Եկեք պատկերացնենք ինչ՛ կլինի, Ջավախք չլինելու դեպքում.
Ասենք հաշվի առանք երկրորդ ճակատ չունենալու փաստը եւ Ջավախքը զոհաբերեցինք.
Մեր Հայրենակիցների փոխարեն (Ջավախքը համարում եմ մեր Հայրենիքի մի մաս) կբնակվեն թյուրքական ինչ որ՛ մցխեթյան երբեմնի ցեղեր եւ հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը, ինչպես նաեւ Ատրպատականի (Հյուսիսային Իրան) ազերական էթնիկ ներկայությունը, միացնելով Մառնեուլի ազերիներին, նոր Հայաթափված (Լեզուս չորանար սա ՛ չասեի) Ջավախքում բնակված թյուրքերին, Փոքրիկ Հայաստանը հայտնվում է էթնիկ թյուրքերով շրջապատված.

Սադախլոի անցակետը Թբիլիսին չփագեց, այլ Մառնեուլի ազերիները հասան դրան, գտնելով այլ ընտրանքային տարբերակը, ազատվելով մեզանից, գործնականում ապահովելով մասնակի Վրաստան պետության շրջափակում մեր հանդեպ.
Դրանից զերծ չեն մնա մցխեթաջավախքաթյուրքերը եւ մեր ողջ հույսը կկապենք եղբայրական Իրանի հետ, մինչեւ Ամերիկացիները պարսիկներին չեն հարվածի, Ատրպատականի ազերիները չեն ապստամբի եւ մեզ արդեն թյուրքերով շրջապատված Հայերիս չեն խեխտի. Ի դեպ մեզանից հետո խեխտվելու հերթը անհեռատես Վրաստանինն է.