկանում ենք նաև, որ այդ դասագրքերն աչքի են ընկնում անհաջող թարգմանությամբ, բազմաթիվ տառասխալներով, խրթին շարադասությամբ, շատ դեպքերում նաև աղավաղված բովանդակությամբ: Խոսքը հատկապես վերաբերում է Վրաստանի պատմության դասագրքերին, որոնք հայ աշակերտին ներկայացնում են հայոց պատմությանն մասին աղավաղված տեղեկություններ, քարտեզագրություն և այլն:

    Tert.am
    Հ.Գ. ինչու է լռում Եվրոպան երբ հայերին հալածում են, պետք է մուսուլման լինեինք որ ամեն կերպ արձագանքեին..
    Ինչու է այպես արագ զարգանում Ջավախքի հայաթափման քաղաքականությունը... Հայ իշխանավորները ինչպես միշտ լռում են...
    Ջավախքի մասին ստահոդ լուրեր են տարածում իբր թե այդտեղ հայերը սկսել են ապրել Հայոց Ցեղասպանությունից հետո, ապատեղեկատվություն որն այսօր հանդիպել եմ ռուսական մի կայքում..
    Առաջարկեք ինչ կարելի է անել , արդեն շատ խեղդեցին հայերին վրացիները,
    Քանի հայոց «այբ-բեն» -ը կապրի, հայը չի մեռնի... Ավ. Իսահակյան

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •