User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայերի խնդիրները Ջավախքում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Վրացաբնակ շատ ծանոթներ եմ ունեցել բայց ոչ մեկից՛ նմանատիպ վրացամետ դիրքորոշում չեմ լսել.
    Artgeo. Վրացիների հետ եթե բարեկամանալու որոշում կայացնենք, քեզ առաջարկելու եմ որպես հանձնաշողովի անդամ. Խնդրում եմ չնեղանաս.
    Իհարկե արդեն բավականին ժամանակ է անցել բայց հիշում եմ իմ մեծերից լսածները, կապված 90-ականների հայերի վիճակը Վրաստանում, մասնավորապես հայերից տուն գնել բայց բնակարան չվաճառել, սոված տարիներին՛ միայն վրացիներին հաց վաճառել, սահմանին՛ հայերի վաճառքը ազերիներին. Ինչպես նաեւ 20-երորդ դարի՛ դարասկզբին հայկական զտումները Վրաստանում եւ վրաց-մենշեւիկների ներխուժումը Լոռի.
    Չեմ առարկում որ քո բարեկամները Թիֆլիսում վատ չեն ապրում բայց դա ողջ ժողովուրդի վիճակը չի արտացոլում Վրաստանում.

    Հիմա գրեմ մեր մշակույթային արժեքների մասին Վրաստանում.
    Նախ չմոռանանք նշել որ Հայկական Թատրոնը Թիֆլիսում ավելի մեծ է տարիքով քան վրացականը եւ ինչպես նկատեցիք ես հակված եմ քաղաքը անվանել Թիֆլիս եվ ոչ թէ՛ «Թբիլիսի», ինչպես անվանել են այդ քաղաքը մեր Գրողները եւ Մտավորականները.
    Հայկական եկեղեցին եվ մեր մշակույթային ականավոր գործիչների գերեզմանոցը, ինչպես նաեւ այլ հայկական կոթողներ վերականգնելու համար՛ Վրաստան պետությունը բազմիցս ստացել է գումարներ, օտարերկրա կազմակերպություններից եւ արհմիություներից.
    Ցավում եմ որ չնշեցիր Հայկական եկեղեցիների բռնի վրացացման փաստը, շտապելով քնադադության ենթարկել մեր անպաշտպան ժողովուրդին որը հայտնվել է երփեմնի ստրուկի ձեռքում, մի ազգ՛ որը իր պատմության ընթացքում ավելի շատ է եղել Հայկական տիրապետության տակ, քան ինչ որ մեկի եւ հավանաբր այս վրացական տրադիցյոն նախանձն է մեր ազգի հանդեպ շարժարիդ դարցել՛ արմատախիլ անելու մեր ժողովուրդին իր բնորանից. Վրացիները լավ գիտեն մեր պատմությունը. Սահակաշվիլին իր կուռքը համարելով Աթաթուրքին՛ նախնտրել է թուրքաբարո քաղաքականություն՛ առանց այն էլ բազմաչարչար ՀԱՅ ժողովուրդի հանդեպ.

    Իսկ դու գիտես որ Թիֆլիսը գտնվում է երբեմնի պատմական Մեծ Հայքի տարածքում?

    Որպեսզի շատ չձանրաբեռնեմ քեզ իմ տեղեկություններով, տամ վերջին հարցս. Առարկեցիր Ջավախքն ինքնիշխան հռչակելու իմ տարբերակը. Համաձայն եմ որ նախկին փաստաթղտերի քնարկումը վտանգավոր եւ պայթունավտանգ գործ է.
    Կարող եմ իմանալ քո տարբերակը? Ջավախքի հռչակումը որպես ինքնավար շրջան.
    Ուրախ գրառում:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Վրացաբնակ շատ ծանոթներ եմ ունեցել բայց ոչ մեկից՛ նմանատիպ վրացամետ դիրքորոշում չեմ լսել.
    Artgeo. Վրացիների հետ եթե բարեկամանալու որոշում կայացնենք, քեզ առաջարկելու եմ որպես հանձնաշողովի անդամ. Խնդրում եմ չնեղանաս.
    Չգիտեմ «մենք» ասելով ում ի նկատի ունես, սակայն ես ի ծնե դիրքորոշում ունեմ, որ տարածաշրջանի երկրները պիտի լավ հարևաններ լինեն ու նրանք կլինեն այդպիսին: Իսկ իմ «վրացամետ» երևացող դիրքորոշումը զուտ մեծամասնության դիրքորոշումը բալանսավորելու համար է ընդամենը: Իրականում այդքան ծայրահեղ չեմ
    Իհարկե արդեն բավականին ժամանակ է անցել բայց հիշում եմ իմ մեծերից լսածները, կապված 90-ականների հայերի վիճակը Վրաստանում, մասնավորապես հայերից տուն գնել բայց բնակարան չվաճառել, սոված տարիներին՛ միայն վրացիներին հաց վաճառել, սահմանին՛ հայերի վաճառքը ազերիներին.
    Ես էլ եմ շատ լսել այդպիսի դեպքերի մասին: Բայց հակառակն էլ եմ շատ ու շատ լսել: Հացի պատմությունը համարում եմ աբսուրդային, քանի որ ինքս եմ հիշում, ինչպես էր տատիկիս իմաց տալիս իր վրացի հարևանուհին գիշերվա ժամը 3-5 ին, որ հաց են ստացել: Իսկ 90-ականների ծայրահեղական նախագահ Զ. Գամսախուրդիային իրենք վրացիք ուղարկեցին, որքան հնարավոր է հեռու: Ալիքը, որը բարձրացել էր 90-ականներին օբյեկտիվ պատճառներ ուներ: 70 տարի ազգային հոգին խեղդված էր պահվում: Այն դուրս եկավ և ամեն ինչ հանդարտվեց: Նույնը եղավ և Հայաստանում, և Ադրբեջանում: 90-ականներին բոլորի համար էր դժվար և ազգությունը կապ չուներ:
    Ինչպես նաեւ 20-երորդ դարի՛ դարասկզբին հայկական զտումները Վրաստանում եւ վրաց-մենշեւիկների ներխուժումը Լոռի.
    Դրա մասին ընհանրապես խոսել չեմ ուզում, քանի որ գտնում եմ, որ երեկվա օրով ապրելը սխալ է: Պետք է ապրել այսօր և մտածել վաղվա մասին:
    Չեմ առարկում որ քո բարեկամները Թիֆլիսում վատ չեն ապրում բայց դա ողջ ժողովուրդի վիճակը չի արտացոլում Վրաստանում.
    Ինչպես նաև մի քանի ծայրահեղական վրացու արարքները ամբողջ վրաց ազգի, կամ դաշնակների արարքները ամբողջ հայ ազգի:
    Նախ չմոռանանք նշել որ Հայկական Թատրոնը Թիֆլիսում ավելի մեծ է տարիքով քան վրացականը եւ ինչպես նկատեցիք ես հակված եմ քաղաքը անվանել Թիֆլիս եվ ոչ թէ՛ «Թբիլիսի», ինչպես անվանել են այդ քաղաքը մեր Գրողները եւ Մտավորականները.
    Հայկական եկեղեցին եվ մեր մշակույթային ականավոր գործիչների գերեզմանոցը, ինչպես նաեւ այլ հայկական կոթողներ վերականգնելու համար՛ Վրաստան պետությունը բազմիցս ստացել է գումարներ, օտարերկրա կազմակերպություններից եւ արհմիություներից.
    Նենց եմ հոգնել հայերի էս խասյաթից: «Երբ մենք ունեինք մշակույթ, բոլոր ուրիշ ազգերը ծառերի վրա էին նստած...»: Համաձայն եմ, Թբիիսիի կառուցման մեջ հայերը մեծ ներդրում ունեն: Դրա հետ համաձայն են նաև կրթված վրացիները և դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա նրանց համար, սակայն մեր համար էլ այնքան էլ հպարատանալու բան չէ: Ցանկացած մարդ ուզում է ապրել լավ տան մեջ, լավ քաղաքում և կառուցում է լավ տուն, շենացնում իր քաղաքը (Հյուսիսային պողոտան բացառություն է): Նրանք էլ ապրում էին Թբիլիսիում, Վրաստանի քաղաքացի էին և շենացնում էին իրենց քաղաքը:
    Ի դեպ, գերեզմանոցը կոչվում է Խոջինվանքի պանթեոն և նույնպես լացելի վիճակում է:
    Ցավում եմ որ չնշեցիր Հայկական եկեղեցիների բռնի վրացացման փաստը, շտապելով քնադադության ենթարկել մեր անպաշտպան ժողովուրդին որը հայտնվել է երփեմնի ստրուկի ձեռքում,
    Դե ասում եմ էլի, վաղը մյուս օր, որ մեր դպրոցը փակվի, հայերը էլի հիստերիկ գոռալու են, որ վրացիք սենց, վրացիք նենց... Իսկ ո՞ւր են այսօր նույն հայերը: Ինչո՞ւ չեն տանում երեխաներին հայկական դպրոց: Ինչո՞ւ չես խոսում նրա մասին, որ ռուսական դպրոցներում միայն եզդիներն ու հայերն են:
    մի ազգ՛ որը իր պատմության ընթացքում ավելի շատ է եղել Հայկական տիրապետության տակ, քան ինչ որ մեկի եւ հավանաբր այս վրացական տրադիցյոն նախանձն է մեր ազգի հանդեպ շարժարիդ դարցել՛ արմատախիլ անելու մեր ժողովուրդին իր բնորանից.
    Ուրախ եմ, որ անցյալով ես ապրում: Իսկ ես վերադառնամ ներկային: Չորեքշաբթի օրերը Վրաստանի ժամանակով Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը նայիր, հայկակն լրատվական ծրագիր է ցուցադրվում, որտեղ հնչող լեզուն մեղմ ասած հայերեն չէ: Այն նույնիսկ թբիլիսյան մեղմահունչ բարբառը չէ: Ինչ-որ ռուսերենի, թուրքերենի, վրացերենի և հայերենի անհասկանալի խառնուրդ է: Մենք այսօր չունենք այն, ինչ ունեցել ենք, եղածն էլ կորցնում ենք, ոչ թե ուրիշների պատճառով, այլ մեր անցյալով գոռոզանալու ու հպարտանալու պատճառով:
    Վրացիները լավ գիտեն մեր պատմությունը. Սահակաշվիլին իր կուռքը համարելով Աթաթուրքին՛ նախնտրել է թուրքաբարո քաղաքականություն՛ առանց այն էլ բազմաչարչար ՀԱՅ ժողովուրդի հանդեպ.
    Մինչև ե՞րբ պիտի սենց մտածեք: Սահակաշվիլին իր երկրի մասին է մտածում: Ի՞նչ կարող է իրեն տալ Ռուսաստանի մարզը, որը նույնիսկ գազի խողովակի չափսը Պուտինն է որոշում: Հազար տարի մնա, ինչի՞ն է պետք Հայաստանը: Թուրքիայից տնտեսակն օգուտ ունի, վերջ: Ոչինչ անձնական, միայն բիզնես: Հերիք է Խրիմյան Հայրիկի լաց ու կոցը դնել: Մի կողմ դրեք թղթի գդալը ու սկսեք պրագմատիկ մտածել: Որևէ բան ստանալու համար, պետք է նաև տալ:
    Իսկ դու գիտես որ Թիֆլիսը գտնվում է երբեմնի պատմական Մեծ Հայքի տարածքում?
    «Ծովից ծով Հայաստան...», երազանք, պատրանք, վախճան... Մտածում եմ, ինչո՞ւ հռոմեացիք կամ հունացիք չեն գոռում իրենց երբեմնի գերտերությունների մասին:

    Որպեսզի շատ չձանրաբեռնեմ քեզ իմ տեղեկություններով, տամ վերջին հարցս. Առարկեցիր Ջավախքն ինքնիշխան հռչակելու իմ տարբերակը. Համաձայն եմ որ նախկին փաստաթղտերի քնարկումը վտանգավոր եւ պայթունավտանգ գործ է.
    Կարող եմ իմանալ քո տարբերակը? Ջավախքի հռչակումը որպես ինքնավար շրջան.
    Չես ծանրաբեռնել, այն ինչ ասում ես գիտեմ, գիտեմ նաև հետո ինչ ես ասելու, գիտեմ նաև, որ մեկա չես ընդունելու իմ ասածը, միևնույն է քոնն ես առաջ տանելու: Դրա համար մեծ ու ուժեղ քարոզ է գնում որոշ քաղաքական և այլ ուժերի կողմից: Հիմնականում դաշնակների, Քոչարյանի, Սարգսյանի և Ռուսաստանի կողմից: Առաջինների համար արտաքին թշնամին ստեղծում է արտաքին վտանգի պատրանք, ներսում մութ գործերը աննկատ առաջ տանելու համար, իսկ վերջինի համար տարածաշրջանում թաթը պահելու համար է պետք: Իսկ Ջավախքին ինքնավար մարզի կարգավիճակ այսօրվա դրությամբ վրացիները չեն տա: Քանի որ ունեն Հարավային Օսեթիա, Աբխազիա: Միայն այդ կոնֆլիկտները հարթելուց հետո, միայն ջավախահայերի կողմից վրացերեն սովորելուց և քաղաքական ու հասարակական կյանքին ինտեգրվելուց հետո միայն կարելի է խոսել որևէ կարգավաճակի մասին:

  3. #3
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Գրեթե իմ ամեն մի գրառմանը փորցեցիր հակադրվել.
    Երկրրորդ գրառումդ՛ առաջինի կրկնություններ, դրա համար որպեսզի ես էլ չկրկնվեմ՛ փորցեմ միտքս եզրափակել.
    Անցյալը մոռացող ազգերը՛ ցավոք դատապարտված են.
    Ուրախությամբ եմ ասում. Մենք այդ ազգերի թվին չեք դասվում, հակառակ դեպքում մեր հանրապետությունը՛ տնտեսական շահը բարցր կդասեր պատմական արդարացի պահանջներից.
    Այդպես էլ չկարողացաք հստակեցնել վրացիների արարքը, կապվաց մեր մշակույթի «բռնաբարման» հետ, մասնավորապես կոթողների համար հատկացավծ գումարների յուրացման, այն բռնի վրացացման... շարունակելով քնադատել իմ ազգը, ինչից ես հասկացրել էի զերծ մնալ.

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես ծանրաբեռնել, այն ինչ ասում ես գիտեմ, գիտեմ նաև հետո ինչ ես ասելու, գիտեմ նաև, որ մեկա չես ընդունելու իմ ասածը, միևնույն է քոնն ես առաջ տանելու: Դրա համար մեծ ու ուժեղ քարոզ է գնում որոշ քաղաքական և այլ ուժերի կողմից: Հիմնականում դաշնակների, Քոչարյանի, Սարգսյանի և Ռուսաստանի կողմից: Առաջինների համար արտաքին թշնամին ստեղծում է արտաքին վտանգի պատրանք, ներսում մութ գործերը աննկատ առաջ տանելու համար, իսկ վերջինի համար տարածաշրջանում թաթը պահելու համար է պետք: Իսկ Ջավախքին ինքնավար մարզի կարգավիճակ այսօրվա դրությամբ վրացիները չեն տա: Քանի որ ունեն Հարավային Օսեթիա, Աբխազիա: Միայն այդ կոնֆլիկտները հարթելուց հետո, միայն ջավախահայերի կողմից վրացերեն սովորելուց և քաղաքական ու հասարակական կյանքին ինտեգրվելուց հետո միայն կարելի է խոսել որևէ կարգավաճակի մասին:
    Ինտեգրացնել ՋավախքաՀայերին՛ Վրաստանին? Իսկ դրանում Հայաստանի շահը որն է?
    Եթե այսօր Ջավախքը ինտեգրվի նրանց՛ վախը նրանց երեխաներնել ռուսական դպրոց են հաճախելու եւ հաստատ Ինքնավար Շրջան պահանջը դրանով իրեն վախուց սպառած կլինի եւ Հայերեն լեզվի արդարացի պահանջը վիրաՀայերին պետք չի լինի.
    Առաջարկումես մեր փոքրաթիվ ազգի մի մասնիկը նվիրաբերենք մեր նախկին ստրուկներին? Նման բան իրեն կարող է միայն թույլ տալ «քաղաքական անառակը» կամ «վատ վարք ունեցող մոր վորդին» Ես վստահ եմ դու հարգարժան անձնավորությունես, ելնելով այն բանից որ կատարյալ տիրապետումես հայերեն լեզվին եւ նախնտրելես հայկական կրդություն, դրա համար արժանիես հարգանքի եւ վրացամետ միտում չունես.

    Ուշադրություն դարցնենք՛ որ թեման բացել է Ջավախքաբնակ մեր Հայրենակիցը, օգնության կոչ անելով մեզ եւ մենք նրան չենք կարող պատասխանել. Աշխատիր հարմարվել որ քեզ սպանումեն եւ ինտեգրվիր.

    ------------------------------------------------------------------------------------------------------

    Սեփական ուժերով ինքնապաշտվանվելու աննդունակ ժողովուրդները՛ պատժվում են մահվամբ.

    Անպարտելի է այն ժողովուրդը՛ որ ղեկավարվում է ոգու ձեռքով.

    Իր հողվի վրա պարտվելը՛ կրկնակի ու աններելի պարտություն է.

    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

    Հ. Գ.
    Հպարտանում եմ իմ ազգով եւ մշակույթով եւ երբեք չեմ հոգնելու դրանից՛ քանի չեմ դատարել ինձ ՀԱՅ համարել.
    Չենք լինի միշտ, կլինենք ՀԱՎԵՐԺ.
    Ուրախ գրառում:

  4. #4
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Եթե այսօր Ջավախքը ինտեգրվի նրանց՛ վախը նրանց երեխաներնել ռուսական դպրոց են հաճախելու եւ հաստատ
    Դե դա լավագույն դեպքում: Իսկ իրականում այսօր վրացերեն սովորող հայերի սերնդները ստիպված կլինեն թուրքերեն սովորել, որովհետև վրացական պետությունը այս տեսքով ապագա չունի ու վաղ թե ուշ թրքանալու վերջանա գնա:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այսօր մեր բիզնեսմենները վախենում են սահմանների փակվելու վտանգից ապա Ջավախքի հայաթափումով ստեղծվում է իրական վտանգ: Բացի այդ Վրաստանի պարտավորություն ունի կապված մեցխեթ թուրքերի Ջավախքում բնակեցնելու հետ ու ահա եւ ընկանք թուրքական շրջափակաման մեջ: Ինչ ենք անելու?
    Սթափվեք հայեր.....

    Մառնեուլի թուրքերը արդեն այսօր սպառնում են փակել Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 24.04.2007, 13:48: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #5
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Artego ջան, ես սկզբից քեզ ուժեղ քաղափարական քնադատման ենթարկեցի.
    Հիմա հասկանում եմ ինչի մասին ես խոսել. Ինչու սկզբից չէիր ասում?
    Հասկանում եմ՛ ծնվել ես Վրաստանում, ունես շատ-շատ լավ վրացի եւ Հայ ընկերներ եւ չէիր ուզենա անմիտ պատերազմի պատճարով՛ ամեն ինչ փչացնել, որը վերականգնելու եւ գաղափարական բարդույթներից ազատվելու համար՛ կպահանջի շատ տասնամյակներ. Ես էլ ունեմ շատ այլ ազգի ընկերներ, որոնց կորցնել չէի ցանկանա բայց եթե նրանց ազգությունները սպառնան ինձ, քեզ եւ մեր մյուս Հայրենակիցներին՛ միտքս չի երերա ձեռքս յաթաղանին տանելու, ինչը ցանկանում եմ քեզ.
    Մեր Հայրենակիցներին՛ այսօր Վիրքում լկտիաբար հալածում են.
    Գտնում եմ բավական ենք հալածվել, չհալածվելու համար.

    Marduk-ի ամեն մի մեջ բերման հէտ՛ համաձայն եմ լիովին.

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դա լավագույն դեպքում: Իսկ իրականում այսօր վրացերեն սովորող հայերի սերնդները ստիպված կլինեն թուրքերեն սովորել, որովհետև վրացական պետությունը այս տեսքով ապագա չունի ու վաղ թե ուշ թրքանալու վերջանա գնա:

    Ավելացվել է 7 րոպե անց



    Մառնեուլի թուրքերը արդեն այսօր սպառնում են փակել Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը:
    Ուրախ գրառում:

  6. #6
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Շատ հետաքրքիր բանավեճ է ընթանում ես սպասւմ էի նման արձագանքի
    ես ուզում եմ մի քանի պարզաբանումներ մտցնել նախ մենք օգնության աղերսով ոչ մեկին չենք դիմում` ուղղակի դա սթափության կոչ էր ոչ ավելին եւ մենք ջավախքահայերս պատրաստ ենք ինքներս պայքարել Ջավախքում իրականացվող հայաթափման դեմ
    Այո Վրաստանի ընդհանուր կենսամակարդակն բարձրացել է եվ դա ինքնստինքյան ազդեում է նաեւ Ջավախքի վրա բայց ոչ ավելին Գիտեք ինչքան ե մի կիլոգրամ խոտը Ջավախքում ` 1 լարի կամ 200դրամ իսկ գիտեք կարտոֆիլը ինչքան է Թբիլիսիում`1կիլոգրամը 80 Թեթռի կամ 160դրամ
    Սա Աբսուրդ է եւ նման գներով ուցում եք, որՋավախեցին Անասնապահությամբ զբաղվի կամ Հողագործությամբ
    Չե նա ուղակի կգնա արտագնա աշխատանքի իսկ եթե գյուղատնտեսությամբ չի զբաղվելու ել ինչի Ջավախքում ապրի կգա Երեվան կամ ՀենցՄոսկվա

  7. #7
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    40
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր բանավեճ է ընթանում ես սպասւմ էի նման արձագանքի
    ես ուզում եմ մի քանի պարզաբանումներ մտցնել նախ մենք օգնության աղերսով ոչ մեկին չենք դիմում` ուղղակի դա սթափության կոչ էր ոչ ավելին եւ մենք ջավախքահայերս պատրաստ ենք ինքներս պայքարել Ջավախքում իրականացվող հայաթափման դեմ
    Այո Վրաստանի ընդհանուր կենսամակարդակն բարձրացել է եվ դա ինքնստինքյան ազդեում է նաեւ Ջավախքի վրա բայց ոչ ավելին Գիտեք ինչքան ե մի կիլոգրամ խոտը Ջավախքում ` 1 լարի կամ 200դրամ իսկ գիտեք կարտոֆիլը ինչքան է Թբիլիսիում`1կիլոգրամը 80 Թեթռի կամ 160դրամ
    Սա Աբսուրդ է եւ նման գներով ուցում եք, որՋավախեցին Անասնապահությամբ զբաղվի կամ Հողագործությամբ
    Չե նա ուղակի կգնա արտագնա աշխատանքի իսկ եթե գյուղատնտեսությամբ չի զբաղվելու ել ինչի Ջավախքում ապրի կգա Երեվան կամ ՀենցՄոսկվա
    Հարգելի Հայրենակից՛ եթե կարծում ես թույլ ենք տալու առանց մեզ վաելել, ողջ պատերազմի հաճույքը, ստիպված եմ հիաստափացնել.
    Վրաստանը դա՛ միայն ձեզ չի վերաբերվում. Մեզ յուրաքանչյուրիս վիրավորեցին՛ սպանելով մեր ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ.
    Դու Էս՛ Արտեգոյին մի լսի, ես շատերի հետ եմ բանավիճել՛ իրա նման մտածողները քիչ են բայց բոլորիս հերիքում են.
    Նրանք գները արեստածին ճանապարհով են բարցրացնում՛ որ դուք գնաք Մոսկվա կամ Երեւան, դա՛ սպանության նման մի բան է. Գները Վրաստանի ներքին գործն է, մենք միջամտելու իրավունք չունենք, իրանք դա՛ օգտագործում են այնքան, մինչեւ չեն կորցնում ամեն ինչ՛ հասկանում են որ սխալ են բայց արդեն ուշ է լինում. Ափխազները, Օսեթիները ձեզ օրինակ. Մեր հարեւանները դասեր չեն քաղել, դրա համար՛ պատմությունը Ջավախքում կկրկնվի, Աջարներն էլ պահը չեն կորցնի. Ծովից կզրկվեն, տեսնեմ՛ Ջավախքն ու Աջարիան կորցնելով, որտեղով են Բաքու-Ջեյհան նաֆթամուղը տանելու.
    Վերջին խմբագրող՝ Vishapakah: 29.04.2007, 23:44:
    Ուրախ գրառում:

  8. #8
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջավախքում ` 1 լարի կամ 200դրամ իսկ գիտեք կարտոֆիլը ինչքան է Թբիլիսիում`1կիլոգրամը 80 Թեթռի կամ 160դրամ
    Սա Աբսուրդ է եւ նման գներով ուցում եք, որՋավախեցին Անասնապահությամբ զբաղվի կամ Հողագործությամբ
    Չե նա ուղակի կգնա արտագնա աշխատանքի իսկ եթե գյուղատնտեսությամբ չի զբաղվելու ել ինչի Ջավախքում ապրի կգա Երեվան կամ ՀենցՄոսկվա
    Շատ հետաքրքիր տեղեկատվություն է:
    Ջավախք, դուք ինչով կբացատրեք նման տարբերությունները:
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  9. #9
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ գիտեք կարտոֆիլը ինչքան է Թբիլիսիում`1կիլոգրամը 80 Թեթռի կամ 160դրամ
    Էս չպիտի գրեիր: Ծախեցիր ինքդ քեզ: Կարտոֆիլը Թբիլիսիում միջինը 1.20 լարի է: Գոնե այսօր գնած չլինեի:

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ յուրաքանչյուրիս վիրավորեցին՛ սպանելով մեր ՀԱՅՐԵՆԱԿՑԻՆ.
    Ո՞ր մեկին: Էն որ կռվի ժամանակ դանակահարել էին: Այդպիսի կռիվներ գիտե՞ս օրական քանի անգամ են լինում Վրաստանում: Բայց Վրաստանում ի տարբերություն Ռուսաստանի երբեք չեն սպանում հայերին միայն այն պատճառով, որ նրանք հայեր են:
    Դու Էս՛ Արտեգոյին մի լսի, ես շատերի հետ եմ բանավիճել՛ իրա նման մտածողները քիչ են բայց բոլորիս հերիքում են.
    Իրականության վրա հենվողը ավելի ամուր է կանգնած:
    Ափխազները, Օսեթիները ձեզ օրինակ. Մեր հարեւանները դասեր չեն քաղել, դրա համար՛ պատմությունը Ջավախքում կկրկնվի, Աջարներն էլ պահը չեն կորցնի. Ծովից կզրկվեն, տեսնեմ՛ Ջավախքն ու Աջարիան կորցնելով, որտեղով են Բաքու-Ջեյհան նաֆթամուղը տանելու.
    Դաշնակցության վաղեմի երազանքը, 2015 թվականին կոտորածների 100 ամյակը նշել նոր կոտորածներով: բայց վստահ ու համոզված եմ, որ վրացիք խելացի կգտնվեն և Ռուսաստանի ու դաշնակների խաղով չեն տարվի:

    Հ.Գ. Իսկ Օսեթիան ու Աբխազիան կլինեն Վրաստանի կազմում, գործնական ու գործուն քալել արդեն ձեռնարկվում են և դա կտեսնենք մի քանի տարի անց :

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատժելու ենք ու դիմացողները կդիմանան իսկ չդիմացողները ուրեմն այդպես էր պետք համնեայն դեպս ես դեմ եմ հայ գենի վերացման պետք է ուղղակի մաքուր պահել այդ գենը եւ լսել նրա ձայնին:
    Գեները կարիք ունեն թարմացվելու այլ ազգերի գեներով, վառ օրինակ թուրքերը, որոնք մոնղոլոիդներից դարձան եվրոպոիդ: Հակառակ դեպքում գեները նեխելու հատկություն ունեն, վառ օրինակ հայերը:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 30.04.2007, 23:12: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #10
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրեթե իմ ամեն մի գրառմանը փորցեցիր հակադրվել.
    Ես որևէ մեկին հակադրվելու նպատակ չունեմ, ես իմ կարծիքներն ու աշխարահայացքն եմ արտահայտում այս կամ այն հարցի շուրջ:
    Անցյալը մոռացող ազգերը՛ ցավոք դատապարտված են.
    Դե կներես էլի, Տիգրան Մեծով հպարտացող ու այսօրվա հետույքային վիճակից փախչող ազգերը ենց մի ապագա ունեն, որ... Անցյալը մոռանալ պետք չէ, հարկավոր է սխալները տեսնել ու աշխատել նրանց վրա, սակայն ոչ ապրել անցյալով:
    Ուրախությամբ եմ ասում. Մենք այդ ազգերի թվին չեք դասվում, հակառակ դեպքում մեր հանրապետությունը՛ տնտեսական շահը բարցր կդասեր պատմական արդարացի պահանջներից.
    Դե հա, մենք ուրիշ ենք...
    Ինտեգրացնել ՋավախքաՀայերին՛ Վրաստանին? Իսկ դրանում Հայաստանի շահը որն է?
    Կայուն ու զարգացող հարևանները Հայաստանի կայունացման ու զարգացման նախադրյալներն են:
    Եթե այսօր Ջավախքը ինտեգրվի նրանց՛ վախը նրանց երեխաներնել ռուսական դպրոց են հաճախելու եւ հաստատ Ինքնավար Շրջան պահանջը դրանով իրեն վախուց սպառած կլինի եւ Հայերեն լեզվի արդարացի պահանջը վիրաՀայերին պետք չի լինի.
    Ո՛չ: Վրաստանում բնակվող հայերը պիտի սովորեն վրացերեն, խոսեն վրացերեն, մտածեն վրացերեն, չմոռանալով հայերենը: Այնպես ինչպես Ամերիկայում կամ Եվրոպայում է: Նրանք պետք է դառնան երկրի մաս, երկրի քաղաքացի: Սրա մեջ եմ ես տեսնում Ջավախքի ապագան: Իսկ ըստ քեզ այնտեղ կամ պատերազմ է սկսվում, կամ հայերը թողնում ու գնում են Հայաստան: Ընտրությունը ջավախահայերինն է:
    Առաջարկումես մեր փոքրաթիվ ազգի մի մասնիկը նվիրաբերենք մեր նախկին ստրուկներին? Նման բան իրեն կարող է միայն թույլ տալ «քաղաքական անառակը» կամ «վատ վարք ունեցող մոր վորդին» Ես վստահ եմ դու հարգարժան անձնավորությունես, ելնելով այն բանից որ կատարյալ տիրապետումես հայերեն լեզվին եւ նախնտրելես հայկական կրդություն, դրա համար արժանիես հարգանքի եւ վրացամետ միտում չունես.
    Վերջացրեք էլի... Նենց եմ հոգնել հայերի էս խասյաթից Հայերը աշպարհի կենտրոնն են, սենց են, նենց են... Այսօրվա դրությամբ բոլորը թքած ունեն Հայաստանի վրա: Դե ուրախացեք, որ մեր թվարկությունից առաջ ունեցել ենք Տիգրան Մեծ: Է, հետո՞: Ինչո՞ւ հույները չունեն այդպիսի շեղումներ: Հաստատ նրանք հպարտանալու ավելի շատ բան ունեն այդ տեսանկյունից: Մի՞թե նրանք հայերից ավելի հիմար են:
    Մի խառնեք հպարտությունը կուրության հետ: Բավ է կոմպլեքսավորվեք: Ոչ մի խնդիր չկա նրա մեջ, որ մի ժամանակ հզոր գերտերությունը, առաջին քրիստոնյա երկիրը, կոտորած տեսած երկիրը այսօր խղճուկ վիճակում է: Մի կոմպլեքսավորվեք: Հավաքենք ուժերը ու նայենք դեպի ապագա: Կառուցենք կայուն, ժողովրդավար, հզոր երկիր, որը լավ հարաբերություններ կունենա հարևանների հետ:
    Ես հպարտ եմ նրանով, որ ծնվել եմ Վրաստանում: Հպարտ եմ, քանի որ կարողանում հասկանալ երկու ազգերի մշակույթը, լեզուն: Ես երջանիկ եմ, որ երկու ազգերի ու երկրների մշակույթն ու լեզուն իմն են և կարողանում եմ երկուսից էլ վերցնել փոխադարձ տալով:
    Չենք լինի միշտ, կլինենք ՀԱՎԵՐԺ.
    Նորից չեն սիրում, սիրում են կրկին

    «Ինչպես քարշ ենք եկել դարեր, այնպես էլ քարշ կգանք»
    Վ. Իշխանյան

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •