User Tag List

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայերի խնդիրները Ջավախքում

  1. #121
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Ինչպես հայտնում է HAYINFO տեղեկատվական գործակալությունը.

    Վրաստանի իշխանությունները օգտագործում են Ջավախքահայության վրացերեն լեզվի չիմացությունը, նրանց վրա ճնշում գործադրելու համար. Այս միտքն է հայտնել Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը.

    Ինչպես նաեւ նա նշել է, որ վրացերեն լեզվի չիմացության պատճառով, Ջավախքում մարդկանց ազատում են բարձր պաշտոններից, հիմնականում Հայկական դպրոցների տնորենների պաշտոններից.

    Այս մասին նաեւ հայտնում է Новости-Армения տեղեկատվական գործակալությունը.

    Մեր պատգամավորը նաեւ գտնում է, որ վրացական իշխանությունները հետաքրքրված չեն Հայերի վրացերեն լեզվի իմացությամբ.
    Այդ ամենի հետ մեկ տեղ Թորոսյանը նշել է, որ Ջավախքահայերը չեն հրաժարվում սովորել վրացերեն, դրա համար պետք է ստեղծել պայմաններ, ինչը վրացիները չեն անում.

    Պարոն Թորոսյանի խոսքերից - «Ջավախքաբնակ Հայերը պատրաստ են սովորել վրացերեն, բայց ոչ ի վնաս մայրենի Հայերենի. Հայերը նաեւ պատրաստ են հետքրքրվել վրացական հանրությունով, բայց ոչ ազգային ինքնության կորուստի հաշվին.

    Ջավախքը գտնվում Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի սահմանների խաչմերուկում. Հիմնականում բնակեցված է (97% տոկոս) Հայերով. Իր թվաքանակով, որպես միավորված վարչական միավոր Սամցխե-Ջավախք, ունի մոտ 250 հզ. բնակիչ.

    HAYINFO լրատվական գործակալության 2007 թ. օգօստոսի 22-ի հոդվածի հետ, կարող եք ծանոթանալ ստորեւ բերված կայքում.

    http://hayinfo.ru/page_rev.php?tb_id..._id=3&id=18623
    Ուրախ գրառում:

  2. #122
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՐԱԶԱՆՔ ՉԷ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ

    «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության «Երկիր-Վրաստան» մասնաճյուղը, որ տեղակայված է Թբիլիսիում, աշխատում է վրաստանաբնակ հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ինչպես «Ազգ»-ի հետ զրույցում վստահեցրեց «Երկիր» ՀԿ միության ղեկավար Սեւակ Արծրունին, կազմակերպությունը դեմ է անջատողական քաղաքականությանն ու հավատացած է, որ դժվար չի լինի աշխատել ընտրած ուղղությամբ. «Արեւմտյան երկրները, որոնց ինտեգրվում է Վրաստանը, մեծապես կարեւորում են մարդու իրավունքներն ու ազատությունները, եւ Վրաստանը ուզենա թե ոչ՝ հաշվի պետք է նստի վրաստանաբնակ հայության իրավունքների հետ: Եվ հասել ենք որոշակի հաջողությունների ՄԱԿ-ում մեր զեկույցի շնորհիվ: Մանրամասնությունները տարվա վերջին կհրապարակվեն, քանի որ դեռեւս որոշ գործընթացներ ավարտին չեն հասել»:

    Սեւակ Արծրունին տեղեկացրեց, որ ի թիվս այլ ծրագրերի, կազմակերպությունը Ջավախքում հայկական համալսարան հիմնելու աշխատանքներ է ձեռնարկել. «Համալսարանի հիմնումը բեկումնային կլինի Ջավախքի բնակչության իրավունքների պաշտպանության տեսակետից: Համալսարան չունենալով Ջավախքը բարձրագույն կրթություն չի կարողանում ապահովել, ինչն էլ բերում է երիտասարդության մեծ արտահոսքի: Դրսում ստացած կրթությունն էլ նշանակությունը կորցնում է Վրաստանում, քանի որ այնտեղ պետական լեզուն վրացերենն է, որի ուսուցումը բնականաբար արտերկրում չկա: Հայերը Թբիլիսիում սովորելու դժվարություն են ունենում, ոչ միայն վրացերենի իմացության մակարդակի (հայաբնակ բնակավայրերի դպրոցներում վրացերենը հավուր պատշաճի չի ուսուցանվում), այլեւ այն պատճառով, որ Վրաստանի հասարակության մոտեցումները ընդգծված ազգայնական են: Ջավախքի բնակչության արտահոսքի դադարեցման միջոցներից է համալսարանի ստեղծումը, որտեղ վրացերենի ուսուցումն էլ կապահովվի՝ հնարավորություն ընձեռելով Վրաստանի նաեւ հայ բնակչությանը ՏԻՄ ներկայացուցիչներ ունենալ: Վրացիները դա լավ հասկանալով անցյալում ստեղծված համալսարանն այս տարի փակեցին եւ մինչեւ այդ էլ վրացերեն լեզուն այնքան շեշտեցին այդ համալսարանում, որ կրթություն ստացողների մեծ մասը վրացիներ էին՝ երկրի այլ շրջաններից»:

    Անցյալ տարվանից «Երկիր-Վրաստան»-ը զբաղվում է Ջավախքում հայկական համալսարան հիմնելու ծրագրի իրականացմամբ եւ արդեն լիովին ուսումնասիրված ու հստակեցված են համալսարանի ստեղծման իրավական հիմքերը, պատրաստ է շենքի նախագիծը, այս օրերին Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում ստեղծվում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, երկու հովանավոր տրամադրել են 150 հազար դոլար, ֆինանսավորման գործընթացը շարունակվում է եւ մոտ է շինարարության փուլը: «Գաղտնի չենք աշխատում, այս ծրագիրն իրականացնում ենք հրապարակայնորեն եւ չնայած դրան, Հայաստանի արտգործնախարարը Վրաստան աշխատանքային այցին ողջունեց Ջավախքում հայկական համալսարան ունենալու միտքը, այդուհետեւ կրթության նախարարը հայտարարեց, որ երազում է այդ մասին: Ուզում եմ տեղեկացնել, որ դա երազելու բան չէ, այլ հստակ ծրագիր, որը իրականացնում ենք եւ պատրաստ ենք համագործակցել, ամբողջովին տրամադրելով արդեն արվածը: Վրաստանի օրենքներն ու միջազգային համաձայնագրերը, որոնց միացել է նաեւ Վրաստանը, թույլ են տալիս Ջավախքում հայկական համալսարան ունենալ՝ միայն հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ»: Փաստելով, որ անցյալում կազմակերպությունը Ջավախքում հայկական համալսարան հիմնելու հարցում համագործակցելու առաջարկին մերժում է ստացել Երեւանի պետական համալսարանից, Սեւակ Արծրունին հույս հայտնեց, որ նախարարների հայտարարություններից հետո գուցե համագործակցությունն այնուամենայնիվ կայանա կառավարության մակարդակով: Հակառակ դեպքում էլ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախագահը վստահ է արդյունքին. «Երբ հետ ենք նայում ու տեսնում, թե «Երկիր» միությունը ինչ ծրագրեր է իրականացրել, ապա տեսնում ենք, որ ցանկության ու կամքի ուժով հնարավոր է ամեն ինչ: Եվ եթե մենակ մնանք Ջավախքի համալսարանի ծրագրի իրականացման հարցում՝ միեւնույն է կստեղծենք համալսարանը, մասնավոր բուհերի հետ աշխատելով: Սակայն պետության աջակցության դեպքում ԵՊՀ մասնաճյուղ կստեղծվի, ինչը շատ ավելի հեշտ է եւ կրթամանկավարժական հիմքի եւ փորձի առումով ու ավելի մեծ արդյունք կապահովի կարճ ժամանակում: Ամեն դեպքում պատրաստ ենք մեր ծրագիրը լիովին տրամադրել ՀՀ կառավարությանը՝ մեր ֆինանսական միջոցներով ու արդեն իրականացրած աշխատանքով»:

    ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    http://www.azgdaily.eu/?lang=AR&num=2007081716

  3. #123
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    ԿԱՄ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ, ԿԱՄ ԸՆԴՎԶՈՒՄ

    -Մենք բոլորս գիտենք, որ հայ ժողովուրդը ծայրահեղ աստիճանի ընդվզում եւ բողոքում է այն ժամանակ, երբ վտանգվում է նրա լեզուն կամ կրոնը,- հայտարարեց երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ նորընտիր պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ։ -Տվյալ դեպքում Ջավախքում ահավոր վտանգի տակ է հայոց լեզուն՝ այն կիրառելը, այն գործածելը։ Հայ լինելու պատճառով ամեն ինչից զրկվելու հանգամանքը կա։ Այնպես որ, չի բացառվում, որ ջավախքահայությունը նաեւ ծայրահեղ քայլերի դիմի՝ իր լեզվական, պատվի եւ հոգեւոր խնդիրները, իրավունքները պաշտպանելու համար։

    Անդրադառնալով հոգեւոր խնդիրներին, Շ.Թորոսյանը նշեց, որ այսօր մեծ բաց կա այդ առումով վիրահայության, մասնավորապես՝ ջավախքահայերի շրջանում։

    -Վերջերս Ջավախքի վրացական եկեղեցիներն էր այցելել վրաց կաթողիկոսը՝ Իլյա Երկրորդը, եւ շատ կցանկանայի, որ Ջավախք այցելեր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Վերջին հայ կաթողիկոսը, ով այցելել է Ջավախք, եղել է Խրիմյան Հայրիկը, եւ նա այցելել է 1905 թվականին։ Կարծում եմ` հասունացել է Ջավախքում առանձին հոգեւոր թեմ ստեղծելու խնդիրը։

    Չնայած Ջավախքում գործելու հնարավորություն ունեցող բազմաթիվ եկեղեցիների առկայությանը, չկան հոգեւոր սպասավորներ, որոնց այնտեղ պետք է ուղարկի Սուրբ Էջմիածինը եւ կարողանա կազմակերպել Ջավախքի առավել ակտիվ հոգեւոր կյանքը։

    Բանախոսի հավաստմամբ, ջավախքահայության համար մայրենի լեզվի խնդիրն այսօր դարձել է լուրջ հիմնախնդիր։ Վրաստանի իշխանությունները փորձում են լեզվին չտիրապետելու հանգամանքն առիթ դարձնելով, ճնշումներ գործադրել ջավախքահայության վրա։

    -Անցկացնում են տեստավորում, քննություններ, եւ այն պաշտոնյան, որը չի տիրապետում կամ իրենց չափանիշներով չի տիրապետում վրացերենին, հեռացվում է աշխատանքից,- բացատրեց Շ.Թորոսյանը։ -Հավանաբար տեղյակ եք, որ Ջավախքում երեւի 95,96% հայություն է բնակվում, իսկ մի քանի վրացական գյուղեր էլ որ կան, նրանց խոսակցական լեզուն տեղի ջավախքահայության բարբառն է։ Չկա այն անհրաժեշտ շփումը, որի շնորհիվ ջավախքահայը վրացերեն սովորի։ Այսինքն՝ ջավախքահայը եթե այսօր չգիտի վրացերեն, դա ամենեւին էլ իր մեղքով չի եղել։

    Ըստ Շ.Թորոսյանի, Ջավախքում հայ պաշտոնյաներ արդեն շատ քիչ են մնացել, եւ հերթը հասել է արդեն հայկական դպրոցներին.

    -Այսօր հայկական դպրոցների տնօրենները փոխարինվում են վրացիներով։ Արդեն գործընթացը սկսել են՝ պատճառաբանելով դարձյալ նույնը, որ նրանք վրացերենին չեն տիրապետում։ Պատկերացնո՞ւմ եք, որ արդեն 2 տարի անց ատեստավորման պահանջ են ներկայացնելու նաեւ հայկական դպրոցների մանկավարժներին, եւ եթե նրանք էլ չեն տիրապետում վրացերենին, ուրեմն փոխարինվելու են... Դուք պատկերացնո՞ւմ եք ջավախքահայ դպրոցի վիճակը 2, 3, 4 տարի հետո։ Հատկապես այն դեպքում, երբ արդեն որոշում է կայացվել, որ 2 տարի անց «Վրաստանի պատմություն» եւ «Վրաստանի աշխարհագրություն» առարկաները դասավանդվելու են վրացերեն լեզվով։

    Ավելին. միության նախագահի տեղեկացմամբ, արդեն ընդունված որոշման համաձայն, 2012 թվականից, բացի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից, վրացերեն են դասավանդվելու մնացած բոլոր հանրակրթական առարկաները։

    Շ.Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունն անցյալ տարի Վրաստանին առաջարկել է ստեղծել երկլեզվյա բուհ, ընդ որում, մեր կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել այդ բուհի ծախսերի կեսը։ Սակայն վրացական կողմը չի համաձայնել, ավելին՝ Ջավախքում մի քանի տարի առաջ իրենց իսկ կողմից բացված Ջավախաշվիլու անվան համալսարանի մասնաճյուղն այս տարի փակել եւ այն տեղափոխել է Ախալցխա, Ջավախքում մնացել են վերջին՝ 3-րդ, 4-րդ ավարտական կուրսերը։

    Ախալքալաքի շրջանի շրջանային ժողովը օրերս հրավիրել է նիստ, որտեղ օրակարգ է մտցրել եւ քննարկել Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային (ռեգիոնալ) լեզվի կարգավիճակ տալու խնդրով Վրաստանի խորհրդարանին դիմելու հարցը։ ԱԺ պատգամավորի հավաստմամբ, ջավախքահայությունն այդ իրավունքն ունի, քանի որ Վրաստանը միացել է Եվրախորհրդի «Ազգային փոքրամասնությունների իրավունքները» կոնվենցիային։ Դրանում հստակ նշված դրույթներից մեկի համաձայն, եթե կոմպակտ բնակություն ունեցող ազգային փոքրամասնություն կա որեւէ երկրի տարածքում, նա իրավունք ունի բարձրացնել իր մայրենի լեզուն որպես տարածաշրջանային լեզու օգտագործելու խնդիրը, եւ պետությունը պարտավոր է ճանաչել այդ իրավունքը։

    -Ախալքալաքի շրջանային ժողովի 32 պատգամավորներից 26-ն արդեն ստորագրել են իմ նշած փաստաթղթի տակ, որով խորհրդարանից պահանջում են քննարկել եւ հայոց լեզվին տալ ռեգիոնալ լեզվի կարգավիճակ։ Սակայն սակրեբուլոյի (շրջանային ժողովի) նախագահի կողմից այսօր ձգձգվում ու չի ստորագրվում այդ փաստաթուղթը՝ ուղարկելու համար Վրաստանի խորհրդարան։ Սա եւս հասկանալի է. Վրաստանի իշխանությունների հրահանգն է, որպեսզի պառլամենտը ստիպված չլինի քննարկել իր համար անցանկալի մի հարց,- տեղեկացրեց Շ.Թորոսյանը։

    Ահագնացած եւ տեղի հայ բնակչությանը սպառնացող լեզվական խնդիրը եթե չլուծվի, ապա, նրա համոզմամբ, տեղի է տալու կա՛մ Ջավախքի լիարժեք հայաթափմանը, կա՛մ ժողովրդի ընդվզմանը, որը ցասումով ոտքի կկանգնի։
    http://www.armtown.com/news/am/has/20070823/181360489/
    Ուրախ գրառում:

  4. #124
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, որ մասում է գտնվու Ջավախքը, ինտերնետում գտել եմ քարտեզ, որտեղ Ջավախքից բացի, նշված է նաեւ մյուս Կովկասյան վարչական միավորները, որոնք դեռ անկախություն ձեռք չեն բերել.
    Կցված նկարներ Կցված նկարներ

  5. #125
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    http://www.azgdaily.com/print_new.ph...082316&lang=AR
    Ջաւախքում հայկական կրթութեան վերաբերեալ մտորումներ:
    Ամբողջ սրտով ցանկանում եմ եղբայրական վիր ժողովուրդի քաղաքակրթումը:
    Երբ հարեւանդ կիրթ ու զարգացած է, դու բարւոք կը լինես:

  6. #126
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Ջավախքն առանց հայերի

    Ջավախքը տեղեկատվական փակուղու մեջ է

    Քրիստինե Աղալարյան, Հոկտեմբեր 01.2007 Ախալքալաք

    Ջավախքը հայտնվել է տեղեկատվական փակուղու մեջ: Ինֆորմացիայի մուտքն ու ելքը տարածաշրջան մեծ դժվարությամբ է իրականացվում: Տարածաշրջանի հայերը տեղեկություններ չունեն, թե ինչ է կատարվում պետության ներսում, իրենց տարածաշրջանում, և թե ինչ են խոսում իրենց մասին արտերկրում:

    Սովորական ջավախքցին չգիտի, թե իր մասին ինչ որոշումներ են կայացվում կառավարությունում, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի ինքը, ինչ առավելություններից կարող է օգտվել եւ այլն: Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եւ «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի են միայն վրացերեն իմացողներին: Բնակիչների հավաստմամբ` իրենք այդ ալիքները ոչ էլ միացնում են:

    «Ցույց տալիս են, բայց որ բան չենք հասկանում, ի՞նչ նայենք: Հա էլ խոսեն, մեկ է` ամբողջ նախադասության միջից միայն մեկ կամ երկու բառ կընկալենք»,- ասում է 49-ամյա Սոնյան:

    Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» տնօրեն Էդուարդ Ալվերցյանը վստահեցնում է, որ Վրաստանի հանրային հեռուստառադիոալիքներով կամ այլ հեռուստաընկերությամբ պետականորեն հայերեն թարգմանված որակյալ ծրագրերի առկայության դեպքում առաջացած փակուղին կարող էր վերանալ: «Հիմա թարգմանում են լուրերը, բայց որակը այնպիսին է, որ ակամա փոխում ես ալիքը»,- դժգոհում է տնօրենը:

    Ջավախքում գործում է երեք տեղական հեռուստակայան` Ախալքալաքի «ATV 12», «ՋՀ» (Ջավախք հեռուստատեսություն) և Նինոծմինդայի «Փարվանան»: Այս հեռուստաընկերությունները մատուցում են միայն տեղական լրատվություն: Թվում է, թե ներսում տիրող փակուղին կարող էր որոշ չափով մեղմվել, սակայն այստեղ էլ ֆինանսական սուղ միջոցներն են խոչընդոտում: «Տեղական հեռուստակայանների մակարդակն էլ այն չէ, նրանց էլ միջոցներ են պետք, թղթակիցներ, նոր տեխնոլոգիաներ, նկարահանող-ձայնագրող սարքավորումներ, բացակայում է օպերատիվությունը»,- հաստատում է «Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսյանը:

    Հայկական եւ վրացական ոչ մի թերթ կամ ամսագիր չի հասնում տարածաշրջան, եթե հասնում է, ապա միայն ծանոթ-բարեկամների միջոցով և ոչ պարբերաբար: Իսկ տեղական թերթերը մեծ լսարան չունեն, քանի որ մատչելի չեն: Օրինակ` Նինոծմինդայի «Արշալույս» թերթը (Նինոծմինդայի շրջանի միակ պարբերականն է) արժե 60 թեթրի (մոտ 120 դրամ):

    Տեղական թերթերը նաև ֆինանսական և տեխնիկական հնարավորություններ չունեն կարեւոր իրադարձություններին անդրադառնալու համար, առավել եւս, եթե այդ իրադարձությունները իրենց տարածաշրջանից դուրս են տեղի ունենում: Թերթը տպագրվում է Երևանում, քանի որ տեղի տպարանը չի գործում, իսկ Երևան գործուղումների եւ այլ ծախսերի համար մեծ գումար է պահանջվում:

    Ջավախքում հրատարակվում է նաև «Ակունք» ամսաթերթը, որը տարածվում է անվճար, սակայն սա էլ մեծ տպաքանակ չունի: Տպագրվում է ընդամենը 500 օրինակ: Իրականում «Ակունքը» ոչ թե թերթ է, այլ` բյուլետեն: Վրաստանի արդարադատության նախարարությունը չի գրանցել այն որպես թերթ, բայց նախարարությունում գիտեն դրա գոյության մասին: Ըստ «Ակունք»-ի խմբագիր Մելս Թորոսյանի` նախարարությունն ուղղակի իրենց դիմումներին չի արձագանքում:

    «Եվ ընդհանրապես, դա ընդունված կարգ է Վրաստանում. Ջավախքից գնացած հասարակական, քաղաքական բնույթի ոչ մի դիմումի կամ նամակի չեն արձագանքում: Եվ մենք ստիպված ենք որոշ դեպքերում ներքաշվել մեր մեջ և տպագրել 500 օրինակ, քանի որ համապատասխան մարմինները սպասում են, որ մենք մեծ տպաքանակ հայտարարենք, որ անմիջապես վետո դնեն ու թերթը փակեն»,- ասում է Մելս Թորոսյանը:

    Ջավախքի ԶԼՄ-ների ղեկավարներն ասում են, որ արտերկրում գտնվողները կամ, թեկուզ, հարեւան պետությունները, որոնք հետաքրքված են ջավախքյան իրադարձություններով եւ ներքին կյանքով, չեն կարող Ջավախքի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալ:

    Ջավախքցիներին հասանելի են հայաստանյան Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները Ախալքալաքում, Հանրայինը եւ Հ2-ը` Նինոծմինդայի շրջանում: Բայց հայաստանյան ԶԼՄ-ները շատ հազվադեպ են անդրադառնում Ջավախքում կատարվող իրադարձություններին, եթե անդրադառնում են, ապա թեթևակի` լրատվական գործակալությունների տրամադրած լրահոսից, իսկ վրաստանյան լրատվամիջոցները շատ հաճախ ապատեղեկատվություն են տարածում, «քանի որ երբեք չեն հետաքրքրվում Ջավախքի ներքին` իրական կյանքով»,- ասում է «Երիտասարդական ռադիոյի» տնօրենը: Է. Ալվերցյանի կարծիքով` տեղեկատվական վակուումն առաջացել է հատկապես ԶԼՄ-ների սխալ աշխատանքի պատճառով. «Երկու պետությունների` Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ները չունեն իրենց թղթակիցները, որոնք օբյեկտիվորեն կլուսաբանեն իրադարձությունները, դրա համար էլ ջավախքցիներին համարում են անջատողականներ, քանի որ ԶԼՄ-ներն այդպես են ներկայացնում, երբ գալիս են Ջավախք, իսկ նրանք գալիս են միայն սենսացիոն դեպքերի, միտինգների, կրակոցների ժամանակ»:

    «Ակունքի» խմբագիրն էլ համոզված է, որ պետության կամ պետականամետ կառույցների կողմից տրված տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, եւ որ դա արվում է միտումնավոր` հատուկ ծառայությունների եւ պետական օղակների պաշտոնյաների կողմից, որպեսզի աշխարհը չկարողանա ճնշել կամ որեւէ պահանջ ներկայացնել զարգացման դեմոկրատական ուղին ընտրած Վրաստանին:
    «Նրանք այնպես են ներկայացնում դրսում, որ Ջավախքում ընդհանրապես խնդիրներ չկան, սոցիալական վիճակն այնպես է, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում`առանց հաշվի առնելու, որ վրացին պաշտպանված է զգում իրեն, իսկ ջավախքցին իրեն ոչ մի ձևով պաշտպանված չի զգում, ընդհակառակը` ամենօրյա ճնշումն ու վախվորածությունը աստիճանաբար սնում է ջավախքցու հոգին, արդյունքում մարդը թողնում է իր բնօրրանը, իր հայրենի հողը և փախչում այլ երկրներ»,- ասում է Մելս Թորոսյանը:

    Ջավախքում վերջին մի քանի տարիներին ստեղծվել են տարբեր լրատվական գործակալություններ` «Ա-ինֆոն», «Ջավախք-ինֆոն» և «Բագին-ինֆոն»: Երեքն էլ ինտերնետային կայքէջեր են, որոնք ինֆորմացիան իրենց էջերում տեղադրելուց բացի` այն հաղորդում են տարբեր, մասնավորապես հայաստանյան, ռուսաստանյան լրատվամիջոցներին, ինչպես նաև` առանձին ընթերցողներին: «Ներկայումս ինչ-որ չափով դուրս ենք եկել այդ փակուղուց, արդեն արտերկրում լրատվական կազմակերպությունների միջոցով ինչ-որ չափով տեղեկացվածությունն ապահովված է, սակայն դեռևս չլուսաբանված են մնում ոչ պակաս կարեւոր իրադարձություններ, որովհետեւ չեն լուծվել բազմաթիվ խմբագրական և ֆինանսական խնդիրներ»,- պարզաբանեց Ջավախք-ինֆոյի աշխատակից Նարինե Պողոսյանը:

    Լրատվական գործակալությունների նյութերը, սակայն, հասանելի չեն Ջավախքի սովորական բնակիչներին, քանի որ ամբողջ Ջավախքում (մոտ 95 000 բնակչությամբ) ինտերնետ կապի բաժանորդների թիվը չի գերազանցում 100-ը:

    Մելս Թորոսյանը համոզված է, որ թերթի հրատարակումը կլուծի ջավախքցիներին տեղեկատվությամբ ապահովելու հարցը: Իսկ արտաքին աշխարհի տեղեկացվածությունն ապահովելու խնդիրը, ըստ նրա, ժամանակի ընթացքում կարող են կարգավորել լրատվական գործակալությունները:

    http://www.hetq.am/arm/politics/7131/
    Ուրախ գրառում:

  7. #127
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    http://www.irevan-az.com

    Ադրբեջանական հայալեզու մամուլ: Տեսեք թե ինչ պռոպագանդա է անում ադրբեջանը: Իսկ ադրբեջանում ապրող հայը ինչ կարծիք պետք է կազմի Հայաստանի մասին:
    Ուղղակի ապշած եմ ինչքան ցինիկ պետք է լինի մարդ, որ նման բաներ գրի:

    Սերժ Սարգսյանի հետ կապված հարցում էլ դրել են, որ համոզեն, տեսե'ք իրոք կեղծիք է:
    Կխնդրեի "Այո" քվյարկել, ուղղակի հաշվի չառնելով ձեր հայցքները:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Simon-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.irevan-az.com

    Ադրբեջանական հայալեզու մամուլ: Տեսեք թե ինչ պռոպագանդա է անում ադրբեջանը: Իսկ ադրբեջանում ապրող հայը ինչ կարծիք պետք է կազմի Հայաստանի մասին:
    Ուղղակի ապշած եմ ինչքան ցինիկ պետք է լինի մարդ, որ նման բաներ գրի:

    Սերժ Սարգսյանի հետ կապված հարցում էլ դրել են, որ համոզեն, տեսե'ք իրոք կեղծիք է:
    Կխնդրեի "Այո" քվյարկել, ուղղակի հաշվի չառնելով ձեր հայցքները:
    Մի խնդրանք էլ, հանկարծ չլարվեք ադրբեջանցիների դեմ:
    Վերջին խմբագրող՝ Simon: 04.10.2007, 13:07: Պատճառ: Գրառման ավելացում
    Всё под небесами

  8. #128
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Ուրեմն Ակումբում էսպիսի թեմա կար ու ես նոր եմ իմանում.... Չնայած լավ է ուշ, քան երբեք... Ողջունում եմ մտահղացումը: Շաաատ լավ է, որ ՋԱՎԱԽՔի հարցը քննարկվի ու եթե մեզանից որևէ մեկը կարողանա մեր Ջավախքի համար լավ գործ անի, շատ ողջունելի կլինի: Երբ ամբողջ նյութը <ուսումնասինեմ> թեմայի վերաբեյալ ավելի հստակ կարծիք կգեմ, մինչ այդ համոզված կարող եմ ասել, որ Ջավախքը երբեք առանց հայերի չի մնա, Ջավախքը մերն է, Ջավախքը հայերինն է....

  9. #129
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Simon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձանից Ձեզ խորհուրդ, այս կայքի մասին քիչ խոսեք և այն մի տարածեք Հայկական շրջանակներում, պետք է չէ, որ մեր հանրությունը այս կայքի մասին իմանա և ինքներտ էլ այդ կայք մի հաճախեք.

    Հ. Գ.
    Ժամանակն է, որպեսզի ադրբեջանալեզու Հայկական կայքեր ստեղծվեն.
    Ուրախ գրառում:

  10. #130
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    ստացվում է այնպես որ բոլորը մտահոգված են Ջավախքի հարցով բայց միայն տանը համակարգչի առջեւ, իսկ իրականում հենց այդ մտահոգվողներն էլ են խանգարում մեզ ջավախքցիներիս ստեղծելով անկայուն իրավիճակ այստեղ եւ ստիպում վրաստանին դիմելու կտրուկ քայլերի, ոֆ հոգնել եմ ես թեմայից, բայց ուզում եմ մի բան նշելէ հայաստանից ավելի մեծ վնաս է գալիս մեզ քան մի ուրիշ տեղից, ապրեն մեր քաղաքական գործիչները

  11. #131
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց ուզում եմ մի բան նշել: Հայաստանից ավելի մեծ վնաս է գալիս մեզ քան մի ուրիշ տեղից, ապրեն մեր քաղաքական գործիչները
    Միայն Հայաստանի՞ց: Ավելի ճիշտ Հայաստանի՞ց, թե՞ ասենք գերմանական կամ հոլանդական մեր նորաթուխ եվրոպացի դարձած հայերից ու իրենց պարապ ժամանակ հայրենասեր խաղացող "ակումբներից": Լավ հետևիր մտքերի հոսքերի աղբյուրներին, և կտեսնես, որ միջին հայաստանցին բավականին իրատեսական է Ջավախքի հարցերի հետ կապված: Մեզ մնում է դրսից ներմուծված ծովից-ծով բարբաջանքներին ցույց տալ զրոյական վերաբերմունք ու կառուցել մեր երկրների ներկան /ու ապագան/:

  12. #132
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Ախալքալաք. 17 Հոկտեմբերի. 2007 թ. Ջավախքում գործող մի շարք հայկական-հասարակական կազմակերպություններ լուրջ վրդովմունքով ընդունեցին հոկտեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Գրիգորյանի այն հայտարարությունն, ըստ որի Ջավախքի Ազգային գործիչ Վահագն Չախալյանն իր գործողություններով սպառնացել է ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, հասարակական կարգին եւ այլն: Վերոհիշյալ կազմակերպությունները հանդես եկան հայտարարությամբ, որը Ջավախք-ինֆոն ներկայացնում է ամբողջությամբ ստորեւ:


    Վահագն Չախալյանն անմիջական եւ գործուն մասնակցություն ունենալով Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միության հիմնադրման, ինչպես նաեւ ներքոստորագրյալ բոլոր կազմակերպությունների կայացման ու աշխատանքների ծավալման գործում, մշտապես ղեկավարվել է հայեցի սկզբունքներին հավատարիմ, իսկ եղած դժվարությունների եւ առաջացած հիմնախնդիրների լուծման հարցում պայքարել անզիջում:

    Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման դեմ պայքարող Ազգային գործիչի հետ համատեղ գործելով, մինչ այսօր ուղղորդվում ենք այն գիտակցությամբ, որ Վահագն Չախալյանը Ջավախքի հանրօգուտ գործունեությանն ու շահերի պաշտպանությանը նպաստող քայլեր է միայն ձեռնարկում, սակայն հանկարծ Վալերի Գրիգորյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր ՀՀ ԱԱԾ-ում Վահագն Չախալյանի <<վտանգավոր>> գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է գտնվում: 2006թ. հոկտեմբերին Երևանի մատույցներում Վահագն Չախալյանի դեմ կատարված գիշերային հարձակումը, ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրավաբանորեն անհին ձերբակալությունը, անհեթեթ մեղադրանքների հրապարակային տարածումը եւ ապա արտաքսումը ՀՀ տարածքից, վկայում են, որ ջավախահայության ազգային ու քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն չի առաջնորդվում սահմանադրորեն ամրագրված օրինականությամբ, ինչն իր հերթին վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշին ու Ջավախքի եւ աշխարհասփյուռ հայության՝ Հայոց պետության նկատմամբ տածած վստահությանը:ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն իր հանցավոր անտարբերությամբ մինչ օրս օժանդակել է Ջավախքի հայաթափմանը, այլեւ այսօր փորձելով պահպանել մի քանի օլիգարխների անձնական ֆինանսական շահերը, չերկնչեց ոչ մի միջոցի առջեւ՝ կոտրելու 2005 թվականից նոր զարթոնք ապրած ջավախահայության իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված պայքարի ոգին: Իսկ Վահագն Չախալյանի եւ Գուրգեն Շիրինյանի դեմ ՀՀ-ում իրականացված հայտնի դեպքերն այդ քայլերի գագաթնակետը հանդիսացան:Արտահայտելով ջավախահայության ըմբոստությունը Ջավախքի ազգային գործիչ Վահագն Չախալյանին մեղադրող անհիմն հայտարարությունների կապակցությամբ, սույն կազմակերպությունները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին Վահագն Չախալյանի՝ ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու հասարակական կարգին սպառնացող գործունեության վերաբերյալ կոկնկրետ ապացույցներ ներկայացնելու պահանջով եւ հանդես չգալ ապատեղեկատվությամբ ու շինծու մեղադրանքներով, այլապես ՀՀ ԱԱԾ-ն կներկայանա որպես Ջավախքի հայաթափմանը նպաստող որոշ ուժերի գործիք կամակատար կազմակերպություն:

    <<Ջավախքի Երիտասարդական Մարզամշակութային Միություն>>Ջավախք-ինֆո լրատվական-վերլուծական կենտրոն, տնօրեն՝ Նարինե ՊողոսյանՋավախքի <<Երիտասարդական ռադիո>>, տնօրեն՝ Հարություն Կարախանյան <<Ջավախքի Սկաուտական Շարժում>>, պատասխանատու՝ Գուրգեն Շիրինյան<<Տորք-Անգեղ>> մարզադպրոց, պատասխանատու՝ Միշա Մարաբյան<<Միասնական Ջավախք>> ժողովրդավարական դաշինք՝ Արթուր Պողոսյան <<Քաջատուն>> շաբաթաթերթ, խմբագիր՝ Համլետ Անատոլյան Ջավախքի <<Միասնական տեղեկատվական համակարգ>>, տնօրեն Էդուարդ Ալվերցյան
    Ջավախք-ինֆո; www.javakhq.info
    http://www.hayary.org/index.php?opti...=440&Itemid=56

    Մինչև երբ պետք է հանդուրժենք այս բոլորը

    Ավելացվել է 4 րոպե անց
    Ժամանակակից վրացականացում

    Վերջերս Հայաստանում եւ Ջավախքում ահազանգեր եղան, որ Ջավախքի տարածքում պատրաստվում են կառուցել բանտ-կալանավայր (գաղութ), որտեղ պետք է իրենց երկարաժամկետ պատիժները կրեն ու «բնակվեն» Վրաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, երեւի թե նաեւ նրանց ընտանիքները: Այս մասին վիրահայ հայաստանաբնակ ՀՀ ԱԺ պատգամավորները նույնպես աղմկում էին:
    Հետաքրքիր է, որ մեր տեղեկատվության աղբյուրի համաձայն, այդ բանտ-կալանավայրը կառուցվում է Սաղամո գյուղի մոտ՝ ՀՀ-ին սահմանամերձ շրջանում: Այն կառուցելու համար անց է կացվել համապետական մրցույթ, որի հաղթող է ճանաչվել մի վիրահայ, ով նաեւ վիրահայերի հայրենակցական կազմակերպության մեջ է ու երեւի իր առջեւ նպատակ է դրել Ջավախքը դարձնել Սիցիլիա... Դե մեր Ազգային Ժողովում էլ ի՜նչ պիտի սովորի: Այսինքն, եթե չի հաջողվում հայերին Ջավախքից հանել «քաղաքակրթորեն», ապա հիմա «գողականով» կփորձեն դուրս հանել...

    Ա՛յս մասին ՀՀ ԱԺ «աղմկարար» պատգամավորները չգիտես ինչու լռում էին եւ լիուլի մեղադրում վրացական իշխանություններին: Բա ի՞նչ անեն վրացիները, չօգտվե՞ն մեր սեփական տականքի ագահությունից ու անգրագիտությունից, իհա՛րկե պիտի օգտվեն...
    Մրցույթում հաղթող այդ հայի հայրը մի աշխատություն ունի, որում պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես է Ջավախքում իրականացվում «սպիտակ ցեղասպանություն»... Ինչպես ասում են՝ «դե ե՛կ վարդապետ ու մի՛ խենթացիր»:

    Սա թերեւս մեկ դրվագ է Ջավախքը Հայաստանից կտրելու խնդրում: Իսկ որպեսզի Ջավախքի շրջափակումն ավելի հաստատուն լինի, Ջավախքի՝ ՀՀ-ին սահմանամերձ ռուսաբնակ գյուղերի՝ Օրլովկա, Սպասովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովի, Կալինինո... վաճառվող տները գնելու համար վրացական կառավարությունը 700 հազ. դոլար է հատկացրել՝ ՌԴ գաղթող ռուսների փոխարեն աջար ու սվան բնակեցնելու նպատակով: Գուցե հետո, ավելի թանկ գնով, թուրք-մեսխերի՞ն վաճառեն: Տները 1500-2000 դոլար արժողություն ունեն, եւ մի հայ բարերարի համար մեծ խնդիր չէր այս հարցը լուծել ի օգուտ տեղաբնակ հայերի... Բայց չէ, մեր բարերարներն առհասարակ խուսափում են Ջավախք գնալուց, հանկարծ չնեղացնեն հարեւաններին, իսկ ջավախահայերը նեղանան էլ՝ ոչինչ, իրենց համար թող գան Հայաստանում տուն գնեն, այստեղ էլիտար շենքեր ունենք արդեն, թե չէ գյուղի կիսաքանդ տները... Այո՛, ոմանց համար Հայրենիքն ու սեփական շահը անհամատեղելի են:Ու սա, վստահաբար, կհանգեցնի վրացամինսկիխմբյան «Լաչինի» եւ վրացահոբլական «Մեղրու» միջանցքների մի այլ տարբերակի առաջանալուն, որը Ջավախքը կտրելու է ՀՀ-ից:Այլ բաներ էլ են կատարվում Ջավախքում: ԱՄՆ ներկայացուցիչները մանրախնդրորեն ուսումնասիրում են Ջավախքից հեռացած ռուսական ռազմահանգրվանների փոխարեն ամերիկյանը՝ ՆԱՏՕ-ականը տեղադրելու հարցը: Ախալքալաքի հարավային մասում մինչեւ 1982թ. գործել է օդանավակայան, որտեղ հանգրվանել են նույնիսկ «Միգ» եւ «Սու» տիպի ինքնաթիռներ, ռազմական ծանր ուղղաթիռներ: Ահա այդ տարածքն է ուսումնասիրվում, ինչպես եւ՝ Գյումրի գնացող ճանապարհահատվածին կառուցված 15-րդ ռազմական ավանի տարածքը, որտեղ գրեթե մինչեւ 1999թ. գործել է զենիթա-հրթիռային գունդը:Ի միջի այլոց, երբ ադրբեջանական զլմ-ները թմբկահարում էին, թե ռուսական ռազմաբազաների զենք-զինամթերքն ու տեխնիկան բերվել է Գյումրիի ռազմաբազա, միեւնույն ժամանակ համառորեն լռում էին, որ վրացական կողմի խնդրանքով էին թողել, որ ադրբեջանական տարածքով՝ այդ զենքի ու տեխնիկայի 70%-ը տարվի ՌԴ, Դաղստան: Սա էլ մեր՝ տեղեկատվական պատերազմին լուրջ չվերաբերելու հետեւանքներից է:Դե եթե այս ամենին էլ գումարենք, որ բատոնո Սահակաշվիլին վրաց կաթողիկոս Իլիա 2-րդի շուրթերով խորհրդարանում հարց է բարձրացրել Վրաստանում սահմանադրական միապետություն ստեղծելու համար եւ իրեն էլ նախատատի կողմից «Բագրատիոն» տոհմից է հռչակել, ապա պարզ կլինի, որ Ջավախքի շրջափակումը կդառնա վտանգավոր իրականություն: Դե եթե վրացիներն էլ իրենց «խասյաթին» համապատասխան պատմագողությամբ «Բագրատիոն-Բագրատունի» հարցը բարձրացնեն, ապա Արեւմտյան Հայաստանի հարցն էլ առկախ կդառնա: Առանց այն էլ դպրոցներում մի ժամանակ նշում էին Վանի, Կարսի ու Էրզրումի վրացապատկան լինելը...
    Հայկ Թորգոմյան
    http://www.hayary.org/index.php?opti...=441&Itemid=56

    Հայաստանի, Ջավախքի ու Արցախի շողովուրդները պետք է միավորվեն և ԸՆԴՎԶԵՆ ընդդեմ բոլոր նրանց ովքեր վարում են Հայաստանը առանց հայերի քաղաքականություն, լինեն դրանք ներքին ընչաքաղց ապազգային կապիտալը թե արտաքին ուժերը
    Վերջին խմբագրող՝ Հայարիացի: 20.10.2007, 18:38: Պատճառ: Գրառման ավելացում
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  13. #133
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Ինչու՞ է մեծանում արտագաղթը Ջավախքում
    Քրիստինե Աղալարյան Սեպտեմբեր 17, 2007

    «Ջավախքում մնացող երիտասարդն ապագա չունի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանման եւ երիտասարդության գործերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը:

    տպել

    ուղարկել ընկերոջը
    Ջավախքի երիտասարդների միակ ցանկությունը Ջավախքից շուտ հեռանալն է: Իսկ այդ ցանկությունը գրեթե բոլորը միակերպ են հիմնավորում. չկան աշխատատեղեր, կրթական հիմնարկներ, ժամանցի վայրեր, մարզասրահներ, մշակույթի կենտրոններ, ակումբներ, առհասարակ ոչ մի հետաքրքրություն չկա: Եղածներն էլ արդեն փակվել են կամ չեն գործում:

    Վալերի Ստելմաշովն առաջին եւ ամենակարեւոր խնդիրը համարում է աշխատատեղերի պակասը, որն էլ արտագաղթի հիմնական պատճառ է դառնում:

    Աշխատանքի հարցը, մանավանդ վերջին տարիներին` կապված վրացերենի իմացության հետ, շատ է դժվարացել: Եթե նոր աշխատատեղ է բացվում, ապա պետական լեզվի չիմացության պատճառով շատ ջավախքցիներ չեն կարող զբաղեցնել այդ թափուր տեղը, փոխարենն այն զբաղեցնում է վրացի կամ վրացերեն իմացող որեւէ մեկը, եւ ջավախքցի երիտասարդներին մնում են երկրորդական, երրորդական աշխատանքները եւ տեխնիկական գործերը: Բայց վերջերս Ջավախքում շատ հիմնարկներ փակվում են:

    «Վրացական իշխանությունները շատ են խոսում ինտեգրացիայի մասին, բայց նրանք խնդիր չունեն ինտեգրելու մեզ, նրանք խնդիր ունեն վրացականացնելու այս տարածքը: Վրացերենի չիմացությունը սոսկ միջոց է այդ նպատակին հասնելու համար: Եթե մենք մինչ օրս դիմակայել ենք բոլոր դժվարություններին, դա մեր` վրացերենի չիմացության շնորհիվ է: Եթե մենք վրացերեն իմանայինք մի քանի տասնամյակ առաջ, արդեն ձուլված կլինեինք եւ մեր տարածքն էլ` հայաթափ եղած»,-դժգոհում է «Ակունք» միության նախագահ եւ «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Մելս Թորոսյանը:

    Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (ՋԵՄՄ) նախագահ Վահագն Չախալյանն էլ է կարծում, որ Ջավախքում բոլոր գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն. «Բացի ուժային կառույցներից, մասնավորապես` ոստիկանությունից, Ջավախքում ուրիշ տարբերակ չկա աշխատելու: Բայց դե, այնտեղ էլ տեղերը սահմանափակ են: Ոչ մի աշխատատեղ չի բացվում: Վրաց-հայկական սահմանին 1 մլն 500 հազար դոլար տալիս են մաքսակետ են կառուցում, բայց ոչ մի հայ այդ աշխատանքներում ընդգրկված չէ: Պետությունը հոգ չի տանում, որ մեր երիտասարդությունը տեղ գտնի աշխատելու»:

    Պրն Ստելմաշովն առաջարկում է վրացերենին չտիրապետելու հարցին միակողմանի չմոտենալ, քանի որ, ըստ նրա, պետք է պետական լեզուն իմանալ: «Ես ինքս էլ զբաղեցնում եմ պետական պաշտոն, բայց ես էլ վրացերեն չգիտեմ ու զգում եմ այդ սխալը: Բայց պետությունն էլ պետք է հասկանա, որ դա մեր մեղքով չէ եւ ոչ էլ մեր քմահաճույքն է. դա Սովետական Միությունից եկած դրություն է, երբ պարտադիր էր ռուսերենի իմացությունը: Մենք այն ժամանակաշրջանի սերունդ ենք: Այդ հարցերը պետք է լուծել, բայց դրանք չի կարելի լուծել շատ կարճ ժամանակահատվածում»:

    Ջավախքում ոչ մի պետական բուհ չկա: Թբիլիսիի պետական համալսարանի մասնաճյուղը փակվել է: Գործում են մի քանի ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, սակայն դրանք, ըստ երիտասարդների, ոչ այնքան բարձր որակ են ապահովում: Ջավախքցիներն ասում են, որ վրացական իշխանություները Ջավախքում չեն ստեղծում լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն` սկսած մանկապարտեզներից վերջացրած բուհերով:

    Այդ է պատճառը, որ երիտասարդների մեծ մասը կրթություն ստանալու համար մեկնում է այլ երկրներ, մասնավորապես Հայաստան, եւ քիչ մասը` Ռուսաստան: Հայաստանի պետական բուհերում նրանց համար ընդունելության պարզեցված տարբերակ կա: Իսկ Վրաստանում, ընդհակառակը, հայ շրջանավարտները պետք է լիարժեք տիրապետեն վրացերենին, որպեսզի կարողանան բուհ ընդունվել: Այս տարի Ախալքալաքի շրջանից Վրաստանի միասնական ազգային քննություններին մասնակցած 56 դիմորդներից ընդունվել է ընդամենը 8-ը, եւ նրանցից միայն երկուսն են սովորել շրջանի հայկական դպրոցներում: Մնացած 6-ը եղել են վրացական դպրոցների շրջանավարտներ:

    «Այսօր հայկական իշխանություններն աջակցում են վրացական իշխանություններին եւ նպաստում ջավախքահայերի արտագաղթին: Պարզեցված ընդունելության կարգի պատճառով մեր ուսանողների մեծ մասն ուսումն ավարտելուց հետո ետ չի վերադառնում: Դա է վկայում այն փաստը, որ այսօր մենք Երեւանում ունենք 300.000-անոց համայնք»,- հավաստում է ՋԵՄՄ նախագահ Վ. Չախալյանը եւ առաջարկում մշակել մի մեխանիզմ, որը կապահովի Հայաստանում բուհն ավարտած ջավախքցի ուսանողի վերադարձը հայրենիք, որպեսզի գոնե առաջին 3 տարին նա պայմանագրով աշխատի Ջավախքում, որպեսզի տարածաշրջանում ուսուցիչների կամ այլ մասնագետների պակաս չզգացվի:

    «Բոլորը գնում են եւ չեն վերադառնում: Ինչու՞ նման մեխանիզմ կիրառվում է արցախահայության համար, իսկ մեզ համար չի կիրառվում: Եթե չի ուզում վերադառնալ, թող առավելություններով չընդունվի, այլ ընդհանուր հիմունքներով քննություն տա: Եթե առավելություն են տալիս, թող պայման էլ դնեն: Ամբողջ աշխարհում է այդպես»,- ասում է Վ. Չախալյանը:

    «Շատ քիչ շրջանավարտներ են ընդունվում վրացական բուհեր, քանի որ լեզվի խնդիր կա: Եթե հայ ես, պարզ է, որ գնում ես հայերի մեջ, ինչու՞ գնալ վրացիների մոտ, եթե նույնիսկ լեզվին չես տիրապետում»,- բացատրում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ջավախքցի ուսանող Մյասնիկ Խրիմյանը եւ միաժամանակ նշում, որ միեւնույն է, եթե լեզվին էլ տիրապետեր, Հայաստան կգար, քանի որ այստեղ իրեն մնացածներից տարբեր չի զգում, իսկ վրացիների մեջ տարբերվում է:

    Երրորդ խնդիրը, որը խթանում է արտագաղթը, ժամանցի վայրերի եւ մշակութային կենտրոնների բացակայությունն է:

    Վ. Ստելմաշովն ասում է, որ եթե խորհրդային շրջանում երիտասարդներն ավելի շատ հնարավորություններ ունեին իրենց ազատ ժամանակը կազմակերպելու տարբեր խմբակներում` երգի, պարի եւ այլն, այժմ երիտասարդների հետաքրքրություններն այլ են` կազինոներ, սրճարաններ, ֆուտբոլի բուկմեյքերային կենտրոններ, ինտերնետ-ակումբներ:

    Ախալքալաքի շրջանում կա շրջանային մշակույթի տուն, որն ունի ժողովրդական գործիքների բաժին, երգի-պարի անսամբլ, տարբեր խմբակներ: Երիտասարդների չնչին տոկոսն է հաճախում այդ խմբակները: Գործում են նաեւ երաժշտական, նկարչական, սպորտի դպրոցներ, սպորտդահլիճ` տարբեր սեկցիաներով, բայց դրանք էլ հասանելի են միայն քաղաքում ապրող երիտասարդներին:

    Վ. Ստելմաշովը ցավով է նշում, որ գյուղացիները, ի տարբերություն քաղաքում ապրող երիտասարդների, ընդհանրապես կտրված են մշակութային կյանքից, եւ դա պետական համակարգի խնդիրն է: «Գյուղի երիտասարդության հարցը շատ լուրջ է: Այժմ ոչ մի գյուղում ոչ մի մշակութային կամ երիտասարդական ակումբ, խմբակ կամ որեւէ այլ կենտրոն չի գործում: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են դա արել: Ես պետական չինովնիկ եմ, ինչ որ ասում են, այնպես անում եմ, բայց ես իմ անձնական կարծիքն ունեմ. գյուղացին քաղաքի բնակչի հետ հավասար պետք է ունենա մշակույթի կենտրոններ եւ ժամանցի վայրեր: Ամեն ինչ փակված է, չի գործում»,-դժգոհում է երիտասարդության գործերի ծառայության պետը:

    Ներկայումս գործում են Ախալքալաքի շրջանային մշակույթի տունը եւ շրջանային գրադարանը: Կան գյուղեր, որոնք ունեն մշակույթի որոշ խմբակներ: Օրինակ` Լոմատուրցխ գյուղում կա թատերական խմբակ, սակայն, եթե փակվի գյուղի մշակույթի տունը, բնականաբար, կփակվի նաեւ թատրոնի խմբակը: Ժամանցի ասպարեզում այսօրվա երիտասարդին հետաքրքրող եւ մեծ պահանջարկ ունեցող դիսկո ակումբներ չեն գործում:

    Մյասնիկն էլ է հաստատում, որ գյուղում երիտասարդների համար ոչ մի հետաքրքրություն չի մնացել: «Օրինակ` գյուղերում սպորտկենտրոններ պիտի լինեն, տարբեր խմբակներ, ինտերնետ կապը զարգացած լիներ, նորմալ գրադարան, որ երիտասարդներն իրենց աշխարհից կտրված չզգային: Թե չէ` գյուղացի տղաները հավաքվում են գյուղամիջում, դատարկ խոսակցություններ են անում ու երազում Ռուսաստան գնալու մասին»,- պատմում է Մյասնիկը:

    «Սովետական ժամանակաշրջանում հաճախ համերգներ էին լինում, մեծ խանդավառությամբ սպասում էինք այդ համերգներին, սպասում էինք, որ այսինչ օրը կինո են բերելու, թատրոններ էինք գնում` ներկայացում դիտելու: Մենք էլ գյուղում թատրոնի խմբակ ունեինք: Շատ հետաքրքիր էր անցնում: Հիմա թատրոններ կամ համերգներ շատ քիչ են կազմակերպվում, կինոներ բացարձակ չեն ցուցադրում: Երիտասարդները միայն հեռուստացույց են նայում»,- ասում է 50-ամյա Ստեփանը:

    «Կինոն, ինչպես ասում են, մեռած է, թաղած չէ: Կինոն միայն մեծ քաղաքներում է մնացել, մեր մոտ կինո չեն գնում, քանի որ կիսաջարդված աթոռներ են, չջեռուցվող դահլիճ, այդպիսի վիճակում կինո նայելու մարդ չի էլ ուզում գնալ»,- բողոքում է Վ. Ստելմաշովը:

    «Դրսում ապրող մեր երիտասարդներին երբ հարցնում ենք, թե ինչու գոնե արձակուրդներին չեն գալիս Ջավախք, ասում են` գանք ի՞նչ անենք: Ոչ մի հետաքրքիր վայր չկա»,- պատմում է ՋԵՄՄ-ի նախագահը:

    Այսօր Ախալքալաքի քաղաքային այգին երիտասարդների հավաքատեղին է: Երբեմն այստեղ բացօթյա դիսկոտեկներ են կազմակերպվում, հավաքվում են աղջիկներ, տղաներ, բայց նորից ցրվում երկար ժամանակով: «Մեկ էլ ե՞րբ է մի բան կազմակերպվելու, որ տանից դուրս գանք»,- վերջերս կայացած փոքրիկ համերգի ժամանակ դեմքը ծամածռելով ասաց Գայանեն: Իսկ ամեն օր այստեղ հավաքվող տղաները զրուցում են, իրենց խոսքերով` ժամանակ են սպանում եւ երազում Ջավախքից հեռանալու մասին:

    Ախալքալաք

    www.hetq.am

  14. #134
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    հետ


    Հայերը հեռանում են Ջավախքից



    Քրիստինե Աղալարյան Սեպտեմբեր 17, 2007




    «Ինչքան էլ կարտոֆիլի բերքն առատ լինի, ընտանիք չես կարող պահել»,-ասում են ջավախքցիները

    -Պապաս խոփանու քա` ինձի վելո տի գնե, ինի մեծ վելոներեն:
    -Իմ պապաս ա քա` ինձի մոթո տի գնե:

    տպել

    ուղարկել ընկերոջը
    Մենք պատահաբար ունկնդիր եղանք Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի 5 տարեկան երկու տղաների խոսակցությանը: Նրանցից մեկը` Գոռը, իր մայրիկի հետ կարտոֆիլ էր հավաքում եւ միաժամանակ զրուցում ցանկապատից այն կողմ գտնվող իր հասակակից Աղվանի հետ: Ինչպես հետո պարզեցինք, Աղվանի ու Գոռի հայրիկները մեկնել են Ռուսաստան, ինչպես իրենք են ասում` «խոփան` փարա փերելու»:

    Այդ պահին երկու փոքրիկները մրցում էին, թե ում հայրն ինչ արժեքավոր նվեր է բերելու, երբ վերադառնա «խոպանից»:

    Ջավախքից շատերն են գնում արտագնա աշխատանքի` փող վաստակելու: Գարնան սկզբից սկսվում են մեկնումները, հիմնականում դեպի Ռուսաստան: Իսկ վերադառնում են ուշ աշնանը կամ էլ ձմռանը: Եվ այդպես ամեն տարի: Երեխաների համար իրենց հայրերի բացակայությունը արդեն սովորական է դարձել: Նրանք հաշտվել են այն մտքի հետ, որ իրենց հարազատներին տեսնելու են միայն ձմռան ամիսներին: Դրա համար էլ մեծ ոգեւորությամբ սպասում են ձմռան գալուն:
    Գարնանային եւ ամառային աշխատանքների ժամանակ տղամարդկանց թիվը, հատկապես գյուղերում, նվազագույնի է հասնում: Իսկ գյուղատնտեսությունը պահում են կանայք: «Դե որ տղամարդիկ գնում են, մենք ստիպված ծանր գործերն էլ ենք ինքներս յոլա տանում: Օրինակ` մեր գյուղում շատ կանայք հունձ են անում»,- ասում է Վաչիան գյուղի բնակիչ Անահիտը:

    Ջավախքցիներն ասում են, որ քաղաքում հնարավոր է գոնե առեւտուր անել եւ ապրուստի համար գումար վաստակել, իսկ գյուղերում միայն գյուղատնտեսությամբ զբաղվելը չի կարող ապրուստ ապահովել: Ջավախքում խորհրդային տարիներին գյուղատնտեսության առավել զարգացած ճյուղը եղել է հացահատիկային կուլտուրաների մշակումը` ցորեն, գարի, կտավատ, վարսակ, իսկ ավելի ուշ զարգացել են կարտոֆիլագործությունը եւ անասնապահությունը: Այժմ ջավախքցի գյուղացին իր ապրուստը որոշ չափով ապահովում է կարտոֆիլ մշակելով:

    Գյուղացիները դժգոհում են, քանի որ բնությունը միշտ չէ, որ բարենպաստ պայմաններ է ստեղծում գյուղատնտեսության համար: «Անցած տարի չորային էր, սաղ ամառը թոն չերավ, համարյա քարթոլ չկար, բան չենք հանել: Ինչ ա օր հանեցինք տրակտորի, տեխնիկայի, վարելու-ցանելու ծախսերն ա չփակեց: Էս տարի ա, մե քանիմ օր առաջ կարկուտը ամեն ինչ ջարդեց, էլ ի՞նչ պիտի հանենք»,- դժգոհեց Ղադոլար գյուղի 80-ամյա բնակիչ Վարշամ պապիկը:

    42-ամյա Ֆեդյան էլ ասում է, որ ինչքան էլ կարտոֆիլի բերքն առատ լինի, միեւնույն է, ընտանիքի բոլոր հոգսերն անհնար է հոգալ միայն կարտոֆիլ կամ գարի մշակելով ու դրանցից ստացված բերքը վաճառելով: Դրա համար ինքը գրեթե ամեն տարի մեկնում է Ռուսաստան` աշխատելու: «Ամռան շոգերին, ճիշտ է, Ռուսաստանում ասֆալտ փռելը հեշտ չէ, բայց պետք է անես, որ ընտանիքդ կարողանաս պահել»,- ասաց Ֆեդյան:

    Այդ է պատճառը, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հատկապես վերջին տասնամյակում, ջավախքցիների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքների: Իսկ աշխատանքները տարբեր են լինում` «ասֆալտ փռելուց» սկսած մինչեւ շինարարական բազմազան ծանր գործեր: Որոշ մասն էլ չի վերադառնում, մնում է այնտեղ ու հետո իր ընտանիքին է տեղափոխում:
    5 տարեկան Գոռը կարտոֆիլ հավաքելու հետ մեկտեղ մեծ խանդավառությամբ մեզ պատմում էր, որ աշնանը կամ ձմռանը այդ կարտոֆիլը տանելու են Թբիլիսի վաճառելու, «որ փող ունենան»: Իսկ եթե հայրիկը չվերադառնա, մյուս տարի մեկնելու են Ռուսաստան` նրա մոտ:

    Հայկական անձնագրեր` Ռուսաստան արտագաղթելու համար
    Այս տարի ջավախքցիներից շատերը չեն կարողացել մեկնել ՌԴ` արտագնա աշխատանքների: Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հերթական սրման պատճառով ռուսական կողմը 2006 թվականի սեպտեմբերից խստորեն սահմանափակել էր վիզաների տրամադրումը Վրաստանի քաղաքացիներին: Վիզաներ տրամադրում էին միայն ՌԴ-ում անհետաձգելի բուժօգնություն ստանալու, մահվան եւ նմանատիպ ծայրահեղ դեպքերում: Այս տարվա հուլիսի 19-ից Վրաստանում ՌԴ-ի հյուպատոսարանը վերսկսել էր վիզաների տրամադրումը, սակայն կրկին սահմանափակումներով, ասենք` ուսումնական, աշխատանքային, գործնական նպատակներով: Ջավախքցիները գտել են այս խնդրի լուծումը. հրաժարվում են Վրաստանի քաղաքացիությունից եւ գործադրում բոլոր հնարավոր միջոցները Հայաստանի քաղաքացիություն եւ անձնագիր ստանալու համար:

    42-ամյա Ֆեդյան էլ է հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, արդեն գարնանից փորձում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն եւ գրանցում: Նրա փաստաթղթերը գրեթե պատրաստ են, սպասում է, որ անձնագիրը ստանա եւ մեկնի. «Մեզ այլ միջոց չէր մնում: Հիմա մեր մոտից շատերն են Հայաստանի քաղաքացիներ դարձել, որ կարողանան մեկնել: Միայն մեր գյուղից մոտ 20 հոգի հայկական քաղաքացիություն է ստացել»,- ասաց Ֆեդյան: Նա նաեւ պատմեց, որ ՀՀ քաղաքացի դառնալու համար մեծ գումար է պետք ունենալ` մոտ 3 հազար դոլար:

    Սակայն ՀՀ քաղաքացի դառնալը ոչ բոլորին է ձեռնտու, օրինակ` երիտասարդները չեն փոխում քաղաքացիությունը, քանի որ այդ դեպքում բանակի հարց կծագի: գ«Վրաստանում բանակից խուսափելը դժվար չէ, օրինական ճանապարհով կարելի է 2 հազար լարի մուծել պետությանը եւ մեկ տարի ազատվել բանակից, իսկ Հայաստանում դա հնարավոր չէ: Հիմա ջավախքցի երիտասարդները սպասում են, թե երբ է կրկին վերսկսվելու վիզաների տրամադրումը բոլորի համար, որպեսզի իրենք էլ մեկնեն»,- ասում է 21-ամյա Մյասնիկը Խոսպիո գյուղից:

    Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ ՀՀ քաղաքացի դառնալու վերաբերյալ ոչ մի պաշտոնական տվյալ չկա: Սակայն մեր ունեցած ոչ պաշտոնական տվյալներով` Ջավախքից մոտ 5000 բնակիչ քաղաքացիությունը փոխել է: Մեր ուսումնասիրություններով` Ջավախքի գյուղերից նույնպես զգալի թվով մարդիկ փոխել են քաղաքացիությունը:

    «Չկա մի ընտանիք, որ դրսում հարազատներ չունենա, մեկի քույրն է Ռուսաստանում, մյուսի` եղբայրը, էն մյուսի` ամուսնացած դուստրը, որդին կամ էլ այլ ազգականներ»,-ասում է Ախալքալաքի Վիճակագրության վարչության մասնագետ Գուրամ Ցինցկալաձեն:

    Արտագնա աշխատանքների, կրթության եւ այլ նպատակներով մեկնած ջավախքցիներից շատերը կարողացել են իրենց կյանքը դասավորել Ռուսաստանում եւ այլեւս չեն վերադարձել: Սոցիալական խնդիրները ստիպել են մարդկանց հեռանալ իրենց ծննդավայրից եւ հաց հայթայթել դրսում:
    Համաձայն Ախալքալաքի Վիճակագրության վարչության 2001-2002 թվականների տվյալների` Ջավախքի բնակչությունը (Ախալքալաքը եւ Նինոծմինդան միասին) կազմել է 95 280 մարդ, որից 90 373-ը` հայեր (մոտ 95%), եւ 3690 վրացիներ (մոտ 4%), 1% -ն էլ` ռուսներ եւ այլազգիներ:

    Իսկ ըստ 1979 թ. վիճակագրության` Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջանները միասին, այսինքն` Ջավախքը, ունեցել են 106.087 բնակիչ, որից 95.923-ը` հայ (մոտ 90%), 3.124-ը` վրացի (մոտ 3%), մնացած մասն էլ ռուսներ եւ այլազգիներ:

    Փաստորեն, շուրջ 23 տարվա ընթացքում Ջավախքից հեռացել է 10.807 բնակիչ, որից 5.550-ը հայեր են եղել: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վրացիների թիվն ավելացել է` 3.124-ից դարձել է 3.690: Ուրեմն, ովքե՞ր են եղել մնացած 5.257-ը: Հայտնի է, որ այդ ժամանակահատվածում մեծածավալ արտագաղթ է տեղի ունեցել դեպի Ռուսաստան Ջավախքում դեռեւս 1841թ. հաստատված ռուս դուխոբորների շրջանում: Նրանց մեծ մասը լքել են իրենց իսկ հիմնած գյուղերը եւ շուրջ 160 տարի հետո վերադարձել հայրենիք:

    Վիճակագրությունը վկայում է, որ 1979 թ. Ախալքալաք քաղաքի բնակչության թիվը եղել է 10.278, 1991 թ.` 15.800, իսկ 2002թ.` 9.802: Արտագաղթի մեծ տեմպերի մասին են վկայում նաեւ շրջանի գյուղերի վիճակագրական տվյալները: Օրինակ` Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղը 1993թ. ունեցել է 627 բնակիչ, իսկ 2001-ին` 230:

    Վիճակագրական ծառայության մասնագետի հավաստմամբ` 2001-2002թթ. մարդահամարի թվերն էլ պայմանական կարելի է համարել, քանի որ մինչեւ 2002-ը եւ դրանից հետո էլ շատ ընտանիքներ եւ անհատներ տեղափոխվել են Ռուսաստան: Իսկ վիճակագրական մարդահամարն անցկացվում է միայն 10 տարին մեկ. «Այս թվերն իրական պատկերը ցույց չեն տալիս, ուղղակի թվեր են, բայց հիմա շատերն են գնացել»,- ասում է Գուրամ Ցինցկալաձեն:

    Ախալքալաքի շրջանի Զագ գյուղի նախկին, այժմ արդեն Մոսկվայի բնակիչ Լուսինեն պատմում է, որ իրենց գյուղում տների մեծ մասում մարդ չի ապրում: Իսկ տեղափոխված բնակիչների հիմնական մասն ապրում է Մոսկվայում:

    «Արդեն 6 տարի է, ինչ չէի եղել գյուղում, այդ ընթացքում շատերն են հեռացել, բոլոր դռներին կողպեքներ էր կախած, չկան, բոլորը գնացել են»,- ասաց Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղի նախկին բնակիչ Գոհարը:

    «Արտագաղթը ոչ միայն Ջավախքում է մեծ ծավալների հասել, այլ նաեւ ամբողջ Վրաստանում: Այն կկանխվի այն դեպքում, երբ լուծվեն սոցիալ-տնտեսական շատ ու շատ խնդիրներ, օրինակ` աշխատատեղերի պակաս, քիչ աշխատավարձ եւ այլն»,-Ջավախք այցելության ժամանակ մեզ ասաց Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից էթնիկական փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոպլիանին:

    Սակայն, արտագաղթի առաջին եւ հիմնական պատճառը, Ջավախքի «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի կարծիքով, ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր վիճակն է, այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ վրացիների վարած խտրական քաղաքականությունը: Ըստ Դ. Ռստակյանի` վրացիները, որպեսզի թուլացնեն քաղաքական ասպեկտը, միշտ ասում են, որ պատճառը սոցիալ-տնտեսական է: «Մենք էլ ասում ենք` լավ, եթե քաղաքական խնդիրներ չունեք, դե բերեք սոցիալ-տնտեսական խնդիրները լուծեք: Պետական ծրագիրn ուղղված է հայերի քանակը քչացնելուն եւ արտագաղթն արագացնելուն»,-ասաց Դ. Ռստակյանը:

    Համանախագահի կարծիքով` արտագաղթի պատճառներից է նաեւ աշխատատեղերի պակասը: «Աշխատատեղեր չեն ստեղծվում միտումնավոր, իսկ եթե ստեղծվում էլ են, ապա դրանք տրվում են վրացիներին»,- պարզաբանում է Դ. Ռստակյանը:

    Վերջապես, արտագաղթի խթաններից է կրթութան հիմնախնդիրը. «Եթե ջավախքահայը չկարողացավ իր երեխային նորմալ կրթության տալ, միանշանակ փախնող է` կա՛մ Հայաստան, կա՛մ Ռուսաստան»,- եզրակացնում է Դ. Ռստակյանը:

    Ախալքալաք
    hetq.am

  15. #135
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Կներեք, էլի մանրամասն չեմ կարդացել:

    Բայց ես ուղում եմ լավատեսորեն մոտենալ Ջավաքյան հարցին: Նախ ընդունենք, որ Ախալքալաքն այսօր այնպիսի զարգացվածության աստիչան ունի, որ ճունի ոչ մի հայկական կամ վրացական այդ "չափի" քաղաքը: Ճիշտ է արդեն մի տարուց ավել է չեմ Եղել Ջավախքում , բայց հավաստի տվյալ ունեմ ընդհանուր վիճակի մասին: Բավական բարձրացել է մարդկանաց այսպես ասված դիմադրողականությունը: Մարդիկ հույսները կտրել են խոպան գնալուց (վիզաների պատճառով) ու փորձում են մի բան ձեռնարկել, մի գործ գտնել տեղում:
    Ճիշտ է կա արտագազթ դեպի Հայաստան, բայց հիմնականում գալիս են սովորելու ու վերադառնալու նպատակով: Եվ, ի վերջո, ինչ վատ է, որ Ջավախքի երիտասարդները գան Հայաստան (փեկուզ ընտանիքներով) ու սովորելուց հետո մնան այստեղ? Չէ? որ կարելի է նաև շատ մեծ օգնություն ցուցաբերել նաև Հայաստանում ապրելով:

    Կարճ ասած ես չեմ կարծում, որ Ջավախքի վիճակը ծայր աստիճան վատ է: Բոլորովին: Մարդիկ նորմալ ապրում ու աշխատում են:

    P. S. Դե կրթության պակասը,որը, ցավոք, կա Ջավախքում, միշտ էլ կարելի է լրացնել, եթե ցավնկություն լինի:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

Էջ 9 11-ից ԱռաջինԱռաջին ... 567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •