User Tag List

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայերի խնդիրները Ջավախքում

  1. #91
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Սա ավելորդ անգամ փաստում է, որ Վրաստանն ու Թբիլիսին միշտ պատրաստ են եղել օգնելու հարևան քրիստոնյա Հայաստանին:
    Տփղիս/Թիֆլիսի բնակչութեան 60% հայ է եղել մինչ անկախ վրաստանի կազմաւորումը. 1918:
    Իսկ քաղաքապետը Ալեքսանդր Խատիսեանն է եղել: Վրացիք՝ կերուխում սիրող ազգ են, մինչ Հայք՝ շինարար: Անցնող խորհրդային շրջանում, հասցրին վրացնել քաղաքը: Դրան նպաստեց Երեւանի ծաղկումը: Թիֆլիսեցի հայք գաղթեցին ամէնուրէք: Երբ նոքա աշխատում են վրացնել հայկեան տաճարները մշակութային կալուածները, պիտի չի զարմանալ, քանզի հին քաղաքը այնչափ հայկական է: Նոյնը կարելի ասել Վիրքի, Ջաւախքի, Կամբեճանի, Քութայիսի համար: Նրանք իրենց քրիստոնեայ (Եւրոպական) մշակոյթը, եկեղեցաշինութիւնը, գուցէ եւ Այբուբենը ստացել են հայերից: Քաղաքակրթութիւնը ներմուծուել է Հայքից: Այս Իրողութեան տեղեակ լինելով. Վրաց մտաւորականները տուրք տալով ազգային սին հպարտութեան, դժբախտաբար խեղաթիւրեցին պատմութիւնը եւ ներկան: Ռուսատեացութիւնը նրանց մղեց թուրքի գիրքը: Ահա տեսնում ենք նրանց ազրքաքտան-գուրջիստան-ուռքանիա-թուրքիա դաշինքի մէջ: Խորհրդային գայլ, կոմունիստ «շեֆ» Շեթույնաձէն դարձել է ազրքաքըստանի պաշտպան փաստաբանը, եւ չի վարանում մերթ ընդ մերթ հայերին հնազանդութեան հրաւիրելու ընդ ալիկլրեւ հիւնդհամի:
    Չեն յիշում Զաքարեանների, Թամարա թագուհու Հայ-վիր եղբայրասիրական օրերը, երբ հարեւան ազգերը ձեռք ձեռքի տուած միսնաբար մասամբ հեռացրին մոնղոլատիպ եկւորներին: Նաւթ, փող, իշխանութեան կամ աթոռի գայթակղիչ հեռանկարը գերիշխում է հազարամեակների համար մշակւող ռազմավարութեանը: Նրանք չեն անդրադառնում, որ ժամանակաւոր շահերի հետապնդումով իրենց երկիրը պիտի լեցուի թրքութեամբ:
    Չեն անդրադառնում, որ ամէնամեծ վտանգը գալիս է թուրք մարդուց: Այդ էակի գույութիւնը ծնելիութեան (աճի) բարձր մակարդակը, հենց նրա աշխարհակուլ չգոյ «մշակոյթը» ռազմավարական, աշխարհաքաղաքական վտանգ է. տարածքի բնիկ ժողովուրդների, առաջին հերթին Հայ եւ վիրական ժողովուրդների համար:

  2. #92
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Հայաստանի եզդիներին ոչնչացնո՞մ ենք, թե՞ ոնց
    Նրանք դեռ Արեւմտահայաստանից՝ Ջիհանգիր իշխանի օրերից մեզ հետ եղել են, կռուել են Սարդարապատում, կռուել են Արցախում Արի եղբայրների համար ու նահատակուել: Հայաստանում ապրում են, այնպէս որ կապրի երկրի իսկական տէրը երկրի, որ՝ էն:
    Գուցէ նրանք մեր հինաւուրց եղբայրներն են, գուցէ ոչ: Բայց հաստատ թշնամիներ չեն եւ պատմութեան մէջ դեռ եւս չենք լսել հայ-եզիդի (զրադաշտական) ընդհանրումներ 5րդ դարից ի վեր:
    Այսպիսով ես հաստատում եմ իմ բարեկամ Արթգէորգի քանիցս հնչած լոզունգը. որ «չկան յաւերժ թշնամիք, այլ յաւերժ շահ»: Նրանք ովքեր վտանգում են մեր բոլորի սիրելի եւ պաշտելի եւ նազելի եւ մէկհատիկ ՀԱՅԱՍԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ապահովութիւնը. բնական զարգացումը, աճը, վերընդձիւղումը՝ նոքա են թշամիները թէկուզ ժամանակաւոր, ցայդօրը որ պիտի դաստիարակուեն կրթուեն եւ յարգալից վերաբերում ցոյց տան ՀԱՅ տեսակին, որ գիտի. պիտի գիտենայ տէրը լինել իր գլուխին, տէրը իր Հայրենիքին, մշակոյթին, տէրը պիտի լինի աշխարհասփիւռ իր եղբայրներին. Աւստրալիայից Իրաք, Նովոսիբիրսկից Վանկուվեր: Հայ լինելը պիտի լինի կրօն, դաւանանք, հաւատամք, ապրում, ծէս, կեանք, ոճ, քաղաքականութիւն, նպատակ, ռազմավարութիւն: Հայ լինելը պիտի լինի ընտրովի կամաւոր, հայը պիտի կրի հայ լինելու քաղցր ցաւը, հաճելի պիտի լինի հայ լինելու պատճառած յոգնութիւնը: Հայ պիտի մնայ նա ով պատրաստ է կրելու այս ամէնը: Հայ են զաւակները նրանց, որոնք հերոսաբար ընտրել են կրելու այս խաչը: Սա մեր ընտրութիւնը չի, սա շեղաչեայ հովիւների ճանապարհի վրայ գտնուելու դժբախտութիւնն է: Մենք կանգնեցրել ենք նրանց աւերասփիւռ մարախամպը, մենք փոխել ենք նրանց ընթացքը, փոխելու ենք նրանց եւ տակաւին պիտի գայ այն օրը երբ նրանք դարձեալ պիտ լինեն մեր ուսանողները. իսկ մենք նրանց ուսուցիչները: Պիտի գայ այն օրը երբ Ռուսան եւ Արգիշտին, Արտաշէսն ու Տիգրանը, Արշակն ու Պապը, Սասունցի Դաւիթն ու Խութեցի Յովնանը, Մխիթար Սպարապետն ու Մելիք Ավանը, Շենիկցի Գրգէն ու Դժոխք Հրայրը պիտի հովանան պիտի զովանան պիտի գոհանան եւ խորունկ շունչ մը պիտի քաշեն յուրախութիւն եւ ի հրճուանք իրենց յետնորդների խոյացմանը: Պիտի ընդկողմուեն խորունկ հանգիստի մէջ. վստահ լինելով որ իրենց սիրելի ժողովուրդի՝ աննման Տարօնի, Վասպուրականի Բարձր Հայքի, Այրարատի Հայարի ժողովրդեան արեան կաթիլները ծլելով ծաղկել են եւ արդէն տալիս են. ընդ եղեգանց բոց, վրէժ: Պիտի վառուեն եւ վարուեն արտերը, յղփանալով պիտի սաղմնաւորուեն հայաշունչ սերմերով: Սա արդէն ույղուրավարի չի լինելու: Սա լինելու է Հայկական Բարձրավանդակի, որպէս համաշխարհային քաղաքակրթութեան առուն սնող երակի վերադարձը: Վերադարձ որ չի մնալու իր սահմանների մէջ, այլ՝ աշխարհասփիւռ հայկազուները, որպէս արբանեակ իրեն ձգող, քաշող անընդհատ կուտակւող ոյժ: Այդ ոյժի թաւալումէն պիտի արմատախիլ լինեն անզարմ որոմները, անազն տունկերը, անցեղ շիւղերը:

  3. #93
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Սիրելի Պանդուխտ

    Դու ճիշտ բաներ շատ ես ասում, բայց արի նայենք ներկա Հայաստանին ներկա աչքերով: Ես էլ եմ սիրում իմ Հայաստանը, պատմական հողերը, ափսոսում եմ մեր կորցրած մշակույթը... սակայն ներկա Հայաստանաբնակներին հետաքրքրում է միայն մեկ երևույթ՝ ժողովրդավար երկիր:

    Ժողովուրդը ապրում է դեպրեսսիայի մեջ, նրան այլևս այդքան չի հետաքրքում Եղեռնը, ՀՀ-ում անօրինությունը դարձել է սովորական առօրյա, մարդիկ իրար արդեն չեն սիրում, Հայաստանում թե նրանից դուրս, աշխատանք չունեն, կյանքը թանկացել է...Հասկացիր, ինչ եմ ուզում ասել...

    Այս Ֆորումում, իհարկե ես հասկանում եմ թե քեզ և քո նմաններին, որ հայ ազգին ցանկանում է թև տալ, ոգևորել, հասկանում եմ թե մյուսներին, որոնք համարյա ատելությամբ են լցված թե սփյուռքահայերի, թե Ջավախքի հայերի դեմ, և հայի անցյալի տույժը համարում են հայի սեփական մեղքը:

    Սա գալիս է ներկա Հայաստանի սոցիալ-էկոնոմիկական պայմաններից, բնակիչների՝տանջալի ապրելակերպից հոգնած լինելուց... Նրանք արդեն էլ ուժ և տրամադրություն չունեն մտածելու Ջավախքի, Եղեռնի և այլնի մասին... ցանկանում են հանգիստ ապրել հարևանների հետ (չնայած նրանց աշխարհահայացքները) առանց որևէ տհաճ հարաբերության

    1988-ականներին, ամբողջ ազգը միահամուռ, մի բռունցք դարձած պայքարում էր Ղարաբաղի համար... իսկ հիմա նրանք հիասթափված են բոլորից....
    Եթե ես համարում եմ (և անձամբ կողմ եմ) հայեցի "ՄԵՆՔ լավն ենք, հայ ազգը լավն է, պիտի հաղթի և հասնի լավ ապագայի" ասելը դրական ոգևորություն և ներշնչանք, մյուսը դիտում է դա որպես անիմաստ խոսք:

    Որովհետև ոգևորելը և դրական ներշնչանքը պետք է անի Հայաստանի ղեկավարությունը՝ սարքելով երկիրը իսկական դեմոկրատական պետություն, ոչ թե ժողովրդին արժեքազրկելով պահի վատ պայմաններում: Սրանից է բխում ֆորումի անդամների թաքնված բարկությունը:
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 09.06.2007, 18:54:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  4. #94
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Համաձայն եմ Սիրելի Վագամաֆիա,
    Պետութիւնը այնպէս պէտք է պահի, խնամի իր ժողովրդին, որ ժողովուրդն էլ փոխադարձ որդիական սիրով պաշտպանի պետութիւնը. վտանգի պահին: Նոր պետութիւն ենք: Հայրական վերաբերում չունենք, չգիտենք: Կանայք երեխաները պէտք պաշտպանուած լինեն:
    Այլ խօսքով՝ ընկերային ծառայութիւնները ձրի պէտք է լինեն (տուրքերի եկամուտից, այլ աղբիւրներից): Պետութիւնը 5 աստղանի մակարդակով պէտք է ծառայութիւն մատուցի անգամ Գաւառի ամէնայետին գիւղում: Տնտեսութիւնը ազատականացած պէտք է լինի, բայց ոչ այնքան, որ պետութեան ապահովութիւնը հաստատող կառոյցների բաժնեմասերը բաժնետիրական շուկայում վաճառուեն մեծամասնութեամբ, օտարներին: Այո՛, սա նաեւ ազգասիրական հայրենասիրական մեծ գործ է: Ո՞վ դէմ է:
    (խոնարհաբար ասեմ՝ այլ ֆորումներում գրել եմ այս նիւթի մասին)

  5. #95
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ Սիրելի Վագամաֆիա,
    Պետութիւնը այնպէս պէտք է պահի, խնամի իր ժողովրդին, որ ժողովուրդն էլ փոխադարձ որդիական սիրով պաշտպանի պետութիւնը. վտանգի պահին: Նոր պետութիւն ենք: Հայրական վերաբերում չունենք, չգիտենք: Կանայք երեխաները պէտք պաշտպանուած լինեն:
    Այլ խօսքով՝ ընկերային ծառայութիւնները ձրի պէտք է լինեն (տուրքերի եկամուտից, այլ աղբիւրներից): Պետութիւնը 5 աստղանի մակարդակով պէտք է ծառայութիւն մատուցի անգամ Գաւառի ամէնայետին գիւղում: Տնտեսութիւնը ազատականացած պէտք է լինի, բայց ոչ այնքան, որ պետութեան ապահովութիւնը հաստատող կառոյցների բաժնեմասերը բաժնետիրական շուկայում վաճառուեն մեծամասնութեամբ, օտարներին: Այո՛, սա նաեւ ազգասիրական հայրենասիրական մեծ գործ է: Ո՞վ դէմ է:
    (խոնարհաբար ասեմ՝ այլ ֆորումներում գրել եմ այս նիւթի մասին)
    Այո:
    Նրանք վաճառում են բաժնետոմսերի 60-100%, որը սխալ է: Բաժնետոմսերի 51%
    պիտի լինի պետության ձեռքում, մնացածը օտարերկրյա ներդրողի մոտ: Մի ուրիշ բայց էլ կա. միգուցե բաժնետոմսերի մեծամասնությունը ստանալու դեպքում միայն, օտար ներդրողը կցանկանա իր գումարը ծախսել Հայաստանյան ինչ-որ մի գործարանի կամ կառույցի վրա... միգուցե այս կերպով միջազգային ներդրողների հետաքրքրությունը կկարողանան շարժել:

    Իհարկե ես անձամբ ցանկանում եմ օգնել Հայաստանում գյուղատնտեսության, հասարակության նվազ խավերի և այլնի բարելավման պարագաներում...Ունեմ մի շարք նախագիծ-պլաններ, մոտ ապագայի համար, բայց դրանք իրականացնելու համար ՀՀ-ի աջակցությունը պարտադիր է: Եվրոպական կառույցների հետ պայման կապելը ավելի հեշտ եմ համարում քան ՀՀ-ից աջակցություն ստանալը...Հուսանք, որ լավ կլինի...
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  6. #96
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Ի՞նչ է ի վերջո կատարվում Ջավախքում

    5 Հոկտեմբերի` Ջավախքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ջավախքում առաջացավ լարված քաղաքական մթնոլորտ:«Միասնական Ջավախք» հայկական կազմակերպությունը չճանաչելով Ջավախքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները` հայտարարեց ,որ իրենք իրականում հավաքել են ընտրողների ձայների 70 %-ը և պարտության են մատնել իշխանական թեվին:
    9 Հոկտեմբերի` «Միասնական Ջավախք» շարժումը բողոքի ակցիա է կազմակերպում Ախալքալակի կենտրոնում:Տեղի է ունենում բախում ցուցարարների ու ոստիկանության միջև:
    10 Հոկտեմբերի` գիշերը ժամը 22-ի սահմաններում Երևան մտնելու ժամանակ անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվում «Ջավախք երիտասարդական մարզամշակութային միության» նախագահ եվ «Միասնական Ջավախք» դաշինքի համանախագահ Վահագն Չախալյանը, նույն կազմակերպությունների ղեկավար անդամուրգեն Շիրինյանցը, Վ Չախալյանի հայրն ու եղբայրը:ուրգեն շիրինյանցը և Արմեն ու Վահագն Չախալյանները տեղափոխվում են «Մալաթիա» Բժշկական կենտրոն:
    11 Հոկտեմբերի Վահագն Չախալյանը կալանավորվում է ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվում ԱԱԾ «երևան» ՔԿՀ:Նրան կալանավորում են «ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու» մեղադրանքով:
    Նույն օրը հայտարարությամբ հանդես եկավ «Միասնական Ջավախք» դաշինքը, հայտարարելով ,որ բռնարարքները Վ Չախալյանի նկատմամբ, հաջորդել են Ջավախքում զանգվածային խախտումներով անցկացված ՏԻՄ ընտրություններին և դրանց արդյունքների վերանայումը պահանջող ժողովրդական գործողություններին, ինչը դատապարտելի է:
    12 Հոկտեմբերի` Վ Չախալյանի պաշպանությամբ ու ազատ արձակելու կոչով հանդես է գալիս Հայ Արիական Միաբանության երագույն խորհուրդը ,ապա ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական և երիտասարդական կազմակերպությունը` կոչ անելով ՀՀ իշխանություններին լինել ավելի ողջամիտ եվ ազգանվեր հայորդուն «չնվիրաբերել» վրաստանին:
    13 Հոկտեմբերի` Երևան ` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, «ՀՀ պետական սահմանը ապորինի հատելու մեղադրանքի հիման վրա» վճիռ է կայացնում.Վ Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել նախնական կալանքը` երկու ամիս ժամկետով:
    Նույն օրը հայտարարությամբ կրկին անգամ հանդես եկավ «Միասնական Ջավախք» դաշինքը նշելով ,որ այդ ամենը «…Անթաքույց կերպով վկայում է Վ Չախալյանիդեմ իրականացված բռնարարքի և դրան հաջորդած ձերբակալության միջև ուղիղ կապի և որոշ ուժերի պատվերի առկայության մասին»:
    15 Հոկտեմբերի` Հայաստանի և Վրաստանի սահմանային Բավրա անցակետում մոտ 600 Ջավախահայեր բողոքի ցույց են կազմակերպում ի պաշպանություն Վ Չախալյանի:
    16 Հոկտեմբեր`ի Վ Չախալյանին ազատ արձակելու պահանջով ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են կազմակերպում ՀԱՄ երիտասարդները և երևանաբանակ Ջավախահայերը` 200 ուսանողներ;
    17 Հոկտեմբերի` ՀՀ ԱԺ պատգամավորներ րիգոր Հարությունյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Թաթուլ Մանասերյանը, որոնց հետագայում միանում են ևս 11 պատգամավորներ, դիմում են ՀՀ լխավոր դատախազություն Վ Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու դիմումով:Միաժամանակ,այն բանից հետո երբ պատգամավոր Հ Հովհաննիսյանին չեն թույլատրում հանդիպել Վ Չախալյանի հետ, առաջանում է մտահոգություն , որ նրա նկատմամբ գործադրվում է բռնաճնշումներ:
    19 Հոկտեմբերի` Մտավորականների ֆորումի ավագանին ընդլայնված փակ նիստ է գումարում, գրեթե բոլոր Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:Նույն օրը Վ Չախալյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը «Իրավունք» թերթի լրագրողին և Չախալյանի մերձավորներին հավաստիացնում է, որ Վահագն չախալյանի նկատմամբ բռնություն չի կիրառվել և նա իրեն լավ է զգում:
    21 Հոկտեմբերի` Հայ Արիական Միաբանության երիտասարդական կազմակերպության երիտասարդական կազմակերպությունը և Ջավախահայ ուսանողությունը ՀՀ ԱԱԾ դիմաց սկսում են անժամկետ նստացույց «Ջավախքը չի վաճառվում» ,«Ազատ արձակեք Կարս Ախալքալակը խափանողներին», «Վերջ տվեք Վրացական սադրանքներին» , «Ազատություն Վ Չախալյանին» և այլ ցուցապաստառներով :Ցուցարարները միաժամանակ անցկացնում են ստորագրահավաք որին միացացած մոտ 2000 քաղաքացիները , ցուցարարների հետ, պահանջում էին անհապաղ գտնել և պատժել հոկտեմբերի 10-ին Վ Չախալյանի վրա հարձակված հանցագործներին ու ազատ արձակել Վ Չախալյանին:
    23 Հոկտեմբերի` Ի պաշպանություն Վ Չախալյանի կազմակերպաված նստացույցի մասնակիցները տեղում հրավիրում են մամլո ասուլիս:Ցուցարարները հանդես են գալիս հայտարարությամբ` դիմելով ՀՀ բարձրաստիճան այրերին, հայաստանի և սփյուռքի Հասարակական քաղաքական ուժերին, ԶԼՄ-ներին, նշելումեն ,որ նստացույցին զուգահեռ սկսելու են բողոքի այլ գործողություններ` հանրահավաքներ երթեր` պահանջելով կառավարության ներկայացուցիչ Վ Չախալյանի ազատ արձակելու շուրջ բանակցություններ սկսելու համար:
    27 Հոկտեմբերի` ժամը 11-ին Ախալքալակում կազմակերպվում է բողոքի հզոր զանգվածային ակցիա` ի պաշպանություն Վ Չախալյանի, որին մասնակցում են ավելի քան 3000 ջավախահայեր,որոնք պահանջում են Վ Չախալյանի ազատ արձակումը, ասելով որ հակառակ դեպքում կդիմեն ավելի հատու ու կտրուկ միջոցների:
    31 Հոկտեմբերի` ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերքննի դատարանի վճռով փոփոխվում է Վ Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը`նախնական կալանքից դարձնելով ստորագրությամբ քաղաքից չբացակայելու պարտավորությամբ և ազատ է արձակվում ՀՀ ԱԱԾ «Երևան» ՔԿՀ-ից:
    3 Նոյեմբերի` Վ Չախալյանը «Փակագիծ» ակումբում տալիս է մամլո ասուլիս և պատասխանում լրագրողների հարցերին:
    Ինչո՞ւ և հանուն ինչի՞ կատարվեց այս ամենը, եղան բազմաթիվ վարկածներ,մեզադրանքներ տարբեր ուժերի հասցեին:Սակայն ինչպես եղել է գրեթե միշտ, այս անգամ ևս չենք ուզում հասկանալ ,որ գլխավոր մեղավորը մենք ենք` հայերս, մեր հանցավոր անտարբերությամբ ու օտարահաճությամբ:Ու այսօր արդեն,հենց այդ ամենի արդյունքում,գնալով իրատեսական է դառնում այն փաստը, որ նմանօրինակ պահվածքի շարունակականության դեպքում, մոտ ապագայում մենք կկորցնենք Ջավախքը` որպես հայաբնակ ինքուրույն քաղաքական գործոն:Կփակենք Հայաստանի Հանրապետության հյուսիսային դարպասները ու բանալիները սկուտեղի վրա կհրամցնենք Թուրք-ազերիական երկյակին:Այո’,սա այլեվս դառնում է իրականություն եթե ուշքի չգանք:
    Ջավախքը եղել է ու շարունակում է մնալ միջազգային քաղաքական իրադարձությունների խոշոր հանգուցակետ ,որտեղ մեծ տնտեսական ու քաղաքական շահեր ունեն գրեթե բոլոր գերտերությունները:
    1.Սառը պատերազմի ավարտից հետո կորցնելով մերձավոր արեվելքում իր ազդեցությունն ու միջազգային քաղաքական ասպարեզում զիջելով իր դիրքերը, այսօր արդեն երկբեվեռ աշխարհի համար պայքարող Ռուսաստանը,ձգտում է ոչ միայն հետ բերել կորցրածը, այլեվ պահպանել եղածը, մասնավորապես Ջավախքից Ռուսական ռազմաբազաների դուրսբերումից հետո`կորցնելով անմիջական ներկայությունը, այժմ նրա համար կարեվոր է պահպանել քաղաքական ազդեցությունը Ջավախքում, որը կարեվոր է Ռուսաստանի համար նախ և առաջ պայմանավորված Ամերիկամետ Վրաստանի ներսում գտնվող ականի հրապատիճը ձեռքում պահելու, ապա նաև տարածաշրջանում եվրոպայի և ամերիկայի առաջխաղացումը կասեցնելու համար
    2.ԱՄՆ-ը ձգտում է ապահովել իր անմիջական ներկայությունը տարածաշրջանում,քանզի լավ է հասկանում (առավել ևս իրաքի վրա հարձակման համար թուրքական օդանավակայանները օգտագործելու պահանջի մերժումից հետո) որ Թուրքիան վաղ թե ուշ դադարելու է տարածաշրջանում իր կամակատարը լինելուց, իսկ միաբեվեռ աշխարհ ստեղծելու իր նկրտումների տեսանկյունից անհրաժեշտ է ազդեցություն ունենալ նավթա-գազատար և ճանապարհատրանսպորտային ենթակառույցների հանգույց Ջավախքում, այստեղից դուրս մղել և տարածաշրջանում հենման կետից զրկել Ռուսաստանին:Այս ֆոնի վրա Կարս-Ախալքալակ -Բաթումի երկաթգծի կառուցումը, ապա դրա անվտանգությունը ապահովելու պատրվակով Ջավախքում Ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելը կարեվորագույն ռազմավարական խնդիր է ԱՄՆ-ի համար:
    3.Կարս-Ախալքալակ-Բաթումի Ե կառուցումը կարեվոր է նաեվ Թուրքիայի և Ադրբեջանի համար:Նախ այն ուղղակի կապ է հաստատում Անկարայի և Բաքվի միջեվ, ապա լիակատար է դարձնում Հայաստանի Հանրապետության տնտեսական շրջափակումը` այն դարձնելով արդեն ռազմավարական շրջափակում:Բացի Ե կառուցումից Թյուրքերի համար կարեվոր է նաև Մեցխ-Թյուրքերի վերաբնակեցումը Ջավախքում ,քանզի այդպիսով կարծես թե հանգուցվում է թյուրքական օղակը, և գերտերությունների համար կարեվորագույն նշանակություն ունեցող տարածաշրջանը հայտնվում է նրանց ենթակայության տակ և կարող է դառնալ հզոր աշխարհաքաղաքական հաղթաթուղթ միջազգային քաղաքական արենայում (ընդ որում չմոռանանք որ այդ հաղթաթուողթը այսօր արդեն, փոքր ինչ քաղաքական կամք դրսեվորելու դեպքում կարող է հայտնվել մեր ձեռքում, բայց…)
    4.Ջավախքը ռազմաքաղաքական և տնտեսական առումով կարեվորագույն հանգույց է նաև Եվրոմիության համար ու ընդ որում ոչ պակաս քան ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի համար;
    Հայաստանի համար Ջավախքի խնդիրը էական կարեվորություն ունի ոչ միայն հողատիրության և Հայրենատիրության, Հայ Դատի տեսանկյուններից, այլև ՀՀ ազգային անվտանգության առումով: Ջավախքը ՀՀ հյուսիսային դարպասի պահակն է, եվ կորցնել հայաբնակ Ջավախքը նշանակում է ՀՀ հյուսիսային դարպասի բանալիները «կապույտ եզրագծով սկուտեղի» վրա հանձնել թուրք- ազերական երկյակին:Սա ոչ միայն տնտեսական առումով հարյուր տոկոսանոց շրջափակման կենթարկի Հայաստանը ,այլև տնտեսական շրջափակումը ռազմավարական շրջափակման վերածելու բացառիկ հնարավորություն է ընձեռում մեր թշնամիներին:Իսկ ունենալով և պահպանելով Հայկական ազդեցության գոտում գտնվող հայաբնակ Ջավախք մենք կարող մեծ ազդեցություն ունենալ միջազգային հետաքրքրությունների էպիկենտրոն հանդիսացող տարածաշրջանի` և այդպիսով միջազգային քաղաքականության վրա` գոնե մեր տարածաշրջանում:
    Փաստորեն քնարկվող թեմայի ենթատեքստում Վ Չախալյանի ձերբակալությունը ձեռնտու էր կողմերից յուրաքանչյուրի համար բացառությումբ Հայաստանի Հանրապետության ու Ջավախահայության:Իսկ ինչո՞ւ այդ «Սև գործը» կատարվեց ՀՀ հատուկ ծառայությունների միջոցով:Ո՞րն էր այդ գործում Հայաստանի շահը:ինչ՞ խնդիրներ լուծեցին դրանով գործի պատվիրատուները:հարցերը բազմաթիվ են ,իսկ պատասխանների փոխարեն կախման կետեր…

  7. #97
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Խորհրդաային Միության փլուզումից հետո Վրաստանում իշխանության եկած ուժերը առաջին իսկ պահից որդեգրեցին բռնաճնշումների ու ահաբեկումների ճանապարհով ոչ վրացի ազգաբնակչությունը լռեցնելու և հետզհետե իրենց բնօրրոնից դուրս քշելու, կրթամշակույթային անկախությունից զրկելու մարտավարությունը: Նախ ամսախուրդրիան շրջանառության մեջ դրեց «21 կիլոմետրանոց գոտի» հասկացությունը, որում ներառվեցին նաև Վրաստանի հայաբնակ շրջանները: Այս տարածքներում արգելվեցին հողի լիարժեք սեփականության իրավունքը, մասնավորեցումը, ինչպես նաև առքն ու վաճառքը: Ապա Ախալքալակի, Ախալցխայի, Բոգդանովկայի,Ասպինձայի ուԱգդինի շրջանները միավորվեցին մեկ վարչական միավորման մեջ, որի նպատակը արհեստականորեն ժողովրդագրական պատկերը ի վնաս հայերի փոխելն ու Ախալքալակի, բոգդանովկայի շրջանները վարչական ինքնուրույնությունից զրկելն էր: Սրան հետևեց վարչական կենտրոններն Ախալքալակից ավելի քիչ հայերով բնակեցված Ախալցխա տեղափողությունը: Արդյունքում վարչական մարմիններում հայերի տեսակարար կշիռը սկսեց նվազել;
    Վարչա-տնտեսական լծակներին զուգահեռ սկսեց կիրառվել նաև հոգևոր-մշակույթային ճնշումների քաղաքականությունը: Վրաստանի անկախացումից ի վեր «վերականգման» անվան տակ վրացականացվել կամ ոչնչացվել են մոտ երեք տասնյակ եկեղեցիներ, այդ թվում` Կուսանոց Սուրբ Ստեփանոս, Բեթխեհեմի Սուրբ Աստվածածին, Ձորաբաշի Սուրբ ևորգ, Շամքորեցոց Կարմիր Ավետարան, Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցիները ինչպես նաև Սուրամի, Նախշիր որայի, Շահնապատի, Լիսի, Սղնախի, Թելավի, Վելիսցխեի և հայկական այլ գյուղերի եկեղեցիները, Խոջիվանքի երեզմանատունը և երեք հայրուրից ավելի հայալեզու արձանագրությունները (Հիշեք թե ինչ աղմուկ բարձրացավ, երբ Նախիջևանում ազերիները ոչնչացնում էին հայկական խաչքարերը, ինչու՞ ենք այս դեպքում լռում ): Սահակաշվիլու իշխանության գալուց հետո սկսվեցին հերթական խնդիրները. նախ արգելվեց Հայոց Պատմության դասավանդումը, նվազեցվեցին Հայոց Լեզվի դասաժամերը ապա սկսվեց հայկական դպրոցները վրացի տնորենների տիրապետության տակ դնելու գործընթացը: Միայն այս տարի հրամանագրման համար հայտ ներկայացրած ավելի քան 70 հայ մանկավարժներից տնօրենի պաշտոնում հրամանագրվեցին երեքը… Միաժամանակ սկսվեցին քաղաքական խտրական դրսևորումները հայազգի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կատրային ջարդեր սկսվեցին մաքսային, դատական, վարչական ու ոստիկանական համակարգում; Փաստորեն հայ ազգաբնակչությունը զրկվեց մտավորական և վարչաքաղաքական վերնախավից: (Ջավախքում մի ուրվական է շրջում` Սահակաշվիլու «քաղաքական իդեալ», բորենի Աթաթուրքի ուրվականը… ) Այս ամենին գումարվում է սոցիալ-տնտեսական «հումանիտար ազերի » մակարդակի մոտեցող իրավիճակը ինչն ավելի է արագացնում Ջավախքի հայաթափումը: Եվ եթե այս ամենին ավելացնենք վերջին մեկ տարվա ընթացքում. արդեն երկրորդ անգամ հրապարակավ ու բացարձակ լկտիությամբ հայ երիտասարդների սպանության փաստերը, ապա միանշանակորեն պարզ կդառնա, որ Վրաստանի տիրապետության տակ գտնվող հայկական երկրամասերում երաշխավորված չեն հայերի ինչպես վարչա-քաղաքական, հոգևոր-մշակութային այնպես էլ ֆիզիկական անվտանգությունը;
    Իսկ ինչու՞ ենք լռում, ինչու՞ ենք մենք մեզ խաբում` հայտարարելով հայ և վրացի ժողովուրդների «դարավոր բարեկամության» ու«եղբայրության» մասին, որը երբեք էլ չի եղել:
    Այսօր Ջավախահայերի արդարացի պահանջները լռեցնելու համար հայազգի որոշ գործիչներ հայտարարում են, որ Ջավախքի խնդրի արծարծումը կարող է սրել հայ-վրացական հարաբերությունները, ինչը ձեռնտու չէ տնտեսական շրջափակման մեջ գտնվող Հայաստանին, քանզի Վրաստանը կարող է իրականացնել կամ մասնակցել տնտեսական ծրագրերի, որոնք կշրջանցեն Հայաստանը` ավելի վատթարացնելով երկրի վիճակը: Է, լռեցինք. չմասնակցե՞ց: Այդպես հայտարարողները, իրենց խոսքերի ենթատեքստում նկատի ունեին «Կարս-Ախալքալակ-Բաթումի» և Բաքու-Թբիլիսի-Ջեհյան ծրագրերը, սակայն անկախ պաշտոնական Երևանի հանդուրժողական, քաղաքականությունից և այդ ծրագրերը իրականում միայն առաջին հայացքից են ձեռնտու վրաստանին, մինչդեռ իրականում ռազմավարական առումով ներկա աշխարհաքաղաքական համակարգերում ընդգծված հակառուսական դիրքորոշման արդյունքում այս ամենը կարող է գործի դրվել հենց ի վնաս Վրաստան: Խոսվում է նաև սահմանների փակման և լիակատար շրջափակման մեջ դնելու վտանգի մասին, որը իրապես մտահոգիչ է, սակայն անկախ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը Վրաստանը շրջանառելով և փորձելով իրականացնել Ջավախքում Մեսխ-Թուրքերի վերաբնակեցման ծրագիրը, դրա հաջող ընթացքի դեպքում, մի քանի տարի հետո արդեն Հայաստանի Հանրապետությունը կդնի լիակատար շրջափակման և Ջավախքում մահաբեր օղակի ագուցման փաստի առջև: Բացի այդ պիտի հստակ գիտակցենք, որ սահմանների փակումը ներկայումս, հաշվի առնելով հայաբնակ Ջավախքի գործոնը, կարող է տևել մի քանի օր: Առավել ևս, որ այդ պարագայում հայկական կողմը կարող է օգտվել Աջարական տարանցիկ ուղիներից` մասնավորապես նավահանգիստներից: Եվ երկրորդ ` Հայաստանի ռազմավարական գործընկեր հորջորջվող Ռուսաստանը իր հերթին, եթե ոչ հանուն հայաստանի, ապա ընդդեմ վրաստանի, կարող է համարժեք արգելքներ առաջացնել Ռուս-Վրացական սահմանի վրա ինչը համարժեք խնդիրներ կառաջացնի վրաստանի համար, թե քաղաքական և թե տնտեսական առումներով: Խոսվում է նաև Ջավախքում հասարակական լարվածության առաջացման դեպքում երրորդ կողմի` մասնավորապես ՆԱՏՈ-ի միջամտության մասին, ինչը իևատեսական չէ և երկրորդ այդօրինակ զարգացումը հայաստանի համար միանշանակորեն բացասական չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ և ԱՄՆ-ի և ԵՄ_Ն համար այս խնդիրը հետաքրքրական է զուտ տարածաշրջանում իրենց ազդեցության ընդլայման և հաղորդուղիների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այսինքն նրանց համար կարևոր է ոչ թե այն, թե որ երկիրը կվերահսկի այդ շրջանները, այլ թե որ երկիրը կարող է ավելի հստակ տալ հաղորդուղիների անվտանգության երաշխիքներ և ապահովել կայունությունը տարածաշրջանում: Ինչ վերաբերվում է թուրքական գործոնին, ապա ԱՄՆ-ը թույլ չի տա թուրքական ուժերի ներթափանցումը Ջավախք, քանզի Թուրքիայի տարածքով Իրաքի վրա ցամաքային հարձակում իրականացնելու հարցում Թուրքիայից մերժում ստանալուց հետո (առավել ևս ԱՄՆ-ԻՐԱՆ դիմակայության պայմաններում, որը գնալով վերածվում է «Սառը պատերազմի» և բավականին երկար ձգվելու միտում ունի): ԱՄՆ-ն ինքն է ձգտում անմիջական ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանում, ինչը իր հերթին չի ենթադրում, թե Ջավախքը կհայտնվի Ամերիկյան ռազմական վերահսկողության ներքո, քանզի «հյուսիսային արջը», որ արդեն խումհարից դուրս գալու նշաններ է ցույց տալիս և արդեն հստակ հայտարարում է միաբևեռ աշխարհին վերջ տալու իր նկրտւմների մասին, ելնելով իր տարածաշրջանային անվտանգությունից, նման բան թույլ չի տա: Ու եթե այս համապատկերում դիտարկում ենք նաև Վրաստանի արմատական հակառուսական քաղաքական ուղղին, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհաքաղաքական առումով, մասնավորապես իբրև ԱՄՆ-ՌԴ շահերը հաշտեցնող- համահարթեցնող պետություն (Որը միաժամանակ իր ներքին ուժերով ունակ է պահպանելու տարածաշրջանային կայունությունը և համաշխարհային նշանակության նավթային ու գազային ենթակառուցվածքների անվտանգությունը) ավելի շահեկան իրավիճակում է և այս պարագայում երրորդ ուժի հնարավոր միջամտությունը ուղղված է լինելու ավելի շատ վրաստանի դեմ:
    Շրջանառվում է նաև դիվանագիտական և ռազմական առումով հայաստանի համար «երկրորդ ճակատի» բացման վտանգավոր լինելու մասին թեզը: Մինչդեռ Ջավախքի հայության միջազգային իրավական նորմերի և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համաձայն ունի իր իրավունքների համար իրավական ճանապարհով պայքարելու իրավունք և եթե վրաստանը փորձի հակադրվել ռազմական բիրդ ուժի միջոցով ապա նա պատերազմ է հայտարարում ոչ միայն հայերին այլև ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրներին: Բայց եթե իվերջո նման բան կատարվի ու Միշիկոն որոշի «անցնել Ռուբիկոնը» ապա պետք է հիշենք, որ Արցախում առկա «ոչ խաղաղություն,ոչ պատերազմ» վիճակը առկա է նաև Աջարիայում, Օսեթիայում, Աբխազիայում ու այդ գործոնները հնարավոր է շատ արագ ակտիվացնել ու Վրաստանին կանգնեցնել «չորս ճակատի» փաստի ու դիվանագիտական կրախի առջև: Ուրեմն ինչու՞ ունենալով իրական տնտեսական , ռազմական ու քաղաքական առավելություններ տեր չենք կանգնում մեր հայրենակիցներին: որովհետև մենք, հարգելի ընթերցող, վարում ենք «քոմփլիմենթար» քաղաքականություն ուր շահերը հավասար են, այսինքն Հայաստանի պետական ու ազգային շահերին ճիշտ այնքան տեղ է տրված, որքան Հարավ-Աֆրիկյան հանրապետության շահերին ու Ջավախքցուն «տերը մեռած գառան» կարգավիճակում թողնելու արդյունքում է, որ օրը ցերեկով սպանում են, ու այո, սպանում են հայ լինելու համար, իսկ մեր հարգելի պարոնները կլռեն, կլռեն դեռ այնքան մինչև Ջավախքում միայն հայկական խաչքարեր ու հուշարձաններ մնան, իսկ դրանք էլ մի օր վրացի զինվորները կջարդեն մուրճերով… (Ջավախքում մի ուրվական է շրջում, հայերի դահիճ, բորենի Աթա Թուրքի ուրվականը) :


    Հեղինակ՝ Էդգար Հելհելյան
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 10.06.2007, 17:01:

  8. #98
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Djavaxhq
    Կարդալով այս հոդվածները, զգացի որ Վրացական կողմը դեմ է Ջավախքին: Հայկական կողմն էլ պասիվ չի:

    Ստորև խորհումներ և հարցեր:

    Իսկ ո՞րն է Վրաստանին իրականում մտահոգող դրդապատճառները: Ջավախքցուն դեպի Վրաստան ինտեգրել ցանկանա՞լը, հայերին ավելորդ համարե՞լը, Հայաստանին շրջափակել ցանկանա՞լը, զուտ ատելությու՞նը, թե՞ թուրքական երկու կողմերի քաղաքական հեղափոխումը, որը Վրաստանի համոզմունքներին բացասական ազդեցություն է թողնում... Որից և տեսանելի են հակահայ դառնալու հետևանքները:

    Փաստն այն է, որ այսօր Ջավախցիներին, իրենց էթնիկ հայ լինելու համար, վրացիները կողմնապահություն են անում՝ զրկելով աշխատանքից կամ այլ հնարավորություններից, սպանելով, խոսքի ազատությունը և այլն սահմանափակելով:

    Մի օրինակ պատմությունից:
    Առաջին համաշխարհային պատերազմի սկզբի տարիներին, Արևմտյան Հայաստանում՝որի մեջտեղով պիտի անցներ կառուցվող Բեռլին- Բաղդադ երկաթգիծը, (շահավետ մի կապ Եվրոպա- Միջին Արևելքի միջև), բնակվում էին հայերը: Գերմանացի մի գեներալ ասել է թուրք ղեկավարներին, որ հայերի այդտեղ բնակվելը բացասական է մեր՝ դեպի Հյուսիս-Միջին Արևելքի հետ կապ ունենալը: Նաև թուրքերը երազում էին միասնանալ Արևելյան մյուս թուրքերի հետ, ազերիներ, թուրքմեններ և այլն, բայց իրոք հայերը մեջտեղում էին... Սրանից էլ բխեց տեղահանը և Եղեռնը...

    Հիմա կա ևս մի շահավետ երկաթգծի Կարս- Ախալքալաք-Բաթումի և նավթամղի շինարարություն: Հայաստանը այսպես թե այնպես մեջտեղում է, մյուս տարբերակը Բաքու- Ախալքալաք-Ջեհյան ուղին է, որտեղ ևս հայերը «խանգարող» աշխարհագրական դիրք ունեն, էլի մեջտեղն են:

    Ուրեմն թուրքերն են վրացիների խելքն ուտում:

    Djavaxhq, ճի՞շտ են իմ խորհումները, թե՞ դու ուրիշ դրդապատճառներ գիտես:
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 10.06.2007, 17:32:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  9. #99
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդալով այս հոդվածները, զգացի որ Վրացական կողմը դեմ է Ջավախքին: Հայկական կողմն էլ պասիվ չի:
    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստն այն է, որ այսօր Ջավախցիներին, իրենց էթնիկ հայ լինելու համար, վրացիները կողմնապահություն են անում՝ զրկելով աշխատանքից կամ այլ հնարավորություններից, սպանելով, խոսքի ազատությունը և այլն սահմանափակելով:
    Հետաքրքիր է, որ տարատեսակ հոդվածների միջոցով ես գալիս եզրկացության: Հոդված կարող է գրել ցանկացած մարդ, ցանկացած ձևով: Եվ դա կարող է որևէ առնչություն չունենալ իրականության հետ:

    Հոդվածն աբսուրդային է հենց միայն նրանով, որ Վրացական երեք նախագահ համեմատվում են իրար հետ: Գամսախուրդիայի վարած քաղաքականությունը, որևէ ընդհանրություն չունի Շեվարդնաձեի կամ Սաակաշվիլիի վարած քաղաքականության հետ: Վերջին երկուսն էլ իրար հետ որևէ կապ չունեն: Այսինքն երեքն էլ տարբեր քաղաքականություն են վարել:
    Գամսախուրդիան խիստ ծայրահեղական էր, որոշ մարդկանց քաջ ծանոթ այլ ազգերին վառելու ու ոչնչացնելու կոչերով ու գործողություններով:
    Շեվարդնաձեն բացարձակապես անտարբեր էր և որևէ ձևով չէր խառնվում այդ հարցերին:
    Սաակաշվիլին խառնվում է, բայց զուտ օրենքների սահմանում:

  10. #100
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է, որ տարատեսակ հոդվածների միջոցով ես գալիս եզրկացության: Հոդված կարող է գրել ցանկացած մարդ, ցանկացած ձևով: Եվ դա կարող է որևէ առնչություն չունենալ իրականության հետ:

    Հոդվածն աբսուրդային է հենց միայն նրանով, որ Վրացական երեք նախագահ համեմատվում են իրար հետ: Գամսախուրդիայի վարած քաղաքականությունը, որևէ ընդհանրություն չունի Շեվարդնաձեի կամ Սաակաշվիլիի վարած քաղաքականության հետ: Վերջին երկուսն էլ իրար հետ որևէ կապ չունեն: Այսինքն երեքն էլ տարբեր քաղաքականություն են վարել:
    Գամսախուրդիան խիստ ծայրահեղական էր, որոշ մարդկանց քաջ ծանոթ այլ ազգերին վառելու ու ոչնչացնելու կոչերով ու գործողություններով:
    Շեվարդնաձեն բացարձակապես անտարբեր էր և որևէ ձևով չէր խառնվում այդ հարցերին:
    Սաակաշվիլին խառնվում է, բայց զուտ օրենքների սահմանում:
    Իսկ ո՞րն է իրականությունը: Նայած թե պատմությունը որ մասից է սկսվում:
    Ջավախքցին չի գաղթել դեպի Վրաստան և ապաստան խնդել, որը ստանալուց հետո իրեն սկսել է պահել որպես պնդաճակատ քաղաքացի:
    Ջավախքը բռնի կերպով մտցվել է Ս. Վրաստանի տարածք, թե՞ սխալվում եմ: Նրանց արգելված է եղել սովորել անգամ Հայոց Պատմությունը: Սա բռնակալի հոգեբանություն է, իսկ այսօրվա Ջավախքցու ճիչը՝ մարդավայել ապրելու խնդրանք է...

    Երեք տարբեր քաղաքական գործիչների դիմանալով՝ էքստրեմիստից մինչև արևմտահաճո, Ջավախքցին ցանկանում է ապրել անկախ, նրան բռնի կերպով վրացի սարքելը համարում է Ջավախքցին՝ Վրաստանի փոքրամասություններից մեկը, անիմաստություն:
    Սաահակաշվիլին անգամ պիտի հարգի նրանց խնդրանքներն ու պահանջները:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  11. #101
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց արգելված է եղել սովորել անգամ Հայոց Պատմությունը:
    Ի՞նչ է նշանակում «արգելված»:
    նրան բռնի կերպով վրացի սարքելը համարում է Ջավախքցին՝ Վրաստանի փոքրամասություններից մեկը, անիմաստություն:
    Էս նախադասությունը չհասկացա:
    Բռնի կերպով որևէ մեկին որևէ բան չի դարձնում: Ջավախքահայերը Վրաստանի քաղաքացի են, Ջավախքը սուվերեն երկրի Վրաստանի տարածք:
    Չնայած մի կողմից որ նայես վրացի են ստացվում: Ազնավուրը համարվում է ֆրանցիասի հայկական արմատներով:
    Սաահակաշվիլին անգամ պիտի հարգի նրանց խնդրանքներն ու պահանջները:
    Սաակաշվիլին պիտի հարգի երկրի օրենսդրությունն ու սահմանադրությունը ու դրան համապատասխան գործի:

  12. #102
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Սաակաշվիլին խառնվում է, բայց զուտ օրենքների սահմանում:
    Ճիշտ է օրենքների սահմաններում:Էն օրենքների,որ ինքն ու իր նմաններն են ստեղծում:Որպես օրնակ թեկուզ հենց դպրոցներում վրացերենով դասերն անցկացնելու մասին օրենքը:Այո ուզեն, թե ոչ,բայց Ջավաղքն այսօր Վրաստանի կազմում է,և մեր ժողովրդի`վրացերեն չիմանալու պատճառով վիրահայերն այսօր մեծամասամբ զբաղված են գյուղատնտեսությամբ: Բայց ակնհայտ է,որ նոր օրենքը հայերի համար չէ,որ ստեղծվել է:Պատկերացրեք,օրինակ`մեր կառավարությունը ընդուներ մի օրենք,ըստ որի դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվելու են միայն (լավ չինարեն չասեմ) անգլեերեն լեզվով: Դե եկեք երեխեք սովորեք ,ասենք, ֆիզիկա(չնայած` ինչ տարբերություն):Քաղաքակիրթ ձևերով հայերին ասում են` մնաք բարով: Իսկ մեր կառավարությունը չի անում`ինչ անհրաժեշտ էր:Հետո՞ ինչ վիրահայ են,բայց մեր ժողովուրդն են, չէ՞:Մի՞թե ոչ մի իրավունք չունենք նրանց որևէ կերպ պաշտպանելու:Նույնը` Ռուսաստանում: ակնհայտ է,որ այդ սափրագլուխ կոչվածները ունեն քաղաքական լավ պաշտպանություն:
    Ուղղակի լինում են դեպքեր,երբ արժե մի քիպչ կոշտ դիրք բռնել լինել:Թե այսպես գնաց,երկրորդ Նախիջևանն ենք ունենալու:Չնայած` ինչի՞ երկրորդը,ենքա~ն ունենք
    Վերջին խմբագրող՝ Array: 10.06.2007, 21:10:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  13. #103
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    wagamafia ես համամիտ եմ քեզ հետ ես կփորձեմ այս էջում վերհանել պատմական եվ քաղաքական շարժառիթները եւ ջավախքի հայաթափման պատճառները որոնց մեջ դու կգտնես նաեւ էո հարցերի պատասխանները, իսկ եթե Արթգեոն կամ մի ուրիշը գիտեն ինչ որ ճշմարտություն թող ասեն իմանանք


    Ջավախքի ինքնավարության խնդիրը

    Խորհրդային միության կազմում Վրացական ՍՍՀ-ն ուներ առանձնահատուկ կարգավիճակ,որը պայմանավորված էր այդ երկրում մի քանի ինքնավարությունների առկայությամբ:Սովետական միության վարչական տարածքի 0,31%-ը կամ 69,7 հազար քկմ տարածք զբաղեցնող այդ փոքրիկ հանրապետությունում գոյություն ունեյին երեք ինքնավարություններ (Ափխազական ինքնավար հանրապետությունը`8,6 հազար քկմ, Աջարական ինքնավար հանրապետությունը 2,9 հազար քկմ և հարավ-օսեթական ինքնավար մարզը 3,9 հազար քկմ ) 15,4 հազար քկմ ընդհանուր մակերեսով,որը կազմում էր վրացական ԽՍՀ-ի վարչական տարածքի 22%-ը:
    1921թ դեկտեմբերի 16-ին Վրաստանին միացավ Ափխազական ինքնավար հանրապետությունը, մինչ այդ`1921թ հունիսի 16-ին վրաստանին էր միավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը իսկ 1922 թ ապրիլի 20-ին Վրաստանին է միացել Հարավ-օսեթական ինքնավար մարզը:
    Այնուհետև, արդեն 1922թ դեկտեմբերին ձևավորվեց ՍՍՀՄ-ը:Վրաստանը,որպես Անդրֆեդերացիան ներկայացնող երեք երկրներից մեկը,մտավ ՍՍՀՄ կազմի մեջ:Այդ պահից սկսած Վրաստանի գոյություն ունեցող սահմանները մնացին անփոփոխ` առ այսօր:
    ՍՍՀՄ կազմում կային մի քանի տասնյակ ինքնավար միավորներ`ինքնավար հանրապետություններ. օրինակ Բաշկիրական ԻԽՍՀ-ն , Դաղստանի ԻԽՍՀ-ն,ՈՒդմուրդական ԻԽՍՀ-ն,Չեչենո-ինգուշական և Հյուսիս-օսեթական ԻԽՍՀ-ները և այլք, Ինքնավար մարզեր, օրինակ լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Հրեական ինքնավար մարզը, Կարաչևո-Չերքեզական ինքնավար մարզը և այլք ու ինքնավար շրջաններ ինչպիսիք էին կորեական ինքնավար շրջանը, Չուկոտկայի ինքնավար շրջանը և այլն:Այս և միյուս բոլոր ինքնավար միավորները առանց բացառության ձևավորվում էին ազգային համախումբ բնակչության և ազգային մեծամասնության գործոններով պայմանավորված:Եթե հաշվի առնենք այս հանգամանքը ու ԽՍՀՄ «ազգային» քաղաքականության տրամաբանությունը, ապա գործնականում Վրացական ԽՍՀ կազմում պետք է ձևավորվեր ևս մեկ` հայկական ինքնավար միավոր:
    Փաստացի Ախալքալակի և Բոգդանովկայի (այժմյան Նինոծմինդայի) շրջաններում համախումբ ձևով բնակվում էին 200 հազար հայեր: Տարածքային առումով Ախալքալակի շրջանը զբաղեցնում էր 1,233 հազար քկմ, իսկ Բոգդանովկայի շրջանը 1,879 հազար քկմ տարածք: Եվ եթե անգամ հաշվի չառնենք Հայ ազգի բնիկ լինելու հանգամանքը և այն, որ Ջավախքի մյուս շրջաններում (մասնավորապես Ախալցխայում և Ծալկայում) ևս հոծ հայկական բնակչություն էր ապրում, արդեն միայն Ախալքալակի և Բոգդանովկայի շրջանների 200 հազար հայ ազգաբնակչության առկայությունը գործնականում առաջացնում էր նոր ինքնավար միավորի ստեղծման անհրաժեշտություն: Սակայն չնայած այս ամենին Ջավախահայությունը ինքնավարություն չստացավ: Վրաստանը ամբողջ ԽՍՀՄ-ի կազմում դարձավ միակ պետությունը, որտեղ ավելի քան 200 հազար բնիկ բնակչություն ունեցող էթնիկ շրջանը ինքնավարություն չստացավ:Սա պայմանավորված էր երկու կարևոր հանգամանքով.նախ և առաջ ԽՍՀՄ իշխանությունները`մասնավորապես ստալինյան «փափուկ մատիտը» չափից ավելին էր արել հայրենի Վրաստանի համար` այդ փոքրիկ հանրապետությանը միավորելով և նրա կազմում ձևավորելով երեք ինքնավարություններ:Արդեն չորորդ Հայկական ինքնավարության ստեղծումը Վրացական ԽՍՀ կազմում ի ցույց կդներ հենց Վրաստանի արհեստական լինելը և նրա «տարածքային ամբողջականության կարկատանները»:Երկրորդ ԼՂԻՄ-ին և Նախիջևանի ինքնավար հանրապետությանը զուգահեռ և այն էլ Հայկական ԽՍՀ հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ արդեն չորորդ հայկական միավորի ձևավորումը ակնհայտ կդարձներ ԽՍՀՄ ղեկավարության` հայկական հողերը մասնատելու քաղաքականությունը:հենց այս օբյեկտիվ պատճառներով և նաև պայմանավորված Ջավախքի ինքնավարությունը պահանջող «Երրորդ կողմի» բացակայությամբ`Ախալքալակի և բոգդանովկայի (Ներկայիս Նինոծմինդայի) շրջանների 90%-ից ավելի կազմող և բացարձակ մեծամասնություն հանդիսացող հայկական բնակչությունը ինքնավարություն չստացավ:
    Ինքնավարություն հասնելու հստակ հնարավորություն Ջավախքում (Հասկանալ Ախալքալակի,Ախալցխայի,Նինոծմինդայի շրջանները և Ադիգենի ու Ասպինձայի շրջանների մի մասը) կար նաև 1990-ական թվականների առաջին կեսին,սակայն այս անգամ ևս երրորդ կողմի`Հայաստանի Հանրապետության վճռականության պակասի հետևանքով հարցը լուծում չստացավ:
    Հետխորհրդային Վրաստանի պատմության ամբողջ ընթացքում ևս Ջավախահայությունը միշտ ձգտել է քաղաքական ինքնավարության,բայց պայմանավորված վրացական կողմի հակաիրավական պահվածքի հետ, այդ հարցը մինչև օրս էլ լուծում չի ստացել:Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգադելին Երևանում, իր պաշտոնական այցի ժամանակ, միանշանակորեն հայտարարեց.«Վրաստանում կլինեն միայն երեք ինքնավարություններ`Ափխազիան,Աջարիան և Ցխենվալին», որին երկրորդեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանը `ասելով,որ Ջավախեթին արդեն ունի մշակութային ինքնավարություն, դրանից ավելին չի լինի, դա հակասում է Վրաստանի ազգային անվտանգությանը: Եվ այս ամենը այն դեպքում, երբ 1992թ հուլիսի 31-ից լինելով ՄԱԿ-ի անդամ,Վրաստանը ստորագրել է ՄԱԿի հիմնարար փասթաթղթերը, որոնց համաձայն Վրաստանը ոչ միայն չպետք է խոչընդոտի այլև «միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի» և «ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի» դաշնագրերի 2 հոդվածների 3-րդ կետերը միանշանակորեն նշում են, որ «Դաշնագրի մասնակից պետությունները պետք է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին համապատասխան խրախուսեն ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգեն այդ իրավունքը»: Այս փաստաթուղթը և բազմաթիվ նմանաբովանդակ փաստաթղթեր ստորագրած Վրաստանը խոչընդոտում է Ջավախքի հայ ժողովրդի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքները իսկ Ջավախքն առ այսօր ինքնավարություն չի ստանում: Եվ այսպես կշարունակվի դեռ այնքան ժամանակ մինչև, որ Ջավախահությունը կգիտակցի, որ ազգային ու քաղաքական իրավունքները չեն մուրում այլ նվաճում են: Իսկ Ջավախահայությունը իր իրավունքները նվաճելու համար ոչ միայն պատճառ ու հնարավորություն այլև իրավունք և իրավական հիմք ունի: «ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն առանց կողմնակի միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը» նշված է «միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքում», իսկ նույն սկզբունքի Բ կետի 3րդ մասի համաձայն «ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը,անկախ պետությանն ազատորեն միավորվելը կամ վերամիավորվելը այդ ժողովուրդի (մեր դեպքում Ջավախահայության) ինքնորոշման սկզբունքի իրականացման իրավունքն է»
    Ինչևէ այսօր էլ Ջավախահայությունը պահանջում է ինքնավարություն, պահանջում է անվտանգության, մշակութային, կրթական ազատության երաշխիքներ, ու այս դեպքում պաշտոնական Երևանի ու Թբիլիսիի կողմերից վարվող«Ջայլամային քաղաքականությունը» և «Ցավոտ կողմերը» չտեսնելու մարտավարությունը,կարծում եմ, այս հարցի լուծման լավագույն տարբերակը չի:Քանզի օգտվելով ստեղծված իրավիճակից, ցանկացած պահի «բերքը հնձել» կարող է երրորդ ուժը, որը ցանկալի չի կարող լինել ոչ’ Ջավախքի, ոչ’ Հայաստանի Հանրապետության և ոչ’ էլ առավել ևս Վրաստանի համար:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.06.2007, 08:39:

  14. #104
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ է նշանակում «արգելված»:

    Էս նախադասությունը չհասկացա:
    Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերականգնվող բնակավայրերին զուգընթաց, ըստ տվյալ գյուղի բնակչության թվաքանակի, հիմնվում են միջնակարգ, ութամյա և տարրական հայկական դպրոցներ, որտեղ, սակայն, Վրաստանի լուսավորության նախարարության որոշմամբ արգելվում և չեն դասավանդվում «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները
    աղբյուր՝ http://www.raa.am/Javaxk/PatmAknark_2.htm "կրթություն" պարբերություն

    ուրիշ տեղեկատվական նյութեր՝ http://www.djavakhk.com/index.php?page=1&r=0&l=am
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 11.06.2007, 10:51:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  15. #105
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է օրենքների սահմաններում:Էն օրենքների,որ ինքն ու իր նմաններն են ստեղծում:Որպես օրնակ թեկուզ հենց դպրոցներում վրացերենով դասերն անցկացնելու մասին օրենքը:Այո ուզեն, թե ոչ,բայց Ջավաղքն այսօր Վրաստանի կազմում է,և մեր ժողովրդի`վրացերեն չիմանալու պատճառով վիրահայերն այսօր մեծամասամբ զբաղված են գյուղատնտեսությամբ: Բայց ակնհայտ է,որ նոր օրենքը հայերի համար չէ,որ ստեղծվել է:Պատկերացրեք,օրինակ`մեր կառավարությունը ընդուներ մի օրենք,ըստ որի դպրոցներում բոլոր առարկաները դասավանդվելու են միայն (լավ չինարեն չասեմ) անգլեերեն լեզվով: Դե եկեք երեխեք սովորեք ,ասենք, ֆիզիկա(չնայած` ինչ տարբերություն):Քաղաքակիրթ ձևերով հայերին ասում են` մնաք բարով: Իսկ մեր կառավարությունը չի անում`ինչ անհրաժեշտ էր:Հետո՞ ինչ վիրահայ են,բայց մեր ժողովուրդն են, չէ՞:Մի՞թե ոչ մի իրավունք չունենք նրանց որևէ կերպ պաշտպանելու:Նույնը` Ռուսաստանում: ակնհայտ է,որ այդ սափրագլուխ կոչվածները ունեն քաղաքական լավ պաշտպանություն:
    Ուղղակի լինում են դեպքեր,երբ արժե մի քիպչ կոշտ դիրք բռնել լինել:Թե այսպես գնաց,երկրորդ Նախիջևանն ենք ունենալու:Չնայած` ինչի՞ երկրորդը,ենքա~ն ունենք
    Բացարձակապես համաձայն չեմ քո բերած հիմնավորումների հետ: Իմ կարծիքով օրենքը հենց հայերի համար է, որ ընդունվել է: Բերված հիմնավորումդ էլ հեչ կապ չուներ օրենքի հետ: Ճիշտ կլիներ, եթե ասեիր, որ մարդկանց ստիպեն Հայաստանում հայերեն սովորել: Ես օրինակ ինքս կողմ եմ, որ վրացերեն դասավանդվեն բոլոր առարկաները + հայոց լեզու և պատմություն: Այդպես է ամբողջ աշխարհում: Ի՞նչ պետք է անի որևէ մարդ, ով չգիտի տեղի լեզուն: Պատկերացրու, որ Շ. Ազնավուրը չիմանար ֆրանսերեն: Անգլերեն չիմանալու դեպքում ԱՄՆ ընդհանրապես չեն թողնի մուտք գործել: Ինքս իմ մածկի վրա եմ զգացել բոլոր այն խոչընդոտները, որոնց հանդիպում ես լեզուն չիմանալու դեպքում: Հայերեն որքան էլ լավ սովորես, վրացերեն եզրերը չիմանալու դեպքում չես կարող որևէ քննություն հանձնել: Վրացերենը պետական լեզու է և այն պարտավոր են իմանալ բոլոր քաղաքացիները և Վրաստանում ապրել ցանկացողները:
    Գանք, հայկական հանրակրթական դպրոցներին: Աշխարհի որևէ երկրում չկա հայկական հանրակրթական դպրոց, բացի Հայաստանից և Վրաստանից: Վրաստանի հանրակրթական դպրոցն ավարտելը լուրջ խոչնդոտ է դառնում վիրահայերի համար ինտեգրվելու հասարակական կյանքին, դժվարանում է կարիերայի ստեղծումն ու աճը: Գաղտնիք չէ, որ հայկական դպրոցներում մեծ ուշադրություն չեն դարձնում վրացերեն լեզվին, ինչի հետևանքում ընկնում է այդ դպրոցները ավարտածների մրցակցային հնարավորթւյունները դպրոցն ավարտելուց հետո: Հենց այդ պատճառով շատ քչերն են այսօր իրենց երեխաներին ուղղարկում հայկական դպրոց: Իմ կարծիքով միակ ելքը դա վրացերեն դասավանդման անցնելն է: Զուտ հայկական դպրոցների և այնտեղ սովորողների շահերից ելնելով: Եթե որևէ մեկը հետագա կյանքը ուզում է շարունակել Երևանում, ապա ի սկզբանե կարող գնալ և սովորել Երևանում:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
    [...]Խորհրդային կարգերի հաստատումից հետո վերականգնվող բնակավայրերին զուգընթաց, ըստ տվյալ գյուղի բնակչության թվաքանակի, հիմնվում են միջնակարգ, ութամյա և տարրական հայկական դպրոցներ, որտեղ, սակայն, Վրաստանի լուսավորության նախարարության որոշմամբ արգելվում և չեն դասավանդվում «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաները [...]
    աղբյուր՝ http://www.raa.am/Javaxk/PatmAknark_2.htm "կրթություն" պարբերություն

    ուրիշ տեղեկատվական նյութեր՝ http://www.djavakhk.com/index.php?page=1&r=0&l=am
    Հաաա, մեր մոտ էլ չկար առանձին առարկա, բայց մեր պատմության ուսուցչուհին, որը նաև ուսմասվար է, Վրաստանի պատմության առարկայի հաշվին Հայոց պատմություն էլ էր պատմում
    Նույնպես և աշխարհագրության ժամերն էին
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 11.06.2007, 08:58: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 7 11-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •