Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
Վրացաբնակ շատ ծանոթներ եմ ունեցել բայց ոչ մեկից՛ նմանատիպ վրացամետ դիրքորոշում չեմ լսել.
Artgeo. Վրացիների հետ եթե բարեկամանալու որոշում կայացնենք, քեզ առաջարկելու եմ որպես հանձնաշողովի անդամ. Խնդրում եմ չնեղանաս.
Չգիտեմ «մենք» ասելով ում ի նկատի ունես, սակայն ես ի ծնե դիրքորոշում ունեմ, որ տարածաշրջանի երկրները պիտի լավ հարևաններ լինեն ու նրանք կլինեն այդպիսին: Իսկ իմ «վրացամետ» երևացող դիրքորոշումը զուտ մեծամասնության դիրքորոշումը բալանսավորելու համար է ընդամենը: Իրականում այդքան ծայրահեղ չեմ
Իհարկե արդեն բավականին ժամանակ է անցել բայց հիշում եմ իմ մեծերից լսածները, կապված 90-ականների հայերի վիճակը Վրաստանում, մասնավորապես հայերից տուն գնել բայց բնակարան չվաճառել, սոված տարիներին՛ միայն վրացիներին հաց վաճառել, սահմանին՛ հայերի վաճառքը ազերիներին.
Ես էլ եմ շատ լսել այդպիսի դեպքերի մասին: Բայց հակառակն էլ եմ շատ ու շատ լսել: Հացի պատմությունը համարում եմ աբսուրդային, քանի որ ինքս եմ հիշում, ինչպես էր տատիկիս իմաց տալիս իր վրացի հարևանուհին գիշերվա ժամը 3-5 ին, որ հաց են ստացել: Իսկ 90-ականների ծայրահեղական նախագահ Զ. Գամսախուրդիային իրենք վրացիք ուղարկեցին, որքան հնարավոր է հեռու: Ալիքը, որը բարձրացել էր 90-ականներին օբյեկտիվ պատճառներ ուներ: 70 տարի ազգային հոգին խեղդված էր պահվում: Այն դուրս եկավ և ամեն ինչ հանդարտվեց: Նույնը եղավ և Հայաստանում, և Ադրբեջանում: 90-ականներին բոլորի համար էր դժվար և ազգությունը կապ չուներ:
Ինչպես նաեւ 20-երորդ դարի՛ դարասկզբին հայկական զտումները Վրաստանում եւ վրաց-մենշեւիկների ներխուժումը Լոռի.
Դրա մասին ընհանրապես խոսել չեմ ուզում, քանի որ գտնում եմ, որ երեկվա օրով ապրելը սխալ է: Պետք է ապրել այսօր և մտածել վաղվա մասին:
Չեմ առարկում որ քո բարեկամները Թիֆլիսում վատ չեն ապրում բայց դա ողջ ժողովուրդի վիճակը չի արտացոլում Վրաստանում.
Ինչպես նաև մի քանի ծայրահեղական վրացու արարքները ամբողջ վրաց ազգի, կամ դաշնակների արարքները ամբողջ հայ ազգի:
Նախ չմոռանանք նշել որ Հայկական Թատրոնը Թիֆլիսում ավելի մեծ է տարիքով քան վրացականը եւ ինչպես նկատեցիք ես հակված եմ քաղաքը անվանել Թիֆլիս եվ ոչ թէ՛ «Թբիլիսի», ինչպես անվանել են այդ քաղաքը մեր Գրողները եւ Մտավորականները.
Հայկական եկեղեցին եվ մեր մշակույթային ականավոր գործիչների գերեզմանոցը, ինչպես նաեւ այլ հայկական կոթողներ վերականգնելու համար՛ Վրաստան պետությունը բազմիցս ստացել է գումարներ, օտարերկրա կազմակերպություններից եւ արհմիություներից.
Նենց եմ հոգնել հայերի էս խասյաթից: «Երբ մենք ունեինք մշակույթ, բոլոր ուրիշ ազգերը ծառերի վրա էին նստած...»: Համաձայն եմ, Թբիիսիի կառուցման մեջ հայերը մեծ ներդրում ունեն: Դրա հետ համաձայն են նաև կրթված վրացիները և դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա նրանց համար, սակայն մեր համար էլ այնքան էլ հպարատանալու բան չէ: Ցանկացած մարդ ուզում է ապրել լավ տան մեջ, լավ քաղաքում և կառուցում է լավ տուն, շենացնում իր քաղաքը (Հյուսիսային պողոտան բացառություն է): Նրանք էլ ապրում էին Թբիլիսիում, Վրաստանի քաղաքացի էին և շենացնում էին իրենց քաղաքը:
Ի դեպ, գերեզմանոցը կոչվում է Խոջինվանքի պանթեոն և նույնպես լացելի վիճակում է:
Ցավում եմ որ չնշեցիր Հայկական եկեղեցիների բռնի վրացացման փաստը, շտապելով քնադադության ենթարկել մեր անպաշտպան ժողովուրդին որը հայտնվել է երփեմնի ստրուկի ձեռքում,
Դե ասում եմ էլի, վաղը մյուս օր, որ մեր դպրոցը փակվի, հայերը էլի հիստերիկ գոռալու են, որ վրացիք սենց, վրացիք նենց... Իսկ ո՞ւր են այսօր նույն հայերը: Ինչո՞ւ չեն տանում երեխաներին հայկական դպրոց: Ինչո՞ւ չես խոսում նրա մասին, որ ռուսական դպրոցներում միայն եզդիներն ու հայերն են:
մի ազգ՛ որը իր պատմության ընթացքում ավելի շատ է եղել Հայկական տիրապետության տակ, քան ինչ որ մեկի եւ հավանաբր այս վրացական տրադիցյոն նախանձն է մեր ազգի հանդեպ շարժարիդ դարցել՛ արմատախիլ անելու մեր ժողովուրդին իր բնորանից.
Ուրախ եմ, որ անցյալով ես ապրում: Իսկ ես վերադառնամ ներկային: Չորեքշաբթի օրերը Վրաստանի ժամանակով Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը նայիր, հայկակն լրատվական ծրագիր է ցուցադրվում, որտեղ հնչող լեզուն մեղմ ասած հայերեն չէ: Այն նույնիսկ թբիլիսյան մեղմահունչ բարբառը չէ: Ինչ-որ ռուսերենի, թուրքերենի, վրացերենի և հայերենի անհասկանալի խառնուրդ է: Մենք այսօր չունենք այն, ինչ ունեցել ենք, եղածն էլ կորցնում ենք, ոչ թե ուրիշների պատճառով, այլ մեր անցյալով գոռոզանալու ու հպարտանալու պատճառով:
Վրացիները լավ գիտեն մեր պատմությունը. Սահակաշվիլին իր կուռքը համարելով Աթաթուրքին՛ նախնտրել է թուրքաբարո քաղաքականություն՛ առանց այն էլ բազմաչարչար ՀԱՅ ժողովուրդի հանդեպ.
Մինչև ե՞րբ պիտի սենց մտածեք: Սահակաշվիլին իր երկրի մասին է մտածում: Ի՞նչ կարող է իրեն տալ Ռուսաստանի մարզը, որը նույնիսկ գազի խողովակի չափսը Պուտինն է որոշում: Հազար տարի մնա, ինչի՞ն է պետք Հայաստանը: Թուրքիայից տնտեսակն օգուտ ունի, վերջ: Ոչինչ անձնական, միայն բիզնես: Հերիք է Խրիմյան Հայրիկի լաց ու կոցը դնել: Մի կողմ դրեք թղթի գդալը ու սկսեք պրագմատիկ մտածել: Որևէ բան ստանալու համար, պետք է նաև տալ:
Իսկ դու գիտես որ Թիֆլիսը գտնվում է երբեմնի պատմական Մեծ Հայքի տարածքում?
«Ծովից ծով Հայաստան...», երազանք, պատրանք, վախճան... Մտածում եմ, ինչո՞ւ հռոմեացիք կամ հունացիք չեն գոռում իրենց երբեմնի գերտերությունների մասին:

Որպեսզի շատ չձանրաբեռնեմ քեզ իմ տեղեկություններով, տամ վերջին հարցս. Առարկեցիր Ջավախքն ինքնիշխան հռչակելու իմ տարբերակը. Համաձայն եմ որ նախկին փաստաթղտերի քնարկումը վտանգավոր եւ պայթունավտանգ գործ է.
Կարող եմ իմանալ քո տարբերակը? Ջավախքի հռչակումը որպես ինքնավար շրջան.
Չես ծանրաբեռնել, այն ինչ ասում ես գիտեմ, գիտեմ նաև հետո ինչ ես ասելու, գիտեմ նաև, որ մեկա չես ընդունելու իմ ասածը, միևնույն է քոնն ես առաջ տանելու: Դրա համար մեծ ու ուժեղ քարոզ է գնում որոշ քաղաքական և այլ ուժերի կողմից: Հիմնականում դաշնակների, Քոչարյանի, Սարգսյանի և Ռուսաստանի կողմից: Առաջինների համար արտաքին թշնամին ստեղծում է արտաքին վտանգի պատրանք, ներսում մութ գործերը աննկատ առաջ տանելու համար, իսկ վերջինի համար տարածաշրջանում թաթը պահելու համար է պետք: Իսկ Ջավախքին ինքնավար մարզի կարգավիճակ այսօրվա դրությամբ վրացիները չեն տա: Քանի որ ունեն Հարավային Օսեթիա, Աբխազիա: Միայն այդ կոնֆլիկտները հարթելուց հետո, միայն ջավախահայերի կողմից վրացերեն սովորելուց և քաղաքական ու հասարակական կյանքին ինտեգրվելուց հետո միայն կարելի է խոսել որևէ կարգավաճակի մասին: