Հայաստանի եզդիներին ոչնչացնո՞մ ենք, թե՞ ոնց
Նրանք դեռ Արեւմտահայաստանից՝ Ջիհանգիր իշխանի օրերից մեզ հետ եղել են, կռուել են Սարդարապատում, կռուել են Արցախում Արի եղբայրների համար ու նահատակուել: Հայաստանում ապրում են, այնպէս որ կապրի երկրի իսկական տէրը երկրի, որ՝ էն:
Գուցէ նրանք մեր հինաւուրց եղբայրներն են, գուցէ ոչ: Բայց հաստատ թշնամիներ չեն եւ պատմութեան մէջ դեռ եւս չենք լսել հայ-եզիդի (զրադաշտական) ընդհանրումներ 5րդ դարից ի վեր:
Այսպիսով ես հաստատում եմ իմ բարեկամ Արթգէորգի քանիցս հնչած լոզունգը. որ «չկան յաւերժ թշնամիք, այլ յաւերժ շահ»: Նրանք ովքեր վտանգում են մեր բոլորի սիրելի եւ պաշտելի եւ նազելի եւ մէկհատիկ ՀԱՅԱՍԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ապահովութիւնը. բնական զարգացումը, աճը, վերընդձիւղումը՝ նոքա են թշամիները թէկուզ ժամանակաւոր, ցայդօրը որ պիտի դաստիարակուեն կրթուեն եւ յարգալից վերաբերում ցոյց տան ՀԱՅ տեսակին, որ գիտի. պիտի գիտենայ տէրը լինել իր գլուխին, տէրը իր Հայրենիքին, մշակոյթին, տէրը պիտի լինի աշխարհասփիւռ իր եղբայրներին. Աւստրալիայից Իրաք, Նովոսիբիրսկից Վանկուվեր: Հայ լինելը պիտի լինի կրօն, դաւանանք, հաւատամք, ապրում, ծէս, կեանք, ոճ, քաղաքականութիւն, նպատակ, ռազմավարութիւն: Հայ լինելը պիտի լինի ընտրովի կամաւոր, հայը պիտի կրի հայ լինելու քաղցր ցաւը, հաճելի պիտի լինի հայ լինելու պատճառած յոգնութիւնը: Հայ պիտի մնայ նա ով պատրաստ է կրելու այս ամէնը: Հայ են զաւակները նրանց, որոնք հերոսաբար ընտրել են կրելու այս խաչը: Սա մեր ընտրութիւնը չի, սա շեղաչեայ հովիւների ճանապարհի վրայ գտնուելու դժբախտութիւնն է: Մենք կանգնեցրել ենք նրանց աւերասփիւռ մարախամպը, մենք փոխել ենք նրանց ընթացքը, փոխելու ենք նրանց եւ տակաւին պիտի գայ այն օրը երբ նրանք դարձեալ պիտ լինեն մեր ուսանողները. իսկ մենք նրանց ուսուցիչները: Պիտի գայ այն օրը երբ Ռուսան եւ Արգիշտին, Արտաշէսն ու Տիգրանը, Արշակն ու Պապը, Սասունցի Դաւիթն ու Խութեցի Յովնանը, Մխիթար Սպարապետն ու Մելիք Ավանը, Շենիկցի Գրգէն ու Դժոխք Հրայրը պիտի հովանան պիտի զովանան պիտի գոհանան եւ խորունկ շունչ մը պիտի քաշեն յուրախութիւն եւ ի հրճուանք իրենց յետնորդների խոյացմանը: Պիտի ընդկողմուեն խորունկ հանգիստի մէջ. վստահ լինելով որ իրենց սիրելի ժողովուրդի՝ աննման Տարօնի, Վասպուրականի Բարձր Հայքի, Այրարատի Հայարի ժողովրդեան արեան կաթիլները ծլելով ծաղկել են եւ արդէն տալիս են. ընդ եղեգանց բոց, վրէժ: Պիտի վառուեն եւ վարուեն արտերը, յղփանալով պիտի սաղմնաւորուեն հայաշունչ սերմերով: Սա արդէն ույղուրավարի չի լինելու: Սա լինելու է Հայկական Բարձրավանդակի, որպէս համաշխարհային քաղաքակրթութեան առուն սնող երակի վերադարձը: Վերադարձ որ չի մնալու իր սահմանների մէջ, այլ՝ աշխարհասփիւռ հայկազուները, որպէս արբանեակ իրեն ձգող, քաշող անընդհատ կուտակւող ոյժ: Այդ ոյժի թաւալումէն պիտի արմատախիլ լինեն անզարմ որոմները, անազն տունկերը, անցեղ շիւղերը: